User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Ճամփորդություն դեպի ատոմի սիրտը

    «Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը»:

    Սրանք հայտի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի խոսքերն են, ով նաև ավելացրել է. «Գիտելիքը սահմանափակ է, իսկ երևակայությունն ընդգրկում է ամբողջ Տիեզերքը»:

    Եթե ուզում եք թափանցել ատոմի խորքերն ու բացահայտել այդ աշխարհի թաքնված գաղտնիքները, աշխարհի ողջ գիտելիքներին տիրապետելն անգամ բավական չէ: Նախ և առաջ հարկավոր է առաջնորդվել երևակայությամբ, քանի որ մեզ ծանոթ բազմաթիվ օրենքներ ենթատոմային աշխարհում դադարում են գործելուց: Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքում, այս նոր աշխարհը կարծես թե ծանոթ է, սակայն հաճախ՝ անհասկանալի է ու տարօրինակ: Այստեղ փոխվում են չափանիշերը, կերպարանափոխվում է նյութը: Ամեն ինչ նոր է՝ երկվորյակ-մասնիկներից սկսած մինչև հանելուկային նոր չափումները:

    Բնությունը հաճախ է մեծագույն անակնկալներ մատուցում մեզ, այնպես որ՝ պատրաստվեք անսպասելի շրջադարձերի ու զարմանալի բացահայտումների: Նախկինում շատերն են երազել ու առաջարկել բազում ապշեցուցիչ տեսություններ ու խենթ գաղափարներ: Այդ տեսություններից ոմանք կարողացել են դիմանալ ժամանակի փորձությանն ու հաղթել ականավոր քննադատնների մի ամբողջ բանակի, մյուսները դեռ սպասում են իրենց ապացույցին:

    Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը կարող է գտնել այս անլուծելի թվացող հանելուկների պատասխանները և նույնիսկ ամբողջական գլուխներ ավելացնել գիտության հավերժ անավարտ գրքի մեջ:

    Տիեզերքի բաղադրատոմսը

    Վերցրեք մեկ հսկայական պայթյուն՝ ստեղծելու համար լիքը աստղափոշի ու ահռելի ջերմություն: Գրեթե մեկ հավերժություն խառնեք դրանք մարմանդ տիեզերական միկրոճառագայթման ֆոնի վրա: Թողեք, որ բաղադրիչները թանձրանան ու սառչեն, ապա մատուցեք սառը վիճակում՝ համեմված փոքրիկ կենդանի օրգանիզմներով՝ 13.7 միլիարդ տարի հետո:

    Հասկանալու համար, թե որոնք են եղել Տիեզերքի նախնական բաղադրիչներն ու «պատրաստման պայմանները», ատոմային ֆիզիկոսները պետք է համտեսեն այդ «ուտեստն» ու փորձեն քայլ առ քայլ պատկերացել Տիեզերքի ստեղծումը: Այդ անսահման լաբիրինթոսում ինչ-որ տեղ՝ ծածկագրված հուշումների հետևում, թաքնված է Տիեզերքի բաղադրատոմսը: Հարկավոր է միայն կարողանալ տեսնել ու վերծանել այն:

    Խառնել մարմանդ կրակի վրա

    Տարածություն, ժամանակ, նյութ… Այս ամենն առաջացել է ավելի քան 13.7 միլիարդ տարի առաջ՝ անասելիորեն հզոր Մեծ պայթյունի այդյունքում: Ապա՝ մի քանի կարճ ակնթարթ հետո, ծայրահեղ տաք ու խիտ Տիեզերքը սկսեց սառչել, և ստեղծվեցին բավարար պայմաններ՝ որպեսզի առաջանան նյութի հիմնաքարերը, մասնավորապես՝ քվարներն ու էլեկտրոնները, որոնցից էլ կազմված ենք մենք բոլորս: Այնուհետև՝ միլիոներորդական վայրկյաններ անց, քվարկները միաձուլվեցին՝ դառնալով պրոտոններ ու նեյտրոններ, որոնք էլ, իրենց հերթին, հաջորդ երեք րոպեների ընթացքում միացան՝ ստեղծելով ատոմների միջուկները:

    Դրանից հետո, մինչ Տիեզերքը շարունակում էր ընդարձակվել ու սառչել, իրադարձությունները սկսեցին ավելի ու ավելի դանդաղ զարգանալ: Պահանջվեց ավելի քան 380.000 տարի, որպեսզի էլեկտրոններն ընկնեն միջուկների ուղեծրի մեջ՝ ստեղծելով առաջին ատոմները: Դրանք հիմնականում ջրածին ու հելիում էին, որոնք մինչև այսօր էլ համարվում են Տիեզերքի ամենատարածված տարրերը:

    Մոտ 1.6 միլիոն տարի հետո, երբ գազային ամպերը սկսեցին ձևափոխվել՝ ծնունդ տալով աստղերին ու գալակտիկաներին, բացահայտվեց գրավիտացիան: Այդ ժամանակներից ի վեր առավել ծանր ատոմները, մասնավորապես՝ ածխածինը, թթվածինն ու երկաթը, որոնցից կազմված ենք մենք բոլորս, անդադար «եռում» են աստղերի սրտում և միախառնվում են մնացած Տիեզերքին ամեն անգամ, երբ որևէ աստղ կուրացուցիչ հրավառությամբ ավարտում է իր կյանքը՝ դառնալով սուպերնովա:

    Առեղծվածային բաղադրիչներ

    Կարծես թե՝ մինչև այստեղ ամեն ինչ պարզ է, բայց… Դեռ մնում է մի փոքրիկ խանգարող հանգամանք. տիեզերագիտական ու աստղաֆիզիկական տարբեր դիտարկումները ցույց են տվել, որ վերոհիշյալ ամեն ինչ ճիշտ է Տիեզերքի լոկ մի չնչին մասի՝ 4 տոկոսի համար: Այլ կերպ ասած՝ Տիեզերքի բուն էությունը ոչ այնքան տեսանելի նյութն է՝ մոլորակներն ու գալակտիկաները, այլ դրանք շրջապատող անծայրածիր դատարկությունը:

    Տիեզերքի մեծամասնությունը կազմում են անտեսանելի բաղադրիչները, որ հայտնի են որպես «խավար նյութ» (26%) և «խավար էներգիա» (70%): Դրանք որևէ էլեկտրոմագնիսական ճառագայթներ չեն արձակում (այդպիսի ճառագայթում է, օրինակ, լույսը), այդ իսկ պատճառով դրանց գոյության մասին կարելի է դատել միայն ըստ իրենց թողած գրավիտացիոն ազդեցության: Դրանց բնույթն ու Տիեզերքի զարգացման մեջ խաղացած դերը գաղտնիք են մնում, սակայն այդ խավարի գրկում թաքնված են դեռևս անհայտ ֆիզիկայի հրաշքներն ու հանելուկները, որոնք չեն տեղավորվում Տիեզերքի ընդունված Ստանդարտ մոդելի սահմաններում:

    Ստանդարտ փաթեթ

    Անցած դարի ընթացքում հազարավոր ֆիզիկոսների հայտնագործությունների ու առաջարկած տեսությունների շնորհիվ գիտության հայացքը կարողացել է խորապես թափանցել տիեզերական նյութի կառուցվածքի գաղտնիքների մեջ. պարզվում է, որ Տիեզերքը կառուցված է հիմնային մասնիկներ կոչվող տասներկու առանցքային բաղադրիչներից, որոնց վրա իշխում են չորս հիմնային ուժերը։ Ստանդարտ մոդելը մեր պատկերացումների ու գիտելիքների ամբողջությունն է այն մասին, թե ինչպես են այդ տասներկու մասնիկներն ու չորս հիմնային ուժերից երեքը կապված իրար հետ։ Այն մշակվել է անցած դարի վաղ յոթանասունականներում և թույլ է տվել հաջողությամբ մեկնաբանել գիտափորձերի արդյունքում ստացված բազմաթիվ տվյալներ, ինչպես նաև ճշգրտորեն կանխատեսել է այդ ժամանակ դերևս անհայտ շատ ու շատ երևույթներ։ Ժամանակի ընթացքում, շատ գիտնականների անցկացրած բազում գիտափորձերից հետո, Ստանդարտ մոդելն ընդունվեց որպես ամուր գիտական հիմքեր ունեցող տեսություն։

    Նյութի մասնիկները

    Մեզ շրջապատող ամեն ինչ կառուցված է նյութի մասնիկներից, որոնք բաժանվում են քվարկներ ու լեպտոններ կոչվող երկու ընտանիքների։

    Յուրաքանչյուր խումբը ներառում է վեց մասնիկ, որոնք, իրենց հերթին, բաժանվում են զույգերի կամ «սերունդների»։ Ամենաթեթև ու ամենակայուն մասնիկները կազմում են առաջին սերունդը, իսկ առավել ծանր ու անկայուն մասնիկները պատկանում են երկրորդ ու երրորդ սերնդին։ Տիեզերքի կայուն նյութն ամբողջովին կառուցված է առաջին սերնդի մասնիկներից, քանի որ մյուս՝ ծանր մասնիկները շատ արագ քայքայվում են՝ փոխակերպվելու համար կայուն մասնիկների։

    Վեց քվարկները զույգ առ զույգ բաժանված են երեք սերնդների. դրանքն են՝ առաջին սերնդին պատկանող «բարձր քվարկն» ու «ցածր քվարկը», որոնց հետևում են «հմայքի քվարկն» ու «տարօրինակ քվարկը», ապա՝ «վերին քվարկն» ու «ստորին քվարկը»։ Վեց լեպտոնները նմանապես բաժանված են երեք սերնդների. «էլեկտրոն» և «էլեկտրոն-նեյտրինո», «մյուոն» և «մյուոն-նեյտրինո», «տաու» և «տաու-նեյտրինո»։ Էլեկտրոնը, մյուոնը և տաուն ունեն էլեկտրական լիցք ու կշիռ, մինչդեռ նեյտրինոները չեզոք են ու խիստ փոքր կշիռ ունեն։

    Ուժեր և կրող մասնիկներ

    Տիեզերքում գործում են չորս հիմնային ուժեր. ուժեղ ուժը, թույլ ուժը, էլեկտրամագնիսական ուժը և գրավիտացիոն ուժը։ Այս ուժերն ունեն ազդեցության տարբեր ոլորտներ և տարբեր հզորություններ։ Գրավիտացիան, օրինակ, ամենաթույլն է, սակայն գործում է անսահմանափակ տարածության մեջ։ Էլեկտրամագնիսական ուժի ազդեցության հեռավորությունն էլ է անսահմանափակ, բայց այն շատ ավելի ուժեղ է, քան գրավիտացիան։ Իսկ ուժեղ և թույլ ուժերն արդյունավետ են միայն շատ փոքր հեռավորությունների դեպքում և գործում են միայն ենթատոմային մասնիկների մակարդակում։ Չնայած իր անվանը՝ թույլ ուժը շատ ավելի ուժեղ է, քան գրավիտացիան, սակայն թույլ է մյուս երեք ուժերից։ Եվ, ի վերջո, ուժեղ ուժը բոլոր չորսից ամենահզորն է։

    Մենք արդեն գիտենք, որ չորս հիմնային ուժերից երեքը պայմանավորված են այսպես կոչված կրող մասնիկներով, որոնք պատկանում են բոզոնների մեծ ընտանիքին։ Նյութի մասնիկները, բոզոններ փոխանակելով, իրար են փոխանցում որոշ քանակությամբ էներգիա։ Յուրաքանչյուր հիմնային ուժ ունի իր համապատասխան բոզոնը. ուժեղ ուժը «տեղափոխվում» է գլյուոնի միջոցով, էլեկտրամագնիսական ուժը՝ ֆոտոնի, իսկ W և Z բոզոնները պատասխանատու են թույլ ուժի համար։ Գրավիտացիայի կրող մասնիկը, չնայած դեռ հայտնաբերված չէ, պետք է, որ «գրավիտոնը» լինի։

    Ստանդարտ մոդելը ներառում է էլեկտրամագնիսական, ուժեղ ու թույլ ուժերը և խիստ ավարտուն ու մանրամասն կերպով բացատրում է, թե ինչպես են այս ուժերն ազդում նյութի բոլոր մասնիկների վրա։ Այնուամենայնիվ՝ մեր ամենօրյա կյանքում ամենատարածված ու ծանոթ ուժը՝ գրավիտացիան, ստանդարտ մոդելի մեջ չի մտնում։ Պարզվեց, որ Ստանդարտ մոդելի շրջանակներում այն տեղավորելը մի քիչ բարդ գործ է։ Միկրոաշխարհը նկարագրող քվանտային տեսությունն ու մակրոաշխարհը նկարագրող հարաբերականության տեսությունը ասես երկու խռոված երեխաներ լինեն, որոնք իրար հետ լեզու չեն գտնում։ Մինչ այսօր ոչ ոքի դեռ չի հաջողվել այդ երկու տեսությունները մաթեմատիկորեն համապատասխանեցել իրար Ստանդարտ մոդելի շրջանակներում։ Բայց, ի երջանկություն ֆիզիկոսների, ենթատոմային մասնիկների մակարդակում գրավիտացիայի ազդեցությունն այնքան թույլ է, որ այն կարելի է անտեսել։ Գրավիտացիոն էֆեկտը գերիշխում է միայն ու միայն նյութի մեծ կուտակումների դեպքում, ինչպիսին ենք, օրինակ, մենք կամ մոլորակները։ Այդ իսկ պատճառով էլ Ստանդարտ մոդելը դեռ շատ լավ գործում է, չնայած որ չի ներառում չորս հիմնային ուժերից մեկը։

    Կարծես թե ամեն ինչ լավ է…

    …բայց ֆիզիկոսները դեռ շատ խնդիրներ ունեն լուծելու։ Չնայած որ Ստանդարտ մոդելն այսօր ենթատոմային աշխարհի մեր ունեցած լավագույն նկարագրությունն է, այն չի կարողանում բացատրել ամբողջ Տիեզերքի պատկերը։ Չէ՞ որ այն բացառում է չորս հիմնային ուժերից մեկը՝ գրավիտացիան։ Նյուտոնը շատ կվիրավորվեր։ Ուրիշ կարևոր հարցեր էլ կան, որոնց պատասխանը Ստանդարտ մոդելը չունի. օրինակ՝ թե ինչ է խավար նյութը, ուր է անհետացել կորած հականյութը և այլն։

    Եվ, վերջապես, Ստանդարտ մոդելը մեծապես հիմնված է Հիգգսի բոզոնի վրա՝ մասնիկ, որի գոյությունը դեռևս ոչ մի գիտափորձով հնարավոր չի եղել ապացուցել։ Այժմ մի իսկական որս է ընթանում՝ գտնելու համար Հիգգսի բոզոնը, որը համարվում է մասնիկների կշռի բանալին։ Դրա հայտնագործումը հսկայական քայլ կլինի մասնիկների ֆիզիկայի համար, չնայած որ դա էլ չի դառնա գիտության գրքի ամփոփիչ գլուխը։

    Այսպիսով, անկախ այն բանից, որ Ստանդարտ մոդելը հրաշալիորեն նկարագրում է իրեն առնչվող երևույթները, այն մնում է թերի ու անկատար։ Գուցե այն ընդամենը մեծ խճանկարի մի դետա՞լն է: Հաշվի առնենք, որ կարող է լինել միանգամայն նոր մի ֆիզիկա, որ դեռ թաքնված է ենթատոմային աշխարհի խորքերում կամ Տիեզերքի հեռավոր անկյուններում։ «Մեծ հադրոնային կոլայդերով» կատարվող նոր գիտափորձերն անկասկած կօգնեն գտնել այդ խճանկարի անհայտ դետալներից մի քանիսը։
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 16.01.2009, 03:05: Պատճառ: Գրառումների միացում
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.01.2009), ars83 (17.01.2009), cold skin (06.04.2012), Elmo (21.01.2009), Freeman (25.06.2011), Jarre (08.04.2009), Kuk (19.06.2010), Lord (20.06.2010), matlev (20.06.2010), Ռուֆուս (21.01.2009), Սամվել (16.01.2009)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Դեպի գերուժը

    Տիեզերքի մեխանիզմների մասին մեր պատկերացումները հաճախ առաջընթաց են ապրում այն ժամանակ, երբ մեզ հաջողվում է կապեր գտնել այնպիսի երևույթների միջև, որոնք առաջին հայացքից իրար հետ որևէ առնչություն չունեն։ Այսպես՝ օրինակ՝ 1980-ականներին Ջեյմս Կլերկ Մաքսվելը ընդհանրություններ նկատեց էլեկտրական ու մագնիսական ուժերի միջև, ինչը նրան հետագայում թույլ տվեց զարգացնել իր միասնական էլեկտրոմագնիսական ուժի բեկումնային տեսությունը։ Մեկ հարյուրամյակ անց գրանցվեց մեկ այլ նման ճեղքում. տեսաբանները սկսեցին կապեր նշմարել մեր առօրյա կյանքում ամենուր հանդիպող էլեկտրոմագնիսական ուժի և ատոմների խորքերում թաքնվող թույլ ուժի միջև։ Այս տեսությունը ապացուցվեց նախ, այսպես կոչված, Գարգամելի գիտափորձի արդյունքում և ապա՝ 1983թ-ին, W և Z մասնիկների (էլեկտրոթույլ ուժի կրողների) հայտնամբերմամբ, ինչն, ի թիվս այլոց, պսակվեց Նոբելյան մրցանակով։ Հարկ է նշել սակայն, որ էլեկտրոմագնիսական և թույլ ուժերը սկսում են նույն կերպ գործել միայն ու միայն էներգիայի շատ մեծ խտացման պայմաններում, որ գրանցվում է ՑԵՌՆ-ի կամ այլ լաբորատորիաների արագացուցիչներում մասնիկների բախման ժամանակ։

    Հարց է առաջանում. արդյո՞ք էներգիայի ավելի մեծ խտացման դեպքում մյուս ուժերն էլ կդառնան նույնը։ Փորձերն արդեն իսկ ցույց են տալիս, որ էներգիայի աճմանը զուգընթաց ուժեղ ուժի ազդեցությունը սկսում է աստիճանաբար թուլանալ։ Սա հավանաբար նշանակում է, որ էներգիայի աներևակայելիորեն մեծ խտության դեպքում էլեկտրոմագնիսական, թույլ և ուժեղ ուժերը, թերևս, իրարից չեն տարբերվի։ Քննարկվող էներգիան առնվազն հազարավոր միլիոններ անգամ ավելի մեծ է, քան այն խտությունը, որ այսօր գիտնականները կարողանում են ստանալ արագացուցիչներում, սակայն այդպիսի պայմաններ, ըստ ամենայնի, Տիեզերքում գոյություն են ունեցել Մեծ պայթյունից անմիջապես հետո (10-34 վայրկյան անց)։ Շարունակելով տրամաբանության նույն ընթացքը՝ տեսաբաններն անգամ դիտարկում են, որ է՛լի ավելի մեծ էներգիայի դեպքում գրավիտացիան էլ կմիանա մյուս երեք ուժերին՝ այսպիսով բնության բոլոր չորս ուժերը միավորելով մեկ «գերուժի» մեջ։

    Գերմասնիկներ

    Չնայած այսօր մենք դեռ չենք կարող էներգիայի բավականաչափ մեծ խտություն ստանալ՝ այս տեսություններն անմիջականորեն ստուգելու համար, այնուամենայնիվ՝ հնարավոր է ձգտել հասկանալ այդ «մեծ նույնացման» հետևանքերը՝ ստեղծելով շատ ավելի փոքր էներգիայի խտացում, օրինակ, Մեծ հադրոնային կոլայդերում։ Այժմ շատ տարածված է այդ նույնացմանն առնչվող մի գաղափար, որ կոչվում է սուպերսիմետրիա կամ կրճատ՝ ՍՈՒՍԻ։ ՍՈՒՍԻ-ն ենթադրում է, որ նյութը և ուժերը սիմետրիկ են, և կանխագուշակում է, որ յուրաքանչյուր արդեն հայտնի մասնիկ ունի իր «սուպերսիմետրիկ» զույգը։ Եթե այս տեսությունը ճիշտ է, ապա այդ սուպերսիմետրիկ մասնիկները պետք է ի հայտ գան Մեծ հադրոնային կոլայդերի փորձարկումների ժամանակ։

    Կորուսյալ Հիգգսը

    Եվ այսպես, 70-ականներին ֆիզիկոսները հայտնաբերեցին, որ չորս հիմնարար ուժերից երկուսը՝ թույլ ուժն ու էլեկտրոմագնիսական ուժը, նույն բնույթն ունեն։ Մասնիկների ֆիզիկայում այս հսկայական առաջընթացը թույլ տվեց այս երկու ուժերը միավորել Ստանդարտ մոդելի հիմքը կազմող տեսության մեջ։ Պարզ դարձավ, որ էլեկտրականությունը, մագնիսականությունը, լույսը և ռադիոակտիվության որոշ տեսակները միևնույն ուժի տարբեր արտահայտություններն են։ Այդ ուժը, տրամաբանորեն, անվանվեց էլեկտրաթույլ ուժ։ Սակայն որպեսզի այդ միավորումը տեսության սահմաններում մաթեմատիկորեն ապացուցվեր ու աշխատեր, պահանջվում էր, որպեսզի էլեկտրաթույլ ուժը կրող մասնիկները կշիռ չունենան։ Իսկ մենք արդեն գիտափորձերով պարզել էինք, որ դա այդպես չէ։ Եվ ֆիզիկոսներ Պետեր Հիգգսը, Ռոբերտ Բրուտը և Ֆրանսուա Էնգլերը առաջարկեցին այս հանելուկի իրենց լուծումը։

    Նրանք առաջ քաշեցին մի տեսություն, ըստ որի՝ Մեծ պայթյունից անմիջապես հետո ոչ մի մասնիկ դեռ կշիռ չուներ։ Ապա, երբ Տիեզերքը սկսում է սառչել և ջերմաստիճանն իջնում է մի որոշակի շեմից ներքև, առաջանում է մի անտեսանելի ուժային դաշտ՝ «Հիգգսի դաշտը» և, միաժամանակ, դաշտին հարակից ձևավորվում են «Հիգգսի բոզոնները»։ Դաշտը տարածվում է ողջ Տիեզերքով մեկ, և այդ դաշտի հետ առնչվող բոլոր մասնիկները Հիգգսի բոզոնի միջոցով կշիռ են ձեռք բերում։ Ինչքան շատ է որևէ մասնիկ փոխազդում Հիգգսի բոզոնների հետ, այնքան ծանր է դառնում, և ընդհակառակը՝ Հիգգսի դաշտի հետ փոխազդեցություն չունեցած մասնիկները մնում են առանց կշռի։

    Այս գաղափարում առաջարկված լուծումը բավարար էր և չէր հակասում արդեն ընդունված տեսություններին և երևույթներին։ Բայց խնդիրն այն էր, որ ոչ ոք երբեք որևէ գիտափորձի ժամանակ չէր տեսել Հիգգսի բոզոնները՝ տեսությունը գործնականում ապացուցելու համար։ Այս առեղծվածային մասնիկի հայտնաբերումը նախ և առաջ թույլ կտա հասկանալ, թե ինչու՞ մասնիկները որոշակի կշիռ ունեն, և ապա՝ մեծապես կնպաստի ֆիզիկայի զարգացմանը։ Կա և մեկ տեխնիկական բնույթի խնդիր. մենք չգիտենք հենց իր՝ Հիգգսի բոզոնի կշիռը, ինչն էլ ավելի է դժվարացնում դրա որոնումները։ Ֆիզիկոսները ստիպված են սիստեմատիկորեն հետազոտել մի շարք մասնիկներ, որոնք գտնվում են որոշակի կշռի տիրույթում, որտեղ, ըստ որոշ ենթադրությունների, պետք է որ լինի նաև այդ մասնիկը։ Հենց այդ՝ դեռևս չհետազոտված տիրույթի ուսումնասիրությամբ էլ զբաղվելու է Մեծ հադրոնային կոլայդերը՝ փորձելով ապացուցել Հիգգսի բոզոնի գոյությունը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, այն չհայտնաբերվի, ապա ֆիզիկոսների առջև կբացվի գործունեության մի նոր ու լայն ասպարեզ՝ մշակելու համար մասնիկների կշռի ծագումը բացատրող մի նոր տեսություն։
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (06.04.2012), Jarre (08.04.2009), matlev (20.06.2010), Ռուֆուս (21.01.2009), Սամվել (16.01.2009)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Հականյութ որոնելիս

    Կորել է հականյութ։ Ոչ թե ՑԵՌՆ-ից, այլ Տիեզերքից։ Ամեն ինչ վկայում է դրա մասին։ Նյութն ու հականյութը նույն կշիռն ունեն, բայց հակառակ էլեկտրական լիցքերը։ Նյութի յուրաքանչյուր մասնիկ ունի իր համապատասխան հակամասնիկը. օրինակ՝ բացասական լիքավորված էլեկտրոնի հակամասնիկն է դրական լիցքավորված պոզիտրոնը։ Երբ մասնիկն ու իր հակամասնիկը հանդիպում են, երկուսն էլ ակնթարթորեն անհետանում են լույսի մի պայծառ բռնկման մեջ. նրանց կշիռը աննիհիլացման արդյունքում վերածում է էներգիայի։

    Խոսում են փաստերը

    «Հականյութի գործը» բացել է ֆիզիկոս Պոլ Դիրակը՝ 1928 թվին։ Նա զարգացնում էր մի տեսություն՝ փորձելով համակցել Էյնշտեյնի հարաբերականության հատուկ տեսությունն ու քվանտային մեխանիկան՝ առավել ամբողջական կերպով տալու համար էլեկտրոնների փոխազդեցության պատկերը։ Պարզվեց, որ Դիրակի ստացած առանցքային հավասարումը երկու լուծում ունի, որոնցից մեկը համապատասխանում էր էլեկտրոնին, իսկ մյուսը նկարագրում էր ինչ-որ մի դրական լիցքավորված մասնիկ (իրականում դա պոզիտրոնն էր)։ Ապա՝ 1932-ին, գիտնականները գործնականորեն ապացուցեցին տեսությունը՝ տիեզերական ճառագայթման մեջ հայտնաբելով պոզիտրոնը։

    Արդեն հիսուն տարի է, ինչ տարբեր լաբորատորիաներում, օրինակ՝ ՑԵՌՆ-ում, կանոնավոր կերպով հակամասնիկներ են ստանում, իսկ 1995-ին ՑԵՌՆ-ը դարձավ աշխարհի առաջին լաբորատորիան, որտեղ արհեստական կերպով ստեղծվեցին հակաատոմներ։ Սակայն դեռևս ոչ ոք չի կարողացել հականյութ ստեղծել՝ չստանալով նաև դրան համապատասխան նյութի մասնիկները։ Այս նույն սկզբունքը պետք է որ գործած լինի Տիեզերքի ծննդի ժամանակ. կարելի է պնդել, Մեծ պայթյունից առաջացել են հավասար քանակությամբ նյութ և հականյութ։

    Այնուամենայնիվ…

    Սակայն եթե նյութն ու հականյութն իրար աննիհիլացնում են, իսկ մենք և մեզ շրջապատող ամեն ինչ նյութից ենք կառուցված, ապա ինչու՞ մենք դեռ գոյութուն ունենք։ Այս հարցը գլուխ է բարձրացնում, որովհետև մենք ապրում ենք մի Տիեզերքում, որը միայն նյութից է բաղկացած։ Փաստորեն՝ նյութն ու հականյութն իրար լիովին չե՞ն ոչնչացրել Մեծ պայթյունի ժամանակ։ Իսկ գուցե հականյութը դեռ ինչ-որ տեղ գոյությու՞ն ունի։ Հակառակ դեպքում այն ու՞ր է կորել, և ի՞նչ է պատահել դրա հետ ամենասկզբում։

    Նման հարցերը հանգեցրել են բազմաթիվ ապշեցուցիչ տեսությունների՝ սկսած բնության որոշ օրենքների հերքումից մինչև ինչ-որ տեղ մի ամբողջ Հակատիեզերքի գոյությունը։ Այժմ հարկավոր է ուսումնասիրել թե՛ նյութի մասնիկները և թե՛ իրենց հակազույգերը և վերծանել ստացված արդյունքները՝ լույս սփռելու համար հականյութի հանելուկային անհետացման վրա, ինչպես նաև ընդհանրապես ավելի շատ բան իմանալու համար այդ տարօրինակ մասնիկների մասին։ Գիտական աշխարհի Շերլոկ Հոլմսերը այսուհետ պիտի ձեռնամուխ լինեն տքնաջան ու մանրակրկիտ հետախուզական աշխատանքի՝ հայտնաբերելու համար Տիեզերքի՝ բառացիորեն «տարրական» տրամաբանությունը…

    Նախնական Տիեզերքը

    Մեծ պայթյունից հետո անցած 13.7 միլիարդ տարիների ընթացքում Տիեզերքը շատ է փոխվել, սակայն այսօր գոյություն ունեցող ամեն ինչի (միկրոբներից մինչև գալակտիկաներ) հիմնական բաղադրիչները կամ աղյուսները ծագել են առաջին մեկ միլիոներորդական վայրկյանի ժամանակ և անփոփոխ են մինչ այժմ։ Հենց այդ առաջին ակնթարթների ժամանակ էր, որ հիմնային քվարկները միացան ու կապվեցին իրար՝ ստեղծելով պրոտոններն ու նեյտրոնները, որոնցից էլ, իրենց հերթին, առաջացան ատոմները։ Այդ քվարկները մինչև հիմա այնտեղ են՝ ատոմների խորքերում։ Դրանց իրար են սոսնձում գլյուոնները՝ ուժեղ ուժի կրող մասնիկները։ Այդ ուժն այնքան հզոր է, որ դեռևս ոչ մի գիտափորձի ժամանակ չի հաջողվել պրոտոններից կամ ցանակցած այլ բաղադրյալ մասնիկներից քվարկներ կամ գլյուոններ դուրս կորզել։

    Աշխարհի ամենահին սուպը


    Եկեք սակայն մի պահ ենթադրենք, որ հնարավոր է հետ շրջել այս գործընթացը։ Ըստ ուժեղ փոխազդեցության ժամանակակից տեսության՝ շատ մեծ ջերմաստիճանի ու խտության ժամանակ քվարկներն ու գլյուոններն այլևս իրար միացած չեն մնում բաղադրյալ մասնիկների մեջ։ Նման պայմաններում դրանք պետք է որ կարողանան ազատորեն տեղաշարժվել՝ կազմելով նյութի մի նոր ագրեգատային վիճակ, որ կոչվում է «քվարկ-գլյուոնային պլազմա»։

    Նյութի այդպիսի փոխակերպումը տեղի է ունենում, երբ ջերմաստիճանը հասնում է երկու միլիարդ աստիճանի, ինչը 100 000 անգամ ավելի բարձր է, քան Արեգակի միջուկում է։ Մեծ պայթյունից հետո առաջին մի քանի միլիոներորդական վայրկյանների ընթացքում ջերմաստիճանը, անշուշտ, դրանից բարձր է եղել, այսինքն՝ ամբողջ Տիեզերքը եղել է քվարկ-գլյուոնային պլազմայի վիճակում. այլ կերպ ասած՝ նմանվել է քվարկներից ու գլյուոններից եփված մի տաք, թանձր սուպի։ Ապա ջերմաստիճանն իջել է մի որոշակի շեմից ներքև, և այդ սուպը սառչել է՝ ստեղծելով բաղադրյալ մասնիկերը, մասնավորապես՝ ատոմների բաղադրիչները։

    2000 թվին ՑԵՌՆ-ի SPS-ում (Սուպեր պրոտոնային սինխրոտրոն) կատարված փորձերը թույլ տվեցին հայտնագործել քվարկ-գլյուոնային պլազմայի գոյության առաջին՝ շատ խոստումնալից նշանները։ Հաջորդ մեծ քայլը պիտի դառնա Մեծ հադրոնային կոլայդերը և, մասնավորապես, ALICE կոչվող գիտափորձը։
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.01.2009), cold skin (06.04.2012), Jarre (08.04.2009), matlev (20.06.2010), Ռուֆուս (21.01.2009), Սամվել (22.01.2009)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Տիեզերքի մթին գաղտնիքները

    Թերևս՝ բնական է, որ մենք այնքան էլ շատ բան չգիտենք Տիեզերքի ծննդի մասին. վերջիվերջո՝ մենք այդ պահին այնտեղ չենք եղել։ Սակայն, ճիշտն ասած, մենք այսօրվա Տիեզերքի մասին նույնպես չափազանց քիչ գիտենք։ Զարմանալի է, բայց աստղագետներն ու ֆիզիկոսները բացահայտել են, որ այն ամենը, ինչ մենք հիմա տեսնում ենք Տիեզերքում՝ մոլորակները, աստղերը, գալակտիկաները, կազմում են ողջ Տիեզերքի լոկ 4%-ը։ Ինչ-որ իմաստով՝ Տիեզերքը ոչ այնքան տեսանելի նյութն է, այլ այն շրջապատող դատարկությունը։

    Տիեզերագիտական և աստղաֆիզակական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տիեզերքի մեծագույն մասը կազմված է ինչ-որ անտեսանելի նյութերից, որոնք էլեկտրամագնիսական ճառագայթներ չեն արձակում. այլ կերպ ասած՝ անհնար է աստղադիտակներով կամ նման այլ սարքավորումներով դրանց ուղղակիորեն տեսնել։ Մենք կարող ենք դրանք նկատել միայն ու միայն իրենց գրավիտացիոն՝ ձգողական էֆեկտի շնորհիվ, ինչը, բնականաբար, խիստ դժվարացնում է ցանկացած ուսումնասիրություն։ Այդ խորհրդավոր նյութերը կոչվում են «խավար նյութ» և «խավար էներգիա»։ Հանելուկ է, թե ինչ են դրանք և ինչ դեր են խաղացել Տիեզերգի ձևավորման գործում, սակայն այս խորհրդավոր գաղտնիքն իր մեջ մեծագույն հնարավորություններ է պարփակում՝ ֆիզիկան զարգացնելու և Ստանդարտ մոդելի սահմաններից դուրս գալու համար։

    Խավար նյութը

    Խավար նյութը կազմում է Տիեզերքի մոտ 26%-ը։ Դրա գոյության առաջին ապացույցները ստացվեցին 1933թ-ին, երբ աստղագիտական դիտարկումներն ու հաշվարկները ցույց տվեցին, որ Տիեզերքում շատ ավելի շատ «բաներ» պիտի լինեն, քան աստղադիտակներն են ցույց տալիս։

    Գիտնականներն այսօր հավատում են, որ խավար նյութի գրավիտացիոն էֆեկտը ստիպում է սպասվածից ավելի արագ պտտվել գալակտիկաներին և որ այն կորացնում է իր հետևում եղած տիեզերական մարմինների լույսը։ Այս նշված էֆեկտների չափումները ցույց են տալիս, որ խավար նյութ գոյություն ունի։ Կարելի է նույնիսկ օգտվել այդ արդյունքներից և պարզել խավար նյութի խտությունը, չնայած որ մենք չենք կարող ուղղակիորեն զննել այն։

    Սակայն ի՞նչ է իրականում խավար նյութը։ Ըստ մի գաղափարի՝ հնարավոր է, որ այն պարունակում է «սուպերսիմետրիկ» մասնիկներ (Ստանդարտ մոդելի սահմաններում արդեն հայտնի մասնիկների ենթադրվող զույգերը)։ Մեծ հադրոնային Կոլայդերի գիտափորձերը մեզ գուցե մի քայլ էլ կմոտեցնեն դրանց հայտնաբերմանը։

    Խավար էներգիան

    Խավար էներգիան կազմում է Տիեզերքի մոտ 70%-ը և, կարծես թե, կապված է տիեզերական վակուումի՝ դատարկության հետ։ Այն համասեռ կերպով տարածված է ամբողջ Տիեզերքում, ընդ որում՝ ոչ միայն տարածության, այլև ժամանակի մեջ. այլ կերպ ասած՝ խավար էներգիայի ազդեցությունը Տիեզերքի ընդարձակվելուն զուգահեռ չի թուլանում։
    Այս հավասարաչափ բաշխումը նշանակում է, որ խավար էներգիայի գրավիտացիոն ազդեցությունը ոչ թե լոկալ է, այլ իր գլոբալ էֆեկտն ունի ողջ Տիեզերքի վրա։ Այդ ազդեցությունը, ի վերջո, հանգում է մի վանող ուժի, որը ձգտում է արագացնել Տիեզերքի ընդարձակումը։ Ընդարձակման ծավալն ու արագացումը կարելի է չափել՝ օգտվելով Հաբբլի օրենքից։ Այս և մի շարք այլ չափումներն ապացուցել են խավար էներգիայի գոյությունն ու թույլ են տվել որոշակի պատկերացում կազմել այդ առեղծվածային նյութի քանակության մասին։
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (06.04.2012), Jarre (08.04.2009), matlev (20.06.2010), VisTolog (26.04.2010), Ռուֆուս (21.01.2009), Սամվել (22.01.2009)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Լարված մասնիկներ

    Ստանդարտ մոդելին զուգահեռ՝ այսօր գոյություն ունի նաև մեկ այլ տեսություն, որի վրա աշխատում են մի շարք գիտնականներ։ Այն կոչվում է «լարերի տեսություն»։ Այս տեսությունը փորձում է լրացնել Ստանդարտ մոդելի բացերը՝ միավորելով բոլոր հիմնային մասնիկներն ու ուժերը (ներառյալ գրավիտացիան) մեկ ընդհանուր շրջանակի մեջ։

    Լարային տեսության հիմքում ընկած է մի հեղափոխական միտք, ըստ որի՝ հիմնային մասնիկները ոչ թե կետեր կամ գնդեր են, այլ՝ տատանվող լարերի օղակներ։ Եվ բոլոր տեսակի մասնիկներն ու ուժերը, ըստ էության, կազմված են միևնույն տիպի լարերից, որոնք պարզապես տարբեր կերպ են տատանվում։ Զարմանալի է, բայց այս տեսությունը նաև պնդում է, որ բացի մեզ արդեն ծանոթ երեք տարածական չափումներից ու չորրորդ չափում համարվող ժամանակից՝ գոյություն ունեն նաև վեց լրացուցիչ տարածական չափումներ։ Այս հավելյալ չափումներն այնքան սերտորեն են «միահյուսված», որ մենք ի վիճակի չենք դրանք տեսնելու։

    Անորսալի լարեր

    Լարային տեսությունը բավականին դժվարըմբռնելի է: Դրա մաթեմատիկական պատկերը հրապուրիչ ու հետաքրքիր է, սակայն՝ շատ բարդ: Այդ փաստը մինչ այժմ գիտնականներին թույլ չի տալիս այս տեսության հիման վրա կոնկրետ վարկածներ առաջ քաշել՝ փորձնական արդյունքների հետ համեմատելու համար: Այս խնդիրը հեշտ չի լուծելը, քանի որ բացի այն բանից, որ լարային տեսությունը պահանջում է ուսումնասիրել խորհրդավոր ու անտեսանելի նոր չափումները, նաև նույնիսկ դեռ ոչ մի հստակ պատկերացում չկա՝ թե դրանք ինչ երկրաչափական կառուցվածք կարող են ունենալ: Հնարավոր բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել, և դրանցից յուրաքանչյուրը հանգեցնում է տարբեր լուծումների:

    Օրինակ՝ կարելի է այս լրացուցիչ չափումները «միահյուսել» մի քանի տարբեր եղանակներով՝ կախված այն բանից, թե դրանք ինչ ձևեր և չափեր ունեն: Իսկ սա հանգեցնում է տեսության բազմաթիվ այլընտրանքային տարբերակների առաջացմանը: Որոշ դեպքերում ենթադրվում է, որ լրացուցիչ չափումները շատ փոքր են, և դրանց գոյության անմիջական ապացույցներ ստանալը շատ դժվար կլինի: Ուրիշ առաջարկներում դրանք շատ ավելի մեծ են և կարող են դիտարկվել նոր արագացուցիչներում, ինչպիսին է, օրինակ, ՑԵՌՆ-ի Մեծ հադրոնային կոլայդերը:

    Գաղտնի չափումներ

    Առօրյա կյանքում մենք ապրում ենք եռաչափ տարածության մեջ. այդ «սենյակի» չափումները՝ լայնությունը, բարձրությունը և խորությունը, վաղուց ի վեր քաջ հայտնի են բոլորիս։ Կա նաև չորրորդ չափումը, որը, իհարկե, այնքան էլ ակնհայտ չէ, ինչ նախորդ երեքը. դա ժամանակն է, ինչպես ապացուցել է Էյնշտեյնը։ Սակայն մինչ մենք նոր ենք սկսում վարժվել քառաչափ աշխարհի գաղափարին, որոշ տեսաբաններ արդեն այնպիսի խենթ վարկածներ են առաջ քաշում, որ Էյնշտեյնը երբեք չէր էլ կարող երազել։

    Օրինակ՝ տարօրինակ է, բայց լարային տեսությունը ենթադրում է նաև, որ գոյություն ունեն վեց լրացուցիչ չափումներ, որոնք թաքնված են մեր զգայարաններից։ Դրանք ինչ-որ տեղ մեր շուրջն են՝ այնքան խիտ միահյուսված և այնքան փոքրիկ, որ մենք երբեք չենք էլ կասկածել դրանց գոյության մասին։

    Երրորդ չափումից անդին

    Որոշ լարային տեսաբաններ հիմնվել են այս տեսության վրա՝ փորձելու համար բացատրել գրավիտացիայի առեղծվածը, որը վաղուց ի վեր հանգիստ չի տալիս գիտնականներին. ինչու՞ է գրավիտացիան շատ ավելի թույլ, քան մնացած հիմնային ուժերը։ Արդյո՞ք այդ ուժը կրող մասնիկը՝ գրավիտոնը, գոյություն ունի, և եթե այո, ապա որտե՞ղ փնտրել այն։ Նրանց վարկածի առանցքն այն է, որ մենք մեր ամենօրյա կյանքում գրավիտացիայի էֆեկտն ամբողջությամբ չենք զգում։ Գրավիտացիան մեզ ավելի թույլ է թվում, քանի որ դրա ուժը հավասարապես բաշխված է նաև այլ տարածական չափումների միջև։

    Պարզելու համար, թե արդյո՞ք այս մտքերը չափից դուրս վառ երևակայության պտուղ են, թե հսկայական առաջընթաց՝ գիտելիքի բնագավառում՝ մեզ հարկավոր են նախևառաջ փորձնական միջոցով ստացված ապացույցներ։ Սակայն ինչպե՞ս ստանալ դրանք։

    Բարձր էներգետիկ գիտափորձերը հնարավոր է, որ կարողանան բավարար չափով քանդել թաքնված չափումների խճճված կծիկը, որպեսզի մասնիկները կարողանան սովորական եռաչափ աշխարհից անարգել ներթափանցել այլ չափումներ և հակառակը։ Սա գիտափորձի ժամանակ կարող է արտահայտվել թաքնված չափում թա ինչ-որ մասնիկի հանկարծակի անհետանալով, կամ՝ «այնտեղից» որևէ մասնիկի անսպասելի հայտնվելով։ Ո՞վ գիտի՝ ուր կարող են մեզ հասցնել այդպիսի բացահայտումները։
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (06.04.2012), Jarre (08.04.2009), matlev (20.06.2010), VisTolog (26.04.2010)

  11. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Աղբյուր՝ ՑԵՌՆ-ի պաշտոնական սայթ

    Անգլերեն
    Ֆրանսերեն
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (18.01.2009), cold skin (06.04.2012), dvgray (16.01.2009), Elmo (21.01.2009), Jarre (08.04.2009), matlev (20.06.2010), Yellow Raven (18.01.2009), Ուրվական (16.01.2009), Սամվել (16.01.2009)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Ապրես Հայկօ լավ նյութեր ես դրել, քիչ-քիչ կկարդամ

  14. #8
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Ապրես Հսկայական աշխատանք ես արել

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ՞ որ այն բացառում է չորս հիմնային ուժերից մեկը՝ գրավիտացիան։
    Էս մասը ոնց որ սխալ է
    Loading your personal settings....

  15. #9
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիեզերքում գործում են չորս հիմնային ուժեր. ուժեղ ուժը, թույլ ուժը, էլեկտրամագնիսական ուժը և գրավիտացիոն ուժը։
    ԴՊրոցում մենք անցնում էինք.. ԷԼէկտրական, Մագնիսական, Գրավիտացիոն ու Ուժեղ ուժեր

    Հետաքրքիր է

    Ինստիտուտում հիմնականում ՊՄՖ ենք անցել.. դրա համար հաստատ չգիտեմ էս ճիշտա թե սխալ

    ՄԻ հատ հուշեք
    Loading your personal settings....

  16. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Հայկօ ջան կարդացի ամբողջ գրառումը, էդ լավա որ ֆիզիկները պրպտումների մեջ են սակայն դեռ չեն կարողանում իրենց այն պապենական հասկացողությունից դուրս գալ որին հասել են դեռ Էյնշտեյնի ու Նյուտոնի ժամանակներում:
    Ամբողջ խնդիրը նրանում է կայանում որ մենք դեռ ամենաարագը համարում ենք լույսի արագությունը, սակայն այդ արագությանը մոտ 100 հազար անգամ գերազանցող արագություն կա որը գտնվում է ատոմի մեջ դա պրոտոնի և էլէկտրոնների միջև հաղորդակցության արագությունն է որը ֆիզիկոսները չկարողանալով բացատրել կոչում են սիմետրիկ համաչափ շարժ:
    Ատոմը դա նույն տիեզերքն է, էլէկտրոնները իրարից հեռու են այնքան ինչքան մեր տիեզերքում մի մարմինը միուսից, և բացի դա եթե հիմա ֆիզիկոսները նորից ուսումնասիրեն ատոմը կնկատեն որ բացի էլէկտրոններից և պրոտոնից էլի բաներ են հայտնվել ատոմի մեջ որ մինչև այժմ չեին նկատել:
    Մեր ֆիզիկները հաշվի չեն առնում դեռ ազատ էներգիան, որը գոյություն ունի՝ որը հետագայում դառնալու է հավերժական շարժիչ ստանալու միակ մեր չափանիշներով պոտենցիալ էներգիան: Այդ ազատ էներգիան առաջանում է մեզ տեսանելի երկու մագնիսների նույնանուն բեվեռները երբ փորձում ենք միացնել իրար, հենց այդ տարածությունում առաջանում է ազատ էներգիան:
    Հայկօ ջան ֆիզիկները դրան էլ են իրենց չափանիշներով պատասխան գտել ասում են դա կինետիկական էներգիա է որը գտնվում է ծուղակում, սակայն դա խաբկանք է իրենց չիմացության արդյունք, որպիսզի ապացուցեն թե ինչույա մետաղի մեջ առաջանում վանողական ուժ, որը իրականում շատ մեծ ուժա, սակայն չի գտնվում մեր քառաչափության մեջ, անգամ դա՝ մեր իմացած ֆիզիկայից չի, մեր ֆիզիկները դրան անվանակոչել են սակայն ԴԵՌ չեն հասկանում թե ինչ ուժա դա: Դա ուղիղ կապ ունի միջտարածային մագնիտական թելերի հետ, որտեղ երկու մեզ հայտնի էներգիաները ստեղծում են երրորդ մեզ առայժմ «անհայտ» էներգիան:
    Այս մեջբերումների մեջ հանդիպեցի օղակների տեսությանը որը այդպես է, ամբողջությամբ շղթա է, սակայն գոյություն ունի ոչ թե տասաչափություն այլ մեր տիեզերքը բազմա- բազմաչափություն է, սակայն հիմնականը տասերկուչափությունն է:
    Ուզում եմ անրադառնալ մի կարևոր բանի որը դարձիալ մեր ֆիզիկների աչքից առայժմ վրիպում է: Շատ անգամ լսած կլինես որ ասում են այս կամ այն մարմինը մեզանից հեռու է այսքան միլիարդ լույսնային տարի, այսինքը դարձիալ իրենք չափում են իրենց իմացած ամենամեծ արագությամբ, մոռանալով որ այդ լույսը միայն մեր գծային ժամանակի մեջ է այդ արագությամբ: Երբ լույսը դուրս է գալիս մեր գծային ժամանակից նրա արագությունը փոփոխվում է կախված տվիալ տիեզերքի շատ լիքը հանգամանքներից: Մի տեղ լույսի արագությունը կարող է լինել 10 կիլոմետր ժամ արագություն, «մեր չափանիշով» մի տեղ էլ 100 հազար կիլոմետր ժամ արագություն: Լույսի արագությունը փոփոխական է նայծ որտեղ էս գտնվում տիեզերքում և ուր էս նայում:
    Մեր գիտնակաները ասում են երբ սլանում ենք գրեթե լույսի արագությամբ մեր ժամանակը փոխվում է, սակայն չեն ուզում հակառակ տեսությունը առաջ քաշեն ի՞նչ կլինի լույսի արագության հետ երբ ժամանակը փոխենք: առաջինը աշխատումա երկու ճանապարհով, իսկ մագնիսականությունը և գրավիտացիան խաղում են ժամանակը փոփոխելու դերի մեջ:
    Մի կարևոր բան ևս թե ինչպես է մեր տիեզերքը «կառուցված»:
    Պատկերացրա տասերկու հայլիներ որոնք շրջանաձև կանգնած են իրար դիմաց, բայց այնպես են դասվորված որ առաջինը նայումա երրորդին, երրորդը հինգերորդին, երկրորդը չորորդին ու այսպես շարունակ, իսկ դու կանգնած էս կենտրոնում, հիմա կարող էս պատկերացնել դու քանի անդրադարձ կունենաս այդ հայլիների մեջ՝ (հավաստիացնում եմ անհաշվելի), ու այդ հայլիները քեզանից հեռու են ընդհամենը ասենք հինգ մետր, սակայն դրանք պատկերացրա սովորական անվադողի «կամեռի» մեջ «դա մեր տիեզերքի ձևն է» և եթե գիտես ինչպես է աշխատում Մեբուսի լենտը ապա դու կարող էս մոտավոր պատկերացնել տիեզերքի ձևը:
    ճիշտա սա մետաֆոր նկարագրություն էր սակայն ՀՈԳԻՆ այսպեսա նկարագրում տիեզերքը: Այս ամենը նկարագրեցի, որպեսզի հասկանանք երբ ասում ենք այս կամ այն մարմինը մեզանից հեռու է որոշակի միլիարդ լույսնային տարի, դա այդպես չի, այդ մարմինը գտնվումա մեր կողքին, սակայն իրա լույսը մենք տեսնում ենք այնպես՝ ինչպես խոսքի դու կուզենաս տեսնես քո ասենք վացուներորդ անրադարձը երկրորդ հայելու մեջ (պատկերացրիր չէ՞ ինչքան հեռու կլինի քո այդ վացուներորդ անրադարձը)
    Հիմա մարդ կլինի որ կմտածի էս ինչ սենց հաստատա խոսումա այս երեվույթների մասի որ հլը ըսկի գիտնակաները ըտենց բան չեն հայտնաբերել: Հիմա որ ասեմ Աստվածաշնչում կա էս ինֆորմացիան որոշ մարդիկ կզարմանան, բայց միայն էն մարդիկ կզարմանան ովքեր Աստվածաշունչը կարդում են որ տենան իրանք դժողք են գնալու թե դրախտ, այսինքը դեռ դուրս չեն եկել իրենց պարփակված մտքերի մեջից և Աստվածաշունչը կարդում են որպես հեքիաթ, ոչ թե գիտական տիեզերական բաղադրատոմս որը տրվելա համայն մարդկությանը այս բաները իմանալու համար:
    Վերջում մի մեջբերում տեղադրեմ այստեղ որ ամբողջությամբ հասկանալի լինի թե ինչու մեր ֆիզիկան ունենալով բոլոր հնարավորությունները չի կարողանում մեծ քայլերով առաջ գնալ:

    Есть физики, верящие в то, что Вселенная должна содержать рядом с собой полную противоположность самой себе. Скажем так, антиматерия и положительная материя должны где-то существовать вместе, чтобы был баланс, которого требует математика физики. Интересно, что хотя положительная материя это все вокруг вас (вид, который вы привыкли видеть), ее двойник (антиматерия) незаметен. Следовательно, физики могут задать вопрос: «Где находится антиматерия? Ее столько же, сколько и положительной?» И ответ: да.
    Где находится антиматерия? Она покоится в «свойстве квантовой мембраны». Также она находится в чуть-чуть другом временном контуре. Когда вы начнете понимать способность физики менять временной контур реальности, вся антиматерия проявит себя. А причина в том, что она должна быть там для баланса! И это шутка, большая космическая шутка. Именно это явление - антиматерия, находящаяся в слегка другом временном контуре - ответственно за то, что вы ошибочно считаете большим взрывом.
    Ученый, послушай, оставь на мгновение свое 4-мерное предубеждение. Материя обнаруживается везде, вся одновременно. Не было никакого взрыва. Изменилась мембрана, и была создана вселенная. О, не та, которую ты видишь сегодня, а первичная вселенная. И остаток этого сдвига мембраны ты наблюдаешь каждый день, и никогда не найдешь точного источника никакого взрыва. Ты никогда не найдешь центра какого-то взрыва. Потому что вся реальность стала реальностью одновременно. Когда ты признаешь это истинным, ты раскроешь секрет мгновенной связи на большие расстояния… через межпространственные свойства, опровергающие все правила времени и местонахождения. (Пауза.)


    Սա հետևանքա այն բանի որ ֆիզիկան՝ գիտնակաները կապում են ամեն բանի հետ, միայն ոչ Աստծո հետ, մոռանալով որ ֆիզիկան ու հոգևորը անբաժանելի են: Երբ կհասկանան որ ամեն բան Աստվածայինից է և տրված է սիրով, կբացահայտեն նաև որ իրանց այդքան հետաքրքրող ատոմի միջուկի կենտրոնում՝ Աստծո Սերն է գտնվում:

    Հայկօ ջան երբ առաջի անգամ ինֆորմացիա տրվեց որ մենք կարող ենք մեր օկտագործած ուրանի թափոնները այնպես վնասազերծել որ երեխաները հանգիստ կարողանան խաղալ այդ ավազով՝ հետո ասեց որ այդ ռադիոակտիվ էլեմենտներով սնվող միկրոօրգանիզմը հիմա գտնվում է ձեր ժամանակներում, ձեր տարածությունում որոշ անհավատ գիտնականներ խրխնջացին: Բայց այն գիտնակաները որոնք ինֆորմացիան ընդունեցին ինտուիցիայով լծվեցին գործի ու բացահայտեցին Deinococcus radio-s միկրոօրգանիզմը որը սնվում է ռադիոակտիվ էլեմենտներով, հետո բացահայտեցին որ այդ օրգանիզմը ոչ թե մենակ իրեն պաշտպանում է ռադիոակտիվ ճառագայթումից այլ նաև վերականգնում է իր գենետիկ շերտերը, «ինչպես մարդիկ» և դարձիալ ունի տասերկու շերտ որոնք դասավորված են ակուլայի ատամների նման, երբ վնասվում է առաջի շերտը նրա տեղը զբաղեցնում է հաջորդը և միջուկում առաջանում է էլի մի շերտ՝ Մայքլ Դեյլին և Կենետ Մինտոնը (սրանք այդ միկրոօրգանիզմի հայտնաբերողներն են) փորձել են այդ օրգանիզմը նաև օրգանական տոքսիններին վնասազերծելու մեջ և ունեցել են 100%-անոց դրական արդյունք, այս գիտնակաները համոզված են որ այդ միկրոօրգանիզմը մեր մոլորակի ծնունդ չի նա եկելա կամետայի կամ մետիորիտների միջոցով:
    Հիմա այդ միկրոօրգանիզմին ավելի են զարգացրել և օկտագործում են Չեռնոբիլում՝ արդյունքները ՇԼԱՑՈՒՑԻՉ են:

    Էս ինչքան էլ շատ գրեցի:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (27.04.2010), Yellow Raven (23.01.2009)

  18. #11
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպես՝ օրինակ՝ 1980-ականներին Ջեյմս Կլերկ Մաքսվելը ընդհանրություններ նկատեց էլեկտրական ու մագնիսական ուժերի միջև, ինչը նրան հետագայում թույլ տվեց զարգացնել իր միասնական էլեկտրոմագնիսական ուժի բեկումնային տեսությունը։
    ՄԻ հատ էլ Վրիպակ...

    Մեջբերում Վիկիյից
    Джеймс Клерк (Кларк) Максвелл (англ. James Clerk Maxwell; 13 июня 1831, Эдинбург — 5 ноября 1879, Кембридж) — английский физик.
    Չմտածեք թե դրած սխալ եմ բռնում ուղակի էս ես հիշում էի Վիկիին էլ կանչեցի որ հաստատի
    Loading your personal settings....

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (29.12.2009)

  20. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԻ հատ էլ Վրիպակ...

    Չմտածեք թե դրած սխալ եմ բռնում ուղակի էս ես հիշում էի Վիկիին էլ կանչեցի որ հաստատի
    Սխալվել եմ, պիտի «1860-ականներին» լիներ : Բնագրում էդպես է:

    Ի դեպ՝ «Կրոնի»՝ իմ ընդդիմախոսները հաճախ էին նման թեմաների մասին խոսում: Տարօրինակ է, որ սա էդպես էլ ոչ ոքի չհետաքրքրեց: Գուցե պատճառն այն է, որ փաստարկված, ապացւցված, հիմնավորված, լուրջ նյու՞թ է :

    Ինչևէ, ամեն դեպքում՝ շատ հետաքրիր ու ուսուցողական նյութ է, և, ամենակարևորը, բնավ էլ պետք չէ ֆիզիկոս լինել՝ հասկանալու համար :
    DIXI
    carpe noctem

  21. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    1ից 2 ընկնծ թվային տիրույթում .կա ՝
    ա ն ս ա հ մ ա ն ու թ յ ու ն։

  22. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    1ից 2 ընկնծ թվային տիրույթում .կա ՝
    ա ն ս ա հ մ ա ն ու թ յ ու ն։
    Եվ ի՞նչ :
    DIXI
    carpe noctem

  23. #15
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    1ից 2 ընկնծ թվային տիրույթում .կա ՝
    ա ն ս ա հ մ ա ն ու թ յ ու ն։
    0-ից 4-ում էլ կա անսահմանույթուն, ճի՞շտ է: Հիմա որտե՞ղ ավելի շատ թիվ կա՝ 1-ից 2-ո՞ւմ, թե՞ 0-ից 4-ում:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Արձակ. Տիեզերքի խենթ սիրուց Ծնված`ը
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.05.2014, 14:34
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 19.12.2010, 14:08
  4. Տիեզերքի նկարներ
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 08.06.2010, 23:27
  5. Միջուկային Ֆիզիկա
    Հեղինակ՝ Askalaf, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.10.2009, 19:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •