User Tag List

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 228 հատից

Թեմա: Ժան Միշել Ժառ/Jean Michel Jarre

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժան Միշել Ժառ/Jean Michel Jarre

    Այսպիսսի թեմա բացել էի, բայց տեղափխվեց վեբ բաժին, որովհետև Ժառի հայկական կայքի մասին էի գրել։ Հիմա առաջարկում եմ պարզապես քննարկենք Ժան Միշել Ժառին։

    Ես արդեն 22 տարի է հետևում եմ Ժառի ստեղծագործական կյանքին («հետևելը» շատ նուրբ ասված է)
    Երևանում որոշ փոքրիկ միջոցառումներ եմ կազմակերպել, որ Ժառին ավելի շատ ճանաչեն։ Իմ զրույցները ցույց են տվել, որ շատերը բացասաբար են տրամադրված Ժառի նկատմամ բ։ Թեև զրուցակիցներս բերել են ուրիշ պատճառներ, սակայն իմ կարծիքով պատճառն այն էր, որ նրանք չեն հասկանում այդ ոճը։ «Չհասկանալ» ասելով չեմ փորձում վիրավորել, այլ՝ նշել այն փաստը, որ ժամանակ չեն ունեցել լսելու կամ իրենց ճաշակով չի։

    Բայց անցյալ տարի վերջապես կատարվեց իմ կյանքի ամենակարևոր նպատակներից մեկը. ես հանդիպեցի Ժան Միշել Ժառի հետ և մասնակցեցի նրա համերգին, որը նվիրված էր իր առաջին՝ Oxygene լեգենդար ալբոմի 30 ամյակին։ Երևի հասկանում եք, որ խոսքեր չեմ կարող գտնել նկարագրելու տպավորություններս ։ Միայն ցանկանում եմ նշել մի շատ կարևոր բան Ժան Միշել Ժառի մասին, ինչը իմ հարգանքը կրկնապատկեց նրա նկատմամբ։ Ժան Միշելը շատ համեստ և հասարակ մարդ է։ 22 տարի ես նրան հետ «շփվում էի» հեռուստատեսության և նրա երաժշտությունը լսելու միջոցով և նրան «ճանաչում էի», որպես աստղի։ Երևի գիտեք, որ նրա համերգներին ներկա են լինում միլիոնավոր մարդիկ։ Նա 4 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ հանդիսատես ունեցող համերգ կատեգորիայում։ 1997-ի Մոսկվայի համերգին ներկա էր այնքան մարդ որ մինչ այդ նրա, և ընդհանրապես ոչ մեկի, համերգին ներկա չէր եղել՝ 3.500.000 Ես միշտ մտածում էի այդ թվերի մասին, նաև նրա լուրջ կեցվածքի և ինձ համար նա անհասանելի մարդ էր։ Բայց հանդիպելով նրան ես ծանոթացա իսկական Ժառի հետ. կենսուրախ, հասարակ մարդ՝ արվեստագետ, երաժիշտ։ Երբ մեր զրույցի ընթացքում ես դուրս եկա նախնական շոկից, որը ամեն կերպ ցանկանում էի թաքցնել նրանից , և հասկացա, որ արդեն բավական երկար ժամանակ է ինչ զրուցում ենք, և որ «օրակարգում» եղող բոլոր հարցերը քննարկել ենք ես ցանկացա ավարտել հանդիպումը, բայց նա իր հոգատարությամբ և երախտագիտությամբ լի հայացքով վստահեցնում էր, որ ինքը ոչ մի տեղ չի շտապում։ Զրույցից հետո երբ տեսաձայնագրության նման հիշողությանս մեջ վերարտադրում էի մեր հանդիպումը, հիշեցի, որ սկզբում ես այնքան շփոթված էի, որ չէի կարողանում մտքերս արտահայտել։ Եվ նա դա հասկանալով անընդհատ ինքն էր խոսում, հարցեր էր տալիս Հայաստանի մասին... Իսկ վերջում մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց, որ ես լսում եմ նրա երաժշտությունը և որ եկա այդ հանդիպմանը։ Ճիշտն ասած այդ ես էի պատրաստվում իրեն իմ խորին շնորհակալությունը հայտնել, բայց.... Երբեմն այսպիսի անակնկալներ էլ են լինում

    Եթե գլուխներդ տարա կներեք բայց խնդրում եմ գրեք ձեր կարծիքը իր, իր համերգների և երաժշտության վերաբերյալ.... (վատ որակի նկարը, իմ iPhone-ով նկարածն է, իսկ սինթեզատորների մոտ նկարվածը Oxygene Tour-ից է, որի համերգներից մեկին ես ներկա եղա)
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Jarre: 15.01.2009, 21:40:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.05.2010), Annushka (27.02.2009), Arpine (25.09.2011), Rhayader (06.06.2009), Sunny Stream (21.01.2009), Vardik! (04.01.2014), Yeghoyan (21.12.2009), Ամպ (04.07.2011), Արևածագ (04.05.2010), Լուսաբեր (18.12.2009), Հարդ (05.09.2010), Ուլուանա (22.01.2009), Ռուֆուս (25.01.2009), Վոլտերա (24.08.2013)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Բերում եմ Ժան Միշել Ժառի այն համերգների ցուցակը, որոնց ժամանակ ներկաների թիվը գերազանցել է միլիոնը։
    1979 Paris la Concorde 1.000.000 ներկաներ
    1986 Rendez-Vous Houston 1.300.000 ներկաներ
    1990 Paris la Defense 2.500.000
    1995 Concert for Tolerance 1.250.000
    1997 Oxygene in Moscow 3.500.000

    PS: Ի դեպ, վերևի սպիտակ գույնի նկարում Ժառը 60 տարեկան է։ Այդքան կտայի՞ք։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (04.01.2014)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Երևի կհետաքրքի, որ Ժան Միշել Ժառը սկսել է համագործակցել հայ աստղագետ Գարիկ Իսրայելյանի հետ։ Իսրայելյանը կազմաեկերպելու է համերգ 2009-ին Կանարյան կղզիներում գտնվող աստղադիտարանի մոտ (գիտեմ կասեք «Հայաստանում աստղադիտարան չկա՞ր, որ....»)։

    Գարիկը համերգի համար հրավիրել է նաև Queen խմբի կիթարահար Բրայան Մեյին։ Ահա՛ նրանց երեքի նկարը։

    Կարծում եմ հետաքրքիր պրոյեկտ է....
    Կցված նկարներ Կցված նկարներ

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.05.2010), Ambrosine (03.09.2009), Annushka (27.02.2009), Rhayader (06.06.2009), Vardik! (04.01.2014), Հարդ (05.09.2010), ՆանՍ (18.09.2010), Ռուֆուս (25.01.2009)

  7. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Չգիտեմ Ժառն իսկապես համարվում է New Age ոճի երաժիշտ-երգահան, թե ոչ, բայց էդպես կանվանեմ... առհասարակ New Age չեմ սիրում, բայց ունեմ շատ սիրած ստեղծագործություններ էդ ոճի մեջ... Ժառից մի քանի երաժշտություն ունեմ, երևի ամենաշատը Ethnicolor-ն ու Millions of Starts-ն եմ սիրում: Հետաքրքիր են կառուցված... իր մասին որևէ տեղեկություն չունեի, շատ շնորհակալ եմ տեղադրելու համար: Իսկ էն սպիտակ նկարը որ տեսա, ուզում էի գրել` մի՞թե էսքան ջահել է, իսկ հետո տեսա` 60

    ինձ հետաքրքիր է, այ հատկապես եթե այսքան յուրօրինակ երաժիշտ է, գինեսի ռեկորդներով ու համաշխարհային ձեռքբերումներով. արդյո՞ք նրա ստեղծագործությունների հիմքում ընկած են հոգեբանական կամ որևէ այլ տեսակի գիտական ուսումնասիրություններ... էսպես տարբեր մեղեդիների, ձայների, բառերի համադրությունը անպատճառ պետք է որոշակի կառուցվածքի ենթարկվի... կա՞ երաժշտությունների ներսում ծրագրավորված ինֆորմացիա կամ նման մի բան...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.01.2009), Հարդ (05.09.2010)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    կա՞ երաժշտությունների ներսում ծրագրավորված ինֆորմացիա կամ նման մի բան
    Eta Pegasi, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ես ել եմ մտածել, բայց մինչ այսօր պատասխանը չեմ գտել։ Շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ իր համերգներից մեկի ժամանակ, որը ոչ ամբողջությամբ, բայց ինչ որ չափով կապ ունի Ձեր տված հարցի հետ։ Ժառի համերգից առաջ ծանոթացա Ժառի երկու ռուս երկրպագուների հետ (չեմ ուզում շատ գրել, բայց որ իմանաք թե այդ ծանոթությունն ինչպես է տեղի ունեցել, կկարծեք, որ դա ինչ որ պարանորմալ երևույթ է...։ Նրանք եկել էին Բելոռուսիայից։ Զրույցի ժամանակ նրանք ասացին, որ Ժառի ստեղծագործություններից մի քանիսի մեջ կան ռուսերեն լեզվով արտահայտություններ, որոնք շատ դժվար է լսել։ Ես սկզից կարծեցի որ դա այդպես չի, որովհետև արդեն երկու տասնամյակ է լսում եմ, բայց իրենք ճիշտ էին։ Եթե ունես Ժառի այս ալբոմները առաջարկում եմ լսես.
    Послушай альбом Rendez-vous:
    Мелодия �7 (04.03)
    01.04 (սա վայրկյաններն են) - Бегом, бегом!
    01.06 - Давай, давай!

    В альбоме В ожидании Кусто на протяжении всего альбома звучит фраза:
    "Альбом хороший, а слушать надо ночью" (мелодия �4)

  10. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Ժան Միշել Ժառը հիմնականում աշխատում է ձայներ ստեղծելու և մշակելու վրա։ Նրա ստեղծած ձայները իրոք անկրկնելի են։ Նա դա անում է, օգտագործելով զանազան էլեկտրոնային գործիքներ, անգամ շատ հին։ Այժմ ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի այդպիսի էլեկտրոնային գործիք, որը նվագում են առանց որևէ բանի հպվելու կամ սեղմելու։ Պետք է պարզապես ձեռքերը օդի մեջ շարժել։ Սա շոու չէ այլ իրական գործիք։ Գործիքի հեղինակն է ռուս գիտնական Լեվ Տերեմինը։ Գործիքը ստեղծել է 20-ականներին և այն աշխատում է հետևյալ սկզբունքով. 2 ձողերի կողքերը ստեղծվում է եթե չեմ սխալվում մագնիսական դաշտ և ձեռքերը շարժելով արտահանվում են ձայներ։ Ավելի ճշգրիտ և մանրամասն նայեք այս կայքնը http://www.theremin.ru/
    Սիրով Ձեզ եմ ներկայացնում լուսանկար, որտեղ Ժառը նվագում է այս գործիքով։
    Կցված նկարներ Կցված նկարներ

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (27.09.2009), Vardik! (04.01.2014), Ամպ (04.07.2011), Հարդ (05.09.2010), ՆանՍ (18.09.2010), Ֆոտոն (06.08.2009)

  12. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Էլեկտրոնային երաժշտության մեծ սիրահար չեմ, բայց Ժառին ժամանակ առ ժամանակ լսում եմ: Հատկապես շատ եմ սիրում Ժառի կենդանի շոուները, շատ տպավորիչ են ու յուրօրինակ:

    Շնորհակալություն Jarre, հետաքրքիր տեղեկատվությունների համար: Քո շնորհիվ նորից սկսեցի հետաքրքրվել Ժառով

    Մոտս Oxygen-ի դիսկը կա, հիմա դա եմ միացրել
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.01.2009), Լուսաբեր (18.12.2009)

  14. #8
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Շատ շնորհակալ եմ Æþelwulf-ի մեկնաբանության համար։ Ինձ համար մեծ ուրախություն է, երբ գտնում եմ ևս մեկ մարդու ով կարողանում է հասկանալ Ժան Միշել Ժառի երաժշտությունը

    Մեր Æþelwulf-ի նշած 1976 թ.-ին հրատարկված Oxygene ալբոմը Ժառի դիսկոգրաֆիայում ներկայանում է, որպես առաջին ալբոմ, չնայած, որ մինչ այդ Ժառն արդեն ուներ ձայնագրած առնվազն 3 ալբոմ։ Oxygene-ը նվիրաված է մեր երկիր մոլորակին, տիեզերքին և այն ամենը ինչ մենք տեսնում ենք մեր շրջապատում։ Ահա՛ այս ալբոմի նկարը։ Նկարի հեղինակ Միշել Գրանժեն բաատրում է. ««Մենք չպետք է սպանենք Երկիրը, մենք չենք իմանալու որտեղ թաղել նրան...»։ Այս միտքը ինձ հանգիստ չէր տալիս իմ մանկությունից։ Այս հարցի մասին մտահոգությունը ինձ և Ժան Միշել Ժառին բերեց դեպի OXYGENE-ը...։ Ժառը դա թարգմանեց երաժշտությամբ, իսկ ես պատկերով։ Ես հիշում եմ, որ Տանժերում (քաղաք Մարրոկոյում) նստեցի տաքսի և լսեցի, որ ռադիոյով հեռարձակվում է OXYGENE-ը։ Ալբոմի նկարը ես հենց նոր էի հանձնել Ժառին, բայց այս երաժշտությունը ձայնի արագությունից ավելի արագ, արդեն տարածվել էր երկիր մոլորակի ուղեծրով մեկ»։

    Այո՛, OXYGENE-ը տարածվեց կայծակնային արագությամբ և չնայած անցել է 30 տարուց ավելի, միևնույն է այն արդիական է։ Ուրեմն եկե՛ք լսենք OXYGENE և ամենակարևորը՝ պահպանենք մեր Երկիր մոլորակը....
    Կցված նկարներ Կցված նկարներ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (25.01.2009)

  16. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    «Էլեկտրոնային գործիքները չպետք է լինեն ստանդարտ՝ ուղանկյունի և ստեղնաշարով։ Դրանք պետք է լինեն իրենց «ստեղծած» երաժշտության նման անըմբռնելի և յուրահատուկ»։ Ժան Միշել Ժառ
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Jarre: 25.01.2009, 15:33:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.09.2009), Vardik! (04.01.2014)

  18. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    1983 թ.-ին մի խումբ երիտասարդ արվեստագետներ, ովքեր բացել էին ցուցահանդես, խնդրեցին Ժան Միշել Ժառին գրել ֆոնային երաժշտություն իրենց ցուցահանդեսի համար։ Ժառը ուրախությամբ և պատրաստակամորեն կատարեց նրանց խնդրանքը (բնականաբար առանց գումարի

    Նրա առատաձեռնությունը վարձատրվեց։ Նա այդ երաժշտությունը թողարկեց առանձին ալբոմով՝Music for Supermarkets։ Այդ ալբոմը թողարկվեց մեկ եզակի օրինակով և վաճառվեց աճուրդի միջոցով 69.000 ֆրանսիական ֆրանկով (այժմ մոտ 11.000 եվրո)։ Ոչ մի լրատվամիջոց չի խոսացել այդ մասին, սակայն ես ցանկանում եմ ասել, որ այդ գումարը Ժառը նվիրաբերել է հենց այդ երիտասարդ արվեստագետներին։ Ժառը շատ հետաքրքիր մարդ է և միշտ ողջունում է նոր մտահղացումները և աջակցում։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Jarre: 25.01.2009, 23:41:

  19. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԿԱՐԴԱԼ։ «3 միլիոն» ամսագրի դեկտեմբեր 2008/հունվար 2009 համարում տպագրված է հոդված գիտնական, աստղագետ Գարիկ Իսրայելյանի մասին և նաև այդ հոդվածում կա ահագին տեղեկություններ Ժան Միշել Ժառի մասին (ամսագրում գրված է Ժար, բայց ես նրան կոչում եմ Ժառ, և դրա համար ունեմ հիմնավոր պատճառներ Սիրով ներկայացնում եմ այդ ամսագրի այն հատվածները որտեղ խոսվում է Ժառի մասին։ Մինչ այս հատվածը գտնվող նյութից պարզ է դառնում, որ Գարիկ Իսրայելյանը աշխարհառչակ աստղագետ է, որը կատարել է մի քանի շատ կարևոր հայտնագործություններ և դրա մասին գիտի ողջ աշխարհը, բացի Հայաստանից։ Այնուհետև խոսվում է այն մասին, որ Գարիկը ուսումնասիրում է տարբեր տիեզերական մարմինների ձայները։ Նա մշակել է մի նախագիծ, որը կոչվում է «Աստղերի նախագիծ»։ Պարոն Իսրայելյանը այս նախագծի շրաջանակներում կազմակերպում է համերգ, որի ընթացքում երաժշտության մեծ մասը ստեղծված է լինելու հենց աստղերի և այլ տիեզերական մարմինների ձայներով Ներքևում գրված հատվածից պարզ է դառնում, թե ինչ աշխարհառչակ երաժիշտներ են մասնակցելու այս համերգին, որը պրոդյուսերը լինելու է ԺԱՌը։

    (Գարիկ Իսրայելյանի խոսքերը) «Ինչպես արդեն նշեցի՝ երաժշտությունը գիտությանը զուգահեռ՝ միշտ եղել է իմ կյանքում։ Տարիներ առաջ ծանոթացել և շատ էինք մտերմացել Բրայան Մեյի (Brian May) հետ։ Նա իր բուն մասնագիտությամբ աստղագետ էր, 1970-ականներին աշխատել էր հենց մեր կղզու աստղադիտարանում։ Հետո գնացել էր Անգլիա, Ֆրեդի Մերկուրիի հետ «Queen» լեգենդար խումբն էին ստեղծել, ու թողել էր աստղագիտությունը՝ նույնիսկ չավարտելով դիսերտացիան։ Ես ու իմ ընկերը գիատաֆանտաստիկ ֆիլմի սցենար ունեինք, կապվեցի Բրայանի հետ, որ մեզ օգնի։ Նա եկավ Տեներիֆե, ու սկսվեց մտերմությունը։ Արդեն տասը տարուց ավելի ընկերություն ենք անում։ Համոզեցի, որպեսզի Բրայան Մեյն ավարտի իր դիսերտացիան, և ես էի նրա թեմայի ղեկավարը։ Տեներիֆում հաճախ մեր տանն է մնում, հյուրանոց էլ չի գնում։ Բրայանն իմացավ «Աստղերի նախագծի» մասին, շատ հետաքրքվեց, ու իր միջոցով իմացան նաև շատ ուրիշ երաժիշտներ։ Տեղեկացրեցինք նաև Պիտեր Գաբրիելին, որը շատ հետաքրքվեց։ Հետագայում նաև «Փինք Ֆլոյդի» կիթառահար Դեյվիդ Գիլմորն իմացավ, հարվածային գործիքների վրա նվագելու համար հրավիրել եմ նաև Ֆիլ Քոլինզին... Տիեզերքի ձայների գաղափարը շատերին զարմացրեց։ Նախագծի մասին իմացավ և շատ ոգևորվեց Ժան Միշել Ժառը, անմիջապես համերգից թռավ-եկավ մեր տուն։ Բրայանն էլ եկավ, միասին սկսեցինք քննարկել ծրագիրը։ 2009 թ. պլանավորում ենք կղզում, գիշերը մեր աստղադիտարանի մոտ այդ նախագծով հսկայական համերգ կազմակերպել՝ տիեզերքի ձայների համերգ, որի պրոդյուսերը լինելու է հենց Ժան Միշել Ժառը։ Նա ստեղծագործական հսկայական պոտենցիալ ունեցող մարդ է։ Աշխարհայացքներով շատ նման ենք և շատ արագ մտերմացանք։ Նպատակ ունեմ ձայների հետ միաժամանակ նաև աստղերի մեջ առաջացող ակուստիկ ալիքների անիմացիոն պատկերները վերարտադրել և ցուցադրել։ Հսկայական շոու է լինելու, նախագիծ որով հետաքրքված է ՅՈՒՆԵՍԿՕ-ն. նրանք հայտարարեցին, որ սա լինելու է 2009թ. ամենա կարևոր նախագիծը։ Այդ մաքուր ձայներով պետք է ստեղծվեն առանձին կոմպոզիցիաներ, որպեսզի լսողն անմիջապես հականա՝ ինչի մասին է խոսքը։ Չպետք է դրանք խառնվեն սինթեզատորների ձայների հետ։ Գերիշխողն այդ ձայները պետք է լինեն։ Ես ինքս ժամանակին նվագել եմ երաժշտական տարբեր գործիքների վրա, իմ ստուդիան ունեմ հիմա և փորձել եմ այդ ձայներով կոմպոզիցիաներ ստեղծել. բավական բարդ աշխատանք է։ Չի կարելի ավելորդ էֆեկտներով դրանք հարստացնել»։

    (Ժան Միշել Ժառի խոսքերը) «Դոկտոր Գարիկ Իսրայելյանը հիանալի հետազոտություն է իրականացնում։ Սա մի փորձ է՝ նորովի մեկնաբանել աստղագիտությունը՝ որպես ակուստիկ աստղագիտություն։ Այս նախագիծն ինձ հիացնում է և՛ որպես արվեստագետ, և՛ որպես երկրի վրա ապրող մարդ արարած։ Այս նախագիծը ոչ թե շոուբիզնեսային, այլ ավելի մեծ հավակնություններ ունեցող ծրագիր է, որին պետք է աջակցեն Իսպանիայի և Կանարյան կղզիների կառավարությունը։ Գարիկ Իսրայելյանի այս նախգծի շնորհիվ Կանարյան կղզիները բոլորովին այլ կերպ կներկայանան աշխարհին։ Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2009թ. ամենակարևոր նախագիծն է լինելու։ Եվ սա իմ կյանքի ամենակարևոր նախագիծն է, որին սպասել եմ»։

    Դե ինչ, մեզ էլ և Ժան Միշելի Ժառի սիրահարներին, մնում է սպասել և տեսնել թե ինչ չտեսնված համերգ է կազմակերպվելու....

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (16.02.2009), Արևածագ (29.11.2010), Դեկադա (29.09.2009), Լուսաբեր (18.12.2009), Ուլուանա (25.02.2009), Ռուֆուս (15.02.2009)

  21. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Փաստորեն 2009-ի «Աստղային Սիմֆոնիա» համերգին Ժառի հետ միասին մասնակցելու են Պիտեր Գաբրիելը, Ֆիլ Կոլինզը, Pink Floyd-ի Դեյվիդ Գիլմորը և Queen-ի Բրայան Մեյը
    Վերջին խմբագրող՝ Jarre: 15.02.2009, 08:59:

  22. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Տեղյա՞կ եք, որ 2004-ից սկսած, Ժառը իր ալբոմները այլևս չի ձայնագրում միայն CD-ների վրա ստերեո ձևաչափով, այլ նաև DVD-ների Dolby Sorround և DTS ձևաչափերով։ AERO-ն առաջին ալբոմն է որ ձայնագրվել է այս ֆորմատով և նրա լավագույն գործերն են։ Նույնիսկ եթե Ժառ լսելուց շատ հեռու եք խորհուրդ կտամ լսեք. անմոռանալի տպավորություններ կստանաք (իմ կարծիքով )

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (19.12.2009)

  24. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Ամեն անգամ նայում եմ այս թեմային, հետո ամաչում ու չեմ բացում, որովհետև... չեմ լսել երբեք: Գիտեմ, որ այդ շրջանի էլեկտրոնային երաժշտություն գրեղները դեմք են՝ Ֆրեդ Ֆրիտը, Կլաուս Շուլցն ու Բրայան Էնոն ինձ օրինակ, բայց Ժան Միշել Ժառ, ավաղ, չեմ լսել Ո՞վ այնքան բարի կլինի, որ կլուսավորի ինձ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (27.02.2009)

  26. #15
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն անգամ նայում եմ այս թեմային, հետո ամաչում ու չեմ բացում, որովհետև... չեմ լսել երբեք: Գիտեմ, որ այդ շրջանի էլեկտրոնային երաժշտություն գրեղները դեմք են՝ Ֆրեդ Ֆրիտը, Կլաուս Շուլցն ու Բրայան Էնոն ինձ օրինակ, բայց Ժան Միշել Ժառ, ավաղ, չեմ լսել Ո՞վ այնքան բարի կլինի, որ կլուսավորի ինձ:
    Շատ հայտնի գործեր ունի, անհնար ա, որ լսած չլինես, հաստատ լսել ես, ուղղակի չես իմացել, որ նա ա: Կինոների մեջ, հաղորդումների ժամանակ օգտագործվում են երբեմն: Եթե ուզում ես մի քանի գործ տանք, լսի
    Better to light a candle than to curse the darkness.

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (04.03.2009)

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միշել Ռոշե (Michel Rauscher)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.09.2013, 22:30
  2. Ժան Միշել Պրիո (Jean-Michelle Priaux)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.05.2010, 00:13
  3. Միշել Գրանժե
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 27.06.2009, 09:23
  4. Միշել Ուելբեք
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.06.2009, 04:43
  5. Jarre.am - Ժան Միշել Ժառ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2009, 13:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •