Ճիշտն ասած ինձ թվաց Ժառը համերգին չի գնացել ու մի քիչ էլ զարմացա, որովհետև նկատել եմ, որ Ժառի ոչ մի համերգ բաց չի թողնում:![]()
Ճիշտն ասած ինձ թվաց Ժառը համերգին չի գնացել ու մի քիչ էլ զարմացա, որովհետև նկատել եմ, որ Ժառի ոչ մի համերգ բաց չի թողնում:![]()
Վերջին խմբագրող՝ Kita: 03.07.2011, 17:12:
մեր Jarre տեսնում ես![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Հա, տեսնում եմ einnA ջանՃիշտն ասած էս Ժառերի մեջ ես էլ արդեն շշկռվեց, թե ով ով ա
Valentina ջան, Equinoxe 4-ը շատ լավն էր։ Բա որ վիզուալ էֆեկտները տեսնեսԵս Յութուբի իմ ալիքում գցում եմ ամբողջ համերգը։ Ուղղակի ինտերնետս ահավոր վատն է դրա համար չեմ հասցրել դեռ։ Բայց Equinoxe 4-ը որպես հատուկ պատվեր հաջորդը կգցեմ։ Հեսա հասցեն կարող ես մտնել ու նայել http://www.youtube.com/user/JARREmenoid?feature=mhee
ՆանՍ (03.07.2011)
einnA (05.07.2011), Moonwalker (05.07.2011), Ամպ (05.07.2011), ՆանՍ (05.07.2011)
Արթ ջան հրաշք համերգ ա. Ժառի երաժշտությունը անպատմելի ձգողականություն ունի, լրիվ իր մեջ ա կլանում հանդիսատեսին, ու ոնցոր նայելիս սիրտդ տեղից թռնի դուրս...Խոնարհվում եմ ես տենց տաղանդի առջև![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Jarre (05.07.2011)
Ժան Միշել Ժառի հայկական ակումբը սիրով ներկայացնում է Ժան Միշել Ժառի հարցազրույցը, որը տպագրվել է հայկական ամսագրերից մեկում (Prime հունիս-հուլիս, 2011 թ.)։
Հոդվածից հատկապես առանձնացնում եմ այս միտքը.
Էջ 1Ցուցահանդեսի պատվավոր հյուրերն էին.... և հայալեզու ամենամեծ ինտերնետային ֆորումի՝ «Դար» ակումբի հիմնադիրներն ու անդամները, ում նշանաբանն է՝ «Պահպանենք հայ գիրն ու գրականությունը»։
Էջ 2
Էջ 3
Էջ 4
Էջ 5
Էջ 6
![]()
Ինչ էլ նման եք իրար Ժառ ջան , մենակ թե մ, քիչ բարձրահասակ ես
![]()
Մի քիչ ավելի մեծ հանարավոր չի՞ տեղադրել, տառերը մանր են, դժվարանում եմ կարդալ ամբողջը:
Jarre (24.07.2011)
Souvenir of China- Ի՜նչ լավն է... Արդեն ահագին ժամանակ է սա եմ լսում:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Ժան Միշել Ժառի անունն իհարկե ինձ համար նորություն չէր, լսել էի նրա մասին, բայց երաժշտությունը չէի ուսումնասիրել:
Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 30-ից, երբ դիտեցի մե՛ր Jarreի կողմից պատրաստված այս տեսահոլովակը...
...ոչ միայն հիացած էի այլեւ շատ էի ուրախացել, ախր սա ոչ այլ ոք էր քան հենց ինքը՝ Space խմբի ղեկավարը... փաստորեն ես որոշակիորեն ծանոթ էի Ժառի ստեղծագործություններին:Շատ եմ սիրում սրանք:
![]()
Այս երկու Oxygene-ներին էլ էի ծանոթ:
Բայց որ ճիշտն ասեմ, Oxygene 12-ը մի ուրիշ տարբերակով էի լսել ու այդ մի կատարումը չեմ գտնում, նույնիսկ ստեղծագործության անումը չգիտեի: Սա կարծես ձեւափոխված տարբերակը լինիհամենայն դեպս առաջին լսածս ավելի շատ էի սիրում:
Նաեւ մե՛ր Ժառի օգնությամբ գտա տեսահոլովակում հնչող երաժշտությունները:![]()
Հիմա Ժան Միշել Ժառը ինձ համար շաաաատ հաճելի ու հետաքրքիր բացահայտում է: Անպայման ուսումնասիրելու եմ իր ստեղծագործությունները եւ կարդալու եմ այս թեման:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Smokie, շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Մի քանի մեկնաբանություններ էլ իմ կողմից
Space-ի հիմնադիրն է Դիդիե Մարուանին (Didier Marouani)։ Իրանք իրար իրոք նման են, բայց ես մինչև հիմա չեմ հանդիպել որևէ փաստի, որ Ժառը Space խմբի հիմնադրման ու ստեղծագործական գործունեության հետ որևէ կապ է ունեցել։ Մամուլը երբեմն Ժառին ու Դիդիեյին ներկայացնում է որպես թշնամիներ։ Ես կարդացել եմ մի քանի ինետրվյուներ, որտեղ իբր թե Դիդիերը Ժառին անպատվում է։ Սակայն Դիդիեն ժխտում է, որ ինքըն այպիսի բան է ասել։
Ինտերնետս դանդաղ է, այդ պատճառով միայն սկիզբը լսեցի։ Դա հենց ալբոմի օրիգինալ տարբերակն է։ Բայց կան բազմաթիվ ռեմիքսներ։ Գուցե այդ ռեմիքսներից մեկն ես լսել։
Կարծում եմ, որ Ժառի երկրորդ Oxygene ալբոմը (Oxygene 7-13) մեծ նշանակություն ունի էլեկտրոնային երաժշտության պատմության մեջ, քանի որ ես այդ ալբոմը համարում եմ հին սերունդի և գերժամանակակից սինթեզատորների լավագույն համադրում։
Բազմաթիվ հայտնի DJ-ներ այս ալբոմի ստեղծագործությունները ներկայացրեցին որպես ռեմիքս սինգլներ։ Ինձ ամենաշատը դուր են գալիս DJ Sash-ի և Dado-ի մշակումները։
Ժառի գործերում շատ հետաքրքիր կարող է լինել, եթե փորձես բացահայտել ստեղծագործությունների բոլոր շերտերը՝ layer-ները։ Օրինակ Oxygene ալբոմում Ժառը գործածում է մոտ 70 էլեկտրոնային գործիք ու շատ հարուստ է ձայներով։ Ժառի երևի թե բոլոր ստեղծագործությունները բաղկացած են բազմաթիվ շերտերից ու լսելու ընթացքում դրանք հայտնաբերելը, իսկապես շատ հետաքրքիր է։
Իմ ռուս ընկերներից երկուսը այնքան ուշադիր են լսել, որ մի քանի ալբոմներում հայտնաբերել են հստակ բառեր։ Դրանցից երկուսը ռուսրեն բառեր են։
Մի խոսքով, Ժառը իմ համար ոչ թե երաժիշտ է, այլ ձայների գիտնական![]()
Smokie (12.01.2012)
Way, սա Souvenir of China-ի կատարումն է Դանիայի համերգի ժամանակ։ Այս համերգը նվիրված է քամուն։ Համերգի կազմակերպիչների խոսքերով սա աշխարհի առաջին շոու համերգն է, որի ողջ էներգիան ստացվել է հողմնաղացների ստեղծած էներգիայով։ Ու Ժառը իր բոլոր ստեղծագործությունները այս համերգի ժամանակ ներկայացրեց քամիավարիԱյստեղ Souvenir of China-ն սկսվում է երկար նախաբանով, որը ժառը նվագում է էլեկտրոնային ֆլեյտայով։ Ես շատ շատ եմ հավանում, գուցե քո դուրն էլ գա։
Smokie (12.01.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ