Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ուզում էի իմանալ թե այդ կետը նախքան ընդարձակվելը կածր է եղել և շիկացել ու պայթել է:
bari hoki ջան, հենց որ իմանաս, ես Ակումբում շնորհավորական թեման կբացեմ քո՝ Նոբելյան մրցանակ ստանալու առթիվ:

Իսկ այդ կետը քվարկ չի եղել, ոչ: Քվարկները, այլ մասնիկների հետ միասին, առաջացել են Մեծ Պայթյունից հետո: Եվ խորհուրդ կտայի շատ չկենտրոնանալ «պայթյուն» բառի վրա. թեման կարդա, շիկանալու և գըգըմփի այլ ատրիբուտների հետ կապված հարցերն այստեղ արդեն սպառիչ պատասխան գտել են (անյքանով, ինչքանով որ սպառիչ կարող են լինել գիտականորեն մինչև վերջ չապացուցված վարկածին վերաբերվող դատողությունները):