Եկեք նկարագրենք իրավիճակներ, ու թող ամեն մեկը գրի՝ ինքը ինչ կաներ, ինչպես իրեն կպահեր տվյալ իրավիճակում: Բոլորը կարող են թե իրավիճակ նկարագրել, թե պատասխանել արդեն եղածներին:
Իրավիճակ

Դուք շտապում եք աշխատանքի ընդունման հարցազրույցի: Ահագին ժամանալ եք անցկացրել հայելու առաջ, հատուկ ընտրել եք հագուստը, սիրունացել: Ու հիմա ժամացույցին նայելով՝ արագ-արագ գնում եք դեպի ձեր երազած աշխատանքի հարցազրույցին: Հանկարծ փողոցով սլացող ավտոմենքենան անցնում է ջրափոսի վրայով ու ամբողջ ցեխը ցփնում ձեզ վրա՝ ոտքից գլուխ նախշելով:
Նկարագրեք ձեր հետագա գործողությունները: