Լյով, դե չէ էլի, չես համոզի... Նասի առաջին ալբոմը միայն ճանաչվել ա բոլոր ժամանակների հիփ–հոփ լավագույն ալբոմներից մեկը, էդ ասեցի փոքրիկ համեմատություն կատարելու համար, իսկ հայ պսևդոռեպեռները դժվար թե մոտակա ժամանակներս ինչ–որ հաջողություն ունենան. ես դեռ պարզապես Հայաստանի մակարդակով եմ ասում։ Որակյալ ու իմաստալից տեքստեր մեզ մոտ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ... ո՞վ էր տեսել կամ լսել, որ ռեպը սիրո մասին լինի... Միշոյի մի կլիպ էր վերջերս աչքովս ընկել, ինչ–որ խոսքեր եմ հիշում, որ ազերիներին էր քրֆում... իմհո՝ մառազմ... Կրկնում եմ՝ Հայաստանում չկա ռեպ, մարդիկ փորձում են, բայց դե քավ լիցի, չի ստացվում, հոմ զոռով չի...