Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
ars
լավ միտք հուշեցիր. հզորություն.համաձայն եմ 4ից 3 ը ընկած տիրույթում թվերի ավելի հզորություն կա քան 1ից 2 ի բայց կարծում եմ միավորի հզորությունը կապ չունի դրանց քանակի հետ։ ինչպես.՝ էլ.վոլտը՝ ամպերաժի հետ։
Կտրուկ, խնդրում եմ ուշադիր կարդալ իմ գրառումները: Ոչ միայն [3, 4] և [1, 2]-ի հզորություններն են նույնը, այլև [0, 4]-ի և [1, 2]-ի, [0, 1]-ի և [0, 1000000]-ի և, ընդհանրապես, ցանկացած երկու հատվածների հզորությունն է նույնը: «Միավորի հորություն» արտահայտությունը չեմ հասկանում:
Վոլտը և ամպերը շատ լավ կապված են միմյանց հետ՝ Օհմի օրենքով: Բայց դա տվյալ դեպքում կապ չունի իմ ասածի հետ: Մենք խոսում ենք վերջավոր և անվերջ բազմությունների և նրանց տարրերի քանակի մասին, որը ոչ մի կապ չունի չափողականության հետ:

Հ.Գ. Դեռ չեմ հասել հիմնական մասի ապացույցին /որ [0,1]-ում կա ավելի շատ կետ, քան {1, 2, 3, ...} բազմությունում/: Եթե հարցեր կամ դիտողություններ ունես այս հարցի հետ կապված, կխնդրեի գրել իմ բացած թեմայում, որպեսզի այս թեման մեր գրառումներով չզբաղեցնենք: