Աստղադիտակի զգայունությամբ հնարավոր է որսալ նույնիսկ Ճապոնիայում վառվող մոմի էներգիան
Չնչին պատկերացում տալու համար այսպես կարելի է բնութագրել ռադիոօպտիկական աստղադիտակը, որ կարճատեւ շահագործման ընթացքում հասցրել է երկու հայտնագործության կամ տեսության հակադրության առիթ հանդիսանալ: Ավելին` որպես օրինակ` առաջինն ու միակը աշխարհում, օրինակ է ծառայել հզոր պետությունների գիտության բնագավառում: Այն կառուցել է հայտնի ակադեմիկոս Պարիս Հերունին` միավորելով իր աշխատախմբի եւ տեղի բնակչության ուժերը:
1960-ականների սկզբին, Բյուրականից քիչ այն կողմ` Ամբերդ գյուղում կառուցված Հերունու հայելապատ օպտիկական ռադիոաստղադիտակը գիտության մեջ հեղաշրջում առաջացրեց: Չնայած երկու գիտնական նույնիսկ Նոբելյան մրցանակ են ստացել` ապացուցելով, որ տիեզերքն առաջացել է հզոր պայթյունից, այնուամենայնիվ, զգայուն սարքը հակադրություն է առաջացրել:
Ժամանակին աշխարհի բոլոր գիտնականները հավատում էին այն տեսությանը, որ տիեզերքն առաջացել է հզոր պայթյունից, սակայն օպտիկական ռադիոաստղադիտակի հետազոտությունը ցույց տվեց, որ պայթյուններ չեն եղել։
Պարիս Հերունի, ակադեմիկոս. ՙՄեր ալեհավաքի սեփական աղմուկն այնքան ցածր էր, որ դա մեծ ռեկորդ է աշխարհում: Դա եկավ ապացուցելու, որ հզոր պայթյուններ չեն եղել, քանի որ այդ պարագայում պետք է ճառագայթված լիներ այնպիսի էներգիա, որն ամբողջ տիեզերքով մեկ գոյություն ունի, եւ դրա ճառագայթման իտենսիվությունը պետք է լինի 2,7՚:
Ոչ միայն աշխարհի շատ գիտնականներ փոխեցին իրենց հակվածությունը այս կամ այն տեսության նկատմամբ, այլեւ` միջազգային գիտական ռադիոմիությունը մյուս երկրներին եւս հորդորեց մեծ ալեհավաքներ կառուցել` Պարիս Հերունու հայելապատ ռադիոաստղադիտակի չափորոշիչներով: Բայց սա այս աստղադիտակի միջոցով արված միակ բացահայտումը չէր:
Պարիս Հերունի, ակադեմիկոս. ՙՀայտնաբերվել է հզոր ռադիոբեկում աստղի վրա: Կարմիր աստղը, որ հայտնի է նաեւ որպես տարեց աստղ, գտնվում է մեզանից 250 լոսատարի հեռավորության վրա, եւ համարվում էր, որ տարեց աստղի վրա հզոր բռնկումներ չեն լինում, բայց մենք գրանցեցեինք: 250 տարի այդ ազդանշանները գալիս էին երկիր: Միացրինք, սկսեցինք դիտել: Ազդանշանը եկավ, հոպ, գրանցեցինք՚:
Խոշոր ֆիզիկոսները միայն այս երկու բացահայտումները բավական են համարել աստղադիտակի գործառույթն արդարացնելու համար: Սակայն դրանցից ոչ մեկը հետագա աստղադիտակի շահագործման հիմք չի հանդիսացել: Ֆինանսական միջոցների սղության պատճառով այն շուրջ տասը տարի չի ծառայում որպես աստղադիտակ, սարքավորումներն էլ չեն գործարկվում: Բայց դա չի խանգարում, որ գիտական կառույցն ուսումնասիրելու համար Հայաստան ժամանեն օտարերկրյա գիտնականներ:
Էջանիշներ