Ես էլ չեմ լինի քո կողքին,
Կփնտրես հաստատ ինձ մի օր,
Կուզես որ սիրեմ քեզ կրկին,
Կհիշես խոսքերն իմ բոլոր:
Փողոցի բազում մարդկանց մեջ,
Հայացքդ լոկ ինձ կփնտրի,
Ինձնից կմնան սեր ու տենչ
Դրանք էլ քեզ չեն ամոքի:
Կզգաս քեզ լքված,միայնակ,
Կուզես հեռանալ ամենքից,
Կհասկանաս այդ ժամանակ`
Որ միշտ սիրել ես միայն ինձ...
Էջանիշներ