Mephistopheles-ի խոսքերից
Տիբուն ջան, ամերիկյան հասարակությունը բավականին բազմաշերտ է. քո ասած հասարկությունը գոյություն ունի և բավականին հոծ է որոնք ստանդարտ կրթական համակարգից (ու երբեմն էլ կրոնական դպրոցներից) ելնելով Ֆօքս նյուզից այն կողմ չեն գնում (հայերը բացառություն չեն)…բայց լրատվամիջոցներն էլ են բազմազան CNN, NPR, BBC (շատ է տարածված NPR-ի միջոցով) KPFK radio ու էլի մի շարք այլ աղբյուրներ կան որոնք լայն տարածում ունեն հատկապես արևմտյան և արևելյան ափերում գումարած մեծ քաղաքները որտեղ կուտն այդքան հեշտ չի ուտում. դրանք ինտելեկտուալներն են, որոնք յանկիներից տարբերվում են ոնց որ սևը սպիտակից. էլ չեմ խոսում ազգային ու ռասսայական փոքրամասնություններից որոնք լրիվ ուրիշ ֆռուկտ են…Այ միջին նահանգներում են հենց քո ասած յանկիները (սպիտակ, դդում, դեմագոգ ու կրոնամոլ)…իր հերթին կոնսերվատիզմն էլ այդքան միատարր չէ ու նրանց արժեքներն էլ են ռադիկալորեն տարբեր միմյանցից, օրինակ սպիտակ ավետարանչական պահպանողականի արժեքները լրիվ տարբերվում են հայ քյաբաբխորովածական պահպանողականներից և ուղղված են իրար դեմ դրանք էլ իրենց հերթին ասիականի, արաբականի, լատինաաներիկյանի ու մնացածն էլ դու ասա ես չգիտեմ: լիբերալներն այս տեսակետից ավելի միասնական են ոչ թե միակարծիք լինելով այլ հանդուրժողականությամբ ներառյալ գեյերի, սևերի ու մնացած իմիգրանտների նկատմամբ.
Էջանիշներ