Ի դեպ՝ վերջերս մի հետաքրքիր բան կադացի մասնիկների ֆիզիկայի բնագավառից: Որոշ փորձեր, ինչպես հայտնի է, ցույց են տվել, որ լույսի արագությունը հնարավոր է, որ սահմանային չի: Փորձերն էսպես են կատարվել. ասենք՝ մի մասնիկը Ա կետում է եղել, մյուս մասնիկը՝ Բ կետում, այդ կետերի միջև Ճ հեռավորություն է եղել: Երբ փոխել են առաջին մասնիկի ինչ-որ հատկությունը, երկրորդինը նույնպես ակնթարթորեն փոխվել է (ավելի արագ, քան լույսը կանցներ Ճ հեռավորությունը): Խելոք մարդիկ սա բացատրելու համար վարկած են առաջ քաշել, որ, բացի մեզ արդեն ծանոթ «բարձրություն, լայնություն, խորություն, ժամանակ» կոորդինատներից, այդ մասիկների համար (ափսոս՝ հիմա չեմ հիշում՝ որ) կա նաև մեկ այլ կոորդինատ՝ «հատկության կոորդինատը»: Ընդ որում՝ այդ երկու մասնիկների հատկության կոորդինատը նույնն է: Այսինքն՝ անկախ նրանից, թե դրանք որտեղ են, ինչքան են հեռու, քանի տարի կա դրանց միջև, մեկի փոփոխությունը անխուսափելիորեն հանգեցնելու է մյուսի փոփոխությանը, քանի որ, ըստ էության, որակապես դրանք նույն մասնիկն են: Սա փորձնականում ստացված արդյունքների վրա հիմնված տեսություն է, այսինքն՝ լավ շանսեր ունի հաստատվելու:
Խնդրում եմ էս հարցին տեղյակ մարդկանց մի քիչ լուսավորել ինձ
:
Էջանիշներ