User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: Աստված պատժու՞մ է

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Լյով ջան էս ինչ վատ դրության մեջ դրիր ինձ, դու ուզում էս որ ես այդ ինֆորմացիան՝ որը թեկուզ սեխմված վիճակով գրելու դեպքում հանգիստ կարա երկուհարյուր էջանոց գիրք լինի, ես գրեմ մի քանի նախադասությա՞մբ:

    Եթե մի նախադասությամբ գրեմ կլինի այսպես:
    ԴՆԹ-ն՝ տասկերկու շերտանի եկու սպիռալ է, որի երրորդ շերտը երկողմանի է, որն էլ «կոչվում է բարձրացման շերտ Netzach Merkava Eliyahu» ( հոգևոր լեզվովել եմ գրել որովհետև միտքը ուրիշ նշանակություն ունի) շրջափակված է ալմազե վեցանկյուն կուբի մեջ, որը խամուտաձև տրամախաչում է նաև միջտիեզերական մագնիտական ցանցի «ռեզոնանսային» զրոյական վիճակում գտնվող ազատ էներգիային, ինչպես նաև մագնիտական թելերով և ալմազե թելերով կապված են մայր ցանցին, հենց այդ վեցանկյուն ալմազե կուբը, պուլսային, մայր ցանցի ալմազե մագիստրալին է ուղարկում ողջ՝ թե եթերային, թե մտքային «գիտակցական» ինֆորմացիան, որն էլ իր հերթին պահպանում է այն:
    Էս ի՞նչ էլ նախադասություն էղավ:
    Լյով ջան գիտեմ հում ինֆորմացիա եմ տալիս քեզ, դու ինտուիցիայով գիտես որ այս ամենը ճշմարտությունա, բայց ուղեղի համար սա հում ինֆորմացիա է, բայց արի ինձ խղճա այս թեմայով կարելի է անընդհատ գրել, իսկ ես գրելուց մի քիչ ձանձրանում եմ:
    Ես չեմ կարա էդքանը մի քանի բառով գրեմ թե ինչու հենց ալմազե, կամ ինչու վեցանկյուն կուբ, կամ ինչու միջտիեզերական մագնիսական ցանցին:
    Լյով ջան ընգերական քրիականի հարցեր էլ չտաս՝ բա որտեղի՞ց գիտես, բա ո՞վ ասեց, ի՞նչ հիմքեր ունես, ես սա գրում եմ դու ուզում էս հավատա ուզում էս համարի ֆանտազիայի ոլորտից:
    Դրա համարա որ շատերը չուզենալով խորանալ այսքան լայնածավալ ինֆորմացիայի մեջ, շատ կարճ ասում են ՀԱՎԱՏԱ: էս ՀԱՎԱՏԱ բառը պարունակումա իրա մեջ ողջ Աստվածային ինֆորմացիան:

    Մենակ ավելացնեմ, մեր՝ սովորական մարդկանց այդ ԴՆԹ-ի երրորդ շերտը, ու ոչ միայն երրորդը, կոդավորված է, իսկ ասենք մարգարեների, պայծառատեսների, էքստրասենսերի այդ շերտի կոդավորումը բաց է, ( հա մեկ էլ բաց է ու ոչ միայն երրորդ շերտն է բաց, ինչպես նաև մեծ փոփոխության է ենթարկված ամբողջ ԴՆԹ-ն այս http://www.youtube.com/watch?v=6KbAJ...eature=related երեխաների մոտ որոնք աշխարհ են գալիս 1987 թվականից սկսած, սակայն նոր նոր են գիտնակաները հայտնաբերել այդ ֆենոմենը) դրա շնորհիվ են իրանք գծային մեր կյանքից դուրս գալով հայտնվում շրջանի մեջ « ՀԻՄԱ հասկացողությունում» և (նստում մետաֆոր) այդ ալմազե մագիստրալին, և քանի որ իրանք գտնվում են շրջանում, ապա եթե նայեն աջ, կտեսնեն ինչա եղել, եթե նայեն ձախ կտեսնեն թե ինչա լինելու:
    Դու կարող էս մի պահ պատկերացնել որ դու արդեն ապրել էս այն կյանքը որը դեռ պիտի գա, այսինքը քո ապագան, սրանք ուղիղ կապ ունեն երազների հետ, որոնց պարզ մատչելի ինֆորմացիան սինխռոննի միքսված է:
    Քնած ժամանակ դու գտնվում էս միջտարածական ՀԻՄԱ էներգիայի մեջ դրա համար է որ քո երազները գծային կյանքից չեն, այնտեղ մի կոստյումից հանգիստ անցնում էս միուս կոստյումին (մետաֆոր), որովհետև ժամանակի մեջ չէս:
    Սա ավելի դժվար բացատրելի բանա, սենց պատկերացրա որ քո ԴՆԹ-ի երրորդ շերտը իր մեջ պահպանումա քո ամբողջ՝ թե անցիալիդ թե ապագայիդ նկարները «եթերները» ու պատկերացրա այդ ամբողջ նկարները ձեռքիցդ թափվումա գետնին ու երբ նորից հավաքում էս այդ նկարները, դասավորվածությունը խառնվումա, հիմա կախված քո կենսաբանական, հոգեբանական և հոգևոր վիճակից դու նայում էս էդ նկարները որից գլուխ չէս հանում, թե որը ինչ նկարա ու որտեղ էս նկարահանվել, այս ամենի գիտական պատասխանը շուտով կտան գիտնակաները երբ ստեղծեն ուղեղի էներգիայի քարտեզը նկարահանող կրկնաձայնագրիչը:

    Չգիտեմ որքանով կնդունես այս ասածներս, բայց չշտապես վանես այս ինֆորմացիան, մի քիչ էլ դու մտածի ես այստեղ շատ բացակայող կետեր թողեցի, միտումնավոր, որպեսզի դու էլ կարողանաս լսել քո ինտուիցիային և բջիջներին նրանք քեզ շատ բան ունի պատմելու ու սովորացնելու:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 24.01.2009, 10:05:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. #62
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տվեք ավելացնել...
    Ինֆորմացիան դա մեր իմացած 1 երի ու 0 ների շարքը չէ, իսկ տիեզերքը աշխարհագրության դասընթացից անցած տիեզերքի մասին չէ խոսքը, դրանք ընդամենը իրական տիեզերքի ու ինֆորմացիայի շուքն է որը մարդը կարողացել է ձեռք բերել...

    Այնտեղ ամեն բան այլ կերպ է... Դրա համար պետք չէ զոռ տալ ուղեղներին, միևնույնն է հնարավոր չէ հասկանալ...
    Hrayr, երևում է որ դու աշխարհագրության դասերի ընդհանրապես չես մասնակցել, այնտեղ տիեզերքի մասին խոսք չկա, աշխարհագրությունը միայն ու միայն երկիր մոլորակի մասին է…

    դու որտեղից ես հասկացել որ "հնարավոր չէ հասկանալ"… դու իսկի աշխարհագրության դասը չգիտես ինչի մասին է որ ցանկացած 6րդ դասարանցի գիտի, եկել ես տիզերքի ու ինֆորմացիայի մասին դատողություններ ես անում

  3. #63
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Լյով ջան էս ինչ վատ դրության մեջ դրիր ինձ, դու ուզում էս որ ես այդ ինֆորմացիան՝ որը թեկուզ սեխմված վիճակով գրելու դեպքում հանգիստ կարա երկուհարյուր էջանոց գիրք լինի, ես գրեմ մի քանի նախադասությա՞մբ:

    Եթե մի նախադասությամբ գրեմ կլինի այսպես:
    ԴՆԹ-ն՝ տասկերկու շերտանի եկու սպիռալ է, որի երրորդ շերտը երկողմանի է, որն էլ «կոչվում է բարձրացման շերտ Netzach Merkava Eliyahu» ( հոգևոր լեզվովել եմ գրել որովհետև միտքը ուրիշ նշանակություն ունի) շրջափակված է ալմազե վեցանկյուն կուբի մեջ, որը խամուտաձև տրամախաչում է նաև միջտիեզերական մագնիտական ցանցի «ռեզոնանսային» զրոյական վիճակում գտնվող ազատ էներգիային, ինչպես նաև մագնիտական թելերով և ալմազե թելերով կապված են մայր ցանցին, հենց այդ վեցանկյուն ալմազե կուբը, պուլսային, մայր ցանցի ալմազե մագիստրալին է ուղարկում ողջ՝ թե եթերային, թե մտքային «գիտակցական» ինֆորմացիան, որն էլ իր հերթին պահպանում է այն:
    Էս ի՞նչ էլ նախադասություն էղավ:
    Լյով ջան գիտեմ հում ինֆորմացիա եմ տալիս քեզ, դու ինտուիցիայով գիտես որ այս ամենը ճշմարտությունա, բայց ուղեղի համար սա հում ինֆորմացիա է, բայց արի ինձ խղճա այս թեմայով կարելի է անընդհատ գրել, իսկ ես գրելուց մի քիչ ձանձրանում եմ:
    Ես չեմ կարա էդքանը մի քանի բառով գրեմ թե ինչու հենց ալմազե, կամ ինչու վեցանկյուն կուբ, կամ ինչու միջտիեզերական մագնիսական ցանցին:
    Լյով ջան ընգերական քրիականի հարցեր էլ չտաս՝ բա որտեղի՞ց գիտես, բա ո՞վ ասեց, ի՞նչ հիմքեր ունես, ես սա գրում եմ դու ուզում էս հավատա ուզում էս համարի ֆանտազիայի ոլորտից:
    Դրա համարա որ շատերը չուզենալով խորանալ այսքան լայնածավալ ինֆորմացիայի մեջ, շատ կարճ ասում են ՀԱՎԱՏԱ: էս ՀԱՎԱՏԱ բառը պարունակումա իրա մեջ ողջ Աստվածային ինֆորմացիան:

    Մենակ ավելացնեմ, մեր՝ սովորական մարդկանց այդ ԴՆԹ-ի երրորդ շերտը, ու ոչ միայն երրորդը, կոդավորված է, իսկ ասենք մարգարեների, պայծառատեսների, էքստրասենսերի այդ շերտի կոդավորումը բաց է, ( հա մեկ էլ բաց է ու ոչ միայն երրորդ շերտն է բաց, ինչպես նաև մեծ փոփոխության է ենթարկված ամբողջ ԴՆԹ-ն այս http://www.youtube.com/watch?v=6KbAJ...eature=related երեխաների մոտ որոնք աշխարհ են գալիս 1987 թվականից սկսած, սակայն նոր նոր են գիտնակաները հայտնաբերել այդ ֆենոմենը) դրա շնորհիվ են իրանք գծային մեր կյանքից դուրս գալով հայտնվում շրջանի մեջ « ՀԻՄԱ հասկացողությունում» և (նստում մետաֆոր) այդ ալմազե մագիստրալին, և քանի որ իրանք գտնվում են շրջանում, ապա եթե նայեն աջ, կտեսնեն ինչա եղել, եթե նայեն ձախ կտեսնեն թե ինչա լինելու:
    Դու կարող էս մի պահ պատկերացնել որ դու արդեն ապրել էս այն կյանքը որը դեռ պիտի գա, այսինքը քո ապագան, սրանք ուղիղ կապ ունեն երազների հետ, որոնց պարզ մատչելի ինֆորմացիան սինխռոննի միքսված է:
    Քնած ժամանակ դու գտնվում էս միջտարածական ՀԻՄԱ էներգիայի մեջ դրա համար է որ քո երազները գծային կյանքից չեն, այնտեղ մի կոստյումից հանգիստ անցնում էս միուս կոստյումին (մետաֆոր), որովհետև ժամանակի մեջ չէս:
    Սա ավելի դժվար բացատրելի բանա, սենց պատկերացրա որ քո ԴՆԹ-ի երրորդ շերտը իր մեջ պահպանումա քո ամբողջ՝ թե անցիալիդ թե ապագայիդ նկարները «եթերները» ու պատկերացրա այդ ամբողջ նկարները ձեռքիցդ թափվումա գետնին ու երբ նորից հավաքում էս այդ նկարները, դասավորվածությունը խառնվումա, հիմա կախված քո կենսաբանական, հոգեբանական և հոգևոր վիճակից դու նայում էս էդ նկարները որից գլուխ չէս հանում, թե որը ինչ նկարա ու որտեղ էս նկարահանվել, այս ամենի գիտական պատասխանը շուտով կտան գիտնակաները երբ ստեղծեն ուղեղի էներգիայի քարտեզը նկարահանող կրկնաձայնագրիչը:

    Չգիտեմ որքանով կնդունես այս ասածներս, բայց չշտապես վանես այս ինֆորմացիան, մի քիչ էլ դու մտածի ես այստեղ շատ բացակայող կետեր թողեցի, միտումնավոր, որպեսզի դու էլ կարողանաս լսել քո ինտուիցիային և բջիջներին նրանք քեզ շատ բան ունի պատմելու ու սովորացնելու:
    Ապեր, դու գիտե՞ս թե ինչու ես սենց անհեթեթություններ գրում… որովհետև սաղ օրը նստած youtube ես նայում ու քո գիտելիքներն այնտեղից ես ստանում…ապեր ինչ ապուշություն ասես կարող են դնել չի նշանակում որ պիտի հավատաս… հիմա ես մի երկու բառով կապացուցեմ քո գրածի անհեթեթությունը…դժվար չի

    "հոգևոր լեզվով" (այդպիսին գոյություն չունի) գիտականի մասին չես կարող գրել. գիտականորեն հոգևորն ապացուցել անհնար է…գիտությունը օբյեկտիվ է և հիմնված է փաստերի և նրանց գիտական վերլուծության վրա, իսկ հավատքը հիմնված է փաստի բացակայության վրա…այնպես որ քո վերը բերված, ոչ էն ա ինֆորմացիան, ոչ էն ա բացատրությունը դառնում է կատարյալ անհեթեթություն…

    հիմա անդրադռնանք լեզվական/տերմինաբանական անհեթեթությանը. ալմազե վեցանկյուն կուբ կուբը՝ խորանարդը վեցանկյուն չի կարող լինել այն քառանկյուն է, կուբը քառակուսի հիմքով պրիզման է որի բարձրությունը հավասար է քառակուսու երկու կողմերին ՕՔ՞… դու երևի խոսում ես վեցանկյուն պրիզմայի մասին ալմաստից է չգիտես ինչի

    "մագնիտական թել" չկա կա մագնիսական դաշտ որից թել չես կարող "մանել" էլ չեմ ասում "ալմազի թելերդ" որ ալմաստից ես հյուսում… ու քո եթերային ինֆորմացիանրն ուղղարկում ես "ալմազային մագիստրալներով" դեպի "մայր ցանցը"… բա էս "եթերային, թե մտքային «գիտակցական» ինֆորմացիան"… դու սրանցով կարող ես գեղեցկության կոնկուրսի մասնակցել ու ընդգրկել քո վերջին խոսքի մեջ ու ինչքան էլ տգեղ լինես հաստատ կշահես (գեղեցկությունը ուղուղ համեմատական է,այս դեպքերում, տգիտությանը) … ընգեր դու գիտես ինֆորմացիան ինչ է և ինչից է կախված դրա տեսքը… իհարկե չգիտես

    ապեր, դու ի՞նչ լեզվով էս քո տեղեկությունները քաղում կամ կարդում քո "գիտական աշխատությունները", որովհետև գրվածիդ անգրագիտության աստիճանին կարելի է ավելացնել նաև լեզվական անհամապատասխանությունը (երբեմն ռուսական, երբեմն անգլիկան գումարած հայերեն թարգմանություն)… վստահ եղիր որ միյան լեզվից կարելի է իմանալ թե որտեղից են այս հանճարեղ մտքերը ծագում քո գլխում…

    Լավ էլ ասում ես "էս ՀԱՎԱՏԱ բառը պարունակումա իրա մեջ ողջ Աստվածային ինֆորմացիան"

    Մի քանի գոհարներ էլ արտատպեմ ու վերջացնեմ… ուղեղի էներգիայի քարտեզը նկարահանող կրկնաձայնագրիչը… Աստվածային ինֆորմացիան… գծային մեր կյանքից դուրս գալով հայտնվում շրջանի մեջ ՀԻՄԱ… երազները գծային կյանքից չեն… ապագայիդ նկարները «եթերները…Քնած ժամանակ դու գտնվում էս միջտարածական ՀԻՄԱ էներգիայի մեջ … լսել քո ինտուիցիային և բջիջներին նրանք քեզ շատ բան ունի պատմելու ու սովորացնելու…

    Հակոբ Պարոնյանը, Իլֆ-Պետրովը, Օ՛Հենրին ու Մարկ Տվենը կերազեին քո նման մատերիալ ունենալ իրենց կողքին… իսկ մենք չենք գնահատում

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հրատացի (24.01.2009)

  5. #64
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ......................................

    Ամեն ինչ չի, որ արդեն գիտականորեն ապացուցված է, ու ես չեմ կարող փաստացի ապացույցներ մատնանշել։ Բայց ես հավատում եմ, որ այդպես է (ավելին՝ իրականում հաստատ գիտեմ, որ այդպես է. թող շատ ինքնավստահ չհնչի), քանի որ կյանքում ամեն պահի միմիայն համոզվում եմ դրանում, որքան էլ որ տարօրինակ թվա դա շատերին։ Ինձ համար դա աքսիոմ է, որն ապացուցման կարիք չունի։ Իսկ թե դու ինչքանով կհավատաս դրան՝ քո գործն է։ Ես ընդամենը իմ տեսակետն եմ արտահայտում։ Բնականաբար, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչին հավատա, ինչին թերահավատությամբ վերաբերվի կամ ընդհանրապես ժխտի։ Ուղղակի ինքս հակված չեմ ցանկացած ինձ ոչ հայտնի կամ դեռևս չապացուցված տեղեկություն ժխտելուն, նույնիսկ եթե այնքան էլ չեմ հավատում, ու, չգիտես ինչու, ակամա նույնն ակնկալում եմ դիմացինից, բայց դե, իհարկե, դա ընդամենը իմ միամիտ ակնկալիքն է։
    Ուլուանա ջան, վերն ընդգծված տողերը խոսում են այն մասին որ դուք ապացույցներ և փաստեր ունեք: Իսկ ինչու՞ չեք բերում որ մենք էլ համոզվենք… Հավատացեք, փաստի դեմ խաղեր չկան

  6. #65
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    05.01.2009
    Հասցե
    USA
    Գրառումներ
    80
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք իհարկե լեզվաբանակն ակնարկի համար, բայց եթե այս թեմաներում այսպես կրքոտ բանավիճում եք գոնե իմացեք, որ մեղանչել նշանակում է մեզղք գործել, իսկ Ձեր նշած մեղանչելու իմաստը իր մեջ կրում է ապաշխարել բառը

    Պիտի նշեմ, որ ամբողջովին համաձայն եմ Ուլուանայի հետ, ես երբեք չէի կարողանա նման հասկանալի ձևով բացատրել իմ տեսանկյունը
    Ներված ես ազիզ ջան , իսկ ինչ վերաբերվում է իմ գրառմանը ասեմ որ ես արդեն ներողություն եմ խնդրել սխալ գրառման համար որը անգիտակցաբար է արվել: Կարո՞ղա պատահի իմ այս սխալ գրառումը լոզունգ դառնա ու ամեն մի նոր կարդացող հա զգուշացնի ինձ սրա մասին , հասկացանք էլի վաաաաաաաաաաաաաաայ սխալս ես արդեն ուղղել եմ եթե դրա հաջորդ գրառումը կարդայիք կարծում եմ էլ թուղթ ու գրիչ չէիք փչացնի ինձ նկատողություն անելու համար..............................

  7. #66
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    05.01.2009
    Հասցե
    USA
    Գրառումներ
    80
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում century-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք մտքիս խառնվել էր, ուղղում եմ գրածս:

    Աստված երբեմն էլ պատժում է մարդու իր արած մեղքերի համար սիրող հոր պես որպիսի այդ մարդը դարձի գա, Անառակ որդու օրինակը շատ հստակ էր բերված Այնպես որ այս կյանքում ինչքան էլ աստված մարդուն պատժի վերջը կների եթե տվյալ մարդը մեղքից ետ դառնա և ապաշխարհի դարձի գալով, իսկ մեղքը մարդուն մահվան է տանում:
    Սա էլ իմ ճշտած գրառումը, այնպես որ էլ չփորփրեք

  8. #67
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դուք ապացույցներ և փաստեր ունեք: Իսկ ինչու՞ չեք բերում որ մենք էլ համոզվենք… Հավատացեք, փաստի դեմ խաղեր չկան
    նախ կառաջարկեի որ քո կարծիքները արտահայտելուց չվիրավորեիր դիմացինիդ ՝մոտավորապես ՙդու չես հասկանում՚ ՙդու չգիտես՚ ՙանհեթեթություններ են՚և նմանօրինակ արտահայտումներով։
    2 րդ։ քո ուզած ապացույցները կա՜ն։բայց դրանք քեզ ոչ մի կերպ չեն կարող օգնել։նախ պետք է հասկանալ. թե ՙապացույց՚անվան տակ ինչ ես հասկանում. և որոնք են քո վստահության չափորոշիչները։
    իսկ եթե հանկարծ . քո մինչև հիմա որևէ բանի մասին ունեցած ապացույցդ .նորից վերանայենք ու տեսնենք. որ այդքան ել լավ չեն ապացուցված ։ինչ կասե՞ս

  9. #68
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչ Սելավին կպատասխանի մի փոքր գրառում անեմ.
    Նախ նշեմ որ բնագետների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեմ, ես էլ բանգետ եմ ....
    Ուրախ եմ կոլեգա
    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Լյով ջան, մի փոքր ետ գնանք։
    Ամեն ինչ ինչ որ տեսնում ենք, ինչ որ պատկերացնում ենք ինչ որ բազմությունից ծնված ենթաբազմություն է։ Մենք հասկանում ենք ինֆորմացիան, տիեզերքը մեր համակարգում, բայց ավելի բարձր մակարդակ կա որտեղ այլ կերպ է ամեն բան երևում, որտեղ ամեն բան կատարյալ է.
    Հարգելիս, եթե թեկուզ ենթադրենք, որ կա ավելի բարձր մակարդակ (երևի ի նկատի ունեիր ավելի շատ գիտելիքներ ունեցող էակների գոյություն ), կարծում եմ ամեն բան չի կարող կատարյալ լինել: Թե՞ դու ուրիշ կարծիքի ես:
    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հիշում ես ժամանակին կաին համակարգիչներ որոնք սեփական հիշողություններ չունեին, նրանք բեռնվում էին ճկուն սկավառակից, հետո ստեղծեցին սեփական հիշողություն, մեծացրեցին մինչև մեգաբայթ, գիգաբայթ և այլն... Սակայն չունենք այնպիսի հիշողություն որը կպարունակի ամեն բան ....

    Մարդու մոտ հավատքը կարծես թե հիշողության նման մի բան լինի։ Սատերի մոտ այն բացակայում է, գործում են ուրիշի հավատքի հաշվին, ոմանց մոտ բավականին փոքր է, ոմանց մոտ մեծ է, սակայն չկան այնպիսի մարդիկ որոնք իմանան ամեն բան, որոնք հասկանան ամեն խորհուրդները...
    Հավատք ասելով ի նկատի ունես հավատքն առ Աստվա՞ծ: Հիմա որ էդ շատերից, որոնց մոտ հավատը բացակայում է, ինչ-որ խումբ կազմենք և գցենք անմարդաբնակ կղզի ու տանք ուտելիքի պաշարներ, չե՞ն գործի իրանք, կմահանա՞ն
    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես իհարկե բայց կուզենաի անկեղծ լինել, քո մոտ շատ փոքր է հավատքը, ասենք քո մոտ տեղավորվում է windows 98 օպերացիոն համակարգը, սակայն դու փորձում ես բեռնել մի ծրագիր որը աշխատում է windows xp -ի տակ, կամ տեղադրել այնպիսի driver, որը միայն Vista -ի տակ է աշխատում, արդյունքում կունենաս կախված համակարգ crash։ Եթե շատ բան ես ուզում իմանալ պետք է փոքրից սկսես։ Ես էլ շատ բան չեմ հասկանում, բայց գիտեմ որ ոչ մի արարած չի կարող հասկանալ Աստծուն ամբողջ խորությամբ, ամենքս իմանում ենք մեր հավատքի չափով։ Եթե ձգտում ենք ավելին իմանալ, եթե շփվում ենք Աստծո հետ մեր հավատքն աճում է ու սկսում ենք ավելին հասկանալ ու ընդունել։
    Հա, իմիջայլոց այստեղ նույնպես գործում է երկրաչափական պրոգրեսիան, երևի 2-ի աստիճաններով....
    1. Դու ինձ իսկի չես էլ ճանաչում, մի երկու բառ ենք փոխանակել ֆորումում, ի՞նչ գիտես թե հավատը իմ մոտ ինչքան է:
    2. Էդ ոնց ե՞ս չափում մարդկանց հավատը, ի՞նչ երկրաչափական պրոգրեսիա: Ասենք իմ հավատը 512 է, քոնը 1024, հա՞

    Hrayr անալոգիան հավատի ու համակարգիչների միջև իմ կարծիքով շատ անտեղին էր: Համակարգիչներն արագ տեմպերով կատարելագործվում են, ի տարբերություն հավատի: Քո կարծիքով այժմ ապրող մարդիկ «ավելի՞ շատ» են հավատում (ավելի բարձր մակարդակի վրա են), քան ասենք 500 տարի առաջ ապրողները:
    Մեկ էլ, չլինի՞ էդ նույն համակարգիչները սարքեցին էն մարդիկ ովքեր «ավելի ուժեղ» էին հավատում: Էն որ հիմա համակարգիչների հիշողությունը տենց արագ աճում է ու դու էլ օրինակ ես բերում, «շատ հավատ» ունեցողների շնորհիվ է՞

    Հ.Գ. Սելավի գրառումդ ամբողջովին կարդամ հետո կանդրադառնամ

  10. #69
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    նախ կառաջարկեի որ քո կարծիքները արտահայտելուց չվիրավորեիր դիմացինիդ ՝մոտավորապես ՙդու չես հասկանում՚ ՙդու չգիտես՚ ՙանհեթեթություններ են՚և նմանօրինակ արտահայտումներով։
    2 րդ։ քո ուզած ապացույցները կա՜ն։բայց դրանք քեզ ոչ մի կերպ չեն կարող օգնել։նախ պետք է հասկանալ. թե ՙապացույց՚անվան տակ ինչ ես հասկանում. և որոնք են քո վստահության չափորոշիչները։
    իսկ եթե հանկարծ . քո մինչև հիմա որևէ բանի մասին ունեցած ապացույցդ .նորից վերանայենք ու տեսնենք. որ այդքան ել լավ չեն ապացուցված ։ինչ կասե՞ս
    կասեմ "բեր"
    եթե ուզում ես իմանալ ապացույց ասելով ինչ եմ հասկանում, գնա բառառանը բաց նայի
    իմ "վստահության չափանիշը" փաստն է
    եթե իմ ուզած ապացույցները կան, բեր, իսկ թե կօգնեն թե չեն օգնի դա թող ինձ, ՕՔ՞
    աչքիս, կտրուկ ջան, դու էլ ես հեսա ադամանդաշար գաղափարներ սփռելու ֆորում ով մեկ

  11. #70
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Լյով ջան կարճ կպատասխանեմ...
    1. Կատարյալ մակարդակ ասելով հասկանանք լրիվ բազմությունը.... Կամ որ նույն է այն մակարդակը որից առաջանում են մնացած բոլորը առանց բացառության
    2. Իհարկե հավատքն առ Աստված, թե չէ համակարգիչն էլ օպերատիվ հիշողություն ունի, իսկ գոյություն ունենալ կարող են, բայց միայն կուրսորը թարթելով, նույնն է կշարունակեն կենդանական կյանք վարել
    3. Հավատքի աճը վերաբերվում է նրան ով ունի այն, որը գնալով ավելանում է աճում է ու աճում է....., սա անհատական է....

    համեմատությունը լավ հասկանալու համար է ու նրա համար որ հասկանանք ինֆորմացիա տիեզերք, հիշողություն ու բոլոր այն տերմինները որոնք գիտենք կազմում են ենթաբազմություն այն բազմության որը հանդիսանում է այս բոլորի ծնողը։
    Կարճ ասած ամեն ինչ տեսնում ենք դրանք հոգևոր կյանքում, մարնից դուրս կյանքում, գտնվող բաների ստվերներն են։
    Աստված դրել է օրենք երկրի ու մյուս տիեզերական մարմինների միջև և նույն կերպ կարող է դրանք փոխել, բոլոր երևույթները Նա է կարգել, իսկ մենք գտնում ենք նրանց փոխազդեցության և դրսևորման կանոնները սխալանքով որը թոքր լինելու պատճառով անտեսում են, իսկ ինքը այդ փոքրն էլ հաշվի է առել ու ամեն բան կատարյալ ու վաելուչ է արել......
    Ես բնագետ եմ ու գիտեմ որ եթե միայն կամենաս շատ ավելի լավ կհասկանաս քան մյուսներն են հասկանում...
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  12. #71
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Վերադառնանք թեմա ,Աստված չի պատժում ,սա անխախտ երևույթ է :
    Խառնելով իրար աշխարհի մատերիալիստական և հոգևորը ընկալումները արդյունք չի լինի :
    Աստված ոգեղենի՝Էության բացարձակ դրսևորումն է նա իր մեջ չունի բարու և չարի մարդկային հասկացողությունը: Դա մարդկային ընկալում է և մարդկային մոտեցում է որի հիմքը նյութական աշխարհն է և մարդու կողմից տրված գնահատականները իր միջոցով շրջապատող աշխարհին և փորձ մոտենալ Էությանը՝ոգեղենին:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    may (25.01.2009)

  14. #72
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ "վստահության չափանիշը" փաստն է

    մատերիալ աշխարհում ոչ մի փաստ չկա։ինչ որ էսօր կա՜ վաղը ՝էլ չի լինելու։
    այդ են վկայում փաստասեր գիտնականները։
    իսկ. եթե եդ փաստերից էս ուզում. նայի՜ր

    http://www.elite-games.ru/conference...l=&pic_id=3640

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    աչքիս, կտրուկ ջան, դու էլ ես հեսա ադամանդաշար գաղափարներ սփռելու ֆորում ով մեկ
    ում համար մարգարիտ.
    ում համար խարազան։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 25.01.2009, 00:34:

  15. #73
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Հրայր ջան դու գիտես խի այդպես վիրրավորական արձագանքեց իմ գրածին, ինքը պարզապես անլիարժեքության բարդույթ ունի, ես էլ չուզեցա իրան արձագանքեմ, քեզել խորհուրդ չեմ տա, կյանքը ինձ սովորեցրելա որ արծիվները ճիճուներին չեն նկատում, ճիճուներին հավերն են միայն տեսնում:
    Ինքը ուզումա լավ տղու կերպար խաղա այս վիրտուալ շփման ընթացքում, դա նրանից է գալիս որ երբեք ինքը իր շրջապատում այդպիսի կերպար չի ունեցել, ու կյանքում մարդը մշտապես ձգտումա նրան՝ ինչը իրեն տրված չի եղել վերուստ՝ տգեղը գեղեցկության, կարճահասակը բարձրության, ով զրկվածա եղել սիրուց՝ Համլետա ուզում խաղա կամ Դոն Ժուան, իսկ կոմիկը Լիր արքա: Նույնն էլ ինքնա, իրական կյանքում երբեք չի կարողացել վաստակի լավ տղա կոչվելու իրավունքը, հիմա այստեղ վիրտուալ կյանքում վիրավորելով ուրիշներին, իրան թվումա թե հզոր տղա դառավ ու վաստակեց լավ տղա կոչվելու իրավունքը, բայց դա ընդհամենը ինքնախաբկանքա, իրական կյանքում այսպիսի խոսացողները հարսի կերպար ունեն, հավատա փորձառուիս, կյանքը մի անգամ չի որ խաչելա ինձ հարսների հետ: Լավ տղա ծնվում են, չեն կարա դառնան, ինչպես կարճահասակը չի կարա իրան բոյ ավելացնի այնպես էլ սողալու համար ծնվածները չեն կարող թռչել: Լավ տղա կոչումը գեների մեջա, ուղղեղի ծալքերում իրենց ծնված օրվանից դրանք աչքի գույնի պես գալիս են հետը:


    Mephistopheles ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ բնությունը կատարիալա, նա թույնով միայն սողուններինա օժտել, ուժեղներին այն պետք չի, սակայն օձերն էլ են ծառ բարձրանում, բայց միայն սողալով, իմացի ամեն թռչուն իր թռչելու բարձրությունն ունի հավերը չեն կարող իմանալ բազեների ճախրելու բարձրությունը: Ու իմացի մեծամտությունը ու օդը նույն հատկանիշներն ունեն, օդը հիմնականում լցվումա այնտեղ, որտեղ դատարկ տարածություն կա՝ ձուլածո գնդի մեջ անհամեմատ քիչ, քան փուչիկի:
    Մեծամտությունելա այդպես, գլուխ կոչված գունդը որքան դատարկա նույն քան լցվածա մեծամտությամբ:
    Դու հլը էնքան բան պիտի իմանաս, որ հասկանաս թե ինչքան քիչ բան գիտես:
    Լավ եղիր մեփիսթոփել աշխատի երբեք ցեխ չշպրտես դիմացինիդ վրա հնարավորա թիրախիդ չհասնես, բայց քո ձեռքերը ցեխոտ են մնալու, հետո հոժարակամ էս ցեխոտ ձեռքերդ վրադ մաքրելու:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (25.01.2009)

  17. #74
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը

    է ե՞տքը բացատրեք էդ նկարի իմաստը էս պարագայում, խնդրում եմ
    Counter-Strike-ից էլ նկարներ չե՞ք գցի...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (25.01.2009)

  19. #75
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    է ե՞տքը բացատրեք էդ նկարի իմաստը էս պարագայում, խնդրում եմ
    Counter-Strike-ից էլ նկարներ չե՞ք գցի...
    գուցե փործեք նկարը դիտել ետևի կողմից.գուցե մի բան երևա։

    իսկ ավելի լուրջ՝ այս նկարի օրիգինալը դուք կարողեք տեսնել գիշերային երկնքում։մարդը փաստ էր ուզում. ես էլ փորձեցի իրեն հասանելի փաստ ներկայացնել։ չնայած ինձ համար դա չէ գլխավոր փաստը։

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է արել Աստված քո կյանքում
    Հեղինակ՝ Karina, բաժին` Կրոն
    Գրառումներ: 331
    Վերջինը: 30.06.2023, 22:09
  2. Մարդու Գենոմը և Աստված
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 25.01.2011, 11:05
  3. Ու՞ր էիր, Աստված...
    Հեղինակ՝ ihusik, բաժին` Կրոն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 20.06.2007, 16:54
  4. «Գթասիրտ» աստված
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 29.11.2006, 17:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •