Թեմայում ոնց հասկացա ռեպի մասին են խոսում ու համեմատություններ անում. կարծում եմ` օֆֆթոփ չի լինի, եթե մի քանի անուն գրեմ` The Notorious B.I.G, Ice Cube, Eminem, Snoop Dog, Fugees, Dr. Dre, Coolio…
Հենց համեմատության եզրեր գտնվեն, ասեք![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Լյով, դե չէ էլի, չես համոզի... Նասի առաջին ալբոմը միայն ճանաչվել ա բոլոր ժամանակների հիփ–հոփ լավագույն ալբոմներից մեկը, էդ ասեցի փոքրիկ համեմատություն կատարելու համար, իսկ հայ պսևդոռեպեռները դժվար թե մոտակա ժամանակներս ինչ–որ հաջողություն ունենան. ես դեռ պարզապես Հայաստանի մակարդակով եմ ասում։ Որակյալ ու իմաստալից տեքստեր մեզ մոտ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ... ո՞վ էր տեսել կամ լսել, որ ռեպը սիրո մասին լինի... Միշոյի մի կլիպ էր վերջերս աչքովս ընկել, ինչ–որ խոսքեր եմ հիշում, որ ազերիներին էր քրֆում...իմհո՝ մառազմ... Կրկնում եմ՝ Հայաստանում չկա ռեպ, մարդիկ փորձում են, բայց դե քավ լիցի, չի ստացվում, հոմ զոռով չի...
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Երեկ Կենտրոնի եթերով Պետրոսի հյուրն էին Միշոն, Սերժոն (ոնց որ թե) մեկ էլ մի հոգի` անունը չեմ հիշում։
Ինձ մեջներից ամենաշատ դուր եկավ Պետրոսը։
Իմ մոտ տպավորություն էր, որ հատկապես Միշոն Պետրոսի հարցերին չի կարում պատասխանի ու փորձում ա «էշը ցեխից հանել»։ Իհարկե ԻՄՀՈ։
Օրինակի համար Պետրոսը հարցրեց, թե ինչ ա նշանակում իրա երգի մեջի «հոգնած հայ ժողովուրդ» արտահայտությունը։ Դե Միշոն էլ ասեց, որ իբր նկատի ունի, որ էս մարտի 1-ի եւ այլնից հետո մեր ժողովուրդը ոնց որ հոգնել ա էդ ամեն ինչից եւ այլն...։ Բայց դե հո մենք էլ գիտենք, թե «հոգնած» բառը փողոցային ժարգոնով ինչ ա նշանակում...։ Այսինքն ինձ թվում ա, որ Միշոն բնականաբար չուզեց ասի, որ դրանով ինքը վիրավորում ա մեր ժողովրդին։
Մյուսը, ճիշտ ես, Սերժոն էր, երրորդն էլ "Ապե ջան" խմբի անդամներից: Միշոյից զզվել էի, երբ դիտել էի մի հեռուստադուել Տիգրան Խզմալյանի հետ, որին ինքն էլ էր ներկա ու շատ տհաճ խոսեց: երեկ բավականին գրագետ էր խոսում, չգիտեմ` երևի պրոգրես է... բայց էն, ինչ իրենք էին ասում` Պերտոսի հարցերին ի պատասխան, իսկականից ինչ-որ անորոշ ինքնապաշտպանություն էր:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ովա լսել ու ի՞նչ կարծիքներ կան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ