Անվերնագիր

Միայն հեռվից մի շշուկ
Միայն համբույր մի խելահեղ,
Միայն դեղնած տերև,աշուն,
Եվ շփոթմունք ,սիրո հեղեղ:

Միայն քաղցր ատելություն,
Մի պատանի լուռ,միայնակ,
Եվ ցուրտ աչքեր ու սարնություն,
Եվ կորուսյալ մի ժամանակ:

Միայն աչքեր,միայն ժպիտ,
Միայն հայացք մի անտարբեր,
Ցավից տանջվող մի դեմք վտիտ,
Ու մահ տանող մի արահետ:

Սոված գայլի բացված երախ,
Խենթ համբույրով քնքուշ մի թույն,
Մահապատիժ կամ ել թիրախ,
Մի վերջավոր հավերժություն:

Երկու ճամփա երկուսն ել մահ,
Լույսի շողեր խավար տանող,
Սիրո մասին հիմար հեքիաթ
Մի պարզ հոգի ցավից մերնող:

Եվ անիմաստ,դժգույն ու սին
Թաքուն կարոտ,սառցե կրակ,
Խավար արև,մոխրոտ լուսին
Իզուր ապրած հիմար մի կյանք...