User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամա

  1. #31
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամա

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե չէ հո չես կարծում, թե ես հավատում եմ աշխարհը փոխելուն
    Երբ Մարթին Լյութեր Քինգը ասում էր իր հայտնի «Ես երազանք ունեմ ... (I have a dream)» ելույթը, ապա շատերն ասում էին որ մի մարդ չի կարող «փոխել աշխարհը»։ Ոմանց այնքան դուր չեկան Քինգի «երազանքը» որ իրենք սպանեցին Քինգին, իր երազների համար։ Ընդամենը 40 տարի հետո, այսօր, այդ երազանքը իրականություն դարձավ։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.01.2009, 05:18:

  2. #32
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամա

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    83 տոկոս
    ԱՄՆ-ը խոշոր ակցիաներ ա նածապատրաստում Իրանում, ու սենց ռասկռուտկա արած ռեյտինգը մի տարիի չափ կքաշի, իսկ դա հերիք ա իրենց պլանները իրականացնելու համար:

    Իսկ հետո էլ մեղքը տեխնիչնի կգցեն աֆրոամերիկացու վրա

  3. #33
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2009
    Գրառումներ
    67
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամա

    մի մարդ չի կարա բոլոր պռոբլեմները լուծի. Օբամա-ն նույնա ասում. ինչնա պռոբլեմը՞

  4. #34
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2008
    Հասցե
    իրան , Թեհրան
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամա

    GOD BLESS OBAMA.
    YES EL NOYNPES SHAT EM HAVANEL NERA PAHVATSKE , YEREVOOM E TE BARIE ANDZNAVOROOTYON PETKE LINIE .
    HOOSANK VOR ASHKHARE KE ARRJNORDIE DEPIE KHAGHAGHOOTYAN , KE AVARTVEN BOLOR PATERAZMNERE , ..........
    BAYTS PETKE ENTOONENK VOR NA ( MART ) E , OOZHTEVATS MARTKAIN SAHMANAPAK KAROGHOOTYPPNEROV ...
    TOGH VOR ASTEVATS NERA HET LINIE , ZOROOTYON YEV OOGHOOTYOON TA NERAN . AMEN
    GOD BLESS OBAMA

    Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
    Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 21.01.2009, 12:49:

  5. #35
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օբամայի քննությունը ապրիլին

    .......
    Օբամայի երդման արարողությունից հազիվ երեք ամիս անց նա առողջ դատողության հետաքրքիր քննություն կհանձնի, երբ ստիպված կլինի պահել իր տված փոքրիկ խոստումը: Այո, դա անիծյալ ապրիլ 24-ի Հայոց Ցեղասպանության հիշատակումն է, երբ հայերը հիշում են իրենց 1,5 միլիոն սպանված հայրենակիցներին` 1915թ. այն օրը, երբ առաջին հերթին հավաքեցին հայ մտավորականներին, արվեստագետներին և այլոց ու մահապատժի ենթարկեցին:

    Բիլ Քլինթոնը հայերին խոստացավ, որ այն «ցեղսպանություն» կանվանի, եթե նրանք օգնեն իրեն ընտրվել: Նույնն արեց Ջորջ Բուշը: Նույնն արեց և Օբաման: Առաջին երկուսն, ընտրվելուց հետո, չպահեցին իրենց խոստումը և «ցեղասպանություն» բառի փոխարեն ապավինեցին «ողբերգություն» բառին, որովհետև վախենում էին բոլոր մռլտացող թուրք գեներալներից, իսկ Բուշի դեպքում` վախենում էին նաև Թուրքիայի տարածքով անցնող ԱՄՆ ռազմական մատակարարման երթուղիների համար` «ճանապարհները և այլն», ինչպես ասում էր Ռոբերտ Գեյթսը: Ճակատագրի հեգնանքով, որն ամենաուշագրավներից է պատմության մեջ, սրանք նույն այն «ճանապարհները և այլն»-ն էին, ուր 1915թ.-ին անխուսափելի մահվան էին քշում հայերին:

    Այնպես որ, գրազ եմ գալիս, որ մինչև ապրիլի 24-ը Օբաման իր համար կպարզի, որ «ցեղասպանությունը» «ողբերգություն» է:

    Այս ամսվա սկզբին Ստամբուլ մեկնելիս` աչքի անցկացրեցի «Թուրքական ավիաուղիների» կողմից ուղևորներին բաժանվող ամսագիրը, որտեղ մի հոդված գտա Թուրքիայի պատմական Խարբերդի (Harput) շրջանի մասին:

    Հոդվածում Խարբերդը նկարագրվում էր որպես «Ասիայի բնական պարտեզ» և «ճանաչված հանգստավայր»: Եվ դու պետք է մի լավ պրպտես միտքդ` հիշելու, որ Խարբերդը քրիստոնյա հայերի ցեղասպանության կենտրոնն էր, այն քաղաքը, որտեղից Լեսլի Դևիսը` խիզախ ամերիկացի հյուպատոսը Խարբերդում, հազարավոր մորթված հայերի մասին ականատեսի իր հաղորդագրություններն էր ուղարկում: Բայց այս ամենը թերևս կփչացներ «բնական պարտեզ»-ի ազդեցությունը: Դա մի քիչ նման է նրան, որ զբոսաշրջիկներին հրավիրես Լեհաստանի Օսվենցիմ քաղաք` չնշելով, որ դրա գերմանական անունը Աուշվից է:
    .......
    http://artmamul.ararat-center.org/?p=134

    Մի հատված հայտնի վերլուծաբան Ֆիսկի հոդվածից:
    Ամբողջ հոդվածն էլ բավականին ուշագրավ է:

    Ի՞նչ եք կարծում Օբաման կբռնի մարդասերի ու արդարամիտի կոչման քննությունը ապրիլի 24-ին, թե ինչպես բոլորը կդառնա ցինիկ ու հաշվենկատ քաղաքական գործիչ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  6. #36
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց ես էտ էֆորիայի մեջ մենակ էշության նշույլներ եմ տեսնում: չի կաելի էտքան պրիմիտիվ լինել, որ մտածել թե ինչ որ մեկը գալու է ու փոխի աշխարհը: Դա սկի Քրիստոսը չարեց, ուր մնաց մի ինչ որ մարդկային արարած՛
    Իմիջայլոց ես մոտավորապես կրկնում եմ ամեիրկյան մի ծեր ժուռնալիստի խոսքերը /անունը չեմ հիշում/, որը լսեցի մի քանի օր առաջ:
    Բարակի մի խոսքով լրիվ շոու է դարձել ամերիկյան էլիտայի կողմից ստաղծված ու առաջ բրթված:
    Դիվ էշության էլեմնտ միանշանակ կա, համո եմ: Բայց արի ընդունի, որ էս մարդու ընտրվելը համաշխարհային մակարդակով ահագին դրական լիցքեր ու էմոցիաներ ա արթնացրել: Ու դա վատ չի:

  7. #37
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամա

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օբաման ունի մոտ 300 միլլիոն օգնական, և 4-8 տարի ժամանակ։ Իր ելույթում ինքը ասում է, որ մենակով ոչ մի բան չի կարող անել, բայց ժողովրդի օգնությամբ կարող է հաղթահարել ցանկացած խնդիր։
    ԱՄՆ կրթական համակարգը արդեն կես դար է կառուցված է այն բանի վրա, որ դաստիարակի հասարակություն, որը առանց աղ ու բիբարի կուտի մասայական լրատվամիջոցներով տարածվող ցանկացած կուտ: Այն որ Օբամային լաաավ ռասկրուտկա են արել, դա փաստ է: Այն որ ինքը լիդեր դառնալու հնարավորություններ ունի, դա էլ փաստ: Բայց հույսը դնել այդ երեք հարյուր միլիոն յանկիի ինքնագիտակցության վրա պետք չէ, քանի որ դա մի հասարակությունը, որի մեծ մասը արդեն չի հիշում, թե ով էր Ջորջ Վաշինգտոնը, բայց գլխիդ չորս ժամանոց դասախոսություն կկարդա սևերի ու գեյերի իրավունքների ու շրջակա միջավայրի պաշտպանության մասին:

    Մի կողմից լավ է, որ դեմոկրատ ընտրվեց ԱՄՆ-ում, բայց մյուս կողմից էլ ԱՄՆ առանց այն էլ շատ է հեռացել ավանդական-պահպանողական արժեքներից: Այսպես թե այնպես հավասարակշռությունը պահպանողականության ու լիբերալիզմի միջև ԱՄՆ-ում, ու ոչ միայն, լուրջ խախտված է, ու դա այնքան էլ հաճելի բան չի, հաշվի առնելով որ այն, ոչ արևմտյան քաղաքակրթությունները կտրուկ շրջվել են դեպի պահպանողական արժեքները: Եսիմ-եսիմ, դժվար է, կապրենք կտեսնենք:

    Բայց հակված եմ համաձայնել նրանց հետ, ովքեր չեն կարծում որ մի հոգին պիտի հանկարծ ալամ աշխարհին երջանկություն պարգևի: Գոնե այն, ինչ այս պահին տեղի է ունենում աշխարհում, հեռու է երջանկությունից ավելի քան երբևէ:

  8. #38
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օբամայի քննությունը ապրիլին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    http://artmamul.ararat-center.org/?p=134

    Մի հատված հայտնի վերլուծաբան Ֆիսկի հոդվածից:
    Ամբողջ հոդվածն էլ բավականին ուշագրավ է:

    Ի՞նչ եք կարծում Օբաման կբռնի մարդասերի ու արդարամիտի կոչման քննությունը ապրիլի 24-ին, թե ինչպես բոլորը կդառնա ցինիկ ու հաշվենկատ քաղաքական գործիչ:
    Ըստ իս Օբաման այս առումով չի տարբերվի իր նախորդներից: Նա դրա «ռեսուրսները» չունի, Թուրքիան շատ կարևոր ռազմավարական գործընկեր է ԱՄՆ-ի համար, ու այդպիսի արտահայտությունը շատ թանկ կարող է նստել ԱՄՆ-ի վրա:
    Սակայն չեմ բացառում, որ ԱՄՆ նորընտիր նախագահը իրոք ՍԿՍԻ աշխարհի ժողովրդավարացման գործընթացը ու դա հենց սկսի Ցեղասպանության ճանաչումով, բայց հաշվի առնելով հրեական լոբբիի դերը, Թուրքիայի արմատակալած ռազմավարական դաշինքը` դա ուղղակի հրաշք կլինի:
    ArmFootball.com / First Armenian Front

  9. #39
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամա

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ կրթական համակարգը արդեն կես դար է կառուցված է այն բանի վրա, որ դաստիարակի հասարակություն, որը առանց աղ ու բիբարի կուտի մասայական լրատվամիջոցներով տարածվող ցանկացած կուտ: Այն որ Օբամային լաաավ ռասկրուտկա են արել, դա փաստ է: Այն որ ինքը լիդեր դառնալու հնարավորություններ ունի, դա էլ փաստ: Բայց հույսը դնել այդ երեք հարյուր միլիոն յանկիի ինքնագիտակցության վրա պետք չէ, քանի որ դա մի հասարակությունը, որի մեծ մասը արդեն չի հիշում, թե ով էր Ջորջ Վաշինգտոնը, բայց գլխիդ չորս ժամանոց դասախոսություն կկարդա սևերի ու գեյերի իրավունքների ու շրջակա միջավայրի պաշտպանության մասին:

    Մի կողմից լավ է, որ դեմոկրատ ընտրվեց ԱՄՆ-ում, բայց մյուս կողմից էլ ԱՄՆ առանց այն էլ շատ է հեռացել ավանդական-պահպանողական արժեքներից: Այսպես թե այնպես հավասարակշռությունը պահպանողականության ու լիբերալիզմի միջև ԱՄՆ-ում, ու ոչ միայն, լուրջ խախտված է, ու դա այնքան էլ հաճելի բան չի, հաշվի առնելով որ այն, ոչ արևմտյան քաղաքակրթությունները կտրուկ շրջվել են դեպի պահպանողական արժեքները: Եսիմ-եսիմ, դժվար է, կապրենք կտեսնենք:

    Բայց հակված եմ համաձայնել նրանց հետ, ովքեր չեն կարծում որ մի հոգին պիտի հանկարծ ալամ աշխարհին երջանկություն պարգևի: Գոնե այն, ինչ այս պահին տեղի է ունենում աշխարհում, հեռու է երջանկությունից ավելի քան երբևէ:
    Տիբուն ջան, ամերիկյան հասարակությունը բավականին բազմաշերտ է. քո ասած հասարկությունը գոյություն ունի և բավականին հոծ է որոնք ստանդարտ կրթական համակարգից (ու երբեմն էլ կրոնական դպրոցներից) ելնելով Ֆօքս նյուզից այն կողմ չեն գնում (հայերը բացառություն չեն)…բայց լրատվամիջոցներն էլ են բազմազան CNN, NPR, BBC (շատ է տարածված NPR-ի միջոցով) KPFK radio ու էլի մի շարք այլ աղբյուրներ կան որոնք լայն տարածում ունեն հատկապես արևմտյան և արևելյան ափերում գումարած մեծ քաղաքները որտեղ կուտն այդքան հեշտ չի ուտում. դրանք ինտելեկտուալներն են, որոնք յանկիներից տարբերվում են ոնց որ սևը սպիտակից. էլ չեմ խոսում ազգային ու ռասսայական փոքրամասնություններից որոնք լրիվ ուրիշ ֆռուկտ են…Այ միջին նահանգներում են հենց քո ասած յանկիները (սպիտակ, դդում, դեմագոգ ու կրոնամոլ)…իր հերթին կոնսերվատիզմն էլ այդքան միատարր չէ ու նրանց արժեքներն էլ են ռադիկալորեն տարբեր միմյանցից, օրինակ սպիտակ ավետարանչական պահպանողականի արժեքները լրիվ տարբերվում են հայ քյաբաբխորովածական պահպանողականներից և ուղղված են իրար դեմ դրանք էլ իրենց հերթին ասիականի, արաբականի, լատինաաներիկյանի ու մնացածն էլ դու ասա ես չգիտեմ: լիբերալներն այս տեսակետից ավելի միասնական են ոչ թե միակարծիք լինելով այլ հանդուրժողականությամբ ներառյալ գեյերի, սևերի ու մնացած իմիգրանտների նկատմամբ. Տրիբուն ապեր, ամերիկյան ավանդական-պահպանողական արժեքներն այդքան էլ լավ բաներ չեն ու, ճիշտն ասած, ինչքան հեռու դրանցից այնքան լավ…դե հիմա պատկերացրու էդ բոլորին համոզես ու միավորես (իհարկե չմոռանանք ճգնաժամի ազդեցությունը, բայց դե բոլոր թեկնածուներն էլ այդ նույն ֆոնի վրա են առաջադրվել)…Ճիշտ ես ասում ապեր, որ մենակը չի կարող անել ու այդպիսի բան երբեք էլ պտմության մեջ չի եղել ուղղակի այս անգամ հասարակությունը այդքան անտարբեր չէր ոգին բարձր է (թերևս ավելին քան պետք է), բայց հիասթափությունն էլ ինչ որ տեղ "անխուսափելի" , այնուամենայնիվ այս ընտրությունն ավելի լավն էր քան 2000-ից այս կողմ որևէ այլ ընտրություն.

  10. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամա

    Մոդերատորական. վերջին գրառումներից 2-ը թեմային միացվել են նոր բացված «Օբամայի քննությունը ապրիլին» թեմայից, որը իր հերթին ջնջվել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (21.01.2009)

  12. #41
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամա

    Էդ մթնոլորտը ես 90-91 թվերի Հայաստանի մթնոլորտին եմ նմանացնում (լավ հիշում եմ էդ օրերը ): Չգիտես խի մարդիկ ռոմանտիզմի մեջ են: Էն ժամանակ մենք էինք էդ վիճակում, ու հետո պարզ դարձավ, որ մեծ աշխատանք ա պետք նորմալ երկիր սարքելու համար: Հույս ունեմ, ամերիկացիք չեն լոմկվի, եթե մոտակա 1-2 տարին առաջընթաց չտենան:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #42
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամա

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիբուն ջան, ամերիկյան հասարակությունը բավականին բազմաշերտ է. քո ասած հասարկությունը գոյություն ունի և բավականին հոծ է որոնք ստանդարտ կրթական համակարգից (ու երբեմն էլ կրոնական դպրոցներից) ելնելով Ֆօքս նյուզից այն կողմ չեն գնում (հայերը բացառություն չեն)…բայց լրատվամիջոցներն էլ են բազմազան CNN, NPR, BBC (շատ է տարածված NPR-ի միջոցով) KPFK radio ու էլի մի շարք այլ աղբյուրներ կան որոնք լայն տարածում ունեն հատկապես արևմտյան և արևելյան ափերում գումարած մեծ քաղաքները որտեղ կուտն այդքան հեշտ չի ուտում. դրանք ինտելեկտուալներն են, որոնք յանկիներից տարբերվում են ոնց որ սևը սպիտակից. էլ չեմ խոսում ազգային ու ռասսայական փոքրամասնություններից որոնք լրիվ ուրիշ ֆռուկտ են…Այ միջին նահանգներում են հենց քո ասած յանկիները (սպիտակ, դդում, դեմագոգ ու կրոնամոլ)…իր հերթին կոնսերվատիզմն էլ այդքան միատարր չէ ու նրանց արժեքներն էլ են ռադիկալորեն տարբեր միմյանցից, օրինակ սպիտակ ավետարանչական պահպանողականի արժեքները լրիվ տարբերվում են հայ քյաբաբխորովածական պահպանողականներից և ուղղված են իրար դեմ դրանք էլ իրենց հերթին ասիականի, արաբականի, լատինաաներիկյանի ու մնացածն էլ դու ասա ես չգիտեմ: լիբերալներն այս տեսակետից ավելի միասնական են ոչ թե միակարծիք լինելով այլ հանդուրժողականությամբ ներառյալ գեյերի, սևերի ու մնացած իմիգրանտների նկատմամբ.
    Մեֆ համաձայն եմ, որ ԱՄՆ-ում ինտելեկտուալների լուրջ-հզոր բանակ կա, ու այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նրանք են որ կառուցել են բոլոր ժամանակների հզորագույն պետությունն ու քաղաքակրթությունը: Բայց արի ու տես, որ երբ գալիս է կոլեկտիվ որոշումներ ընդունելու պահը, հիմնական շեշտը դրվում է այն զանգվածի վրա, որին դու լավ բնորոշել ես - սպիտակ, դդում, դեմագոգ ու կրոնամոլ: Նախորդ ընտրություններում սրանց կտեցին տեռորիզմով, ու սրանք ընտրեցին Բուշին: Հիմա ռասկրուտկա արեցին Օբամային, ու սրանք ընտրցին Օբամային:

    Այն որ ՄԱՆ-ում լրատվամիջոցների բազմազանություն կա, ու տեղեկատվություն կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, բոլորին հայտնի է: Բայց նույն լրատվության ազատությունը հանգեցրել է նրան, որ կա անսահման վստահություն այդ լրատվամիջոցների կողմից հաղորդվող տեղեկատվության նկատմամբ, ու յանկիների մեծ մասը կուրորեն հավատում է այն ամենին ինչ ցուցադրվում է:

    Գիտես ի՞նչ, ամեն դեպքում ես հիացած եմ ԱՄՆ վերջին ընտրություններով: Որքան էլ որ հոգուս խորքում Օբամայի մեսիյա լիենլուն չեմ հավատում, ինչ-որ դրական բան եմ տեսնում այս ամենի մեջ: Ու ցանկանում եմ ինքս ինձ համոզել, որ ինչ-որ բան աշխարհում փոխվելու է: Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ մի ակնառու դեպքը լուրջ փոփոխություններ է առաջացրել մարդկան մտածելակերպում - Ռեկոնկիստա, Ֆրանսիական հեղափոխություն ....

  14. #43
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամա

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իր հերթին կոնսերվատիզմն էլ այդքան միատարր չէ ու նրանց արժեքներն էլ են ռադիկալորեն տարբեր միմյանցից, օրինակ սպիտակ ավետարանչական պահպանողականի արժեքները լրիվ տարբերվում են հայ քյաբաբխորովածական պահպանողականներից և ուղղված են իրար դեմ դրանք էլ իրենց հերթին ասիականի, արաբականի, լատինաաներիկյանի ու մնացածն էլ դու ասա ես չգիտեմ: լիբերալներն այս տեսակետից ավելի միասնական են ոչ թե միակարծիք լինելով այլ հանդուրժողականությամբ ներառյալ գեյերի, սևերի ու մնացած իմիգրանտների նկատմամբ. Տրիբուն ապեր, ամերիկյան ավանդական-պահպանողական արժեքներն այդքան էլ լավ բաներ չեն ու, ճիշտն ասած, ինչքան հեռու դրանցից այնքան լավ…դե հիմա պատկերացրու էդ բոլորին համոզես ու միավորես (իհարկե չմոռանանք ճգնաժամի ազդեցությունը, բայց դե բոլոր թեկնածուներն էլ այդ նույն ֆոնի վրա են առաջադրվել)…Ճիշտ ես ասում ապեր, որ մենակը չի կարող անել ու այդպիսի բան երբեք էլ պտմության մեջ չի եղել ուղղակի այս անգամ հասարակությունը այդքան անտարբեր չէր ոգին բարձր է (թերևս ավելին քան պետք է), բայց հիասթափությունն էլ ինչ որ տեղ "անխուսափելի" , այնուամենայնիվ այս ընտրությունն ավելի լավն էր քան 2000-ից այս կողմ որևէ այլ ընտրություն.
    Ապեր դու լավ գիտես, որ ես առանձնապես կոնսերվատիզմով չեմ փայլում, բայց վերջին տարիների ծայրահեղականացված նեո-լիբերալիզմն էլ չեմ կարողանում լավ հասկանալ: Ու հաստատ խոսքը չի վերաբերվում քյաբաբխորովածային կոնսերվատիզմին, գիտես ինչ կոնսերվատիզմի մասին է խոսքը:

    Գեյերի ու Սևերի դեմ էլ հաստատ ոչինչ չունեմ, բայց երբ հասարակությունը հասնում է մի աստիճանի, երբ մի քանի սև դաժանորեն սպանում են երեխայի ու լրատվամիջոցները առանձնապես ձայն չեն հանում, քանի որ կոռռեկտ չի սևի արած սպանության մասին խոսելը, քանի որ սևի միշտ պիտիտ զոհի դերում լինի, այլ ոչ թե բռանցողի, իսկ մյուս կողմից, եթե մի հատ գեյի խաթրին մեկը կպնի, ապա առավոտից իրիկուն կզռացնեն բոլորին, թե տեսեք ինչպես են փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում, ապա սկսում ես մտածել, որ հասարակությունը վերջնականապես ցնդվել է: Ու սա չեմ կարող համարել հանդուրժողականություն:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    REAL_ist (23.01.2009)

  16. #44
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամա

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ միջին նահանգներում են հենց քո ասած յանկիները (սպիտակ, դդում, դեմագոգ ու կրոնամոլ)
    «Յանկի» նշանակում է նյու ինգլանդի կամ ուղղակի ԱՄՆ-ի հյուսիսային մասի բնակիչ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ յանկիները կռվում էին հարավացիների դեմ։ Յանկիները համարվում են լիբեռալ, իսկ հարավացիները պահպանողական։ ԱՄՆ-ի մեջտեղի նահանգներում յանկիներ չեն բնակվում։

  17. #45
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամա

    Կարևորը՝ ոգեշնչվածությունն ու հավատն են, մնացածը՝ այնպես էլ պարզ է, որ ռազմաավարության մեջ փոփոխություն չի լինելու:

    Բայց հավատը առաջնորդի նկատմամբ շատ մեծ հրաշքներ կարող է գործել երկրի հետ
    Երբ ժողովուրդը վստահում է առաջնորդին, աելի շատ ջանքեր է գործադրում դժվարություններն արագ հաղթահարելու համար
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սահակ (21.01.2009)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե ես նախագահ լինեի ……
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 26
    Վերջինը: 31.01.2010, 02:50
  2. Բարաք Օբաման Նոբելյան մրցանակ ստացավ
    Հեղինակ՝ Հանուման, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.10.2009, 15:53
  3. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ
    Հեղինակ՝ Overdose, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 130
    Վերջինը: 12.01.2009, 21:43
  4. ՀՀ իդեալական նախագահ
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 49
    Վերջինը: 25.09.2008, 23:34
  5. Կին նախագահ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.10.2007, 12:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •