User Tag List

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 228 հատից

Թեմա: Ժան Միշել Ժառ/Jean Michel Jarre

  1. #31
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չգիտեի, որ Ժառի հայրն էլ է կոմպոզիտոր եղել...
    Շատ հայտնի ֆիլմեր կան, որոնց երաժշտությունը նա է գրել։ Օրինակ՝

    Я МЕЧТАЛА ОБ АФРИКЕ (2000)/I DREAMED OF AFRICA, Կիմ Բեսինջեր

    ПРОГУЛКА В ОБЛАКАХ (1995)/WALK IN THE CLOUDS Կիանու Ռիվզ

    МИСТЕР ДЖОУНС (1993)/MR. JONES Ռիչարդ Գիր

    ПРИЗРАК (ПРИВИДЕНИЕ) (1990)/GHOST Դեմի Մուր

    ОБЩЕСТВО МЕРТВЫХ ПОЭТОВ (1989)/DEAD POETS SOCIETY

    ГОРИЛЛЫ В ТУМАНЕ (1988)/GORILLAS IN THE MIST: THE STORY OF DIAN FOSSEY Սիգուրնի Ուիվեր

    Ի դեպ, որոշ հետաքրքիր տեղեկություններ նրա կյանքից կարող եք կարդալ այստեղ։ Զգուշացնում եմ, որ տեքստը սրբագրված չէ։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (28.04.2009), Ռուֆուս (31.03.2009)

  3. #32
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Քանի էս կողմերում ֆռֆռում եմ, գրեմ կարծիքս, մանավանդ որ հենց հիմա Ժար եմ լսում: Նոստալգիա: Ժարը բոմբ է: Ժարին ես համարում եմ էլէկտրոնային երաժշտության Բախը: Նրա հնչյունները խորն են, մասշտաբային, ընդգրկուն, միստիկական, տանում ա մի խոսքով: Ռոմանտիկ երանգներ էլ ունի: Անկրկնելի է: Լիքը սեր, խորհուրդ, քամի, տարերք, տիեզերք, թռչող ափսեներ, գալակտիկաներ, ուռենու թաց օրորվող ճյուղեր, բարդու խշշոց, ինչ ասես կա... էհ... կոնյակ խմեմ ու բաբաշ...
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.04.2009), Ռուֆուս (28.04.2009)

  5. #33
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժարին ես համարում եմ էլէկտրոնային երաժշտության Բախը:
    Եթե նկատել ես Ժառի ալբոմների մեծ մասը դասական երաժշտության նման կազմում են ընդամենը մի թեմա։ Օրինակ Oxygene-ը, Equinoxe-ը, Magnetic Fields-ը, Rendez-Vous-ն և այլ ալբոմների ստեղծագործությունները չունեն անգամ առանձին անվանումներ և միայն բաժանված են մասերի՝ Equinoxe Part 1 և այլն։ Իմ համար Ժառի երաժշտությունը դասական երաժշտություն է էլեկտրոնային գործիքներով։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրա հնչյունները խորն են, մասշտաբային, ընդգրկուն, միստիկական, տանում ա մի խոսքով: Ռոմանտիկ երանգներ էլ ունի: Անկրկնելի է: Լիքը սեր, խորհուրդ, քամի, տարերք, տիեզերք, թռչող ափսեներ, գալակտիկաներ, ուռենու թաց օրորվող ճյուղեր, բարդու խշշոց, ինչ ասես կա
    Դու ինձ հանդիպած այն եզակի մարդկանցից ես, ովքեր ուշադրություն են դարձնում հենց ձայների վրա։ Ժառը իր ժամանակի զգալի մասը անց է կացնում ձայներ մշակելու համար։ Եվ իր ստացած ձայները անզուգական են և թափանցում են հոգուդ ու սրտիդ ամենախորը տեղերը։

    Նրա ստեղծած ձայներից շատերը ինձ համար անըմբռնելի են։ Օրինակ Oxygene 4-ում օգտագործում է մի ձայն, որ ես չեմ կարողանում հասկանալ, որտեղ է, երբ է այն սկսվում և երբ ավարտվում։

    Անգամ այն ստեղծագործությունները, որոնք քննադատները համարում են չհաջողված, չեն կարող չհաջողված համարել այդ ստեղծագործություններում օգտագործված ձայները։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (28.04.2009), Վիշապ (29.04.2009)

  7. #34
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    … Իմ համար Ժառի երաժշտությունը դասական երաժշտություն է էլեկտրոնային գործիքներով։
    Չէ, ինչու՞, էլեկտրոնային ոճը հազիվ թե տեղավորվի դասական կամ ակադեմիական երաժշտության տիրույթում, համենայն դեպս Ժառի (կարծում էի թե Ժար է, բայց որ դու որպես բազում տարիներ շփված մարդ, Ժառ ես գրում, ուրեմն Ժառ) հնչյուններն ու կոմպիլյացիաները հազիվ թե կարողանաս նոտագրել, կամ ուսուցանել կոնսերվատորիայում։ Էլեկտրոնային ոճերի դասակարգումը քանի գնում ընդլայնվում է` Dub, Goa, House, Chillout, Illbient, Ambient, Psybient, Աստված գիտի թե էլ ինչ, ես էլ արդեն գլուխ չեմ հանում, բայց թող մեծամտություն չթվա, իմ կարծիքով էլեկտրոնային ոճերը գնահատում են միայն ուժեղ լսողություն ու երևակայություն ունեցող մելոմանները, որոնք ձայների մեջ խորհուրդներ են ընկալում, մոտավորապես այդպես։ Ինչպես ասենք տեսողական մեծ ընդունակություններ ունեցող մարդիկ գնահատում են համր աբստրակտ ֆիլմերը։
    Իսկ դասական երաժշտությունը իմ կարծիքով լրիվ այլ ոլորտ է, էլեկտրոնայինի հետ չխաչվող ու հետևաբար անհամեմատելի, սրանք տարբեր աշխարհներ են։ Դասականը մանրից մարդկության համար դառնում է հուշ, դրա վկայությունը ժամանակակից դասական կոմպոզիտորների սակավությունն է, ու ասենք Բախի անկրկնելիությունը արդեն երկու դար, Հենդելի մելանխոլիզմը դեռևս չի գերազանցվել, Վիվալդիի նման էլ ոչ ոք չի կարողանա նկարագրել գարնան զարթոնքը ու ձմռան փոթորիկը։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Իսկ այ էլեկտրոնայի ոճում արդեն ով ասես ստեղծագործում է, մեծամասամբ աղքատիկ բաներ են ստացում, բայց ժամանակի ընթացքում կֆիլտրվի ու դեռ հրաշալի երաժշտություններ կլսենք։
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ինձ հանդիպած այն եզակի մարդկանցից ես, ովքեր ուշադրություն են դարձնում հենց ձայների վրա։ Ժառը իր ժամանակի զգալի մասը անց է կացնում ձայներ մշակելու համար։ Եվ իր ստացած ձայները անզուգական են և թափանցում են հոգուդ ու սրտիդ ամենախորը տեղերը։

    Նրա ստեղծած ձայներից շատերը ինձ համար անըմբռնելի են։ Օրինակ Oxygene 4-ում օգտագործում է մի ձայն, որ ես չեմ կարողանում հասկանալ, որտեղ է, երբ է այն սկսվում և երբ ավարտվում։

    Անգամ այն ստեղծագործությունները, որոնք քննադատները համարում են չհաջողված, չեն կարող չհաջողված համարել այդ ստեղծագործություններում օգտագործված ձայները։
    Շնորհակալ եմ Ես ձայներից նույնիսկ երբեմն հուզմունքից լաց եմ լինում, չնայած տղամարդ հալիս Իսկ Ժառի երկրպագու եմ դեռ փոքրուց, երբ մեր բարի ու սովետական հեռուստատեսությունով ցուցադրում էին Ժառի համերգները, թե ոնց էր նվագում լազերային փնջերով, կամ տերմենվոքսի վրա… էկզոտիկա էր։ Շնորհակալություն այսպիսի բարի թեմայի համար։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (29.04.2009), Ռուֆուս (29.04.2009)

  9. #35
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Equinox 4 բոմբա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (29.04.2009)

  11. #36
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում էի թե Ժար է, բայց որ դու որպես բազում տարիներ շփված մարդ, Ժառ ես գրում, ուրեմն Ժառ
    Մերսի վստահության համար, բայց դու ավելի ճիշտ ես։ Հայերեն քերականության կանոնների համաձայն պետք է լինի՝ Ժար։ Բայց ես Ժառ եմ ասում զուտ անձնական պատճառներից ելնելով։ Պատճառներից մեկն այն է, որ արդեն 22 տարի է ինքը իմ համար Ժառ է, կամ՝ Ժառէ։ Ուստի ինձ համար ավելի հարազատ է այդ ձևը։ (Հուսով եմ կներեք, որ իմ նախասիրությունների պատճառով աղավաղում եմ հայոց լեզուն)։
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    թող մեծամտություն չթվա, իմ կարծիքով էլեկտրոնային ոճերը գնահատում են միայն ուժեղ լսողություն ու երևակայություն ունեցող մելոմանները, որոնք ձայների մեջ խորհուրդներ են ընկալում
    Մեծամտություն չէ՛։ Շատ ճիշտ ես։ Դու այս նախադասությամբ արտահայտեցիր այն, ինչ ես չէի համարձակվում բարձրաձայն ասել, իմ վախերի, անվստահության, թերարժեքության զգացումի և կոմպլեքսավորված լինելու պատճառով։ Ինձ միշտ թվում էր, որ եթե «խելացի» մարդիկ չեն սիրում Ժառին, կամ համարում են պրիմտիվ, ուրեմն ճիշտը իրենք են, իսկ ես պարզապես սխալվում եմ։ Այնպես, որ պերսոնալ շնորհակալություն այս գրառմանդ համար
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ձայներից նույնիսկ երբեմն հուզմունքից լաց եմ լինում, չնայած տղամարդ հալիս
    Ժառի ձայները իմ վրա էլ կախարդական ազդեցություն են գործում։ Մի առիթով ինքը ասել է, որ իր համար երաժշտությունը նման է հոգևոր թմրադեղի...
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Equinox 4 բոմբա
    Թեև ինձ համար Ժառի բոլոր ստեղծագործությունները անհամեմատելի են և հավասարապես լավը, բայց Equinoxe 4-ը իմ սրտում միշտ հատուկ տեղ է գրավել։ Իսկ դու գիտե՞ս որ կան Equinoxe 4-ի մի քանի տարբերակներ՝ 1) պաշտոնական ալբոմի ձայնագրությունը 2) The Best of ալբոմի տարբերակը և 3) AERO ալբոմի բոլորովին նոր վերսիան։ Այս նշածներս Ժառի կատարումներով են, բայց կան նաև բազմաթիվ հետաքրքիր ռեմիքսներ, այդ թվում նաև ֆրանսիացի հայտնի ռոք գիտարիստ՝ Պատրիք Ռոնադայի կատարմամբ՝ էլեկտրոկիթառով, որը ինձ շա՜տ է դուր գալիս։

    Ի դեպ, եթե կազմակերպվի հանդիպում նվիրված Ժառին և իր ստեղծագործություններին, կուզե՞ք ներկա գտնվել։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 29.04.2009, 20:29:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (29.04.2009), Վիշապ (29.04.2009)

  13. #37
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Ճիշտն ասած տեղյակ չէի Equinox 4-ի տարբերակների մասին:
    Ռեմիքսները որտեղից կարելի է download անել?

  14. #38
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած տեղյակ չէի Equinox 4-ի տարբերակների մասին:
    Ռեմիքսները որտեղից կարելի է download անել?
    Ministr ջան, ես քեզ համար կարող եմ ձայնագրել և DVD-ով տալ ահագին լավ ու հետաքրքիր գործեր MP3-ով։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (29.04.2009)

  16. #39
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ministr ջան, ես քեզ համար կարող եմ ձայնագրել և DVD-ով տալ ահագին լավ ու հետաքրքիր գործեր MP3-ով։
    Մերսի Jaree ջան , բայց քեզ շատ նեղություն չտալու համար ինտերնետում չկա քաշեմ?

  17. #40
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի Jaree ջան , բայց քեզ շատ նեղություն չտալու համար ինտերնետում չկա քաշեմ?
    AERO-ն կարող ես քաշել այստեղից։ Իսկ Պատրիկ Ռոնդայի հետինը չկա։ Իսկ այստեղ էլ կարող ես էլի ուրիշ հետաքրքիր բաներ գտնես Ժառից, բայց խորհուրդ կտամ քաշել Jean Michel Jarre Discography 1972 - 2007 Mp3 192 kbps-ն։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (29.04.2009)

  19. #41
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մերսիներ ապ, տեսնեմ ինչա ինչ չի դուրս գա կխնդրեմ նեղություն քաշես էն dvd-ն գրես (աներեսություն չլնի

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (29.04.2009)

  21. #42
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսիներ ապ, տեսնեմ ինչա ինչ չի դուրս գա կխնդրեմ նեղություն քաշես էն dvd-ն գրես (աներեսություն չլնի
    Սիրով կանեմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (29.04.2009)

  23. #43
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Հայեր, եթե ունեք անսահմանափակ ինտերնետ, ապա տորենտով կարող եք Ժարի ողջ դիսկոգրաֆիան քաշել, օրինակ այստեղից՝ Jean Michel Jarre Full Discography
    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.05.2009)

  25. #44
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Այսօրվանից մեկնարկում է Ժան Միշել Ժառի 2009-2010 թթ. համաշխարհային շրջագայության առաջին մասը։ Դիտե՛ք Ժառի ուղերձը։


  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (05.05.2009)

  27. #45
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժան Միշել Ժառ

    Իսկ այժմ դիտեք մի քանի կադր երեկվա համերգից։ Բայց մինչ այդ մի հիշեցում. Ժառը հայտարարել էր, որ այս շրջագայության ժամանակ օգտագործելու է մինչ այդ երբեք չօգտագործված լուսալազերային տեխնիկա և ձայնական համակարգ։ Անգամ այս սիրողական նկարահանումները շատ բան են ասում։







    Եվ վերջում հատուկ ministr-ի և Equinoxe ալբոմի բոլոր սիրահարների համար՝ Equinoxe 4

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (18.12.2009)

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միշել Ռոշե (Michel Rauscher)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.09.2013, 22:30
  2. Ժան Միշել Պրիո (Jean-Michelle Priaux)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.05.2010, 00:13
  3. Միշել Գրանժե
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 27.06.2009, 09:23
  4. Միշել Ուելբեք
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.06.2009, 04:43
  5. Jarre.am - Ժան Միշել Ժառ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2009, 13:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •