Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 100 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

  1. #91
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,243
    Բլոգի գրառումներ
    4

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում էի իմանալ թե այդ կետը նախքան ընդարձակվելը կածր է եղել և շիկացել ու պայթել է:
    bari hoki ջան, հենց որ իմանաս, ես Ակումբում շնորհավորական թեման կբացեմ քո՝ Նոբելյան մրցանակ ստանալու առթիվ:

    Իսկ այդ կետը քվարկ չի եղել, ոչ: Քվարկները, այլ մասնիկների հետ միասին, առաջացել են Մեծ Պայթյունից հետո: Եվ խորհուրդ կտայի շատ չկենտրոնանալ «պայթյուն» բառի վրա. թեման կարդա, շիկանալու և գըգըմփի այլ ատրիբուտների հետ կապված հարցերն այստեղ արդեն սպառիչ պատասխան գտել են (անյքանով, ինչքանով որ սպառիչ կարող են լինել գիտականորեն մինչև վերջ չապացուցված վարկածին վերաբերվող դատողությունները):
    DIXI
    carpe noctem

  2. #92
    Ես աստղ չեմ ուզում Միքո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Գրառումներ
    480

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Կետը նկատի ունես քվարկը՞
    Ես ուզում էի իմանալ թե այդ կետը նախքան ընդարձակվելը կածր է եղել և շիկացել ու պայթել է:
    չի շիկացել, դա եղելա էներգիայի շատ(շատ-շատ) մեծ կուտակում՝այսինքն էներգիայի խտությունը եղելա ահռելի (ընդունված է ասել անվերջ մեծ) և այդ «կետը» ամեն ինչ մի ընդունեք բառացի պայթել է և տարրական մասինիկները ցվրվել են ամբողջ տիեզերքով մեկ

    սենց բաներ
    Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.

  3. #93
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Կետը նկատի ունես քվարկը՞
    Ես ուզում էի իմանալ թե այդ կետը նախքան ընդարձակվելը կածր է եղել և շիկացել ու պայթել է:
    Իհարկե ոչ: Քվարկներն ու գլյուոնները ընդարձակումից հետո են առաջացել: Նշել եմ, որ մեր պատկերացումները չեն հերիքում, որպեսզի այդպիսի կետ պատկերացնենք, իր կարծրությամբ, ջերմաստիճանով, կամ շափերով: Պարզապես պատկերացրեք կետ, որտեղ ամեն ինչ խտացված է: Այն անվերջ փոքր է և չունի ոչ մի ֆիզիկական մեզ հայտնի բնորոշիչ:
    Ինչու՞ և ինչպես է այն պայթել, երևի գլխավոր լուծելու խնդիրներից է: Ճիշտն ասած իմ գիտելիքները չեն հերիքում ավելի լավ նկարագրության համար:
    ars83 -ը ՑԵՌՆ -ի աշխատակից է, իրեն կխնդրենք կգրի:
    էսպես չի մնա

  4. #94
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176

    Պատ. ՑԵՌՆ. միջուկային ֆիզիկա, Տիեզերքի ուսումնասիրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ոչ: Քվարկներն ու գլյուոնները ընդարձակումից հետո են առաջացել: Նշել եմ, որ մեր պատկերացումները չեն հերիքում, որպեսզի այդպիսի կետ պատկերացնենք, իր կարծրությամբ, ջերմաստիճանով, կամ շափերով: Պարզապես պատկերացրեք կետ, որտեղ ամեն ինչ խտացված է: Այն անվերջ փոքր է և չունի ոչ մի ֆիզիկական մեզ հայտնի բնորոշիչ:
    Ինչու՞ և ինչպես է այն պայթել, երևի գլխավոր լուծելու խնդիրներից է: Ճիշտն ասած իմ գիտելիքները չեն հերիքում ավելի լավ նկարագրության համար:
    ars83 -ը ՑԵՌՆ -ի աշխատակից է, իրեն կխնդրենք կգրի:
    Շնորհակալ եմ:

  5. #95
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,347
    Թե ոնց ընկա էս թեմա ու մի երկու ժամում ուղեղս ծանրաբեռնեցի էս թեմայով, չգիտեմ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մեծ պայթյունը» իհարկե այս պահին ամենահիմնավորված ու գոնե ամենաշատ հարցերին պատասխանող տեսությունն է: Բայց ես էլ եմ կարծում, որ այդ տեսությունը հերքվելու է, կամ արժանանալու է նյուտոնի տեսության ճակատագրին: Պարզապես տենց կանխազգացում ունեմ:
    Գիտնականների ջանքերին զավեշտով չեմ նայում, որովհետև հենց իրենք են տալու նոր տեսություն, որտեղ «մեծ պայթյունը» կդառնա մասնավոր դեպք:
    Քանի որ թեմայի հմնական մեխը, կարելի է ասել, տիեզերական պայթյունն է, պայթյունի հետ կապված մի հոդված. հետաքրքիր ա: Ֆիզիկայից բավականին հեռու եմ, բայց Հերունուն համարում եմ մեծ ֆիզիկոս:

    Աստղադիտակի զգայունությամբ հնարավոր է որսալ նույնիսկ Ճապոնիայում վառվող մոմի էներգիան


    Չնչին պատկերացում տալու համար այսպես կարելի է բնութագրել ռադիոօպտիկական աստղադիտակը, որ կարճատեւ շահագործման ընթացքում հասցրել է երկու հայտնագործության կամ տեսության հակադրության առիթ հանդիսանալ: Ավելին` որպես օրինակ` առաջինն ու միակը աշխարհում, օրինակ է ծառայել հզոր պետությունների գիտության բնագավառում: Այն կառուցել է հայտնի ակադեմիկոս Պարիս Հերունին` միավորելով իր աշխատախմբի եւ տեղի բնակչության ուժերը:

    1960-ականների սկզբին, Բյուրականից քիչ այն կողմ` Ամբերդ գյուղում կառուցված Հերունու հայելապատ օպտիկական ռադիոաստղադիտակը գիտության մեջ հեղաշրջում առաջացրեց: Չնայած երկու գիտնական նույնիսկ Նոբելյան մրցանակ են ստացել` ապացուցելով, որ տիեզերքն առաջացել է հզոր պայթյունից, այնուամենայնիվ, զգայուն սարքը հակադրություն է առաջացրել:

    Ժամանակին աշխարհի բոլոր գիտնականները հավատում էին այն տեսությանը, որ տիեզերքն առաջացել է հզոր պայթյունից, սակայն օպտիկական ռադիոաստղադիտակի հետազոտությունը ցույց տվեց, որ պայթյուններ չեն եղել։

    Պարիս Հերունի, ակադեմիկոս. ՙՄեր ալեհավաքի սեփական աղմուկն այնքան ցածր էր, որ դա մեծ ռեկորդ է աշխարհում: Դա եկավ ապացուցելու, որ հզոր պայթյուններ չեն եղել, քանի որ այդ պարագայում պետք է ճառագայթված լիներ այնպիսի էներգիա, որն ամբողջ տիեզերքով մեկ գոյություն ունի, եւ դրա ճառագայթման իտենսիվությունը պետք է լինի 2,7՚:

    Ոչ միայն աշխարհի շատ գիտնականներ փոխեցին իրենց հակվածությունը այս կամ այն տեսության նկատմամբ, այլեւ` միջազգային գիտական ռադիոմիությունը մյուս երկրներին եւս հորդորեց մեծ ալեհավաքներ կառուցել` Պարիս Հերունու հայելապատ ռադիոաստղադիտակի չափորոշիչներով: Բայց սա այս աստղադիտակի միջոցով արված միակ բացահայտումը չէր:

    Պարիս Հերունի, ակադեմիկոս. ՙՀայտնաբերվել է հզոր ռադիոբեկում աստղի վրա: Կարմիր աստղը, որ հայտնի է նաեւ որպես տարեց աստղ, գտնվում է մեզանից 250 լոսատարի հեռավորության վրա, եւ համարվում էր, որ տարեց աստղի վրա հզոր բռնկումներ չեն լինում, բայց մենք գրանցեցեինք: 250 տարի այդ ազդանշանները գալիս էին երկիր: Միացրինք, սկսեցինք դիտել: Ազդանշանը եկավ, հոպ, գրանցեցինք՚:

    Խոշոր ֆիզիկոսները միայն այս երկու բացահայտումները բավական են համարել աստղադիտակի գործառույթն արդարացնելու համար: Սակայն դրանցից ոչ մեկը հետագա աստղադիտակի շահագործման հիմք չի հանդիսացել: Ֆինանսական միջոցների սղության պատճառով այն շուրջ տասը տարի չի ծառայում որպես աստղադիտակ, սարքավորումներն էլ չեն գործարկվում: Բայց դա չի խանգարում, որ գիտական կառույցն ուսումնասիրելու համար Հայաստան ժամանեն օտարերկրյա գիտնականներ:
    Այստեղից եմ վերցրել, միայն վերնագիրն եմ խմբագրել:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 20.06.2010, 00:10:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (20.06.2010), Gayl (20.06.2010), VisTolog (20.06.2010)

  7. #96
    Պատվավոր անդամ matlev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Գրառումներ
    951
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե ոնց ընկա էս թեմա ու մի երկու ժամում ուղեղս ծանրաբեռնեցի էս թեմայով, չգիտեմ



    Քանի որ թեմայի հմնական մեխը, կարելի է ասել, տիեզերական պայթյունն է, պայթյունի հետ կապված մի հոդված. հետաքրքիր ա: Ֆիզիկայից բավականին հեռու եմ, բայց Հերունուն համարում եմ մեծ ֆիզիկոս:



    Այստեղից եմ վերցրել, միայն վերնագիրն եմ խմբագրել:

    Էդ դիտակը մեր քարահունջի ժամանակակից տարբերակն ա: Ըտենց էլ չաշխատեց, բայց գոնե մի քանի հազար տարի հետո, ասելու տեղ կունենանք, թե տիեզերքի առաջացումն ենք ուսումնասիրել ժամանակին:

  8. #97
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    59
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    ----գյուղի անունն է ՕՐԳՈՎ Բյուրականից հետո,Ամբերդ չհասած
    ---նշված երկու բռնկումները երբ գրանցվեցին,դեռ հայելու,մենք այդպես էինք, կոչում այդ 52մետր տրաագծով, 34մ լարով հատված գնդային սեգմենտը, կառուցման աշխատանքները ընթանում էին ու Հերունին էլ անընդհատ իր դիտարկումներն էր կատարում,նույնիսկ ու համակարգի ոչ լիակառույց վիճակում
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  9. #98
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարիս Հերունի, ակադեմիկոս. ՙՄեր ալեհավաքի սեփական աղմուկն այնքան ցածր էր, որ դա մեծ ռեկորդ է աշխարհում: Դա եկավ ապացուցելու, որ հզոր պայթյուններ չեն եղել, քանի որ այդ պարագայում պետք է ճառագայթված լիներ այնպիսի էներգիա, որն ամբողջ տիեզերքով մեկ գոյություն ունի, եւ դրա ճառագայթման իտենսիվությունը պետք է լինի 2,7՚:
    Այստեղ խոսք է գնում ռելիկտային ճառագայթման մասին, որի մասին ենթադրում էր ռուս գիտնական Գեորգի Գամովը: Ֆոնային(ռելիկտային) ճառագայթումն առաջին հայտնաբերողներից մեկը Տիգրան Արամի Շամանովն էր, որը 1955 թ -ին ուսումնասիրելով տիեզերքից եկող ռադիոճառագայթումը հայտնաբերեց գերկարճ հաճախականությամբ ֆոնային ճառագայթում:
    Որպես առաջին ու անհերքելի ապացույցներ հանսիսացան Անրո Ալանի և Ռոբերտ Վուդրոի չափումները, որոնք վերջնականապես ապացուցեցին մեծ պայթյունի հետևանք հանդիսացող ֆոնային ճառագայթման գոյությունը: Հենց դրա համար երկու գիտնականներն էլ առաջացան Նոբելյան Մրցանակի: Ի միջայլոց նրանց ռադիոաստղադիտակը բավականին համեստ էր Հերունու աստղադիտակի համեմատ: Ահա այն, հետևի ֆոնում

    2007 թ-ին NASA -ն տիեզերք ուղարկեց WMAP կոչվող զոնդը, որը և կազմեց այսօր արդեն շատ հայտնի անիզոտոպ ֆոնային ճառագայթման քարտեզը: Վերջնականապես ապացուցվեց, որ տիեզերքը մեծ պայթյունի հետևանքով առաջացել է որոշակի սինգուլյարությունից(անորոշ չափի, ձևի, ջերմաստիճանի) կետից:

    WMAP զոնդը իր ողջ գեղեցկությամբ


    Ահա և երիտասարդ տիեզերքի քարտեզը: Լորի ձվի նման ա բայց հասկացող աչքի համար սա գերազանց հնարավորություն ա տեսնելու տիեզերքը ընդամենը մի քանի հարյուր հազար տարեկան վիճակում:



    Հոգուդ հանգստություն Պարիս Հերունի, բայց քո տեսությունները սխալ էին: Քո գաղափարակիցներից մեկը Ֆրեդ Հոյլը այդպես էլ մահամերձ վիճակում չընդունեց մեծ պայթյունի տեսությունը: Իսկ մեծն Ալբերտ Էնշտեյնը, որի բանաձևերը ճչում էին իրեն մեծ պայթյան մասին, նույնիսկ Լեմետրին չհավատաց:

    Բայց հետաքրքիր ա: Մեծ պայթյան տեսությունն առաջ ա քաշել կաթոլիկ եկեղեցական Ժորժ Լեմետրը:
    Ահա նա


    ---------- Ավելացվել է՝ 12:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:30 ----------

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարիս Հերունի, ակադեմիկոս. ՙՀայտնաբերվել է հզոր ռադիոբեկում աստղի վրա: Կարմիր աստղը, որ հայտնի է նաեւ որպես տարեց աստղ, գտնվում է մեզանից 250 լոսատարի հեռավորության վրա, եւ համարվում էր, որ տարեց աստղի վրա հզոր բռնկումներ չեն լինում, բայց մենք գրանցեցեինք: 250 տարի այդ ազդանշանները գալիս էին երկիր: Միացրինք, սկսեցինք դիտել: Ազդանշանը եկավ, հոպ, գրանցեցինք՚:
    Աստված իմաստություն տա, իմանամ էդ ո՞ր աստղի մասին ա խոսքը ու ի՞նչ ա նշանակում ռադիոբեկում:
    Կարմիր աստղ: Ոնց որ ասես տարիքով մարդ: Ռադիոբեկում, ոնց որ ասես ինչ-որ շեղում:
    Ասենք ես ասում եմ երեկ մի տարիքով մարդու վրա ինչ-որ շեղում եմ հայտնաբերել: Նայեցի, նայեցի մեկ էլ հոպ՝ տեսա, որ դեմի 2 տամը չկա:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 20.06.2010, 11:42:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (20.06.2010), Skeptic (06.07.2010)

  11. #99
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Թարմ նորություններ:
    Այսօր «Պլանկ» տիեզերական աստղադիտակը ավարտեց ռելիկտային(ֆոնային) ճառագայթման ավարտուն քարտեզի կազմման գործընթացը: Ի հերքումս մեծն ակադեմիկոս Պարիս Հերունու(որի կարծիքով այդ ճառագայթումը ընդհանրապես գոյություն չունի) «Պլանկ» -ը շատ մանրամասն քարտեզ է կազմել:
    «Պլանկ» աստղադիտակը համարվում է տիեզերքի ամենասառը մարմինը: Նրա ջերմաստիչանը -273,05 ցելսիուս է, որը 0,1 Կելվին է: Շնորհիվ գերցածր ջերմաստիճանում գտնվող տվիչների, աստղադիտակը կարողանում է ֆիքսել աննշան ճառագայթումները: Ֆիլտրելով 2,7 Կելվին ֆոնային ճառագայթման ազդանժանները ստացվել է այսպիսի գեղեցիկ պատկեր:

    նկարը՝ ESA -ի:
    էսպես չի մնա

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (05.07.2010), Skeptic (06.07.2010), Yellow Raven (05.07.2010)

  13. #100
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,494
    Մինչև 1998 թիվը ֆիզիկոսները կարծում էին, որ մեծ պայթյունից հետո տիեզերքը ընդարձակվում է ու սառչելուն զուգահեռ ընդարձակվելը ավելի է դանդաղելու, ու տիեզերքը ինչ-որ պահի հնարավոր է հետ սեղմվի:
    1998-ին Հաբլի ուսումնասիություններից պարզվեց, որ տիեզերքի ընդարձակումը ոչ թե դանդաղում է, այլ հակառակը՝ էքսպոնենցիալ արագանում է, ու ինչքան օբյեկտները մեզնից ավելի հեռու են, այդքան ավելի մեծ է նրանց հեռացման արագությունը:
    Շվարած գիտնականներին մնաց դա բացատրելու «խավար» նյութով ու էներգիայով, այսինքն կարծես թե տիեզերքի մի առյուծի բաժինը ընկնում է անտեսանելի, անորսալի մատերիայի, որի գոյությունը անուղղակիորեն երևում է միայն գրավիտացիոն դաշտի առկայությամբ…
    Այլ խոսքերով ասած, կա լիքը գրավիտացիա, որը չգիտենք թե որտեղից է առաջանում:
    Շվեցարացի պրոֆեսոր Անդրե Մեդրը նոր հիպոթեզ է առաջարկում, համաձայն որի խավար նյութ ու էներգիա գոյություն չունի, իսկ այդ տիեզերքի ընարձակման արագացումը պայմանավորված է նրանով, որ ֆիզիկոսները Ստանդարտ Մոդելում հաշվի չեն առել դատարկ տարածության մասշտաբային ինվարիանտությունը (որոշակի պայմանների փոփոխման և ձևափոխությունների ժամանակ մաթեմատիկական և ֆիզիկական մեծությունների անփոփոխ մնալու հատկությունը):
    Այսինքն ինչքան հասկանում եմ սաղ նորմալ ա, բայց գրողի տարած տիեզերքը խայտառակ կերպով ավելի ու ավելի արագ է ընդարձակվում: Շուտով էլ ոչ գալակտիկաներ կտեսնենք ոչ աստղեր, մեր սեփական քթի ծերն էլ կարող է չտեսնենք:
    Կատակը մի կողմ, բայց ես սկսում եմ ավելի ու ավելի դժվար հասկանալ էս հիպոթեզները, մարդ կա՞, որ կարող է ավելի հանրամատչելի բացատրել:

    Էստեղ տիեզերքի հետագա ճակատագրի մասին վարկածներ՝

    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 04.12.2017, 09:28:
    «Ձեզ տրվել է ընտրություն պատերազմի և պատվազրկության միջև։ Դուք ընտրում եք պատվազրկությունը և դուք կունենաք պատերազմ:»
    (Չերչիլը Չեմբեռլենին՝ Հիտլերի հետ Մյունխենի համաձայնագիրը ստորագրելուց հետո)

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.12.2017), Աթեիստ (04.12.2017), Հարդ (04.12.2017), Տրիբուն (04.12.2017)

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •