Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
ars83 գուցե սխալվում եմ ՙսխալից՚ այլ ոչ թե ՙսխալվում եմ ՚չշմարտությունից ։ կխնդրեի որ կարծիքդ հիմնավորես։.
եթե կարող ես .այնպես հիմնավորել որ ընդունեմ. ես կզգամ որ սխալվում եմ .ու պետք չէ հիշեցնել դրա մասին։
իսկ եթե ո՜չ.լավ կլիներ .պիտակավորումներից զերծ մնաինք .հետագա քննարկումը հանգիստ անցկացնելու նպատակով։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Սկսել եմ շարադրել նյութն այս թեմայում http://www.akumb.am/showthread.php?p...49#post1558749
Փորձում եմ գրել հնարավորին չափ պարզ լեզվով, որպեսզի հասկանալի լինի նաև ոչ մասնագետներին: Դիտողություններն ու առաջարկները կընդունվեն ուրախությամբ
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Կտրուկ, խնդրում եմ ուշադիր կարդալ իմ գրառումները: Ոչ միայն [3, 4] և [1, 2]-ի հզորություններն են նույնը, այլև [0, 4]-ի և [1, 2]-ի, [0, 1]-ի և [0, 1000000]-ի և, ընդհանրապես, ցանկացած երկու հատվածների հզորությունն է նույնը: «Միավորի հորություն» արտահայտությունը չեմ հասկանում:
Վոլտը և ամպերը շատ լավ կապված են միմյանց հետ՝ Օհմի օրենքով: Բայց դա տվյալ դեպքում կապ չունի իմ ասածի հետ: Մենք խոսում ենք վերջավոր և անվերջ բազմությունների և նրանց տարրերի քանակի մասին, որը ոչ մի կապ չունի չափողականության հետ:
Հ.Գ. Դեռ չեմ հասել հիմնական մասի ապացույցին /որ [0,1]-ում կա ավելի շատ կետ, քան {1, 2, 3, ...} բազմությունում/: Եթե հարցեր կամ դիտողություններ ունես այս հարցի հետ կապված, կխնդրեի գրել իմ բացած թեմայում, որպեսզի այս թեման մեր գրառումներով չզբաղեցնենք:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ապրես Հայկ ջան: Ահագին աշխատանք ես արել(ենթադրում եմ թարգմանել ես):
էսպես չի մնա
Հայկօ (21.01.2009)
Կներես, ամբողջ գրածդ չկարդացի, վաղը կկարդամ, բայց էս հարցի պատասխանն էլ կա, ու ակնհայտ օրինակն էլ կա, որը ամեն օր մենք զգում ենք, տեսնում ենք, ու առանց որի մեր մոլորակը կվերանար: Արևի միջուկում նյութի ահավոր խտության, ճնշման ու ջերմաստիճանի պայմաններում ժամանակն ու տարածությունը սեղմված են: Էդ պատժառով լույսը արևի միջուկում շարժվում ա շատ դանդաղ: կարծեմ 10 տարում 1 մետր էր(կարող ա սխալվում եմ, բայց ահավոր դանդաղ էր): Հենց էդ ա պատճառը, որ արևը չի պայթում: Պարզապես արտաներվող էներգիան հզոր գրավիտացիայի շնորհիվ մնում ա ներսում ու դանդաղ ա դուրս գալիս: Ու ինչքան դուրս ա գալիս, ենքան արևը նոսրանում ա, ու ընդարձակվում: Քիչ քիչ այն կվերածվի կարմիր հսկայի ու կուլ կտա երկիրն ու մոտակա էլի մի քանի մոլորակ: Մինչև պայթելն ու մահը: Ուրիշ աստղեր արժանացել են էդ բախտին: Հա ինչի եմ ասում: Լույսը դանդաղ ա շարժում, եթե ժամանակը սեղմված ա լինում:
էսպես չի մնա
այս հարցում շատ խորանալու միտում չունեմ։ասելով 1 ից 2 ի արանքում անվերջություն կա. ուզում էի ակնարկել . որ որքան կարելի է մեծանալ .նույնքան էլ կարելի է նվազել։այսինքն անսահմանությունը պետք չէ որոնել միայն մեծության մեջ։ուղղակի իմ պատկերացմամբ .այս օրինակում թաքնված է տիեզերական անսահմանության սխեման։ այսպես ասեմ՝ տիեզերքը . ինչ որ սահման ունի .բայց ինչքան մոտենաս նրան այնքան նա կհեռանա քեզանից։ այն անվերջ կրկնվող է ։ կամ ել ասենք .այն ոչ թե անվերջ է այլ մուտքի ու ելքի տեղ չունի։
ի՞նչ կասես։
Միայն այն կարող եմ ասել, ինչ հայտնի է տվյալ պահին: Տիեզերքի սահմանները հայտնի չեն, բայց հաստստված էլ չէ, որ այն սահման չունի, ուսումնասիրված է նրա մոտ 4 տոկոսը միայն: «Մուտքի կամ ելքի կետը» ո՞րն է: Օրինակ՝ մենք տիեզերքի մեջ ենք. մենք մեզ մուտքի կետ կարո՞ղ ենք համարել: ՑԵՌՆ-ի գիտափորձերի նպատակը տիեզերքի չափերը պարզելը չէ, այլ, օրինակ, նրա առաջացման «Մեծ պայթյունի» վարկածը ստուգելը:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
դու մեծ պայթյունը լու՞րջ ես համարում։
ես օրինակ. բավական զավեշտով եմ նայում գիտնականների ջանքերին։
Ներկայումս գոյություն ունեցող վարկածներից գիտականորեն ամենահիմնավորվածն է /բայց ոչ մինչև վերջ/: Այո, լուրջ եմ համարում:
Իսկ ի՞նչն է քեզ զվարճացնում գիտնականների ջանքերում: Դու տիեզերքի առաջացման ո՞ր վարկածն ես պաշտպանում:ես օրինակ. բավական զավեշտով եմ նայում գիտնականների ջանքերին։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Միանում եմ ars83-ի հարցերին:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ