Ես պաշտում եմ օրորոցայինները: Դրանք ինձ համար ուղղակի երաժշտություն չեն, է, դրանք… լսելիս լրիվ հալվում, լուծվում եմ երաժշտության մեջ ու հանգստանում:
Ու որոշել եմ էս թեմայում պարբերաբար պատմել իմ սիրելի օրորոցայինների մասին:
Սկսենք:
Իմ ամենաօրորոցայիններից մեկը իսլանդական օրորոցային է, կոչվում է “Sofðu Unga Ástin Mín”, ինչը նշանակում է «Քնի՛ր իմ սիրելի փոքրիկ»: Իսլանդական շատ օրորոցայինների նպատակը երեխային վախեցնելով քնել ստիպելն է, բայց էս մեկի նախապատմությունն է վախենալու:
Օրորոցայինի բառերի հեղինակը իսլանդացի թատերագիր Յոհան Սիգուրջոնսոնն է, ով 1911 թվականին պիես է գրում հայտնի հանդագործ Ֆյալա էյվինդուրի մասին: Օրորոցայինը հենց էդ պիեսում էլ ընդգրկված էր: Ավելի հասկանալի դարձնելու համար մի քանի բառով պատմեմ թե ով էր Ֆյալան ընդհանրապես:
Ինքը մշակ էր, բայց մի օր ստիպված է լինում փախչել Իսլանդիայի հեռավոր կողմերը, որովհետև իրեն խաբելության մեջ էին մեղադրում: էդտեղ ինքը հայտնվում է մի կնոջ՝ Հալայի ագարակում: Սիրահարվում է, իսկ ավելի ուշ ամուսնանում: Համաձայն լեգենդի, իրենք ավելի քան քսան տարի տարբեր հանցանքներ են գործում, թալանում ու սպանում՝ առանց որևէ ակնհայտ պատճառի, չնայած լեգենդում պատճառների մասին ընդհանրապես չի էլ խոսվում: Ասում են թե Հալան միշտ սպանում էր իր երեխաներին ծնվելուց անմիջապես կամ շատ կարճ ժամանակահատված հետո, որովհետև անհնար էր ապրել էն կենսակերպով, որով իրենք էին ապրում ու երեխաներին էլ հետևից քարշ տալ: Ավելորդ բեռից ազատվում էր էլի:
Մի անգամ հանցագործ զույգին անակնկալի են բերում: Թվում էր թե էդ անգամ ամեն ինչ վերջացած է, հետապնդողները համարյա հասել էին իրենց ու իրենց հետ էր նոր ծնված աղջիկը: Ու բնականաբար Հալան պետք ա աներ էն, ինչ միշտ էր անում նման իրավիճակում հայտնվելիս: Ինքը երգում է էս օրորոցային, քնեցնում աղջկան, հետո էլ խեղդում ջրվեժի տակ:
Վերջում ասեմ որ ինչքան հիշում եմ իրենց բռնում ու պատասխանատվության են ենթարկում:
Էջանիշներ