Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ համաձայն եմ, որ ԱՄՆ-ում ինտելեկտուալների լուրջ-հզոր բանակ կա, ու այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նրանք են որ կառուցել են բոլոր ժամանակների հզորագույն պետությունն ու քաղաքակրթությունը: Բայց արի ու տես, որ երբ գալիս է կոլեկտիվ որոշումներ ընդունելու պահը, հիմնական շեշտը դրվում է այն զանգվածի վրա, որին դու լավ բնորոշել ես - սպիտակ, դդում, դեմագոգ ու կրոնամոլ: Նախորդ ընտրություններում սրանց կտեցին տեռորիզմով, ու սրանք ընտրեցին Բուշին: Հիմա ռասկրուտկա արեցին Օբամային, ու սրանք ընտրցին Օբամային:

Այն որ ՄԱՆ-ում լրատվամիջոցների բազմազանություն կա, ու տեղեկատվություն կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, բոլորին հայտնի է: Բայց նույն լրատվության ազատությունը հանգեցրել է նրան, որ կա անսահման վստահություն այդ լրատվամիջոցների կողմից հաղորդվող տեղեկատվության նկատմամբ, ու յանկիների մեծ մասը կուրորեն հավատում է այն ամենին ինչ ցուցադրվում է:

Գիտես ի՞նչ, ամեն դեպքում ես հիացած եմ ԱՄՆ վերջին ընտրություններով: Որքան էլ որ հոգուս խորքում Օբամայի մեսիյա լիենլուն չեմ հավատում, ինչ-որ դրական բան եմ տեսնում այս ամենի մեջ: Ու ցանկանում եմ ինքս ինձ համոզել, որ ինչ-որ բան աշխարհում փոխվելու է: Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ մի ակնառու դեպքը լուրջ փոփոխություններ է առաջացրել մարդկան մտածելակերպում - Ռեկոնկիստա, Ֆրանսիական հեղափոխություն ....
Լրիվ համաձայն եմ ընգեր, թեկնածուները մեղմ ասած վախենում են ասել որ էվոլյուցիայի կողմնակից են… մի հատ երկիծաբան լավ ասեց մի թեկնածուի համար "ամոթ է որ անպայման կլասդ պիտի գցես որ քվե հավաքես"

Չէ ընգեր Օբաման իհարկե մեսիան չէ բայց մեսիան հաստատ սրանից լավը չի լինելու…ինչքան էլ նրա հնարավորությունները մեծ լինեն, այնուամենայնիվ սահմանափակ են և հրաշքներ սպասելն անիմաստ է, ես կարծում եմ մի 4 տարի կտևի խենքներս գլուխներս գա ու էտ ընթացքում մի ահագին հիասթափության ալիք կբարձրանա…չմոռանանք որ պոպուլյար քվեներով Օբաման հաղթեց 53-46… այսինքն 46 տոկոս դուռռակություն հլա կարծում էր որ էդ "զույգը" պիտի լիներ… այս ամենով հանդերձ ես քեզ պես սա շատ դրական եմ համարում և ոչ միայն ես, այլ ամբողջ աշխարհում…վատ սկիզբ չի