User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օբամայի քննությունը ապրիլին

    .......
    Օբամայի երդման արարողությունից հազիվ երեք ամիս անց նա առողջ դատողության հետաքրքիր քննություն կհանձնի, երբ ստիպված կլինի պահել իր տված փոքրիկ խոստումը: Այո, դա անիծյալ ապրիլ 24-ի Հայոց Ցեղասպանության հիշատակումն է, երբ հայերը հիշում են իրենց 1,5 միլիոն սպանված հայրենակիցներին` 1915թ. այն օրը, երբ առաջին հերթին հավաքեցին հայ մտավորականներին, արվեստագետներին և այլոց ու մահապատժի ենթարկեցին:

    Բիլ Քլինթոնը հայերին խոստացավ, որ այն «ցեղսպանություն» կանվանի, եթե նրանք օգնեն իրեն ընտրվել: Նույնն արեց Ջորջ Բուշը: Նույնն արեց և Օբաման: Առաջին երկուսն, ընտրվելուց հետո, չպահեցին իրենց խոստումը և «ցեղասպանություն» բառի փոխարեն ապավինեցին «ողբերգություն» բառին, որովհետև վախենում էին բոլոր մռլտացող թուրք գեներալներից, իսկ Բուշի դեպքում` վախենում էին նաև Թուրքիայի տարածքով անցնող ԱՄՆ ռազմական մատակարարման երթուղիների համար` «ճանապարհները և այլն», ինչպես ասում էր Ռոբերտ Գեյթսը: Ճակատագրի հեգնանքով, որն ամենաուշագրավներից է պատմության մեջ, սրանք նույն այն «ճանապարհները և այլն»-ն էին, ուր 1915թ.-ին անխուսափելի մահվան էին քշում հայերին:

    Այնպես որ, գրազ եմ գալիս, որ մինչև ապրիլի 24-ը Օբաման իր համար կպարզի, որ «ցեղասպանությունը» «ողբերգություն» է:

    Այս ամսվա սկզբին Ստամբուլ մեկնելիս` աչքի անցկացրեցի «Թուրքական ավիաուղիների» կողմից ուղևորներին բաժանվող ամսագիրը, որտեղ մի հոդված գտա Թուրքիայի պատմական Խարբերդի (Harput) շրջանի մասին:

    Հոդվածում Խարբերդը նկարագրվում էր որպես «Ասիայի բնական պարտեզ» և «ճանաչված հանգստավայր»: Եվ դու պետք է մի լավ պրպտես միտքդ` հիշելու, որ Խարբերդը քրիստոնյա հայերի ցեղասպանության կենտրոնն էր, այն քաղաքը, որտեղից Լեսլի Դևիսը` խիզախ ամերիկացի հյուպատոսը Խարբերդում, հազարավոր մորթված հայերի մասին ականատեսի իր հաղորդագրություններն էր ուղարկում: Բայց այս ամենը թերևս կփչացներ «բնական պարտեզ»-ի ազդեցությունը: Դա մի քիչ նման է նրան, որ զբոսաշրջիկներին հրավիրես Լեհաստանի Օսվենցիմ քաղաք` չնշելով, որ դրա գերմանական անունը Աուշվից է:
    .......
    http://artmamul.ararat-center.org/?p=134

    Մի հատված հայտնի վերլուծաբան Ֆիսկի հոդվածից:
    Ամբողջ հոդվածն էլ բավականին ուշագրավ է:

    Ի՞նչ եք կարծում Օբաման կբռնի մարդասերի ու արդարամիտի կոչման քննությունը ապրիլի 24-ին, թե ինչպես բոլորը կդառնա ցինիկ ու հաշվենկատ քաղաքական գործիչ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օբամայի քննությունը ապրիլին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    http://artmamul.ararat-center.org/?p=134

    Մի հատված հայտնի վերլուծաբան Ֆիսկի հոդվածից:
    Ամբողջ հոդվածն էլ բավականին ուշագրավ է:

    Ի՞նչ եք կարծում Օբաման կբռնի մարդասերի ու արդարամիտի կոչման քննությունը ապրիլի 24-ին, թե ինչպես բոլորը կդառնա ցինիկ ու հաշվենկատ քաղաքական գործիչ:
    Ըստ իս Օբաման այս առումով չի տարբերվի իր նախորդներից: Նա դրա «ռեսուրսները» չունի, Թուրքիան շատ կարևոր ռազմավարական գործընկեր է ԱՄՆ-ի համար, ու այդպիսի արտահայտությունը շատ թանկ կարող է նստել ԱՄՆ-ի վրա:
    Սակայն չեմ բացառում, որ ԱՄՆ նորընտիր նախագահը իրոք ՍԿՍԻ աշխարհի ժողովրդավարացման գործընթացը ու դա հենց սկսի Ցեղասպանության ճանաչումով, բայց հաշվի առնելով հրեական լոբբիի դերը, Թուրքիայի արմատակալած ռազմավարական դաշինքը` դա ուղղակի հրաշք կլինի:
    ArmFootball.com / First Armenian Front

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե ես նախագահ լինեի ……
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 26
    Վերջինը: 31.01.2010, 02:50
  2. Բարաք Օբաման Նոբելյան մրցանակ ստացավ
    Հեղինակ՝ Հանուման, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.10.2009, 15:53
  3. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ
    Հեղինակ՝ Overdose, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 130
    Վերջինը: 12.01.2009, 21:43
  4. ՀՀ իդեալական նախագահ
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 49
    Վերջինը: 25.09.2008, 23:34
  5. Կին նախագահ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.10.2007, 12:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •