User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Ամուր ընտանիք

  1. #1
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    50
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամուր ընտանիք

    Ի՞նչն է կարեւոր ընտանիքը ամուր պահելու համար… սեր, հարգանք, վստահություն, երեխաներ… է՞լ ինչ:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

  2. #2
    Լիարժեք անդամ Karina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2006
    Գրառումներ
    95
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Նախ և առաջ անհրաժեշտ է պատասխանատվություն, որովհետև շատ հաճախ մարդիկ ամուսնանում և ընտանիք են կազմում առանց գիտակցելու դրա լչջությունը: Այնքան որ ասեն, որ ինքն էլ ընտանիք ունի
    ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (23.01.2009)

  4. #3
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Մեջբերում Mankik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչն է կարեւոր ընտանիքը ամուր պահելու համար… սեր, հարգանք, վստահություն, երեխաներ… է՞լ ինչ:
    Ամուր ընտանիք պահելու համար նախ պետք ա լինի փոխըմբռնում ու հարգանք, սեր, հավատարմություն, առողջ մթնոլորտ ընտանիքում,պատասխանատվության զգացում, զիջելու կարողություն, ինչու չէ, ընտանեկան բյուջեն խելամտորեն ծախսելու կարողություն(այսինքն կինը չպետք է շտապի տուն մտած փողը հաջորդ օրն իսկ տոնավաճառում վատնել, կամ ամուսինը գինարբուքներ կազմակերպի ընկերների հետ, կամ տանուլ տա կազինոյում): Եթե ամուսինը խաղամոլ կամ հարբեցող, թմրամոլ է, ապա ընտանիքի հիմքերը շատ շուտ կքայքայվեն: Նույն կերպով էլ աջ ու ձախ վատնող,անկազմակերպ, անպատասխանատու ու անլուրջ կինը կարճ ժամանակում ուղղակի կկորցնի ամուսնու հարգանքն ու վստահությունը: Բազահազար դեպքեր կան, երբ մի քանի երեխաներ ունեցող ընտանիքները բաժանվում են, այնպես որ երեխա ունենալով ընտանիքի հիմքերը ամուր համարել չի կարելի: Կարևորն այն է, որ ամուսինները լավ ճանաչեն իրար ու հասկանան, աջակցեն ու սիրեն, հաշվի նստեն միմյանց կարծիքների հետ ու դժվարությունների առաջ չնվնվան, այլ նույնիսկ ամենաբարդ դրության ժամանակ հոգեբանորեն սատարեն ու քաջալերեն: Ֆինանսկան դրությունն էլ շատ դեպքերում էլի կապված է ամուսիններից, քանի որ տնտեսող մարդը նույնիսկ միջին եկամտի դեպքում պետք ի վիճակի լինի "դասավորել" ծախսերը և հնարավորինս խելամտորեն վարել տնտեսությունը: Այնքան նրբություններ կան ախր ընտանիքում, որոնք շատ կարևոր են ու ուշադրություն են պահանջում, որոնց մասին կարելի է նույնիսկ առանձին խոսել... Ամեն օր պետք է հոգալ ընտանիքի մասին ու ջանալ պահպանել ընտանեկան օջախի ջերմությունն ու սերը ու այն փոխանցել երեխաներին:
    Better to light a candle than to curse the darkness.

  5. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.01.2009), Jarre (21.01.2009), Lord (03.06.2010), Mankik (25.01.2009), Rhayader (22.01.2009), Selene (22.01.2009), Yeghoyan (27.11.2009), Yevuk (06.12.2009), Արևհատիկ (26.03.2010), Դեկադա (23.01.2009), Երկնային (31.01.2009), Կաթիլ (26.11.2009), Ռեդ (26.11.2009), Սելավի (25.01.2009), Ֆոտոն (27.11.2009)

  6. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Annushka-ի բոլոր ասածների հետ համաձայն եմ

    Ուզում եմ առնձնացնել իմ կարծիքով ամենակարևորը. անշահախնդիր սեր՝ սեր որ կյանքի յուրաքանչյուր պարագայում՝ փոքր, թե մեծ, պատրաստ է ամեն բան անել առաջին հերթին կողակցի համար։

    Նաև եթե ուզում ենք ընտանիքը լինի ամուր, կողակիցներից երկուսն էլ պետք է գիտակցեն, որ իրենք ավելի շատ պարտականություններ ունեն, քան իրավունքներ....

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (06.12.2009), Կաթիլ (26.11.2009), Սելավի (25.01.2009), Ֆոտոն (27.11.2009)

  8. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Մեջբերում Mankik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչն է կարեւոր ընտանիքը ամուր պահելու համար… սեր, հարգանք, վստահություն, երեխաներ… է՞լ ինչ:
    Ամենաքիչը 2 հեռուստացույց...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariam1556 (28.11.2009), Mephistopheles (09.12.2009), Հայկօ (25.01.2009)

  10. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Ամուր ընտանիք ունենալու համար շատ կարևոր է նաև կանոնավորաբար իրար հետ մտքեր փոխանակելը՝ հաղորդակցվելը։ Բայց ոչ թե պարզապես հաղորդակցություն ընդհանուր թեմաներով, այլ միմյանց զգացումների և անձնականի մասին՝ ինչն է մեզ հետաքրքրում, ինչ է այսօր տեղի ունեցել, ինչն է անհանգստության պատճառ հանդիսանում կոնկրետ մեզ համար, ինչն է մեզ դուր գալիս միմյանց մեջ.... Որքան էլ որ զբաղված լինենք, օրվա մեջ կարող ենք գոեն 10-15 րոպե տրամադրել մեկ գավաթ թեյ խմելով զրուցել

    Եվ ինձ թվում է որ առաջին սիրո գեղեցիկ և աննկարագրելի զգացմունքները պետք է չլքեն ամուսիններին իրենց կյանքի ընթացքում։ Ընդհակառակը պետք է կյանքի ընթացքում կրկին ու կրկին անգամ սիրահարվել մեր կնոջը (եթե կին եք՝ ամուսնուն)

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (25.01.2009), Mankik (25.01.2009), Tig (09.12.2009), Yeghoyan (27.11.2009), Yevuk (06.12.2009), Բարձրահասակ (26.01.2009), Մանոն (14.01.2010), Ուլուանա (27.11.2009), Ֆոտոն (27.11.2009)

  12. #7
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Ամուր ընտանի?ք: Գիտեք, մի տեսակ չեմ հավանում այս արտահայտությունը: Սրա նման չեմ հավանում նաև <Աստուց վախենալ> արտահայտությունը: Իհարկե սա թեմայի հետ կապ չունի, բայց հիշեցի ու չկարողացա չասել: Լավ, շարունակեմ: Ընտանիք բառի կողքին ես ավելի շատ սիրում եմ լսել բազմանդամ, երիտասարդ, նորաստեղծ ու էլի նման բառեր, բայց ամուր…
    Գիտեք, ամուր լինում է շենքը, որ կառուցում են, իսկ իմ կարծիքով ընտանիքը ոչ թե կառուցում, այլ ստեղծում են: Հիմա կասեք էհ, ինչ տարբերություն: Ասեմ: Կառուցելը դա հաշվարկված, չափած, ձևած, ծանր ու թեթև արած որոշման արդյունք է. Սա լավ է, սա վատ է, սա կարելի է, սա չի կարելի: Իսկ ստեղծելն արվեստ է: Ոչ մի արվեստագետ ստեղծելուց առաջ չի մտածում ինչ նկարեմ, ինչ գրեմ, ինչ երաժշտություն հորինեմ: Հա, հորնել ասեցի, հիշեցի, լսել եք չէ? պատվիրած երգ, ոնց որ տատիս կարկատած թախտի ծածկոց լինի, սրանից նրանից վերցրած , կցած- կցմցած պատառիկներ, ու իբր թե երգ է: Ու նման երգ լսելիս զգում ես, որ երաժշտությունը տարանջատելով, պատառիկները զատելով ես զբաղված,` փորձելով հիծել, թե որ մասը ում երգից է վերցրած, ինչպես մենք երեխանեչով փորձում էինք գուշակել, թե տատիս ստեղծագործած ծածկոցի որ մասը որ մեկիս շորից է արարվել:
    Հիմա պատկերացրեք այն ընտանիքը, ուր հանուն ամուր ընտանիքի վերցնում են պատառիկներ սրանից, նրանից. Կնոջը նվիրել ծաղիկներ, ինչ- որ մի ամուր ընտանիքի օրինակով, ամուսնուն դիմավորել նման սանրվածքով, երեխաներին ուղարկել հեղինակություն վայելող դպրոց, ուր հաճախում են հեղինակություն վայելող մարդկանց երեխաները: Ես չեմ հավատում նման ձևով պահվող ընտանիքի ամրությանը: Չեմ սիրում հանուն երեխաների ընտանիքի գոյության միտքը: Ոչ թե նրա համար, որ պետք չէ անձնազոհության գնալ, երեխաների համար պահպանել ընտանիքը, պարզապես չեմ ընդունում, որ այդ ընտանիքը պահպանվում է երեխաների շահերից ելնելով: Այստեղ ինձ թվում է, որ երեխաներն են ստիպում, որ չքայքայվի ընտանիքը: Հայրը չի հեռանում ընտանիքից, քանի որ շատ լավ է գիտակցում, որ չի կարող առանց այդ երեխաների ջերմության, մայրը չի հեռանում, քանի որ մոր հետ են մնալու երեխաները, իսկ հայ կանանց մեծ մասն ի վիճակի չի մենակ պահել երեխաներին: Ու այս ընտանիքը գոյատևում է , քանի որ այլ կերպ չի կարող լինել: Ու պետք չի ամեն անգամ կրկնել, որ ամեն ինչ արվում է հանուն երեխաների: Իսկ երբևէ փորձել ե?ք լսել այն երեխայի կարծիքը, որն ապրում է անհաշտ, ամեն օր վեճի, լարված մթնոլորտի մեջ գոյատևող ընտանիքում: Նման ընտանիքի ամրությունը որտե?ղ է: Ու որտեղ է? այդ երեխայի սատցացած անձնազոհության բարիքը: որն է դա, ամենօրյա վեճը, անհաշտ մթնորոտը, վախը:
    Ու նորից եմ ասում, որ պետք չէ ընտանիքը որակել ամուր կամ , չգիտեմ, ո?չ ամուր: Ընտանիքը լինում է կայացաց ` ստեղծած, կամ չկայացած, կառուցած: Իսկ ընտանիք ստեղծվում է, երբ երկու հասուն մարդիկ գիտակցում են, որ մեկ մեկու պետք են իրար լրացնելու, իրար հետ ամբողջություն կազմելու համար: Ու նման ստեղծագործած միության մեջ չի էլ երեևա որտեղ է վերջանում պարտականությունը ու սկսվում իրավունքը: Այտեղ տղամարդը ձեռքը սեղանին չի խփում ու ասում. <Լսի, էյ, դու դրա իրավունքը չունես>, իսկ կին էլ հիստերիա սարքում, թե. <Մորս տված սեղանին մի խփի>:
    Նման ընտանիքում երեխան ոչ թե կապող օղակ է, այլ ստեղծագործության գագթնակետ, ու երեխան դառնում է ոչ թե մեկը մյուսին պահելու գործիք, այլ ընտանիքի ջերմություն, եղած սիրուն հուր տվող:
    Հնարավոր է , որ իմ ներկայացրած ընտանիքը մեզ հանդիպող իրական ընտանիքներից շատ է տարբերվում, բայց ընդունենք, որ կան նաև նմանները: Ու ես կգերադասեր, որ բոլոր ընտանիքները նման տեսակի մեջ լինեն: Գիտեմ, էս դեպքում պակասում են ընտանիքների քնակը, բայց ես գերադասում եմ որակը, ոչ թե քանակը:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.11.2009), Aurora (27.11.2009), dvgray (27.11.2009), Tig (09.12.2009), _Հրաչ_ (26.11.2009), Կաթիլ (26.11.2009), Մանոն (14.01.2010), Շինարար (27.11.2009)

  14. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Այստեղ կարդացի, մարդիկ նշել էին, թե ամուր ընտանիքի համար պետք է այսպես կամ այնպես… Չեմ ընդունում, ընտանիքի որոշակի օրենքներով, պետքէներով, կանոններով չի կարող Ընտանիք լինել, ձևականության հոտ կգա… Իմ կարծիքով, լավ ընտանիքը այն է, որը ունես ու ոչ մեկի ընտանիքին երանի չես տալիս, որ դրանից լավը չես պատկերացնում, թեկուզ վեճեր կան, բայց դա է քեզ դուր գալիս, երբ կողքի միշտ համերաշխ ընտանիքին նայում ու մտքիդ մեջ ասում ես՝ իսկ մենք ավելի ուրախ ենք, մեր տան վեճերը ոչ մի բանի հետ չեմ փոխի, կամ հակառակը, ձեզ մոտ համերաշխություն է ու դու գոհ ես ու ասում ես՝ ինչ լավ ա, որ էսպես համերաշխ ենք ապրում, երբ գոհ ես որ երեկոները հեռուստացույցի դեմ եք անցկացնում, երբ կինը ճաշ պատրաստել չգիտի իսկ ամուսինը այնքան փող չունի, որ դրսում ճաշեն, բայց էնքան գոհ են իրարից, հաց ու պանիր են ուտում ու էնպես են վայելում… Ինչպես մուսուլմանները իրենց ամեն ասածը հաստատելու համար Ղուրանին են դիմում, կուսակցականները իրենց կուսակցության առաջնորդին, ես էլ դիմում եմ իմ Մաթևոսյանին, ում մոտ այսպիսի տողեր կան, կինը իր ընտանիքի մասին է պատմում. «Իմը իմ Փիլոն է, էսօր երկուսով երկու հավ ենք կերել… Ի՞նչ է եղել _ աշխարհը լե՜ն, որ կողմ նայում ես՝ ապրուստ ու կյանք է թափած: Դու ծիծաղելու սիրտ ուզիր: Դու բախտավոր ես, թե անբախտ՝ դու կիմանաս, իսկ իմ մասին՝ ես գոհ եմ, որ Արուսն եմ և ոչ թե Աղունը»: Այ, երբ մարդը գոհ է լինում, որ ինքը ինքն է, որ իր կողքի մարդը իր կողքի մարդն է, որ իր երեխաներն են իր երեխաները, որ իր ծնողներն են իր ծնողները՝ անկախ նրանց ով լինելուց, դա է Ընտանիքը ու խնդիրը ամենևին էլ ապրուստի մեջ չէ, նույն կերպարի խոսքերից. «Պատերազմի ժամանակ մի փոր կարտոլով ապրում էինք ու հիշու՞մ ես ինչքան էինք ծիծաղում»: Երբ կինը գոհ է, որ իր ամուսինը անգրագետ, կաչկա քշող Վաչոն է ու ոչ թե ինտելիգենտ, հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գեղամը, իսկ ամուսինը գոհ է, որ իր կինը Ռիփսիկն է, որ պամադա քսելուց ողջ երեսը լղոզում է և ոչ թե նրբակիրթ ու բարեհամբույր Նունուֆարը, սա է Ընտանիքը, սա օրինակի համար, հակառակն էլ է Ընտանիք, եթե իրարից գոհ են

  15. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (27.11.2009), Tig (09.12.2009), Yeghoyan (27.11.2009), Yevuk (06.12.2009), Արևհատիկ (04.12.2009), Էլիզե (03.06.2010), Լուսաբեր (27.11.2009), Կաթիլ (28.11.2009), Մանոն (14.01.2010), Ուլուանա (27.11.2009)

  16. #9
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Վանաձորցի ջան, ճիշտա օրինակներդ մի քիչ ծայրահեղական էին, բայց միտքդ հասկանալի էր ու համամիտ եմ քեզ հետ. ընտանիքում պետք չի ինչ-որ ձևական կանոներ մտցնել, որ համարվի լավը... Ես օրինակ չեմ հասկանում էն ընտանեկան մթնոլորտը որտեղ վեճեր ասում են, որ չկան, ախր տենց ոնց կլինի՞. ուրեմն հլա ընտանեկան ջերմությունը չեն զգացել այդ ընտանիքներում, հո վիճելու մեջ ինչ-որ սարսափելի բան չկա, սովորական մարդկային իրավիճակա, որին հաջորդումա էլ ավելի քաղցր վիճակ՝ բարիշելը ... եսիմ, կամ էլ ես եմ տենց կարծում
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (09.12.2009), Yevuk (06.12.2009), Արևհատիկ (04.12.2009), Կաթիլ (28.11.2009), Հայուհի (03.06.2010)

  18. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Պարադիգմաների համատեղելիություն
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    lili-4- ի վերևի գրառումը բավականին մտածելու նյութ տվեց, ու ասեմ, որ վերջին հաշվով համաձայն եմ իրեն հետ:
    Ընտանիքը ՝ կյանք է, կյանքի ակընթարթ: Ու չի կարելի ասել, որ միայն իմպրովիզ է այնտեղ, կամ սրտի ու հոգու կանչ: Կա նաև կանխամտածված քայլերի հերթականություն: Կա նաև համատեղ անցած ճանապարհի սքանչելի համ ու հոտ, ու նաև գալիք ճանապարհին միասնականության ուժի ու նաև մի միս ու արյուն լինելու գիտակցում:
    Կա նաև տարբերությունների համատեղելիություն և անհամատեղելիություն…

    մի խոսքով դա կյանքն է, իրական ու ռեալ կյաքնը: Ավելին, իմ համոզմամբ լավ մարդը ավելի շատ կյանքը վայելու է, ապրում է իր հարազատի, ամուսնու, երեխայի մարմնի մեջ ու նրա հոգով, քան սեփական մարմնի ու հոգու:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.12.2009)

  21. #12
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ չեմ հասկանում էն ընտանեկան մթնոլորտը որտեղ վեճեր ասում են, որ չկան, ախր տենց ոնց կլինի՞. ուրեմն հլա ընտանեկան ջերմությունը չեն զգացել այդ ընտանիքներում, հո վիճելու մեջ ինչ-որ սարսափելի բան չկա, սովորական մարդկային իրավիճակա, որին հաջորդումա էլ ավելի քաղցր վիճակ՝ բարիշելը ... եսիմ, կամ էլ ես եմ տենց կարծում
    Ես վեճերին դեմ չեմ, նույնիսկ գտնում եմ, որ դա պետք է, քանի որ եթե վիճում ես, ինչ-որ բանի հետ չհամաձայնում, նշանակում է այդ տան անց ու դարձի նկատմամբ անտարբեր չես, հյուրի կարքավիճակով չես ապրում: Նույնիսկ երբ մեկի մասին կարծիք են հարցնում , թե ինչպիսին կլինի որպես ընտանիքի հայր, ես մտածում եմ, էս մարդը կարքին կռվել էլ չգիտի, սրանից ի?նչ ընտանիք կազմող: Բայց էդ վեճը պետք է լինի համով, խելացի, ոչ թե արդեն սովորություն դարձած կռիվ, երբ ամեն մեկը պատրաստ է մյուսին վիրավորել, հիշել անցած գնացած պատմությունները, նորից չարանալ ու չարացնել ընտանեկան մթնորոտը:
    Ընտանիքում անհամատեղելի է ամենօրյա լարված, ատելության մթնոլորտը, բայց անընդունելի է նաև միապաղաղ, արտաքուստ իրա հասկացած հարաբերությունները:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (09.12.2009), Էդուարդ_man (27.11.2009), Լուսաբեր (27.11.2009), Կաթիլ (28.11.2009)

  23. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Կառուցելը դա հաշվարկված, չափած, ձևած, ծանր ու թեթև արած որոշման արդյունք է. Սա լավ է, սա վատ է, սա կարելի է, սա չի կարելի: Իսկ ստեղծելն արվեստ է: Ոչ մի արվեստագետ ստեղծելուց առաջ չի մտածում ինչ նկարեմ, ինչ գրեմ, ինչ երաժշտություն հորինեմ:
    Մի գուցե ստեղծելուց առաջ չի մտածում ինչ ստեղծի, բայց ստեղծելուն էլ ձև ու շնորհք կա։ Որպեսզի երաժիշտը երաժշտություն ստեղծագործի (նույնիսկ առանց մտածելու, թե կոնկրետ ինչ է ստեղծագործելու), նրան մինիմում անհրաժեշտ են երաժշտական ունակություններ ու ինչ որ գործիքներ։

    Նույնն էլ ընտանիքն է։ Եթե ձեր ասածը նշանակում է, որ պետք է ամուսնական կյանքը անցկացնենք առանց հիմնական օրենքների, ու ապրենք ոնց կստացվի, ապա այս օրինակը թիկունք չի կանգում այդ մտքին, քանի որ երաժիշտը, որը թեև չի պլանավորել թե կոնկրետ ինչ է ստեղծագործելու, գոնե ունի նպատակ՝ սկեղծագործել, գիտելիքներ՝ ինչպես ստեղծագործել և միջոցներ՝ ստեղծագործելու։ Ուստի իր ստեղծածը կարող է լինել ինչ որ գեղեցիկ մի բան։

    Իսկ եթե ամուսնական կյանքում չունես նպատակ, որոշակի գիտելիքներ ու փորձ և նաև հնարավորություններ, ապա....

    Եվ մի բան էլ, նույնիսկ աբստրակտ և ավանգարդ ոճի ստեղծագործողները չեն կարող ստեղծագործել առանց երաժշտական որոշակի սկզբունքների։ Ինչքան էլ իմպրովիզացիաներ անեն, միևնումն է կա չափ ու ձև, որ գեղեցիկ ու լսելի ստացվի։ Այնպես որ իրենք էլ են ենթարկվում օրենքների, նույնիսկ եթե առաջին հայացքից թվում է, թե այդպես չէ

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lord (03.06.2010), Tig (09.12.2009), Yevuk (06.12.2009), Ուլուանա (27.11.2009)

  25. #14
    MeMoRy Mariam1556-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    Paris
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    + նվիրվածություն և դիմացինի կարծիքը հաշվի առնելու ունակություն

    "Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
    Dalai Lama



  26. #15
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուր ընտանիք

    Լիլիի հետ հիմնականում հանաձայն եմ :Ես էլ չեմ կարենում հարմարվել ամուր բառի հետ, ավելի հոգեհարազատ է կայացածը:Բայց մյուս կողմից էլ որ նայենք ինչ որ տեղ ամրությունը կարևոր դեր է խաղում ուղղակի ամուրը մի քիչ պաշտոնական է:

    ... մի կողմից էլ, ինձ համար համենայնդեպս գովելի է, երբ թեկուզ կարկատում են, բայց ցանկություն կա ինչ որ բան փոխելու, ուղղելու....խնդիրը նրանում է կայանում, որ պետք է ներքինը միշտ համահունչ լինի արտաքինին:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը մեկ ընտանիք...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 592
    Վերջինը: 01.04.2019, 19:28
  2. Կրոն և ընտանիք
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Կրոն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.06.2012, 17:02
  3. Երջանիկ ընտանիք
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 28.11.2008, 02:37
  4. Ակումբը մեկ ընտանիք...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.10.2008, 21:04
  5. Աշխատանք թե՞ Ընտանիք
    Հեղինակ՝ Paradise, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 27.03.2008, 20:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •