User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: Աստված պատժու՞մ է

  1. #31
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ Աստծո պատիժ. կա՜ և այդ պատիժը կայանում է նրանում.որ Աստված իր ձեռքը քաշում է մեր վրայից ։Աստծուց վախենալ. կնշանակի վախենալ. որ Աստված կարող է մեզանից ՙերես դարձնի՚ այ այդ ժամանակ՝ սատանան. մռնչացող առյուծի պես սպասում է իր զոհին։
    Իսկ կարող ենք ասել, որ ոչ թե Աստված է իր ձեռքը քաշում մեր վրայից, այլ մենք ենք հեռանում Աստծուց և <<վայելում>> այդ հեռանալու հետևանքները?

    Հիշենք Անառակ որդու առակը Ավ. Ղուկասի գլ. 15, 11-32

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    century (21.01.2009), Second Chance (21.01.2009)

  3. #32
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ուղղակի ես հետևանք հասկացությունն ավելի լայն իմաստով եմ դիտարկում։ Այո, շատ դեպքերում մարդ իր արածի համար ուղղակիորեն պատասխան չի տալիս, այսինքն՝ ոչ միշտ է գործում հետևանքի «այստեղ և հիմա» տարբերակը, բայց, իմ խորին համոզմամբ, վաղ թե ուշ գործում է, անխուսափելիորեն։ Տեսակետս ավելի պարզ դարձնելու համար ավելացնեմ, որ «ոչ այստեղ»–ն ու «ոչ հիմա»–ն կարող է նշանակել նաև «ո՛չ այս կյանքում»։ Այնուամենայնիվ, շատ գործողությունների հետևանքներ հենց այս կյանքում էլ արդեն երևում են, պարզապես մենք ոչ միշտ ենք այդ կապը տեսնում։ Օրինակ, մարդը սպանում է ինչ–որ մեկին, ու էդ պահին առանց պատժի մնում, բայց հետո մեռնում է ծանր հիվանդությունից երկար տառապելով, կամ այլ փորձանքի կամ տառապանքի է ենթարկվում, այսինքն՝ նրա արած հանցանքը վաղ թե ուշ փոխհատուցվելու է այսպես թե այնպես, ուղղակի դա երբեմն այնպիսի ժամանակ ու այնպիսի հանգամանքներում կարող է տեղի ունենալ, որ կողքից նայելու դեպքում պատճառահետևանքային կապը տեսնելը կարող է այնքան էլ հեշտ չլինել, բայց այն,
    այնուամենայնիվ, միշտ կա։ Սա ուղղակի պարզունակ օրինակ էր՝ ասածս լուսաբանելու համար։
    Ես էսպես եմ հասկանում. եթե ինչ-որ բան կա, որը ոչ-ոք չի տեսնում, չի իմանում դրա գոյության մասին, ապա այն գոյություն չունի: Նույնն էլ կարող եմ ասել այս դեպքում: Շատ ենք հանդիպել, որ մարդ իր արած մեղքի համար պատժվել է մեկ այլ մարդու կամ կենդանու կողմից: Ուրիշ պատժի դեպք ինձ ճիշտն ասած չի հանդիպել:

    Որ ասում ես մարդասպանը "հետո մեռնում է ծանր հիվանդությունից երկար տառապելով", սա դեռ օրինակ չէր: Քանզի նույն կերպ կարող է մահանալ և անմեղ մարդը: Քի՞չ անմեղ երեխաներ են զոհվում համաճարակներից: Կապ չեմ տեսնում հանցանք գործելու ու հետո ծանր հիվանդությունից մահանալու մեջ:

    Ուլուանա, ընդհանուր առմամբ ես հասկանում եմ ինչ ի նկատի ունես. չկա գործողություն առանց հետևանքի: Համամիտ եմ այս մտքի հետ: Ուղղակի կարծում եմ, որ պարտադիր չի, որ այդ հետևանքը պատիժ լինի մեղավորի համար, կամ էլ նրան ինչ-որ վնաս հասցնի: Օրինակ ես ջարդում եմ մեկի ավտոմեքենան, մյուս օրը տերը հայտնաբերում է, որ զրկվել է մեքենայից, մեքնենա նետում են աղբարկղ, սա է հետևանքը, բայց հեչ պարտադիր չի որ էդ ընթացքում ինձ ինչ-որ մի վնաս հասցնեն, թեկուզ և հաջորդ կյանքում: Համամիտ չե՞ս

  4. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էսպես եմ հասկանում. եթե ինչ-որ բան կա, որը ոչ-ոք չի տեսնում, չի իմանում դրա գոյության մասին, ապա այն գոյություն չունի: Նույնն էլ կարող եմ ասել այս դեպքում:
    Իսկ ո՞նց ես իմանում՝ ոչ ոք չի իմացել, թե ինչ–որ մեկը կամ գուցե շատերն իմացել են։ Եթե քեզ հայտնի չի, դա դեռ չի նշանակում, որ նման բան չի եղել։
    Շատ ենք հանդիպել, որ մարդ իր արած մեղքի համար պատժվել է մեկ այլ մարդու կամ կենդանու կողմից: Ուրիշ պատժի դեպք ինձ ճիշտն ասած չի հանդիպել:
    Որ ասում ես մարդասպանը "հետո մեռնում է ծանր հիվանդությունից երկար տառապելով", սա դեռ օրինակ չէր: Քանզի նույն կերպ կարող է մահանալ և անմեղ մարդը: Քի՞չ անմեղ երեխաներ են զոհվում համաճարակներից: Կապ չեմ տեսնում հանցանք գործելու ու հետո ծանր հիվանդությունից մահանալու մեջ:
    Իսկ մի՞թե ես ասացի, թե նման դեպքերում ուղղակի կապ է լինում գործողության ու դրա հետևանքի միջև։ Պարզ է, որ կապը շատ դեպքերում ուղղակի չի լինում։ Լավ, փորձեմ ավելի պատկերավոր բացատրել. երբ մարդ ինչ–որ գործողություն է անում, որը վնասում է մեկ ուրիշին, այդ ինֆորմացիան տիեզերքում մնում է, պահպանվում է, ու վաղ թե ուշ ինչ–որ կերպ անդրադառնալու է այդ մարդու վրա։ Նույնը վերաբերում է նաև դրական գործողություններին։

    Ուլուանա, ընդհանուր առմամբ ես հասկանում եմ ինչ ի նկատի ունես. չկա գործողություն առանց հետևանքի: Համամիտ եմ այս մտքի հետ: Ուղղակի կարծում եմ, որ պարտադիր չի, որ այդ հետևանքը պատիժ լինի մեղավորի համար, կամ էլ նրան ինչ-որ վնաս հասցնի: Օրինակ ես ջարդում եմ մեկի ավտոմեքենան, մյուս օրը տերը հայտնաբերում է, որ զրկվել է մեքենայից, մեքնենա նետում են աղբարկղ, սա է հետևանքը, բայց հեչ պարտադիր չի որ էդ ընթացքում ինձ ինչ-որ մի վնաս հասցնեն, թեկուզ և հաջորդ կյանքում: Համամիտ չե՞ս
    Վերևում արդեն ասացի, որ հետևանք ասելով ես տվյալ գործողության զուտ ուղղակի հետևանքը նկատի չունեմ, այլ այն ինֆորմացիան, որը, տիեզերքում պահպանվելով, վաղ թե ուշ բումերանգի պես վերադառնում է գործողությունը կատարողին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #34
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կարող ենք ասել, որ ոչ թե Աստված է իր ձեռքը քաշում մեր վրայից, այլ մենք ենք հեռանում Աստծուց և <<վայելում>> այդ հեռանալու հետևանքները?

    Հիշենք Անառակ որդու առակը Ավ. Ղուկասի գլ. 15, 11-32
    այո միանշանակ ։այս տարբերակը առավել ընդունելի է ։ բայց հավատքին մոտ կանգնածներին է հասու ։
    առաջին տարբերակով փորձում էի ավելի հասկանալի լինել։ բայց ավաղ......

  6. #35
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    05.01.2009
    Հասցե
    USA
    Գրառումներ
    80
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Աստված երբեմն էլ պատժում է մարդու իր արած մեղքերի համար սիրող հոր պես որպիսի այդ մարդը դարձի գա, Անառակ որդու օրինակը շատ հստակ էր բերված Այնպես որ այս կյանքում ինչքան էլ աստված մարդուն պատժի վերջը կների եթե տվյալ մարդը մեղանչի ու դարձի գա, իսկ չմեղանչած մարդուն մահից հետո փրկություն չկա ցավոք սրտի:
    Վերջին խմբագրող՝ century: 21.01.2009, 01:48:

  7. #36
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Աստծո կողմից «պատժվելը» կարելի է պարզապես խղճի խայթ անվանել: Մարդը որևէ անթույլատրելի արարք է կատարում և սկսում իրեն մեղավոր զգալ: Դա էլ բերում է իրեն դեպրեսիվ, հոգեպես անկայուն վիճակի, հազար ու մի փոձանքի պատճառ դառնում: Եթե մարդիկ չհավատան, որ կպատժվեն, չեն էլ պատժվի: Եթե Աստված պատժող լիներ, մարդկության մեծամասնությունը հիմա կխորովվեր դժոխքի կրակներում: Բայց չէ: Նայեք ձեր շուրջ: Անպատիժ հանցագործներ, անօրեն ու անարդար իշխանավորներ ու նաև մարդիկ, որոնք պատրաստ են ցածրացնել այդ նույն Աստծուն ... Ես հավատում եմ Աստված գաղափարին: Եթե հավատում եք Աստծուն, հավատացեք, որ մեծ է նրա սերը ձեր հանդեպ ու կներվեն ցանկացած մեղքեր: Մեծ սերը պարտավորեցնում է ու Աստված հաստատ կիմանա(ր) էդ մասին:

  8. #37
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞նց ես իմանում՝ ոչ ոք չի իմացել, թե ինչ–որ մեկը կամ գուցե շատերն իմացել են։ Եթե քեզ հայտնի չի, դա դեռ չի նշանակում, որ նման բան չի եղել։
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մի՞թե ես ասացի, թե նման դեպքերում ուղղակի կապ է լինում գործողության ու դրա հետևանքի միջև։ Պարզ է, որ կապը շատ դեպքերում ուղղակի չի լինում։ Լավ, փորձեմ ավելի պատկերավոր բացատրել. երբ մարդ ինչ–որ գործողություն է անում, որը վնասում է մեկ ուրիշին, այդ ինֆորմացիան տիեզերքում մնում է, պահպանվում է, ու վաղ թե ուշ ինչ–որ կերպ անդրադառնալու է այդ մարդու վրա։ Նույնը վերաբերում է նաև դրական գործողություններին։
    Հիմնականում ոչ մի կերպ:
    Շատ հետաքրքիր է, թե դու ո՞րտեղից գիտես, որ այդ ինֆորմացիան տիեզերքում մնում է, կամ ընդհանրապես ի՞նչ է նշանակում «ինֆորմացիան տիեզերքում մնում է»
    Ես ավելի շուտ կհավատամ, որ Աստված մորուքավոր ծերունի է՝ նստած ամպերին, քան որ այդ ամեն-ինչը պահվում է տիեզերքում ու հետո անդրադառնում է մարդու վրա…

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևում արդեն ասացի, որ հետևանք ասելով ես տվյալ գործողության զուտ ուղղակի հետևանքը նկատի չունեմ, այլ այն ինֆորմացիան, որը, տիեզերքում պահպանվելով, վաղ թե ուշ բումերանգի պես վերադառնում է գործողությունը կատարողին։
    Ինչ-որ դեպքերում շատ վատ է աշխատում էդ «բումերանգ»-ը, որոշ դեպքերում էլ ընդհանրապես չի աշխատում:


    Հ.Գ. Քվանտային Մեխանիկան ասում է, որը էլեկտրոնը չունի որոշակի սպին մինչև այն չչափես, ու ընդհանրապես ոչինչ գոյություն չունի մինչև այն «չչափես»: Օրինակ. շատերը ասում են այլմոլորակային գոյություն ունի, ոմանք էլ՝ որ գոյություն չունի: Ո՞րն է ճիշտը Իսկ ճիշտը կայանում է նրանում, որ ոչ մի այլմոլորակային էլ գոյություն չունի քանի դեռ նրանց մասին տեղեկություն չունենք: Նրանք գոյություն ունեն միմիայն մեր երևակայության մեջ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (21.01.2009)

  10. #38
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնականում ոչ մի կերպ:
    Շատ հետաքրքիր է, թե դու ո՞րտեղից գիտես, որ այդ ինֆորմացիան տիեզերքում մնում է, կամ ընդհանրապես ի՞նչ է նշանակում «ինֆորմացիան տիեզերքում մնում է»
    Ես ավելի շուտ կհավատամ, որ Աստված մորուքավոր ծերունի է՝ նստած ամպերին, քան որ այդ ամեն-ինչը պահվում է տիեզերքում ու հետո անդրադառնում է մարդու վրա…



    Ինչ-որ դեպքերում շատ վատ է աշխատում էդ «բումերանգ»-ը, որոշ դեպքերում էլ ընդհանրապես չի աշխատում:


    Հ.Գ. Քվանտային Մեխանիկան ասում է, որը էլեկտրոնը չունի որոշակի սպին մինչև այն չչափես, ու ընդհանրապես ոչինչ գոյություն չունի մինչև այն «չչափես»: Օրինակ. շատերը ասում են այլմոլորակային գոյություն ունի, ոմանք էլ՝ որ գոյություն չունի: Ո՞րն է ճիշտը Իսկ ճիշտը կայանում է նրանում, որ ոչ մի այլմոլորակային էլ գոյություն չունի քանի դեռ նրանց մասին տեղեկություն չունենք: Նրանք գոյություն ունեն միմիայն մեր երևակայության մեջ
    Ո՞վ տեղեկություն չունի։ Դու՞։ Քեզնո՞վ պիտի չափենք։
    Քո բոլոր ասածները կարելի է համառոտ ձևակերպել այսպես. «Այն ամենը ինչ ես չգիտեմ/ինձ հայտնի չէ, սուտ է»։ Իսկ նման մտքից հետո իմաստ չեմ տեսնում ընդհանրապես խոսակցությունը շարունակելու։ Ինչ–որ տեղ մեկուսացած ապրող վայրի ցեղերի համար էլ մենք գոյություն չունենք։ Հետո՞։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (21.01.2009)

  12. #39
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեկ անգամ ևս տեղադնեմ այս հատվածն. երևի չի նկատվել.

    Պողոս Առաքյալի թուղթը Գաղատացիներին.
    6. - 7Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում, 8որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի.

    Պարզ երևում է, որ Աստված մեղք չունի ինչ մեր հետ կատարվումա
    Աստված մեղք չունի - ինչ անկապ բան խոսացի
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  13. #40
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում century-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ այս կյանքում ինչքան էլ աստված մարդուն պատժի վերջը կների եթե տվյալ մարդը մեղանչի ու դարձի գա, իսկ չմեղանչած մարդուն մահից հետո փրկություն չկա ցավոք սրտի:
    Այո, բայց ոչ թե մեղանչել (=մեղք գործել), այլ զղջալ և ապաշխարել

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    century (21.01.2009), Monk (21.01.2009), Հայկօ (21.01.2009)

  15. #41
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    05.01.2009
    Հասցե
    USA
    Գրառումներ
    80
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում century-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված երբեմն էլ պատժում է մարդու իր արած մեղքերի համար սիրող հոր պես որպիսի այդ մարդը դարձի գա, Անառակ որդու օրինակը շատ հստակ էր բերված Այնպես որ այս կյանքում ինչքան էլ աստված մարդուն պատժի վերջը կների եթե տվյալ մարդը մեղանչի ու դարձի գա, իսկ չմեղանչած մարդուն մահից հետո փրկություն չկա ցավոք սրտի:
    Կներեք մտքիս խառնվել էր, ուղղում եմ գրածս:

    Աստված երբեմն էլ պատժում է մարդու իր արած մեղքերի համար սիրող հոր պես որպիսի այդ մարդը դարձի գա, Անառակ որդու օրինակը շատ հստակ էր բերված Այնպես որ այս կյանքում ինչքան էլ աստված մարդուն պատժի վերջը կների եթե տվյալ մարդը մեղքից ետ դառնա և ապաշխարհի դարձի գալով, իսկ մեղքը մարդուն մահվան է տանում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    may (21.01.2009)

  17. #42
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Աստված փրկում է, պատժում է սատանան :
    Կամ հոքնում է փրկելուց և այդ ժամանակ նորից պատժում է սատանան:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  18. #43
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Աստված երբեք չի պատժում նա վարվում է համապատասխանաբար:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (22.01.2009)

  20. #44
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստված պատժու՞մ է

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված փրկում է, պատժում է սատանան :
    Կամ հոքնում է փրկելուց և այդ ժամանակ նորից պատժում է սատանան:
    Փաստորեն, Աստված կարող է նաև հոգնե՞լ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. #45
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Աստված պատժու՞մ է

    ուրեմն մարտի 1-ի անմեղ զոհերը հաստատ մի մահացու մեղք են գործել, աստված էլ Ռոբերտին ու մենթերին ուղղարկել է որ պատժեն… ես չգիտեի որ դրանք աստծո կամքն են կատարում… լավ լոգիկա է չէ՞

    վաղը-մյուս-օր որ ձեղ էլ էլէկտրաշոկով պարալիզացնեն կամ էն տղի նման դեմքիդ կրակեն, չանհանգստանաք, հաստատ մի բան արել եք անողն էլ աստծո կամքն է կատարել

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.01.2009), Լ.յ.ո.վ. (22.01.2009), Հրատացի (21.01.2009)

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է արել Աստված քո կյանքում
    Հեղինակ՝ Karina, բաժին` Կրոն
    Գրառումներ: 331
    Վերջինը: 30.06.2023, 22:09
  2. Մարդու Գենոմը և Աստված
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 25.01.2011, 11:05
  3. Ու՞ր էիր, Աստված...
    Հեղինակ՝ ihusik, բաժին` Կրոն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 20.06.2007, 16:54
  4. «Գթասիրտ» աստված
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 29.11.2006, 17:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •