Մոդերատորական: Կրոնական թեմայով գրառումը ջնջված է:
Մոդերատորական: Կրոնական թեմայով գրառումը ջնջված է:
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 05.12.2009, 18:06:
Խնդրում եմ ասեք դա մի մեծ գունդ է եղել որ պայթել և ձևավորվել է աստխերը:
Դրան գունդ անվանելը այդքան էլ ճիշտ չէ: Ավելի պատկերավոր կլինի, եթե պատկերացնենք անվերջ փոքր կետ, որը ընդարձակվել է և ձևավորել տարածությունն ու ժամանակը, որտեղից դուրս է եկել ամբողջ տիեզերքի մատերիան: Ընդհանրապես մեր երևակայությունը չի հերիքում այդ երևույթը լավ պատկերացնելու համար:
էսպես չի մնա
Հայկօ (28.12.2009)
bari hoki ջան, հենց որ իմանաս, ես Ակումբում շնորհավորական թեման կբացեմ քո՝ Նոբելյան մրցանակ ստանալու առթիվ:
Իսկ այդ կետը քվարկ չի եղել, ոչ: Քվարկները, այլ մասնիկների հետ միասին, առաջացել են Մեծ Պայթյունից հետո: Եվ խորհուրդ կտայի շատ չկենտրոնանալ «պայթյուն» բառի վրա. թեման կարդա, շիկանալու և գըգըմփի այլ ատրիբուտների հետ կապված հարցերն այստեղ արդեն սպառիչ պատասխան գտել են (անյքանով, ինչքանով որ սպառիչ կարող են լինել գիտականորեն մինչև վերջ չապացուցված վարկածին վերաբերվող դատողությունները):
DIXIcarpe noctem
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
Իհարկե ոչ: Քվարկներն ու գլյուոնները ընդարձակումից հետո են առաջացել: Նշել եմ, որ մեր պատկերացումները չեն հերիքում, որպեսզի այդպիսի կետ պատկերացնենք, իր կարծրությամբ, ջերմաստիճանով, կամ շափերով: Պարզապես պատկերացրեք կետ, որտեղ ամեն ինչ խտացված է: Այն անվերջ փոքր է և չունի ոչ մի ֆիզիկական մեզ հայտնի բնորոշիչ:
Ինչու՞ և ինչպես է այն պայթել, երևի գլխավոր լուծելու խնդիրներից է: Ճիշտն ասած իմ գիտելիքները չեն հերիքում ավելի լավ նկարագրության համար:
ars83 -ը ՑԵՌՆ -ի աշխատակից է, իրեն կխնդրենք կգրի:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ