Մինչև քվեարկության ավարտը և ստեղծագործությունների քննարկումը սկսելը քննարկենք այս մրցույթը, ինչ բացթողումներ կային, ով ինչ չհավանեց, հաջորդ անգամների համար ինչ առաջարկներ կան: Այս անգամ մրցույթի համար ընտրվեց բանաստեղծական ձև առաջարկելը, սակայն կարող էր առաջարկվել թեմա, վերնագիր և այլն: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, կողմ եք որևէ ձևի՞ շրջանակներում, թե՞ թեմայի շրջանակներում մրցույթներին, թե՞ երկուսը միասին: Գրական-ստեղծագործական ի՞նչ մրցույթներ ինքներդ կառաջարկեք: