User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Միայն Քեզ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ARMENIAN BOY kot-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.11.2006
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միայն Քեզ...

    Ես էլ չեմ լինի քո կողքին,
    Կփնտրես հաստատ ինձ մի օր,
    Կուզես որ սիրեմ քեզ կրկին,
    Կհիշես խոսքերն իմ բոլոր:
    Փողոցի բազում մարդկանց մեջ,
    Հայացքդ լոկ ինձ կփնտրի,
    Ինձնից կմնան սեր ու տենչ
    Դրանք էլ քեզ չեն ամոքի:
    Կզգաս քեզ լքված,միայնակ,
    Կուզես հեռանալ ամենքից,
    Կհասկանաս այդ ժամանակ`
    Որ միշտ սիրել ես միայն ինձ...

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Re. Միայն Քեզ...

    հասկացել է

  3. #3
    ARMENIAN BOY kot-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.11.2006
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն Քեզ...

    Անվերնագիր

    Միայն հեռվից մի շշուկ
    Միայն համբույր մի խելահեղ,
    Միայն դեղնած տերև,աշուն,
    Եվ շփոթմունք ,սիրո հեղեղ:

    Միայն քաղցր ատելություն,
    Մի պատանի լուռ,միայնակ,
    Եվ ցուրտ աչքեր ու սարնություն,
    Եվ կորուսյալ մի ժամանակ:

    Միայն աչքեր,միայն ժպիտ,
    Միայն հայացք մի անտարբեր,
    Ցավից տանջվող մի դեմք վտիտ,
    Ու մահ տանող մի արահետ:

    Սոված գայլի բացված երախ,
    Խենթ համբույրով քնքուշ մի թույն,
    Մահապատիժ կամ ել թիրախ,
    Մի վերջավոր հավերժություն:

    Երկու ճամփա երկուսն ել մահ,
    Լույսի շողեր խավար տանող,
    Սիրո մասին հիմար հեքիաթ
    Մի պարզ հոգի ցավից մերնող:

    Եվ անիմաստ,դժգույն ու սին
    Թաքուն կարոտ,սառցե կրակ,
    Խավար արև,մոխրոտ լուսին
    Իզուր ապրած հիմար մի կյանք...

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն Քեզ...

    Կոտտտտտ հրաշք է
    խենթ տողեր , անցյալս ,Կոտ արի երգ գրենք ,երաժշտություն եկավ մեջս
    ապրեսսս

  5. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն Քեզ...

    Մեջբերում kot-ի խոսքերից
    Անվերնագիր

    Միայն հեռվից մի շշուկ
    Միայն համբույր մի խելահեղ,
    Միայն դեղնած տերև,աշուն,
    Եվ շփոթմունք ,սիրո հեղեղ:

    Միայն քաղցր ատելություն,
    Մի պատանի լուռ,միայնակ,
    Եվ ցուրտ աչքեր ու սարնություն,
    Եվ կորուսյալ մի ժամանակ:

    Միայն աչքեր,միայն ժպիտ,
    Միայն հայացք մի անտարբեր,
    Ցավից տանջվող մի դեմք վտիտ,
    Ու մահ տանող մի արահետ:

    Սոված գայլի բացված երախ,
    Խենթ համբույրով քնքուշ մի թույն,
    Մահապատիժ կամ ել թիրախ,
    Մի վերջավոր հավերժություն:

    Երկու ճամփա երկուսն ել մահ,
    Լույսի շողեր խավար տանող,
    Սիրո մասին հիմար հեքիաթ
    Մի պարզ հոգի ցավից մերնող:

    Եվ անիմաստ,դժգույն ու սին
    Թաքուն կարոտ,սառցե կրակ,
    Խավար արև,մոխրոտ լուսին
    Իզուր ապրած հիմար մի կյանք...
    Որ խնդրեմ, ինձ կբացատրես ամեն տունը ինչ է ուզում ասել, ինձ շատ հետաքրքիր է

  6. #6
    ARMENIAN BOY kot-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.11.2006
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն Քեզ...

    Թող ես տառապեմ...

    Թող ես տառապեմ...
    Ու թող կյանքը ինձ նորից հարվածի,
    Թող գլխիս թափվեն ամպրոպ ու անեծք,
    Միայն սիրելիս լինես երջանիկ...


    Թող ես տառապեմ...
    Ու թող քո հոգու ցավն աստված տա ինձ,
    Թող ամբողջ կյանքում ես միայն տեսնեմ թախիխ ու կսկիծ
    Միայն սիրելիս լինես երջանիկ...

    Թող ես տառապեմ...
    Ու թող որ մեռնեմ իղձս անկատար,
    Մեռնելուց հետո անդեն աշխարհում չունենամ դադար,
    Միայն սիրելիս լինես երջանիկ...

    Ու երբ դու լինես,լինես երջանիկ,
    Ու ցավը լինի քեզանից հեռու,
    Այդժամ գուցե ես կգտնեմ հանգիստ,
    Կհանգստանա հոգիս անդադրում...

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Simon-ի խոսքերից
    Որ խնդրեմ, ինձ կբացատրես ամեն տունը ինչ է ուզում ասել, ինձ շատ հետաքրքիր է
    Փորձիր ինքդ հասկանալ,իսկ եթե չստացվի դա արդեն քեզնից է:Սա պետք է զգալ:
    Վերջին խմբագրող՝ kot: 13.12.2006, 11:51: Պատճառ: Գրառման ավելացում։

  7. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միայն Քեզ...

    Մեջբերում kot-ի խոսքերից
    Թող ես տառապեմ...

    Թող ես տառապեմ...
    Ու թող կյանքը ինձ նորից հարվածի,
    Թող գլխիս թափվեն ամպրոպ ու անեծք,
    Միայն սիրելիս լինես երջանիկ...


    Թող ես տառապեմ...
    Ու թող քո հոգու ցավն աստված տա ինձ,
    Թող ամբողջ կյանքում ես միայն տեսնեմ թախիխ ու կսկիծ
    Միայն սիրելիս լինես երջանիկ...

    Թող ես տառապեմ...
    Ու թող որ մեռնեմ իղձս անկատար,
    Մեռնելուց հետո անդեն աշխարհում չունենամ դադար,
    Միայն սիրելիս լինես երջանիկ...

    Ու երբ դու լինես,լինես երջանիկ,
    Ու ցավը լինի քեզանից հեռու,
    Այդժամ գուցե ես կգտնեմ հանգիստ,
    Կհանգստանա հոգիս անդադրում...

    Ավելացվել է 2 րոպե անց

    Փորձիր ինքդ հասկանալ,իսկ եթե չստացվի դա արդեն քեզնից է:Սա պետք է զգալ:
    Ընկերուհի ջան, ես էնքան բան եմ հասկանում, որ կյանքովդ մեկ չես կարող հասկանալ:
    Ինձ հետաքրքիր էր քո մեկնաբանությունը, բայց ոնց հասկացա ունակ չես:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միայն ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա, որ...
    Հեղինակ՝ boooooooom, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 498
    Վերջինը: 28.01.2023, 21:07
  2. Օրագիր. ԵԹԵ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂԱՆԱՅԻ...
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.04.2012, 19:19
  3. Միայն Հայաստան
    Հեղինակ՝ dotsent, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.08.2008, 13:58
  4. Միայն հայերեն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 24.07.2006, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •