Այսպիսսի թեմա բացել էի, բայց տեղափխվեց վեբ բաժին, որովհետև Ժառի հայկական կայքի մասին էի գրել։ Հիմա առաջարկում եմ պարզապես քննարկենք Ժան Միշել Ժառին։
Ես արդեն 22 տարի է հետևում եմ Ժառի ստեղծագործական կյանքին («հետևելը» շատ նուրբ ասված է)
Երևանում որոշ փոքրիկ միջոցառումներ եմ կազմակերպել, որ Ժառին ավելի շատ ճանաչեն։ Իմ զրույցները ցույց են տվել, որ շատերը բացասաբար են տրամադրված Ժառի նկատմամ բ։ Թեև զրուցակիցներս բերել են ուրիշ պատճառներ, սակայն իմ կարծիքով պատճառն այն էր, որ նրանք չեն հասկանում այդ ոճը։ «Չհասկանալ» ասելով չեմ փորձում վիրավորել, այլ՝ նշել այն փաստը, որ ժամանակ չեն ունեցել լսելու կամ իրենց ճաշակով չի։
Բայց անցյալ տարի վերջապես կատարվեց իմ կյանքի ամենակարևոր նպատակներից մեկը. ես հանդիպեցի Ժան Միշել Ժառի հետ և մասնակցեցի նրա համերգին, որը նվիրված էր իր առաջին՝ Oxygene լեգենդար ալբոմի 30 ամյակին։ Երևի հասկանում եք, որ խոսքեր չեմ կարող գտնել նկարագրելու տպավորություններս ։ Միայն ցանկանում եմ նշել մի շատ կարևոր բան Ժան Միշել Ժառի մասին, ինչը իմ հարգանքը կրկնապատկեց նրա նկատմամբ։ Ժան Միշելը շատ համեստ և հասարակ մարդ է։ 22 տարի ես նրան հետ «շփվում էի» հեռուստատեսության և նրա երաժշտությունը լսելու միջոցով և նրան «ճանաչում էի», որպես աստղի։ Երևի գիտեք, որ նրա համերգներին ներկա են լինում միլիոնավոր մարդիկ։ Նա 4 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ հանդիսատես ունեցող համերգ կատեգորիայում։ 1997-ի Մոսկվայի համերգին ներկա էր այնքան մարդ որ մինչ այդ նրա, և ընդհանրապես ոչ մեկի, համերգին ներկա չէր եղել՝ 3.500.000 Ես միշտ մտածում էի այդ թվերի մասին, նաև նրա լուրջ կեցվածքի և ինձ համար նա անհասանելի մարդ էր։ Բայց հանդիպելով նրան ես ծանոթացա իսկական Ժառի հետ. կենսուրախ, հասարակ մարդ՝ արվեստագետ, երաժիշտ։ Երբ մեր զրույցի ընթացքում ես դուրս եկա նախնական շոկից, որը ամեն կերպ ցանկանում էի թաքցնել նրանից , և հասկացա, որ արդեն բավական երկար ժամանակ է ինչ զրուցում ենք, և որ «օրակարգում» եղող բոլոր հարցերը քննարկել ենք ես ցանկացա ավարտել հանդիպումը, բայց նա իր հոգատարությամբ և երախտագիտությամբ լի հայացքով վստահեցնում էր, որ ինքը ոչ մի տեղ չի շտապում։ Զրույցից հետո երբ տեսաձայնագրության նման հիշողությանս մեջ վերարտադրում էի մեր հանդիպումը, հիշեցի, որ սկզբում ես այնքան շփոթված էի, որ չէի կարողանում մտքերս արտահայտել։ Եվ նա դա հասկանալով անընդհատ ինքն էր խոսում, հարցեր էր տալիս Հայաստանի մասին... Իսկ վերջում մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց, որ ես լսում եմ նրա երաժշտությունը և որ եկա այդ հանդիպմանը։ Ճիշտն ասած այդ ես էի պատրաստվում իրեն իմ խորին շնորհակալությունը հայտնել, բայց.... Երբեմն այսպիսի անակնկալներ էլ են լինում
Եթե գլուխներդ տարա կներեք բայց խնդրում եմ գրեք ձեր կարծիքը իր, իր համերգների և երաժշտության վերաբերյալ.... (վատ որակի նկարը, իմ iPhone-ով նկարածն է, իսկ սինթեզատորների մոտ նկարվածը Oxygene Tour-ից է, որի համերգներից մեկին ես ներկա եղա)
Էջանիշներ