Ադրբեջանականը ԼՐԻՎ ոնց որ հայկական լիներ:Ի դեպ, թուրքականն էլ էր ահագին հայկականի նման:
Ֆրանսիականն էլ էր շատ լավ օրորոցային:
Չուկոտականը վերջն էր:Մեղեդին անկապություն էր, բայց մուլտը...
![]()
![]()
![]()
Սպասեք ռեկլամ անեմ մուլտը, հավեսս եկավ.
Ամուսինը գործից հոգնած տուն ա գալիս, կինը տնից դուրս ա գալիս ու գնում ամուսնուն ընդառաջ, իրար գրկում, աչքները փակում ու տենց ռոմանտիկ վիճակով հենց տեղում նստում են հոգնած, մեկ էլ տնից երեխայի ճվվոցն ա գալիս, մարդ ու կնիկ վեր են թռնում` ասելով` հըըը~ վա՛յ, ու վազում երեխայի մոտ: Երեխան էլ ինչ լացել ա լացում` բերանը համարյա գլխի չափ բացած:
Մարդ ու կնիկ որոշում են շոու սարքել, որ երեխային զբաղեցնեն, չլացի (կամ էլ քնի...
): Ինչ-որ վախենալու դիմակներ են հագնում, սկսում են կապիկություններ անել, թմբուկ զարկել ու ինչ-որ վայրենի ձայներ արձակել: Երեխան էլ կամաց-կամաց քնում ա: Ծնողները զարմացած ու աչքներին չհավատալով` դիմակները հանում են ու նայում, տեսնում են՝ հա, էլի, իրոք քնել ա։ Էլի հոգնած, բայց թեթևացած շունչ են քաշում, «հը՜ վա՛յ» անում, իրար գրկում ու տեղներում նստած քնում։
Բայց էդ «Հը՜ վա՛յ»–ն իրոք վերջն ա։
Լսել ա պետք։
![]()
Էջանիշներ