User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 34 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Գագիկ Ծառուկյան – Տիգրան Սարգսյան կամ Սերժանտական գամբիտ

  1. #31
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գագիկ Ծառուկյան – Տիրգան Սարգսյան կամ ՍՍերժանտական գամբիտ

    Էլմո ի դեպ նայի, որ Հայարիացու թեման նույն բանի մասին է http://www.akumb.am/showthread.php?t=42931 միացրու թեմաներն

  2. #32
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գագիկ Ծառուկյան – Տիրգան Սարգսյան կամ ՍՍերժանտական գամբիտ

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո ի դեպ նայի, որ Հայարիացու թեման նույն բանի մասին է http://www.akumb.am/showthread.php?t=42931 միացրու թեմաներն
    Ոտեր ջան դու լուրջ մարդ ես: Ո՞նց ես պատկերացնում քո լուրջ գրառման տակ ջհուդամասոնական դավադրության մասին գրառում: Հայարիացու հայտարարությունը չի ջնջվել, պարզապես փակվել է քննարկումը, որը արդեն անլուրջ ուղղով էր ընթանում: Իսկ հայտարարությունը մնացել է և ծառայում է իր բուն նպատակին: Ակումբի ցանկացած անդամ և այցելու կարող է ծանթոանալ այդ հայտարարությանը:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 05.03.2009, 13:48:
    էսպես չի մնա

  3. #33
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գագիկ Ծառուկյան – Տիրգան Սարգսյան կամ ՍՍերժանտական գամբիտ

    Դա այն կոնտինգենտն է ու այն հայտարարությունները, որով սնելու են ժողովրդին դաշնակները, որ Տիգրան Սարգսյան վարկաբեկեն, զուտ որպես հաստատում իմ վարկածի, որ մի գլուխ կոմպրոմատ են հորինելու միացնելն իմաստ ունի։

    Առանձին թեմայի առավել ևս դա արժանի չէ – այդպես, որպես թեմա այն ինտեռնետում ավելի արագ կտարածվի, քան մաս մի ուրիշ թեմայի։

    Իսկ պաղեստինա, ջհուդա, մասոննականների հետ ես փորձ ունեմ շփվելու, պետք լինի կմարսենք...

  4. #34
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գագիկ Ծառուկյան – Տիգրան Սարգսյան կամ Սերժանտական գամբիտ

    ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
    Մարտ 6, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:

    ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը հանդուրժողականության մասին մի ճառ արտասանեց։ Թվում էր, թե ճառի նպատակը հանդուրժողականություն քարոզելն է, ինչը սկզբունքորեն նորմալ է։ Բայց երբ փորձում ես, այնուամենայնիվ, մանրամասնորեն հասկանալ, թե ինչ է ասածը` դրա հեղինակին վիրավորելու ցանկություն է առաջանում։ Նախ` սկսում է խոսել քննադատության մասին` ասելով, որ քննադատությունը, ըստ էության, լավ եւ օգտակար բան է, որ դա պետք է նաեւ կառավարությանը, որ կողքից իր սխալները տեսնի եւ ուղղի։ Հետո ավելի է մասնավորեցնում` կտրուկ անցում անում մամուլին` ասելով, որ երբ բացում ես որոշ թերթեր, այնտեղ ոչ թե քննադատություն ես տեսնում, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ` վիրավորել անձին։ Ահա այս ամենի արդյունքում Սարգսյանը արձանագրում է, որ մենք դեռեւս շատ անելիք ունենք։ «Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում են նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք մթնոլորտը արմատականորեն փոխել»,- ասում է Տիգրան Սարգսյանը։ Ընթերցողը կհարցնի` ի՞նչը ասվածի մեջ այնպես չէ։ Տեսեք` մի երկրի վարչապետ խոսում է հանդուրժողականություն-անհանդուրժողականություն գլոբալ եզրերի մասին ու մեկ էլ մասնավորեցնում, այդ ամենը ամփոփում մամուլի այն հրապարակումների մեջ, որոնք վիրավորում են անձին։ Հասկացաք, չէ՞, թե ո՛ր թերթերին նկատի ունի, եւ այդ ո՛ւմ վսեմաշուք անձն են վիրավորում այդ թերթերը, այդ որոնք են, նրա գնահատմամբ, ստահոդ ու նենգ մեղադրանքները։ Ընդհանրապես, հանդուրժողականության սարգսյանական կոչին հարգանքով կվերաբերվեի, մի լավ կխորհեի նրա ասածի մասին, կփորձեի ընդառաջ ինչ-որ բան անել, ասել` եթե չպարզվեր, որ ինքը պրոբլեմը տեսնում է ընդամենը մամուլի էջերում իր անձին հասցված` իր տեսակետից վիրավորանքի մեջ։ Նրա ասածին հարգանքով կվերաբերվեի, եթե նա որպես անհանդուրժողականության դրսեւորում դիտեր նաեւ քաղբանտարկյալների առկայությունը երկրում, որպես անհանդուրժողական օրինակ բերեր լրագրողների նկատմամբ հարձակումները, եթե ընդդիմադիր մամուլի կողքին կես բառ ասեր հեռուստատեսային խոռի` ընդդիմադիր լիդերների վրա գործված հարձակումների մասին։ Բայց չէ, այս ամենի մասին լռում է, լռում է մարդկանց հրապարակային ծեծի ենթարկելու, ծեծելով սպանելու հայտնի դեպքերի մասին։ Նրա համար անհանդուրժողականությունը այն չէ, որ ընտրությունների օրը մարդկանց գողանում են ու կանդալում։ Նրա համար անհանդուրժողականություն չէ թռուցիկ տարածող երիտասարդներին ոստիկանություններ քարշ տալը կամ լրիվ օրինական հիմունքներով երթ անող մարդկանց քաշքշելը, հացադուլ հայտարարած կանանց ոստիկանական բռի ուժով ցրելը։ Նրա համար անհանդուրժողականություն չէ, երբ թաղային ոստիկանները մարդկանց սպառնում են հանրահավաքի չմասնակցել։ Նրա համար անհանդուրժողականությունը այն է, երբ թերթերը իր անձը վիրավորում են։ Այ, որ չվիրավորեն իր անձը, ուրեմն հանդուրժողականություն է հաստատված երկրում։ Դե արի ու մի ասա` վարչապետի ֆուտլյար, իսկականից։ Բա հըլը սրա թույլ տված արտահայտությանը. «Նոր սպանություններ են լինելու, եթե մենք չկարողանանք մթնոլորտը արմատականորեն փոխենք»։ Հիմա, եկեք հասկանանք, թե ըստ նրա տեքստի` ովքեր են մթնոլորտը խաթարում։ Մի քանի թերթերը, որոնք անհանդուրժողականություն են սերմանում, եւ ուրեմն` ինքներդ ենթադրեք, թե ինչ է նշանակում մթնոլորտը փոխել։ Եւ ինքնին հասկանալի է, թե ովքեր են լինելու վարչապետի ֆուտլյարի կանխատեսած սպանությունների թիրախը։ Եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ նա, անհանդուրժողականության ու սպանությունների մասին խոսելիս, ծպտուն անգամ չի հանում այն մասին, որ մարտի 1-ին գնդակահարված ՀՀ տասը քաղաքացիների սպանությունները մինչեւ օրս բացահայտված չեն։ Ու սրա համար նա իրեն մեղավոր չի համարում։ Նա իրեն մեղավոր է համարում միայն արմատական ընդդիմություն եղած ժամանակների համար ու ներողություն է խնդրում ընդդիմախոսներից։ Ներողություն խնդրել պետք չէ, երիտասարդ. ասա, որ որպես վարչապետ` համարում ես, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, գլխավոր դատախազից պարզաբանում պահանջիր, թե ինչու մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, ոստիկանության պետից պարզաբանում պահանջիր, թե ինչու են այս տարվա մարտի 1-ին ճանապարհները փակված եղել, եւ ինչու մինչեւ հիմա գնահատական տրված չէ մի հոգուն իրենց քացու տակ առած մոտ մեկ տասնյակ ոստիկանների գործողություններին։ Ինչո՞ւ մինչեւ հիմա պարզված չէ ուղիղ նշանառությամբ քաղաքացիների վրա կրակող ոստիկանների ինքնությունը։ Ուզո՞ւմ եք` շարքը շարունակեմ։ Ասում ես` սպանություններ են լինելո՞ւ։ Վախեցնում ես, հա՞։ Գլուխդ պատին ես տվել։
    Աղբյուր՝ payqar.net

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գագիկ Շամշյանի տեսանյութերը
    Հեղինակ՝ Նունուշ, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 74
    Վերջինը: 02.01.2017, 16:11
  2. Պոեզիա. Գագիկ Բյուրականցի
    Հեղինակ՝ Հեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2011, 12:33
  3. Ծեծկռտուք քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 27.01.2011, 23:47
  4. Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 136
    Վերջինը: 24.04.2009, 14:01
  5. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին
    Հեղինակ՝ The_only_one, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 110
    Վերջինը: 17.10.2008, 11:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •