Վերջապես գտա Անցնեմ download-ի սրբազան գործին
http://musicfond.com/search/?q=jarre...it_search.y=10
Ես ոչինչ չեմ ուզում...
Jarre (04.09.2009)
comet (07.09.2009)
Ժան Միշել Ժառի հայկական ակումբ. ակցիա, մաս 1
Ժան Միշել Ժառի հայկական ակումբը նպատակադրվել է մեկ տարվա ընթացքում՝ 2009-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2010-ի օգոստոսի 31-ը իրականացնել երեք պրոեկտ Երևան քաղաքում։
Այսօր առաջինի մասին։
Նպատակ.
1) Հայտնել երաժշտասերներին Ժան Միշել Ժառի հայկական կայքի և ֆորումի մասին։ Այդ նպատակով այս պլակատը փակցվելու է երաժշտական խանութների մոտ և օրենքով թույլատրելի հասարակական այլ վայրերում։
2) Սա հնարավորություն կտա Ժան Միշել Ժառի հայ երկրպագուներին ծանոթանալ միմյանց և անցկացնել քննարկումներ։
Ակումբը նախատեսել է ևս երկու լայնամասշտաբ ակցիա։
Հայկական ակումբը և նրա կողմից իրագործվող բոլոր ակցիաները իրագործվում են միմիայն սեփական միջոցներով։
Հուսանք, որ դրա շնորհիվ մեր հայրենակիցներից գոնե ոմանք կկարողանան ծանոթանալ և լսել որակյալ երաժշտություն
Հաջողություն եմ մաղթում Ժառի հայկական Ակումբին իր նախաձեռնած պրոեկտներում։
Շատ լավ մտահղացում է, Արթուր ջան: Իսկ ֆորումը արդեն գործու՞մ է:
I may be paranoid but no android!
Jarre (05.09.2009)
Հայկ ջան, ֆորումը արդեն մի երկու օր է, որ բացվել է։ Իհարկե ես չեմ սպասում, որ այնտեղ թեժ քննարկումներ կլինեն։ Ռուսաստանը, որ Ռուստաստան է, Ժառի ֆորումում ունի ընդամենը 111 գրանցված անդամ (ի դեպ, այդ 111-րդ ը հենց ես եմ
Հայկական ֆորումում առայժմ ընդամենը երեք հոգով ենք գրանցված։ Մեկը ես, երկուսն էլ ընկերներս Դե քո պես պադերժկա անող մարդիկ են, և վստահ եմ, որ գրանցվել են զուտ ինձ բարոյական աջակցություն լինելու համար։ Մերսի իրենց։
Ֆորումում քննարկվելու է նաև էլեկտրոնային երաժշտությունը առհասարակ։
Ռուֆուս (05.09.2009)
Ես վերադարձա
Այսօրվանից կսկսեմ ձեզ պատմել Ժան Միշել Ժառի ԲՈԼՈՐ համերգների մասին։ Նույնիսկ եթե դուք հետաքրքրված չեք նրա արվեստով, վստահ եմ, որ համերգների լուսանկարները և տվյալները ձեզ անտարբեր չեն թողնի։
Եվ այսպես, առաջին համերգը.
1979թ., հուլիսի 14
Ժան Միշելի առաջին համերգը, որը ռեկորդային էր մի քանի առումներով.
1) Սա մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած առաջին համերգն էր, որին ներկա գտնվեց մեկ միլիոն հանդիսատես
2) Սա միակ դեպքն է, երբ նոր բեմ դուրս եկող երաժշտի առաջին համերգին ներկա գտնվեց մեկ միլիոն մարդ։
3) Սա աշխարհի առաջին համերգն էր, որը փոխեց համերգային ծրագրերի սովորական դարձած ֆորմատը։ Ժան Միշել Ժառը այս համերգով աշխարհին ներկայացրեց համերգների նոր ֆորմատ՝ «Քաղաքը համերգում»՝ «City in Concert»։ Բանն այն է, որ այս համերգի ժամանակ լուսալազերային էֆեկտներով և հրավառությամբ ողողվեց Փարիզի ողջ կենտրոնական մասը։ Համերգը երևում էր Փարիզի ամենատարբեր մասերից։ Քաղաքը հենց բեմն էր և ամբողջ քաղաքը ներգրավված էր համերգի մեջ։ Սակայն Ժառը դեռ պետք է մեծացներ իր մասշտաբները։
Այս համերգի հիման վրա էր, որ ապագայում, այսինքն՝ մեզ համար արդեն ներկայում, պետք է անցկացվեին ռոք և փոփ համերգներ բաց երկնքի տակ և ոչ թե փակ սրահներում։
Այս համերգը ամենաշրջադարձային համերգներից է ոչ միայն Ժան Միշել Ժառի կյանքում, այլև ողջ երաժշտության պատմության, և հավատացեք, որ սա չափազանցություն չէ։
CONCERTS IN CHINA
1981 թ., հոկտեմբերի 21-22 - Պեկին, Չինաստան
1981 թ., հոկտեմբերի 26, 27, 29 - Շանխայ, Չինաստան
Ներկա՝ 218.000
Մաոի վարչակարգի փլուզումից հետո, սա ամենաառաջին դեպքն էր, երբ պաշտոնական այցով Չինաստան ժամանեց արևմտյան երաժիշտ։ Թեև այս համերգներից անցել է ավելի քան 25 տարի, սակայն մինչ այժմ դրանք համարվում են լեգենդար համերգներ Չինաստանի մշակութային պատմության մեջ։
Հատուկ այս համերգների համար Ժան Միշել Ժառը պատրաստեց 6 նոր ստեղծագործություն, որոնցից երկուսը Չինական շատ հավաքածոներում ներկայացվում են, որպես չինական դասական երաժշտություն։
Ժան Միշել Ժառի այս համեգրները հեռուստատեսությամբ և ռադիոյով ունկնդրեցին և դիտեցին մոտ մեկ միլիարդ մարդ։
1986-«Հյուսթոն. քաղաքը համերգում» Houston - A City In Concert
1986 թ., ապրիլի 5
Ներկաներ՝ 1.300.000
Ժան Միշել Ժառի երրորդ համերգը, որով նա երկրորդ անգամ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։
Ժառին պաշտոնապես հրավիրել էին ՆԱՍԱ-ն և Տեխաս նահանգի կառավարությունը։
Այս համերգի ժամանակ Հյուսթոն քաղաքի ողջ կենտրոնական մասը կաթվածահար էր եղել։ Կանգ էր առել ավտոերթևեկությունը, հասարակական տրանսպորտը։
Վիթխարի երկնաքերերը վերածվել էին էկրանների, որոնց վրա երաժշտությանը զուգահեռ ցուցադրվում էին վիզուալ էֆեկտներ։
Նախատեսվել էր, որ այս համերգի ժամանակ ստեղծագործություններից մեկը Ժառի հետ պետք է նվագեր մի տիեզերագնաց տիեզերքից։ Սակայն, ինչպես հավանաբար գիտեք, 1986 թ.-ի հունվարի 28-ին Չելենջեր տիեզերանավը ենթարկվեց վթարի և ողջ անձնակազմը զոհվեց, այդ թվում Ժան Միշելի ընկեր՝ Ռոն Մաքնեյրը, որն էլ պետք է նվագակցեր Ժառին տիեզերքից։
Սակայն համեգրը կայացավ։ Փաստորեն Հյուսթոնի համերգը դարձավ աշխարհում առաջին համերգը նվիրված զոհված տիեզերագնացներին։
Այս համերգը համարվում է լեգենդար համերգ։
1986-«Հանդիպում Լիոնում» (Rendez-Vous in Lyon)
1986 թ., հոկտեմբերի 5
Ներկաներ՝ 800.000
Սա շատ գեղեցիկ և յուրօրինակ մի համերգ էր։ Բեմի վրա Ժառին նվագակցում էր 60 երաժիշտ, իսկ երգչախումբը բաղկացած էր առնվազն 120 հոգուց։
Այս համերգը անցավ շատ դժվար հանգամանքներում։ Համերգին պետք է ներկա գտնվեր Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ պապը։ Նրան ներկայության պատճառով առաջացել էին մեծ խնդիրներ կապված անվտանգության հետ։ Ֆրանսիայի ոստիկանությունը ստացել էր տեղեկություններ հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին։
Սակայն համերգը կայացավ և հավաքեց ավելի քանի 800.000 հանդիսատես։ Հանդիսատեսները հավաքվել էին Սոնա գետի ափերին, շրջակա շենքերի տանիքներին և Լիոն քաղաքի փողոցներում։ Ամբողջ քաղաքը ֆիզիկապես գտնվում էր համերգի մեջ....
1988-«Հանդիպման վայրը՝ Docklands» (Destination Docklands)
1988 թ., հոկտեմբերի 8, 9, Լոնդոն
Ներկաներ՝ 1.000.000 (200.000-ը տոմսերով)
Սա Ժառի ամենահաջողված համերգներից մեկն է։ Ի տարբերություն մյուս երաժիշտների Ժառը իր համերգի համար չընտրեց Լոնդոնի ամենագեղեցիկ վայրերը։ Փոխարենը նա իր համերգը անցկացրեց Լոնդոնյան հին նավահանգիստներից մեկում, որը այդ ժամանակ չէր գործում և այն վերածվել էր մի մեծ աղբանոցի։ Հսկայական աշխատանքներ կատարվեցին այդ տարածքը մաքրելու և անվտանգությունը ապավովելու համար։
Ժառը ընտրեց հենց այս վայրը, քանի որ հենց այդ նավահանգստի շնորհիվ էր, որ Լոնդոնը փոքրիկ եվրոպական քաղաքից վերածվեց խոշոր առևտրական մեգապոլիսի։
Այս համերգին ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ։ Սակայն նրանցից ամենասպասվածը Ժան Միշելի ընկեր՝ արքայադուստր Դայանան էր։
Համերգի երկու օրերին էլ եղանակը խիստ անբարենպաստ էր. փոթորիկ էր և տեղում էր հորդառատ անձրև։ Սակայն չնայած դրան ներկաները մինչև համերգի ավարտը ներկա գտնվեցին բաց երկնքի տակ։ Իսկ Ժան Միշել Ժառը այս համերգին ստացել էր յուրահատուկ գեղեցկություն և հմայք՝ միաբանվելով բնության հետ և նվագելով հորդառատ անձրևի և ուժեղ քամու ներքո։ Սակայն Ժառը դեռ չգիտեր որ տարիներ հետո պետք է կազմակերպի մի համերգ նվիրված քամուն....
1990-Paris - La Défense
1990 թ., հուլիսի 14
Ներկաներ՝ 2.500.000
Ժան Միշել Ժառի 6-րդ մեգա համերգը, որի շնորհիվ նա 3-րդ անգամ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Սա մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենաշատ հանդիսատես ունեցող համերգն էր։ Իհարկե այդ ժամանակ նույնիսկ Ժառը չգիտեր, որ 17 տարի հետո սահմանելու է այնպիսի ռեկորդ, որը գերազանցելու է իր բոլոր նախորդ ռեկորդները և դեռ երկար տարիներ, իսկ մի գուցե նաև՝ ընդմիշտ, մնալու է չգերազանցված։
Համերգը տեղի ունեցավ Փարիզի կենտրոնում գտնվող La Défense թաղամասում։ Մեծ կոնտրաստ է երևում այս թաղամասի և Փարիզի դասական կերպարի միջև։ La Défense-ը կառուցված է գերժամանակակից ճարտարապետական սկզբունքներով։ Այն ավելի շատ կրում ֆուտուրիստիկ ոճ։ Ժառը հիանալիորեն կարողացավ համադրել իր համերգը այս թաղամասի և նրա ոճի հետ։ Համերգի ընթացքում բեմում հայտնվում էին վիթխարի չափսերի մետաղյա մրջյուններ, թիթեռներ և այլ ֆանտաստիկ պատկերներ, որոնք կատարյալ ներդաշնակության հետ էին La Défense-ի և Ժառի երաժշտության հետ։
Թեև համերգը տեղի է ունեցել ուղիղ 20 տարի առաջ, այնուամենայնիվ համերգի ժամանակ օգտագործված լուսալազերային էֆեկտները տպավորում են նույնիսկ ժամանակակից ունկնդրին։
Այս համերգով Ժան Միշելը մեկ անգամ ևս հաստատեց իր ունիկալ դիրքը ժամանակակից շոուբիզնեսում։
1992-Zermatt
1992 թ., սեպտեմբերի 25 և 26
Ժան Միշել Ժառի ամենայուրօրինակ համերգներից, որտեղ չկար բեմ։ Այս անգամ Ժառը իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր վիզուալ էֆեկտների վրա։ Համերգը կայացավ հյուսիսային Շվեցարիայում գտնվող Ցերմատ քաղաքում։ Մատերհոն և նրա կողքը գտնվող սարերը ողողվել էին լույսերով և ավանգարդ պատկերներով։
Շվեցարական Swatch ֆիրման մոտ 10 տարվա ընթացքում 100 միլիոն ժամացույց։ Այս հաջողությունը նշելու համար նրանք սկսեցին համագործակցել Ժան Միշել Ժառի հետ և սրա նրանց համագործակցության առաջին պտղուղներից է։ Ժառը նաև ստեղծեց երաժշտություն այս ֆիրմային ժամերի համար։ Ժառից հետո Swatch-ի համար երաժշտություն ստեղծագործեցին այլ միջազգային աստղեր, օրինակ՝ Ֆիլիպ Գլասը, Պիտեր Գաբրիելը և Նամ Ջուն Փայկը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ