User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 32 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Աշխարհի օրորոցայինները

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես պաշտում եմ օրորոցայինները: Դրանք ինձ համար ուղղակի երաժշտություն չեն, է, դրանք… լսելիս լրիվ հալվում, լուծվում եմ երաժշտության մեջ ու հանգստանում:
    Ու որոշել եմ էս թեմայում պարբերաբար պատմել իմ սիրելի օրորոցայինների մասին:

    Սկսենք:
    Իմ ամենաօրորոցայիններից մեկը իսլանդական օրորոցային է, կոչվում է “Sofðu Unga Ástin Mín”, ինչը նշանակում է «Քնի՛ր իմ սիրելի փոքրիկ»: Իսլանդական շատ օրորոցայինների նպատակը երեխային վախեցնելով քնել ստիպելն է, բայց էս մեկի նախապատմությունն է վախենալու:

    Օրորոցայինի բառերի հեղինակը իսլանդացի թատերագիր Յոհան Սիգուրջոնսոնն է, ով 1911 թվականին պիես է գրում հայտնի հանդագործ Ֆյալա էյվինդուրի մասին: Օրորոցայինը հենց էդ պիեսում էլ ընդգրկված էր: Ավելի հասկանալի դարձնելու համար մի քանի բառով պատմեմ թե ով էր Ֆյալան ընդհանրապես:

    Ինքը մշակ էր, բայց մի օր ստիպված է լինում փախչել Իսլանդիայի հեռավոր կողմերը, որովհետև իրեն խաբելության մեջ էին մեղադրում: էդտեղ ինքը հայտնվում է մի կնոջ՝ Հալայի ագարակում: Սիրահարվում է, իսկ ավելի ուշ ամուսնանում: Համաձայն լեգենդի, իրենք ավելի քան քսան տարի տարբեր հանցանքներ են գործում, թալանում ու սպանում՝ առանց որևէ ակնհայտ պատճառի, չնայած լեգենդում պատճառների մասին ընդհանրապես չի էլ խոսվում: Ասում են թե Հալան միշտ սպանում էր իր երեխաներին ծնվելուց անմիջապես կամ շատ կարճ ժամանակահատված հետո, որովհետև անհնար էր ապրել էն կենսակերպով, որով իրենք էին ապրում ու երեխաներին էլ հետևից քարշ տալ: Ավելորդ բեռից ազատվում էր էլի:

    Մի անգամ հանցագործ զույգին անակնկալի են բերում: Թվում էր թե էդ անգամ ամեն ինչ վերջացած է, հետապնդողները համարյա հասել էին իրենց ու իրենց հետ էր նոր ծնված աղջիկը: Ու բնականաբար Հալան պետք ա աներ էն, ինչ միշտ էր անում նման իրավիճակում հայտնվելիս: Ինքը երգում է էս օրորոցային, քնեցնում աղջկան, հետո էլ խեղդում ջրվեժի տակ:



    Վերջում ասեմ որ ինչքան հիշում եմ իրենց բռնում ու պատասխանատվության են ենթարկում:

  2. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրորոցայինը շատ լավն էր, բայց կնախընտրեի էդ պատմությունը չիմանալ... Ինչքան էլ որ լավը լինի, էդ պատմության ասոցիացիան մի տեսակ խանգարում ա, որ լիարժեք հավանեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխարհի ամենաանսովոր գրքերը
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 02.01.2013, 17:37
  2. Աշխարհի վերջ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 92
    Վերջինը: 22.12.2012, 16:43
  3. Աշխարհի պարեր
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.07.2010, 16:56
  4. Աշխարհի նոր 7 հրաշալիքները
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.03.2010, 17:12
  5. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ John, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 167
    Վերջինը: 06.10.2006, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •