User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Աշխարհի օրորոցայինները

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխարհի օրորոցայինները

    Օրերս Էստոնիայում բնակվող ընկերներիցս մեկը հայկական օրորոցային երգի վրա հղում էր ուղարկել: Հղումը նայելով հայտնաբերեցի տարբեր ազգերի օրորոցայինների մի հավաքածու /յուրաքանչյուրն իր տեսահոլովակով/, որով ուզում եմ կիսվել

    Հայկական.

    Հունական.

    Հնդկական.

    Ճապոնական.

    Իդիշ/երե՞ն/.

    Իսպանական-գնչուական.
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 30.01.2010, 23:04:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (22.12.2011), Amaru (19.01.2009), Ariadna (20.01.2009), impression (19.01.2009), Jarre (19.01.2009), Nareco (24.01.2009), Rhayader (20.01.2009), Ribelle (08.08.2009), Երկնային (20.01.2009), Լեո (20.01.2009), Հայկօ (20.01.2009), Ձայնալար (19.01.2009), Նաիրուհի (23.12.2011), Ուլուանա (20.01.2009), Ռուֆուս (19.01.2009), Քամի (20.01.2009), Ֆոտոն (18.08.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (22.12.2011), Nareco (24.01.2009), Rhayader (20.01.2009), Երկնային (20.01.2009), Լեո (20.01.2009), Հայկօ (20.01.2009), Ձայնալար (19.01.2009), Նաիրուհի (23.12.2011), Ուլուանա (20.01.2009), Ռուֆուս (03.02.2009), Քամի (20.01.2009), Ֆոտոն (18.08.2009)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Իսպանականն ու հայկականը նայեցի ու ԱՐՏԱԿԱՐԳ են, թե երաժշտությունը, թե մուլտիկները....

    Ապրես, Արսեն ջան, լինքերը տալու համար, շատ հետաքրքիր են...
    I may be paranoid but no android!

  6. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (22.12.2011), Rhayader (20.01.2009), Երկնային (20.01.2009), Լեո (20.01.2009), ԿԳԴ (20.01.2009), Ձայնալար (19.01.2009), Նաիրուհի (23.12.2011), Ուլուանա (20.01.2009), Ռուֆուս (03.02.2009)

  8. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Մեջբերում Æþelwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսպանականն ու հայկականը նայեցի ու ԱՐՏԱԿԱՐԳ են, թե երաժշտությունը, թե մուլտիկները....

    Ապրես, Արսեն ջան, լինքերը տալու համար, շատ հետաքրքիր են...
    Խնդրեմ, Հայկ ջան: Մի հատ ադրբեջանականն էլ լսիր: Ըստ քեզ, այս մոտիվն ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ: Աֆրիկականն ա զվարճալի

    Այս թեմայում, ժողովուրդ ջան, տեղադրենք օրորոցայիններ ու խոսանք նրանց մասին: Պարտադիր չի մուլտիկներող /եթե լինի, ավելի լավ /
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  9. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Իսպանական-գնչուականը լսեցի քունս փախավ Մոտս միտք հղացավ սրանք հավաքել ու DVD սարքել, բայց երևի video-ի որակը վատը կլինի

  10. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Արսեն, շնորհակալություն թեման բացելու համար։
    Դեռ մի մասն եմ լսել։ Հերթով լսում եմ։
    Հետաքրքիր է շատ։ Լսածներիցս գրեթե բոլորն էլ հավանել եմ։ Բայց հայկականից նենց հիասթափվեցի... Անհամեմատ ավելի մեծ սպասելիքներ ունեի, ճիշտն ասած... Մի տեսակ շատ տաղտուկ էր... Մեղեդին չհավանեցի... Հա, համաձայն եմ, որ տաղտուկն էլ վատ քնեցուցիչ չի, բայց դե...

    Մուլտերը համարյա բոլորինն էլ դեմքություն են։
    Իսպանական–գնչուականը, չնայած զուտ որպես մեղեդի շատ լավն էր, բայց դրա տակ, եթե քնած էլ լինեի, հաստատ լեղապատառ վեր կթռնեի։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե նման երգը ոնց կարող է ընդհանրապես օրորոցային համարվել, հատկապես մեջի կրքոտ ու «լաչառ» ճվճվոցները հաշվի առնելով։ Մի խոսքով՝ լավն էր, բայց, իմ կարծիքով, հեչ օրորոցային չէր։

    Իդիշի երաժշտությունը ոնց որ հայկական լիներ։ Ի դեպ, հետաքրքիր էր, որ տղամարդ էր երգողը (թե՞ ինձ սխալ թվաց ): Առաջին անգամ էի լսում, որ օրորոցայինը տղամարդը երգի։

    Ռուսականն էլ էնպիսի ձայնով երեխա էր երգում, որ մտածում էի՝ մեկն էլ լիներ՝ էդ երեխու համար օրորոցային երգեր։ Շա՜տ փոքր երեխայի ձայն էր, կարծես նոր–նոր էր խոսել սովորել։ Մեկ էլ դրա մեջի բառերն էին սպանիչ, որ ասում ա. "Сестра ушла пеленки мыть...": Բայց լավն էր շատ: Ուկրաինականն էլ էր լավը, հնդկականն էլ:

    Լավ, գնամ մյուսներն էլ լսեմ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Չուկոտական
    Առնետ :

    Դեռ մենակ իսպանականն եմ լսել, լավ ֆլամենկո էր, վատ՝ օրորոցային :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 20.01.2009, 02:13:
    DIXI
    carpe noctem

  12. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Ադրբեջանականը ԼՐԻՎ ոնց որ հայկական լիներ: Ի դեպ, թուրքականն էլ էր ահագին հայկականի նման:

    Ֆրանսիականն էլ էր շատ լավ օրորոցային:

    Չուկոտականը վերջն էր: Մեղեդին անկապություն էր, բայց մուլտը... Սպասեք ռեկլամ անեմ մուլտը, հավեսս եկավ.
    Ամուսինը գործից հոգնած տուն ա գալիս, կինը տնից դուրս ա գալիս ու գնում ամուսնուն ընդառաջ, իրար գրկում, աչքները փակում ու տենց ռոմանտիկ վիճակով հենց տեղում նստում են հոգնած, մեկ էլ տնից երեխայի ճվվոցն ա գալիս, մարդ ու կնիկ վեր են թռնում` ասելով` հըըը~ վա՛յ , ու վազում երեխայի մոտ: Երեխան էլ ինչ լացել ա լացում` բերանը համարյա գլխի չափ բացած: Մարդ ու կնիկ որոշում են շոու սարքել, որ երեխային զբաղեցնեն, չլացի (կամ էլ քնի... ): Ինչ-որ վախենալու դիմակներ են հագնում, սկսում են կապիկություններ անել, թմբուկ զարկել ու ինչ-որ վայրենի ձայներ արձակել: Երեխան էլ կամաց-կամաց քնում ա: Ծնողները զարմացած ու աչքներին չհավատալով` դիմակները հանում են ու նայում, տեսնում են՝ հա, էլի, իրոք քնել ա։ Էլի հոգնած, բայց թեթևացած շունչ են քաշում, «հը՜ վա՛յ» անում, իրար գրկում ու տեղներում նստած քնում։ Բայց էդ «Հը՜ վա՛յ»–ն իրոք վերջն ա։ Լսել ա պետք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Terminator (20.01.2009), Ռուֆուս (03.02.2009)

  14. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հայկականից նենց հիասթափվեցի... Անհամեմատ ավելի մեծ սպասելիքներ ունեի, ճիշտն ասած... Մի տեսակ շատ տաղտուկ էր... Մեղեդին չհավանեցի... Հա, համաձայն եմ, որ տաղտուկն էլ վատ քնեցուցիչ չի, բայց դե...
    Իսկ ինձ դուր եկավ Գեղեցիկ ձայն էր, երգն էլ: Առաջին անգամ էի լսում այս օրորոցայինը, ճիշտն ասած:
    Ինձ համար այլ օրորոցայիններ էին երգում: Օրինակ՝ «Արի, իմ սոխակ», «Դեղնած դաշտերին իջել է աշուն», «Գետակի վրա թեքվել է ուռին», «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ»...
    Մի քիչ պատմեմ, թե ինչպես էին ինձ քնացնում /մի մասն իմ հիշելով, մնացածը՝ ծնողներիս պատմելով/: Թումանյանի փողոցի վրա տատիկիս տունն էր նախկինում /մորական/: Դրա տակով էլ մետրո էր անցնում: Քնացնելու պրոցեսին մասնակցում էին տարբեր մարդիկ: Սկսում էր տատիկս: Երգում էր, թե ինչպես գետակի վրա մինուճար ուռին թեքված խորհում է մարդկային բախտի մասին: Ես կարեկցում էի ուռենուն /բաց աչքերով և կողմնակի հարցերով՝ ուռենու վշտի խորության չափը պարզելու համար/: Հետո սկսվում էր հաջորդ երգը՝ «դեղնած դաշտերին իջել է աշուն»: Քանի որ ննջասենյակի պատուհանի գոգին աճում էր մշտադալար հալվեն, այս երգն իմ մանկական հոգում փոթորկում էր այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ երգի մեջի աշունը մեր հալվեի վրա ազդեցություն չի ունեցել: Իհարկե, այս մտքերը քնելուն չէին նպաստում: Այնուհետև սկսվում էր «փոքրիկ տղան մի վարդ տեսավ» ռոմանսի կատարումը: Այստեղ ես ուշի-ուշով հետևում էի դեպքերի բուռն զարգացմանը /տղայի՝ վարդը տեսնելուց մինչև այն պոկելը և վարդի կողմից՝ տղայի մատը ծակելը/: Տղամարդկային սոլիդարությունից ելնելով կարեկցում էի նրան՝ մարմնական վնասվածք ստանալու առթիվ: Մյուս կողմից, իհարկե, վարդն էլ էր ափսոս: Ինչ խոսք, այսպիսի մտքերը քնազուրկ էին անում զիս: Ականատեսները պատմում են, որ մի օր խեղճ տատիկս այդքան երգ երգելուց հոգնել է և քնել /գիշերային հերթ էլ էր աշխատում/: Ես դուրս եմ եկել օրորոցիցս, վազել-գնացել մեծերի մոտ և ասել «տատին «խո-խո»-յա անում » /«խո-խո» կնշանակէ՝ խռացնում է/:
    Այնուհետև էստաֆետան անցնում էր մորս: Մայրս օգնության էր կանչում սոխակին, որը պետք է գար ինձ համար երգեր երգելու, միաժամանակ համոզված պնդում էր, որ իր որդին «չուզե աբեղա դառնալ»: Որդին այդ ժամանակ մտածում էր, թե ինչ է նշանակում «աբեղա»: Սոխակի ուշանալու պատճառով անցնում էինք հեքիաթների: Կարմիր գլխարկն արդեն ութսուներորդ անգամ մութ անտառով կարկանդակ էր տանում տատիկին... Մայրս այնքան հոգնած էր լինում, որ մեկ-մեկ սկսում էր պատմելիս քնել: Հոգնածությունից լեզուն կապ էր ընկնում և սկսում էր ուրիշ բաներ խոսալ Մի անգամ հիշում է՝ ինչպես եմ արթնացրել իրեն և ասել. «Ի՞նչ տան վարձ, մա՛մ, գայլի մասին պատմի»:
    Բարկացած և ուժասպառ մորս սովորաբար փոխարինում էր մորաքույրս: Գործի էր դրվում հեքիաթը՝ ամեն անգամ մի նորություն մեջը մտցնելով /մորաքույրս՝ լինելով ոչտրիվիալ, շատ բանիմաց և անձնավորություն, չէր կարող հանդուրժել միօրինակույթւոնը/: Դե ես էլ հո չէ՞ի քնի՝ բաց թողնեի հեքիաթային նորությունները: Կրկին անցնում էինք երգի: Այս անգամ՝ ռուսերեն: Միասին կանչում էինք կատվին, որ ինձ քնացնի՝ «Приди котик ночевать /ես երգում էի՝ начувать/, мою деточку качать»: Деточка-ն ինքն էլ էր երգում՝ ակնկալելով, որ կատուն այնքան զբաղված չի գտնվի, ինչքան աբեղայությունից հեռու պահող սոխակը և կբարեհաճի այցելել իրեն: Ապարդյուն:
    Վերջապես, երեխային հանձնում էին հորը: Հայրս երգելու տաղանդ չուներ և փորձում էր քնացնել հեքիաթի միջոցով: Հիշում է միայն, որ աչքերս փակում էի, ինքն էլ կարծում էր, թե քնել եմ, ուրախանում էր: Թարսի պես, այդ ժամանակ անցնում էր գետնի տակով մետրոն, ինչը միանգամից ստիպում էր երեխային վեր թռնել և ասել. «պոյեզը գնա՛ց» Այսպիսով, քնացնելով յուր բոլոր բարեկամներին, երեխան ինքն էլ էր քնում:

    Ժողովո՛ւրդ, իսկ դուք ի՞նչ մեղեդիների տակ եք քնել:

    Հ.Գ. Եվս մի հայկական օրորոցային երգ՝ «Օրոր»:
    Հեղինակ՝ Բարսեղ Կանաչյան: Կատարող՝ Արաքս Մանսուրյան
    http://www.youtube.com/watch?v=F2SULyRAahQ
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shauri (20.01.2009), Նաիրուհի (23.12.2011)

  16. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսեն, շնորհակալություն թեման բացելու համար։
    Խնդրեմ

    Մուլտերը համարյա բոլորինն էլ դեմքություն են։
    Մի առանձնահատկություն ասեմ մեր մուլտի, որ նկատել եմ: Մինչ ադրբեջանցիներն ու ռուսները կովերով և ոչխարներով են զբաղված, մեզ մոտ լավաշ են թխում: Բացի դրանից, մի երեխա է վազում /ի տարբերություն ադրբեջանցիների մի քանիսի/՝ ինդիվիդւոալիզմ: Դե, երեխան էլ իհարկե, տղա է /Կովկաս / Բարի մուլտ է, դուրս եկավ:

    Իդիշի երաժշտությունը ոնց որ հայկական լիներ։ Ի դեպ, հետաքրքիր էր, որ տղամարդ էր երգողը (թե՞ ինձ սխալ թվաց ):
    Տղամարդ է: Ազգանունը՝ Չոռնի /մտեսահոլովակի աջ մասում more... սեղմի, կերևա/


    Ռուսականն էլ էնպիսի ձայնով երեխա էր երգում, որ մտածում էի՝ մեկն էլ լիներ՝ էդ երեխու համար օրորոցային երգեր։ Շա՜տ փոքր երեխայի ձայն էր, կարծես նոր–նոր էր խոսել սովորել։
    Նույն տպավորությունն էր ինձ մոտ: Ես սպասում էի՝ հեսա մի բարակ ձայնով կին կլինի, բայց չէ:

    Ադրբեջանականը ԼՐԻՎ ոնց որ հայկական լիներ:
    Լրիվ: Եթե «լայ-լայ»-ը ու մելիզմները հանենք, մնում է հայկական մեղեդի, իմ կարծիքով: Բայց քոմենթներում գրված է՝ based on mugham

    Աֆրիկյանը ինձ դուր եկավ մեկ էլ Հատկապես այն պահը, որ երեխաներն են սկսում մայրերին մեջքի վրա տանել

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից
    Առնետ
    դե լավա
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Եվս մի ռուսական օրորոցային՝ "Колыбельная"

    Հեղինակներ՝ Բլանտեր, Իսկովսկի:
    Կատարող՝ Աննա Գերման
    http://www.youtube.com/watch?v=ogxGHRM0sQA

    Ռուս ընկերներիցս մեկի սիրած օրորոցայինն է

    Հ.Գ. Որտեղի՞ց մի հատ վրացական ճարենք
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. #13
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Գործիս տեղում եմ, դինամիկ չունեմ ,որ լսեմ : Բայց կարծես թե վրացական ը սա է՝
    http://www.lull.ru/bay15.htm#
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (20.01.2009)

  20. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ պատմեմ, թե ինչպես էին ինձ քնացնում /մի մասն իմ հիշելով, մնացածը՝ ծնողներիս պատմելով/: Թումանյանի փողոցի վրա տատիկիս տունն էր նախկինում /մորական/: Դրա տակով էլ մետրո էր անցնում: Քնացնելու պրոցեսին մասնակցում էին տարբեր մարդիկ: Սկսում էր տատիկս: Երգում էր, թե ինչպես գետակի վրա մինուճար ուռին թեքված խորհում է մարդկային բախտի մասին: Ես կարեկցում էի ուռենուն /բաց աչքերով և կողմնակի հարցերով՝ ուռենու վշտի խորության չափը պարզելու համար/: Հետո սկսվում էր հաջորդ երգը՝ «դեղնած դաշտերին իջել է աշուն»: Քանի որ ննջասենյակի պատուհանի գոգին աճում էր մշտադալար հալվեն, այս երգն իմ մանկական հոգում փոթորկում էր այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ երգի մեջի աշունը մեր հալվեի վրա ազդեցություն չի ունեցել: Իհարկե, այս մտքերը քնելուն չէին նպաստում: Այնուհետև սկսվում էր «փոքրիկ տղան մի վարդ տեսավ» ռոմանսի կատարումը: Այստեղ ես ուշի-ուշով հետևում էի դեպքերի բուռն զարգացմանը /տղայի՝ վարդը տեսնելուց մինչև այն պոկելը և վարդի կողմից՝ տղայի մատը ծակելը/: Տղամարդկային սոլիդարությունից ելնելով կարեկցում էի նրան՝ մարմնական վնասվածք ստանալու առթիվ: Մյուս կողմից, իհարկե, վարդն էլ էր ափսոս: Ինչ խոսք, այսպիսի մտքերը քնազուրկ էին անում զիս: Ականատեսները պատմում են, որ մի օր խեղճ տատիկս այդքան երգ երգելուց հոգնել է և քնել /գիշերային հերթ էլ էր աշխատում/: Ես դուրս եմ եկել օրորոցիցս, վազել-գնացել մեծերի մոտ և ասել «տատին «խո-խո»-յա անում » /«խո-խո» կնշանակէ՝ խռացնում է/:
    Այնուհետև էստաֆետան անցնում էր մորս: Մայրս օգնության էր կանչում սոխակին, որը պետք է գար ինձ համար երգեր երգելու, միաժամանակ համոզված պնդում էր, որ իր որդին «չուզե աբեղա դառնալ»: Որդին այդ ժամանակ մտածում էր, թե ինչ է նշանակում «աբեղա»: Սոխակի ուշանալու պատճառով անցնում էինք հեքիաթների: Կարմիր գլխարկն արդեն ութսուներորդ անգամ մութ անտառով կարկանդակ էր տանում տատիկին... Մայրս այնքան հոգնած էր լինում, որ մեկ-մեկ սկսում էր պատմելիս քնել: Հոգնածությունից լեզուն կապ էր ընկնում և սկսում էր ուրիշ բաներ խոսալ Մի անգամ հիշում է՝ ինչպես եմ արթնացրել իրեն և ասել. «Ի՞նչ տան վարձ, մա՛մ, գայլի մասին պատմի»:
    Բարկացած և ուժասպառ մորս սովորաբար փոխարինում էր մորաքույրս: Գործի էր դրվում հեքիաթը՝ ամեն անգամ մի նորություն մեջը մտցնելով /մորաքույրս՝ լինելով ոչտրիվիալ, շատ բանիմաց և անձնավորություն, չէր կարող հանդուրժել միօրինակույթւոնը/: Դե ես էլ հո չէ՞ի քնի՝ բաց թողնեի հեքիաթային նորությունները: Կրկին անցնում էինք երգի: Այս անգամ՝ ռուսերեն: Միասին կանչում էինք կատվին, որ ինձ քնացնի՝ «Приди котик ночевать /ես երգում էի՝ начувать/, мою деточку качать»: Деточка-ն ինքն էլ էր երգում՝ ակնկալելով, որ կատուն այնքան զբաղված չի գտնվի, ինչքան աբեղայությունից հեռու պահող սոխակը և կբարեհաճի այցելել իրեն: Ապարդյուն:
    Վերջապես, երեխային հանձնում էին հորը: Հայրս երգելու տաղանդ չուներ և փորձում էր քնացնել հեքիաթի միջոցով: Հիշում է միայն, որ աչքերս փակում էի, ինքն էլ կարծում էր, թե քնել եմ, ուրախանում էր: Թարսի պես, այդ ժամանակ անցնում էր գետնի տակով մետրոն, ինչը միանգամից ստիպում էր երեխային վեր թռնել և ասել. «պոյեզը գնա՛ց» Այսպիսով, քնացնելով յուր բոլոր բարեկամներին, երեխան ինքն էլ էր քնում:
    Ահագին էլ հետաքրքիր ու իրադարձություններով լի օրորոցային անցյալ ես ունեցել։
    Արս, էս գրածդ կարդալիս պատկերացնում էի, թե ինչ լավ մուլտային տեսահոլովակ կստացվեր սրանից։ Էն մյուս մուլտերի նման, էլի։

    Ժողովո՛ւրդ, իսկ դուք ի՞նչ մեղեդիների տակ եք քնել:
    Ինչքան գիտեմ՝ մեզ համար օրորոցային չեն երգել։ Դե, 2–3 տարեկանից սկսած հաստատ կարող եմ ասել, որովհետև անձամբ եմ հիշում, իսկ դրանից առաջ էլ մայրս պատմել էր, որ մեզ չի օրորել երբևէ։ Հենց սկզբից էնպես է սովորեցրել, որ առանց օրորոցայինի միանգամից քնենք։ Պատմում էր, որ երբ փոքր էի, տանը մարդ էր լինում, ու իմ քնելու ժամը գալիս էր, մամաս ասում էր՝ գնամ երեխային քնեցնեմ, գամ։ Գնում էր ու մի երկու րոպեից վերադառնում, մարդիկ զարմացած հարցնում էին՝ բա երեխային չպիտի՞ քնեցնեիր։ Մամաս էլ պատասխանում էր՝ հա, քնեցրի, եկա։ Դե, իրենք ժամերով պիտի օրորեին, որ երեխաները քնեին, իսկ մամաս համարում էր, որ օրորելով քնեցնելն անիմաստ կախվածություն է առաջացնում երեխայի մոտ, երեխան էլ կամակոր է դառնում դրանից, երես է առնում։ Մի խոսքով՝ մամաս հեշտ ձևը գտել էր։
    Իսկ հեքիաթներ շատ էր պատմում, երգեր էլ էր շատ երգում մեզ համար, բայց օրը ցերեկով, երբ արթուն էինք։ Այ հաց ուտելուց էր հաճախ հեքիաթ պատմում, բավական արդյունավետ էին լինում հեքիաթները, երբ ճաշն ուտել չէի ուզում, պատմելով կերցնում էր, ես էլ համով–համով ուտում էի։ Դե, նկատի ունեմ էն ճաշերը, որոնք ուտելն ինձ համար պրոբլեմատիկ էր։ Լավ, ինչ–որ շատ խորացա ու արդեն լրիվ շեղվեցի, կներեք։

    Հ.Գ. Եվս մի հայկական օրորոցային երգ՝ «Օրոր»:
    Հեղինակ՝ Բարսեղ Կանաչյան: Կատարող՝ Արաքս Մանսուրյան
    http://www.youtube.com/watch?v=F2SULyRAahQ
    Լսեցի։ Էս մեկը ես էլ հավանեցի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.01.2009, 20:48:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (20.01.2009)

  22. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովո՛ւրդ, իսկ դուք ի՞նչ մեղեդիների տակ եք քնել:
    Բացի ստանդարտներից (Սոխակ & Co), նաև հիշում եմ.

    Ավետիք Իսահակյան - Քնքուշ լուսնի շուշան-փոշին
    - Քնքուշ լուսնի շուշան-փոշին
    Մաղեց հեզ գետի վըրա.
    Մեղմիկ խըշշաց ցորեն, ցողուն,
    - Սիրտըս անդո՜րր կը ծըփա:

    Ուռիները նազա՜ն-ծածա՜ն,
    Տերևները կը շընչեն,
    Ծիտ ու ծիծեռ ճուղքի վըրան
    Վառ երազում կը նընջեն...

    Լուռ կը ծորե աստղը շողե՜ր
    Ու ծըղրիդը կը ծըղրա.
    Քամին կերգե գաղտնի երգե՜ր,-
    - Միտքըս հեռո՜ւ կը սըլանա...

    Լուսնակն անցավ,- մութը մըթին
    Մաղեց հեզ գետի վըրա...
    Ծանըր խըշշաց լացող ուռին,
    - Սիրտըս տըխո՜ւր կը հևա...
    Ռուբեն Հախվերդյան - Նավակ (միշտ թաքուն լացում էի )

    Հեքիաթ էին շատ պատմում, կարդում, անգիր ասում...
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.01.2009), Նաիրուհի (23.12.2011), Ֆոտոն (18.08.2009)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխարհի ամենաանսովոր գրքերը
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 02.01.2013, 17:37
  2. Աշխարհի վերջ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 92
    Վերջինը: 22.12.2012, 16:43
  3. Աշխարհի պարեր
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.07.2010, 16:56
  4. Աշխարհի նոր 7 հրաշալիքները
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.03.2010, 17:12
  5. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ John, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 167
    Վերջինը: 06.10.2006, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •