Գժանոց .. մարդ մի անգամ սենց մի համերգի լինի...
Գժանոց .. մարդ մի անգամ սենց մի համերգի լինի...
Jarre (05.05.2009)
Սա հայտարարություն չէ, այլ միայն իմ ենթադրությունը։ Քանի որ Ժառը պատրաստվում է գալ Ռուսասատան և այս անգամ ցանկանում է նաև ելույթ ունենալ բացի Մոսկվայից ու Պիտերից, նաև ուրիշ քաղաքներում, ենթադրում եմ, որ չի բացառվում նաև Հայաստան գալը՝ հաշվի առնելով, որ վերջին երկու տարում Հայաստան հրավիրվեցին բավականի հայտնի համաշխարհային աստղեր։
Վատ չէր լինի ասենք սահմանի վրա մի հատ շոու դներ լազերային` Մասիսի ֆոնի վրա..
Jarre (05.05.2009)
Ֆոտոն (05.08.2009)
Երկար ժամանակ այս թեմայի մասին չէի ցանկանում գրառում անել, քանի որ այն առաջին հերթին ինձ համար էր տարօրինակ և ինչ որ տեղ էլ՝ առեղծվածային ու խորհրդավոր։ Իսկ ես սովորաբար նման թեմաները լուրջ չեմ համարում։ Բայց այս մեկը բացառություն է...
Անցյալ տարի Մոսկվայում ծանոթացա Ժառի երկու երկպագուների հետ, որոնք Բելոռուսիայից հատուկ եկել էին Ժառին պատմելու իրենց 37 ամյա մտերիմ ընկերոջ մասին, որը նկարիչ է։ Սկզբում նրանց լսելով եզրակացրեցի, որ գործ ունեմ մտավոր հիվանդ մարդկանց հետ, սակայն զրույցի զարգացումը ստիպեց ինձ փոխել իմ կարծիքը։ Այդ նկարիչի մոտ վեց տարեկանից նկատվում են տարօրինակություններ։ Նա հանգիստ խաղ է անում, և երբեմն հանկարծակի թողնում է իր խաղը և մոտենում միացված հեռուստացույցի էկրանին և ուշադիր լսում հնչվող երաժշտությունը։ Ծնողները նկատում են, որ նա այդպիսի ռեակցիա է տալիս միայն որոշակի երաժշտական ստեղծագործություններ լսելիս, որոնք սովորաբար հնչում են որպես ֆոնային երաժշտություն սովետական տարբեր հեռուսահաղորդումների համար։ Ամեն անգամ այդ ստեղծագործությունները լսելուց անմիջապես հետո նա վերցնում է թուղթ և գրիչ ու սկսում է նկարել տարօրինակ գծեր և աբստրակտ պատկերներ։ Այնուհետև պարզվում է, որ այդ ստեղծագործությունները, որը իր ուղեղում առաջացնում է անբացատրելի ռեակցիա, բոլորը պատկանում են մի հեղինակի, և պարզում են որ դա Ժան Միշելի երաժշտությունն է։ Տարիներ անց, երբ նա դառնում է 12 տարեկան, նա սկսում է նկատել նոր տարօրինակ և անբացատրելի երևույթ։ Գիշերները երազում նա լսում է Ժառի կոնկրետ ստեղծագործություններ և այդ ստեղծագործություններին զուգահեռ իր ուղեղում առաջանում են գույներ, գծեր և պատկերներ։ Արթնանալով նա շատ պարզ հիշում է, թե որ երաժշտությունն է լսել և ինչ կոնկրետ գույներ և պատկերներ է տեսել։
Հետագայում նա կազմակերպում է մասսայական ժառի երաժշտության լսումներ, և այն մասերում, որոնց ժամանակ երազում տեսել է պատկերներ, հանրությանը ցույց է տալիս այդ պատկերները, և ըստ այդ երկու ռուս երկրպագուների, դա շատ ուժեղ հոգեբանական ազդեցություն է թողել ունկնդիրների վրա։
Ինչպես և ես, երևի հիմա դուք էլ մտածում եք, որ սա հերթական հեքիաթային պատմությունն է, բայց հավատացեք, որ եթե իմ տեղը դուք լինեիք, ապա դուք էլ կփորձեիք փոքր ինչ այլ կերպ նայել այս երևույթին։ Ես, ինչպես և ինքը Ժան Միշել Ժառը, համոզված եմ, որ իր երաժշտությունը և հատկապես իր ստեղծած խորհրդավոր ձայները, չունեն ոչ մի միստիկ իմաստ։ Բայց ինձ համար անչափ հետաքրքիր է, թե ինչպես մարդ կարող է ընկալել այդ ձայները և երաժշտությունը։
Եթե ժամանակ և հավես ունեք խնդրում եմ բացեք սա և տեսեք այդ պատկերներից մի քանիսը։ Դրանց անվանման տակի մասում գրված է, թե սա որ ստեղծագործության կոնկրետ որ հատվածին է վերաբերվում (նշված է կոնկրետ վայրկյաններով)։
Մոտ ապագայում հայկական էջում մի հոդված կլինի այս մարդու մասին, որին ցավոք սրտի, ըստ երկու օր անցած բժշկական հետազոտության, շատ կարճ ժամանակ է մնացել ապրելու։
Եվ վերջում ասեմ, որ ես այդ երկու երկրպագուների հետ միասին հանդիպեցինք Ժառին և փոխանցեցինք այդ նկարներից մի քանիսը և նաև 20 էջանոց նամակ այդ նկարիչի կողմից։
Jarre (01.06.2009)
ministr ջան, ԱԷՐՈ-ն դա աշխարհում առաջին ալբոմն է, որի երաժշտությունը ձայնագրվել է DVD-Video սկավառակի վրա, որպես աուդիո 5.1 և DTS ֆորմատներով։ Չես պատկերացնում թե ինչ էֆեկտա.... Մինչև այդ գոյություն ունեցել է ու ունի DVD-Audio ձևաչափը, սակայն դա շատ թանկ հաճույք է, քանի որ շատ թանկ են սկավառակները և նաև բավական թանկ են որակյալ DVD-Audio նվագարկիչները։
Գիտեք, ես Ժառին հենց դրա համար եմ սիրում, որ այդ մարդը միշտ ինչ որ նոր բաներ է փնտրում ու նորարարություններ է մտցնում երաժշտության բնագավառում։ Կոնսերվատիվ ու «լռված» մարդ չի։ Չի բավարարվում հասածով, այլ միշտ ձգտում է առաջ նայել։ Իսկ իր ստեղծած գաղափարներն էլ միշտ պրակտիկ են ու մատչելի։
Ժառը մի անգամ ասել է, որ մինչև հիմա՝ ապրելով 60 տարի, դեռ իրեն չի համարում կայացած անհատ։ Երևի հենց դա էլ պատճառներից մեկն է, որ նա այդքան հետաքրքիր մտահղացումներ է ունենում և նման ոչ սովորական երաժշտություն ստեղծագործում։
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (05.06.2009)
Չգիտեմ, ինչու, այս երգի հետ են ասոցիացիաներ առաջանում
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ի վերջո, Ժան Միշել Ժառը արժանի ուշադրություն հրավիրեց իր պաշտոնական վեբ կայքին
www.jeanmicheljarre.com
Կայքը բազմալեզու է։ Կայքի տեղեկությունների զգալի մասը թարգմանված է նաև ռուսերեն լեզվով։
Ի դեպ, այս պաշտոնական կայքի LINKS բաժնում, կա նաև հայկական կայքը
Բան չհասկացա սայթից։
Ինչ–որ դատարկ կիսատ պռատ բան էր ոնց–որ, IE-ի վրա էլ error էր գցում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ (07.08.2009)
Մի գուցե քո բրաուզերից է Արշակ ջան։ Որովհետև ես շատ հաճախ եմ մտնում ու երբեք էրոր չի տվել։
Ի դեպ, սա միակ կայքն է որում կան շատ մանրամասն ու հետաքրքիր տեղեկություններ Ժառի մասին, որոնք հնարավոր չի գտնել ուրիշ կայքերում, քանի որ այստեղ ինֆորմացիան առաջին ձեռքից է։ Ներկայացված է Ժառի մասին երբևէ գոյություն ունեցած ամենամանրամասն տեղեկությունները։
Այս կայքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երբեմն հենց ինքը Ժան Միշել Ժառը մասնակցում է ֆորումի քննարկումներին։ Ի դեպ կարող եմ հավաստիացնել որ դա բլեֆ չէ և ուրիշը չի մտնում իր նիկով։
Նորից մտա www.jeanmicheljarre.com կայքը, նախորդ անգամ փաստորեն էջի վերևի մենյուն չէի նկատել Կամ էլ չէր եղել։ Էդ պատճառով էլ բան չէի հասկացել, մտածում էի որևէ ինֆորմացիա տեսնելու միակ ճանապարհը տակի բաններն է։
Փաստորեն իրականում կայքը հեչ էլ դատարկ չի։
Բայց կայքի ձևավորումը դուրս չեկավ։ Imho հասարակ է, չի համապատասխանում Ժառի ոճին։ Իսկ այ հայկական կայքը (միայն ափսոս, որ տեքստերը հայերեն չեն)
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Jarre (11.08.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ