User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Աշխարհի օրորոցայինները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Եվս մի ռուսական օրորոցային՝ "Колыбельная"

    Հեղինակներ՝ Բլանտեր, Իսկովսկի:
    Կատարող՝ Աննա Գերման
    http://www.youtube.com/watch?v=ogxGHRM0sQA

    Ռուս ընկերներիցս մեկի սիրած օրորոցայինն է

    Հ.Գ. Որտեղի՞ց մի հատ վրացական ճարենք
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. #2
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Գործիս տեղում եմ, դինամիկ չունեմ ,որ լսեմ : Բայց կարծես թե վրացական ը սա է՝
    http://www.lull.ru/bay15.htm#
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (20.01.2009)

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ պատմեմ, թե ինչպես էին ինձ քնացնում /մի մասն իմ հիշելով, մնացածը՝ ծնողներիս պատմելով/: Թումանյանի փողոցի վրա տատիկիս տունն էր նախկինում /մորական/: Դրա տակով էլ մետրո էր անցնում: Քնացնելու պրոցեսին մասնակցում էին տարբեր մարդիկ: Սկսում էր տատիկս: Երգում էր, թե ինչպես գետակի վրա մինուճար ուռին թեքված խորհում է մարդկային բախտի մասին: Ես կարեկցում էի ուռենուն /բաց աչքերով և կողմնակի հարցերով՝ ուռենու վշտի խորության չափը պարզելու համար/: Հետո սկսվում էր հաջորդ երգը՝ «դեղնած դաշտերին իջել է աշուն»: Քանի որ ննջասենյակի պատուհանի գոգին աճում էր մշտադալար հալվեն, այս երգն իմ մանկական հոգում փոթորկում էր այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ երգի մեջի աշունը մեր հալվեի վրա ազդեցություն չի ունեցել: Իհարկե, այս մտքերը քնելուն չէին նպաստում: Այնուհետև սկսվում էր «փոքրիկ տղան մի վարդ տեսավ» ռոմանսի կատարումը: Այստեղ ես ուշի-ուշով հետևում էի դեպքերի բուռն զարգացմանը /տղայի՝ վարդը տեսնելուց մինչև այն պոկելը և վարդի կողմից՝ տղայի մատը ծակելը/: Տղամարդկային սոլիդարությունից ելնելով կարեկցում էի նրան՝ մարմնական վնասվածք ստանալու առթիվ: Մյուս կողմից, իհարկե, վարդն էլ էր ափսոս: Ինչ խոսք, այսպիսի մտքերը քնազուրկ էին անում զիս: Ականատեսները պատմում են, որ մի օր խեղճ տատիկս այդքան երգ երգելուց հոգնել է և քնել /գիշերային հերթ էլ էր աշխատում/: Ես դուրս եմ եկել օրորոցիցս, վազել-գնացել մեծերի մոտ և ասել «տատին «խո-խո»-յա անում » /«խո-խո» կնշանակէ՝ խռացնում է/:
    Այնուհետև էստաֆետան անցնում էր մորս: Մայրս օգնության էր կանչում սոխակին, որը պետք է գար ինձ համար երգեր երգելու, միաժամանակ համոզված պնդում էր, որ իր որդին «չուզե աբեղա դառնալ»: Որդին այդ ժամանակ մտածում էր, թե ինչ է նշանակում «աբեղա»: Սոխակի ուշանալու պատճառով անցնում էինք հեքիաթների: Կարմիր գլխարկն արդեն ութսուներորդ անգամ մութ անտառով կարկանդակ էր տանում տատիկին... Մայրս այնքան հոգնած էր լինում, որ մեկ-մեկ սկսում էր պատմելիս քնել: Հոգնածությունից լեզուն կապ էր ընկնում և սկսում էր ուրիշ բաներ խոսալ Մի անգամ հիշում է՝ ինչպես եմ արթնացրել իրեն և ասել. «Ի՞նչ տան վարձ, մա՛մ, գայլի մասին պատմի»:
    Բարկացած և ուժասպառ մորս սովորաբար փոխարինում էր մորաքույրս: Գործի էր դրվում հեքիաթը՝ ամեն անգամ մի նորություն մեջը մտցնելով /մորաքույրս՝ լինելով ոչտրիվիալ, շատ բանիմաց և անձնավորություն, չէր կարող հանդուրժել միօրինակույթւոնը/: Դե ես էլ հո չէ՞ի քնի՝ բաց թողնեի հեքիաթային նորությունները: Կրկին անցնում էինք երգի: Այս անգամ՝ ռուսերեն: Միասին կանչում էինք կատվին, որ ինձ քնացնի՝ «Приди котик ночевать /ես երգում էի՝ начувать/, мою деточку качать»: Деточка-ն ինքն էլ էր երգում՝ ակնկալելով, որ կատուն այնքան զբաղված չի գտնվի, ինչքան աբեղայությունից հեռու պահող սոխակը և կբարեհաճի այցելել իրեն: Ապարդյուն:
    Վերջապես, երեխային հանձնում էին հորը: Հայրս երգելու տաղանդ չուներ և փորձում էր քնացնել հեքիաթի միջոցով: Հիշում է միայն, որ աչքերս փակում էի, ինքն էլ կարծում էր, թե քնել եմ, ուրախանում էր: Թարսի պես, այդ ժամանակ անցնում էր գետնի տակով մետրոն, ինչը միանգամից ստիպում էր երեխային վեր թռնել և ասել. «պոյեզը գնա՛ց» Այսպիսով, քնացնելով յուր բոլոր բարեկամներին, երեխան ինքն էլ էր քնում:
    Ահագին էլ հետաքրքիր ու իրադարձություններով լի օրորոցային անցյալ ես ունեցել։
    Արս, էս գրածդ կարդալիս պատկերացնում էի, թե ինչ լավ մուլտային տեսահոլովակ կստացվեր սրանից։ Էն մյուս մուլտերի նման, էլի։

    Ժողովո՛ւրդ, իսկ դուք ի՞նչ մեղեդիների տակ եք քնել:
    Ինչքան գիտեմ՝ մեզ համար օրորոցային չեն երգել։ Դե, 2–3 տարեկանից սկսած հաստատ կարող եմ ասել, որովհետև անձամբ եմ հիշում, իսկ դրանից առաջ էլ մայրս պատմել էր, որ մեզ չի օրորել երբևէ։ Հենց սկզբից էնպես է սովորեցրել, որ առանց օրորոցայինի միանգամից քնենք։ Պատմում էր, որ երբ փոքր էի, տանը մարդ էր լինում, ու իմ քնելու ժամը գալիս էր, մամաս ասում էր՝ գնամ երեխային քնեցնեմ, գամ։ Գնում էր ու մի երկու րոպեից վերադառնում, մարդիկ զարմացած հարցնում էին՝ բա երեխային չպիտի՞ քնեցնեիր։ Մամաս էլ պատասխանում էր՝ հա, քնեցրի, եկա։ Դե, իրենք ժամերով պիտի օրորեին, որ երեխաները քնեին, իսկ մամաս համարում էր, որ օրորելով քնեցնելն անիմաստ կախվածություն է առաջացնում երեխայի մոտ, երեխան էլ կամակոր է դառնում դրանից, երես է առնում։ Մի խոսքով՝ մամաս հեշտ ձևը գտել էր։
    Իսկ հեքիաթներ շատ էր պատմում, երգեր էլ էր շատ երգում մեզ համար, բայց օրը ցերեկով, երբ արթուն էինք։ Այ հաց ուտելուց էր հաճախ հեքիաթ պատմում, բավական արդյունավետ էին լինում հեքիաթները, երբ ճաշն ուտել չէի ուզում, պատմելով կերցնում էր, ես էլ համով–համով ուտում էի։ Դե, նկատի ունեմ էն ճաշերը, որոնք ուտելն ինձ համար պրոբլեմատիկ էր։ Լավ, ինչ–որ շատ խորացա ու արդեն լրիվ շեղվեցի, կներեք։

    Հ.Գ. Եվս մի հայկական օրորոցային երգ՝ «Օրոր»:
    Հեղինակ՝ Բարսեղ Կանաչյան: Կատարող՝ Արաքս Մանսուրյան
    http://www.youtube.com/watch?v=F2SULyRAahQ
    Լսեցի։ Էս մեկը ես էլ հավանեցի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.01.2009, 20:48:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (20.01.2009)

  6. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի օրորոցայինները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս, էս գրածդ կարդալիս պատկերացնում էի, թե ինչ լավ մուլտային տեսահոլովակ կստացվեր սրանից։ Էն մյուս մուլտերի նման, էլի։
    Չուկոտական տարբերակին մոտիկ էր, չէ՞

    Ինչքան գիտեմ՝ մեզ համար օրորոցային չեն երգել։ Դե, 2–3 տարեկանից սկսած հաստատ կարող եմ ասել, որովհետև անձամբ եմ հիշում, իսկ դրանից առաջ էլ մայրս պատմել էր, որ մեզ չի օրորել երբևէ։ Հենց սկզբից էնպես է սովորեցրել, որ առանց օրորոցայինի միանգամից քնենք։ Պատմում էր, որ երբ փոքր էի, տանը մարդ էր լինում, ու իմ քնելու ժամը գալիս էր, մամաս ասում էր՝ գնամ երեխային քնեցնեմ, գամ։ Գնում էր ու մի երկու րոպեից վերադառնում, մարդիկ զարմացած հարցնում էին՝ բա երեխային չպիտի՞ քնեցնեիր։ Մամաս էլ պատասխանում էր՝ հա, քնեցրի, եկա։ Դե, իրենք ժամերով պիտի օրորեին, որ երեխաները քնեին, իսկ մամաս համարում էր, որ օրորելով քնեցնելն անիմաստ կախվածություն է առաջացնում երեխայի մոտ, երեխան էլ կամակոր է դառնում դրանից, երես է առնում։ Մի խոսքով՝ մամաս հեշտ ձևը գտել էր։
    Իսկ հեքիաթներ շատ էր պատմում, երգեր էլ էր շատ երգում մեզ համար, բայց օրը ցերեկով, երբ արթուն էինք։ Այ հաց ուտելուց էր հաճախ հեքիաթ պատմում, բավական արդյունավետ էին լինում հեքիաթները, երբ ճաշն ուտել չէի ուզում, պատմելով կերցնում էր, ես էլ համով–համով ուտում էի։ Դե, նկատի ունեմ էն ճաշերը, որոնք ուտելն ինձ համար պրոբլեմատիկ էր։ Լավ, ինչ–որ շատ խորացա ու արդեն լրիվ շեղվեցի, կներեք։
    Ես հաճույքով ու հետաքրքրությամբ կարդում եմ

    Լսեցի։ Էս մեկը ես էլ հավանեցի։
    Ես էլ եմ սիրում: Մի հատ էլ ռուսերենը նայիր, եթե ուզում ես: Աննա Գերմանը շատ լավ երգչուհի է:

    Մեջբերում Mitre-ի խոսքերից
    Գործիս տեղում եմ, դինամիկ չունեմ ,որ լսեմ : Բայց կարծես թե վրացական ը սա է՝ http://www.lull.ru/bay15.htm#
    Չեմ կարողանում քաշել կամ լսել Մի հատ դուք էլ փորձեք, ժողովուրդ ջան, եթե կարելի է:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխարհի ամենաանսովոր գրքերը
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 02.01.2013, 17:37
  2. Աշխարհի վերջ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 92
    Վերջինը: 22.12.2012, 16:43
  3. Աշխարհի պարեր
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.07.2010, 16:56
  4. Աշխարհի նոր 7 հրաշալիքները
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.03.2010, 17:12
  5. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ John, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 167
    Վերջինը: 06.10.2006, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •