Մինչև 1998 թիվը ֆիզիկոսները կարծում էին, որ մեծ պայթյունից հետո տիեզերքը ընդարձակվում է ու սառչելուն զուգահեռ ընդարձակվելը ավելի է դանդաղելու, ու տիեզերքը ինչ-որ պահի հնարավոր է հետ սեղմվի:
1998-ին Հաբլի ուսումնասիություններից պարզվեց, որ տիեզերքի ընդարձակումը ոչ թե դանդաղում է, այլ հակառակը՝ էքսպոնենցիալ արագանում է, ու ինչքան օբյեկտները մեզնից ավելի հեռու են, այդքան ավելի մեծ է նրանց հեռացման արագությունը:
Շվարած գիտնականներին մնաց դա բացատրելու «խավար» նյութով ու էներգիայով, այսինքն կարծես թե տիեզերքի մի առյուծի բաժինը ընկնում է անտեսանելի, անորսալի մատերիայի, որի գոյությունը անուղղակիորեն երևում է միայն գրավիտացիոն դաշտի առկայությամբ…
Այլ խոսքերով ասած, կա լիքը գրավիտացիա, որը չգիտենք թե որտեղից է առաջանում:
Շվեցարացի պրոֆեսոր Անդրե Մեդրը նոր հիպոթեզ է առաջարկում, համաձայն որի խավար նյութ ու էներգիա գոյություն չունի, իսկ այդ տիեզերքի ընարձակման արագացումը պայմանավորված է նրանով, որ ֆիզիկոսները Ստանդարտ Մոդելում հաշվի չեն առել դատարկ տարածության մասշտաբային ինվարիանտությունը (որոշակի պայմանների փոփոխման և ձևափոխությունների ժամանակ մաթեմատիկական և ֆիզիկական մեծությունների անփոփոխ մնալու հատկությունը):
Այսինքն ինչքան հասկանում եմ սաղ նորմալ ա, բայց գրողի տարած տիեզերքը խայտառակ կերպով ավելի ու ավելի արագ է ընդարձակվում: Շուտով էլ ոչ գալակտիկաներ կտեսնենք ոչ աստղեր, մեր սեփական քթի ծերն էլ կարող է չտեսնենք:
Կատակը մի կողմ, բայց ես սկսում եմ ավելի ու ավելի դժվար հասկանալ էս հիպոթեզները, մարդ կա՞, որ կարող է ավելի հանրամատչելի բացատրել:
Էստեղ տիեզերքի հետագա ճակատագրի մասին վարկածներ՝
Էջանիշներ