User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 136 հատից

Թեմա: Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,303
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Ստեղծագործողի անկյունն աշխուժացնելու համար առաջարկում եմ նոր նախագծեր ներմուծել։ Մինչև հիմա բոլոր նախագծերն արձակին էին վերաբերում, հիմա առաջարկում եմ չափածոյում փորձել։ Սկզբում ներկայացնեմ առաջարկներս, որից հետո ընդհանուր կքննարկենք, կորոշենք, թե ինչպես արժե իրականացնել։

    Մի քանի տարբերակ եմ մտածում. կամ կընտրենք դրանցից մեկը, կամ գուցե բոլորը՝ հերթով։ Միասին կորոշենք.

    1-ին տարբերակ
    Ներկայացվում է կոնկրետ իրավիճակ.
    ա) որևէ համառոտ տեքստի միջոցով (տեքստը կարող է ընտրվել մոդերատորի կողմից)
    բ) որևէ հայտնի արձակ ստեղծագործության կամ դրա կոնկրետ հատվածի միջոցով (ստեղծագործությունը կարելի է ընտրել հենց ակումբցիների գործերից)
    գ) որևէ հետաքրքիր (տվյալ առումով հարմար) նկարի միջոցով։

    Ներկայացվածի հիման վրա մասնակիցները գրում են բանաստեղծություն և նամակների միջոցով ուղարկում մոդերատորին (ինչպես «Պատմվածք փակ աչքերով» նախագծում), որից հետո անցկացվում է քվեարկություն, ընտրվում է լավագույնը։

    2-րդ տարբերակ
    Սա «Փակ աչքերովի» չափածո տարբերակն է, այսինքն՝ որևէ մեկը գրում է բանաստեղծության սկիզբը, մյուսները շարունակում են։

    3-րդ տարբերակ
    Ընտրվում է որևէ ռուսերեն բանաստեղծություն, որը կարող է լինել.
    ա) որևէ հայտնի ռուսերեն երգի տեքստ
    բ) «Ոչ հայերեն ստեղծագործողի անկյունից» ընտրված որևէ ռուսերեն բանաստեղծություն

    Ներկայացված ռուսերեն բանաստեղծությունը մասնակիցները թարգմանում են հայերեն։ Անգլերեն բանաստեղծություն ընտրել, կարծում եմ, չարժե, որպեսզի հնարավորինս շատ ակումբցիների համար հասանելի լինի։

    Դե, եկեք քննարկենք տարբերակները։ Ցանկության դեպքում կարող եք ձեր տարբերակներն էլ առաջարկել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.01.2009), Apsara (15.07.2009), Chuk (16.01.2009), Dorian (16.01.2009), Morpheus_NS (16.01.2009), Narinfinity (17.03.2009), Գալաթեա (16.01.2009), Եկվոր (23.03.2009), Երկնային (16.01.2009), Լեո (16.01.2009), Ձայնալար (16.01.2009), Վազգեն (16.01.2009), Վարպետ (16.01.2009)

  3. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Շատ լավ ես մտածել Ուլուանա ջան: Անձամբ ինձ առաջին տարբերակը դուր եկավ: Այն ավելի շատ ստեղծագործական ազատություն էր ընձեռում: Սակայն մեեեեծ հաճույքով կմասնակցեմ նաև մյուս տարբերակներին:

  4. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Առաջին և երրորդ տարբերակները բոց են, ասեմ ավելին` կարող են դառնալ լրիվ իրարից առանձին նախագծեր: Երկրորդը, կարծում եմ, բովանդակային առումով իրան էնքան ա սպառել, որ կարող ա նաև ձևի իմաստով չաշխատել: Ապրես, Ան ջան!
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    ՈՒխ-ուխ, էս մեկին ես էլ կմասնակցեմ:

    (Համ էլ, մարդամեկը, որ ստիպի իրա գրածները կարդալ, չափածոն ավելի հեշտ կստացվի)

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Երկնային (16.01.2009), Վարպետ (16.01.2009)

  7. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին և երրորդ տարբերակները բոց են, ասեմ ավելին` կարող են դառնալ լրիվ իրարից առանձին նախագծեր: Երկրորդը, կարծում եմ, բովանդակային առումով իրան էնքան ա սպառել, որ կարող ա նաև ձևի իմաստով չաշխատել: Ապրես, Ան ջան!
    Բառացիորեն նույն բանն էի ուզում ասել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #6
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառացիորեն նույն բանն էի ուզում ասել։
    Էս հանգամանքը սկսում ա վտանգավոր դառնալ Աստիճանաբար ձևավորվում ա մի կոնգլոմերատ, որտեղ մի ստվար զանգված միանման ա մտածում, սրա վերջը կուսակցությունն ա

    Ես էլի մտածեցի ու իմ համար միանշանակ ա, մանավանդ Արշակի կարծիքից հետո, որ երկու տարբեր պրոյեկտներ ա պետք բացել, որևէ նկարի հիման վրա չափածո գործ (սա շա~տ հետաքրքիր կլինի իմ կարծիքով) ու թարգմանություն, ցանկալի է` ռուսերենից, որ ավելի շատ մարդ մասնակցի:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #7
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Ուլու՛ ջան, մտքերս ես կարդում: Անպայման կմասնակցեմ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  10. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ։

    3-րդ տարբերակ
    Ընտրվում է որևէ ռուսերեն բանաստեղծություն, որը կարող է լինել.
    ա) որևէ հայտնի ռուսերեն երգի տեքստ
    բ) «Ոչ հայերեն ստեղծագործողի անկյունից» ընտրված որևէ ռուսերեն բանաստեղծություն
    Ան, նոր նկատեցի, որ էս հատվածում մի բան չեմ հասկանում

    Իսկ ինչու՞ ոչ լուրջ ռուսերեն բանաստեղծություն, ինչու հատկապես կամ ա կամ բ կետին համապատասխանող գործ



    Հա, անձամբ ես կարծում եմ, որ 3-ն էլ արժի ունենալ ու երեքն էլ աշխատող տարբերակներ են: Ու համաձայն չեմ Վարպետի հետ (ես ձեր նման չեմ մտածելու ), որ երկրորդը բովանդակային առումով իրեն սպառել է (կարծում եմ, որ պարզապես անտեղի հաճախակի կիրառվեց, ինչը որոշ պասիվության առիթ դարձավ): Ինքս դժվար մասնակցեմ նախագծերից որևէ մեկին, քանզի չափածոյում բավական թույլ եմ, բայց հաճույքով կհետևեմ նախագծերին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, նոր նկատեցի, որ էս հատվածում մի բան չեմ հասկանում

    Իսկ ինչու՞ ոչ լուրջ ռուսերեն բանաստեղծություն, ինչու հատկապես կամ ա կամ բ կետին համապատասխանող գործ
    +1
    Համ էլ գուցե արդյունքում նենց լավ թարգմանություններ ստացվեն, որ հետագայում որպես տվյալ ստեղծագործության հաջող թարգմանություն ներկայացվի գրական շրջանակներում։



    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, անձամբ ես կարծում եմ, որ 3-ն էլ արժի ունենալ ու երեքն էլ աշխատող տարբերակներ են: Ու համաձայն չեմ Վարպետի հետ (ես ձեր նման չեմ մտածելու ), որ երկրորդը բովանդակային առումով իրեն սպառել է (կարծում եմ, որ պարզապես անտեղի հաճախակի կիրառվեց, ինչը որոշ պասիվության առիթ դարձավ):
    Բա որ էն ժամանակ ասում էի, որ չարժի վրա–վրա անել, պետքա որոշ դադար տալ նոր, չէիր համաձայնվում։
    Համ էլ կիսատ բանաստեղծություն շարունակելը մի քիչ չեմ պատկերացնում։
    Արձակի դեպքում ուրիշ է՝ հիմնականում սյուժե ես շարունակում։ Բանաստեղծության դեպքում մի քիչ ուրիշ վիճակ է։ Սկզբի հատվածին համապատասխան տրամադրությունը, ոճը պահելը շատ ավելի դժվար պիտի լինի։ Ու կարծում եմ արհեստական կստացվի։ Չեմ կարողանում նորմալ բացատրել, բայց հուսով եմ հասկացաք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վարպետ (23.01.2009)

  13. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Հերթական սինթետիկ ու արհեստական նախագիծը: Ես պաս:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,303
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին և երրորդ տարբերակները բոց են, ասեմ ավելին` կարող են դառնալ լրիվ իրարից առանձին նախագծեր: Երկրորդը, կարծում եմ, բովանդակային առումով իրան էնքան ա սպառել, որ կարող ա նաև ձևի իմաստով չաշխատել: Ապրես, Ան ջան!
    Հա, երկրորդի առումով համաձայն եմ, որ էնքան էլ հաջող միտք չի երևի։
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, նոր նկատեցի, որ էս հատվածում մի բան չեմ հասկանում

    Իսկ ինչու՞ ոչ լուրջ ռուսերեն բանաստեղծություն, ինչու հատկապես կամ ա կամ բ կետին համապատասխանող գործ
    Ասեմ ինչու. ուղղակի մտածում եմ, որ հայտնի բանաստեղծություններից շատերն արդեն թարգմանված ու հրապարակված են, ի՞նչ իմանաս, թե որևէ մեկը չի վերցնի հենց էդ պատրաստի տարբերակը ու չի ներկայացնի որպես իր սեփական։ Չեմ ուզում մտածել, որ էդպես վարվողներ կլինեն, բայց դե միևնույն ժամանակ ոչինչ չեմ բացառում։ Իհարկե, եթե որևէ մեկը հանձն առնի հետևել, որ նման բաներ չլինեն, ապա խնդիր չկա, բայց դե ո՞վ էդքան հավես ու ժամանակ կունենա, չգիտեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #12
    Սկսնակ անդամ mxmxm1-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    անծանոթ չեմ համարում...
    երևիթե հիմնականում թեման Առաջարկողի միտքը կփորձեմ հաճույքով շարունակել
    ..ու գտնել հանկարծ,
    շատ անսպասելի`
    թախիծն ու կայծը
    անսանձ տողերի..

  16. #13
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Ուլու՛ ջան, էս նախագիծը ե՞րբ է կյանքի կոչվելու:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  17. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,303
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլու՛ ջան, էս նախագիծը ե՞րբ է կյանքի կոչվելու:
    Չգիտեմ։ Վարպետը՝ որպես բաժնի մոդերատոր, խոստացել էր կյանքի կոչել։
    Երևի արդեն սկսենք բողոքի ցույց անել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #15
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ։ Վարպետը՝ որպես բաժնի մոդերատոր, խոստացել էր կյանքի կոչել։
    Երևի արդեն սկսենք բողոքի ցույց անել։
    Պլակատները ես կբերեմ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KT' (22.10.2010)

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չափածո թարգմանության մրցույթ N3
    Հեղինակ՝ Արէա, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.03.2017, 03:09
  2. Ո՞րն եք ավելի արժևորում՝ չափածո՞ն, թե՞ արձակը
    Հեղինակ՝ AgaTa, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 19.07.2013, 16:02
  3. Չափածո զրույց
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 452
    Վերջինը: 07.02.2013, 17:41
  4. Անավարտ նախագիծ «Ստեղծագործական նախագծեր» բաժնում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 13
    Վերջինը: 17.08.2010, 14:05
  5. Չափածո զրույց [2006-2008]
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 484
    Վերջինը: 21.12.2008, 01:22

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •