User Tag List

Էջ 13 16-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 228 հատից

Թեմա: Ժան Միշել Ժառ/Jean Michel Jarre

  1. #181
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղիղ Եթեր «ԴԱՐ» Ակումբում



    Մոնակոյի Արքա Ալբերտ Երկրորդի և նրա հարսնացու Շարլին Ուիթսթոքի ամուսնության կապակցությամբ ողջ աշխարհն ակատանտես կլինի աննախադեպ մի իրադարձության՝ ամուսնության տոնակատարությունների գլխավոր խորհրդանիշ հանդիսացող՝ Ժան Միշել Ժառի բացօթյա վիթխարի համերգային ծրագրին։

    Հուլիսի 1-ի գիշերը Մոնակոյի ամենայուրահատուկ և տեսարժան վայրերից մեկում՝ Հերկուլես նավահանգստում Ժան Միշել Ժառը կներկայացնի հայ-տեք բացօթյա համերգ։

    200 մետրանոց բեմը ողողված է լինելու Ժառի էլեկտրոնային երաժշտությամբ։ Համերգն ուղեկցվելու է ճոխ լուսային էֆեկտներով, HD վիդեո պրոեկցիաներով, հրավառությամբ և լազերային էֆեկտներով, որոնք ամբողջությամբ սինխրոնիզացվելու են Ժան Միշելի երաժշտության հետ։

    Համերգի տևողությունն է 2 ժամ։ Այն սկսվելու է 22:00 CTE (կենտրոնական եվրոպայի ժամանակացույց)։ Հայաստանի ժամանակով հուլիսի 2-ին ժամը 01:00։ Համերգը նկարահանվելու է 18 HD տեսախցիկներով և ուղիղ եթերով հեռարձակվելու է euronews հեռուստաալիքով և ինտերնետով։


    Ժան Միշել Ժառը, euronews-ը, «ԴԱՐ» Ակումբը և Ժան Միշել Ժառի հայկական ակումբը ձեզ մաղթում են համերգի հեռարձակման բարի և հաճելի դիտում։ Մեկ անգամ ևս շնորհակալություններ Chuk-ին հերթական անգամ օգնության ձեռք մեկնելու և ուղիղ եթերը տեխնիկապես հնարավոր դարձնելու համար

    Համերգի սկիզբ՝ հուլիսի 1, ժամը 22:00 CET, Երևանի ժամանակով՝ հուլիսի 2, ժամը 01:00

    Հեռարձակման սկիզբ 21:00 CET, Երևանի ժամանակով՝ 00:00



    Սեղմել պանելի վրայի play կոճակը և ոչ թե էկրանի վրա երևացողը։


    Live video chat by Ustream

    ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Հեռարձակման համար ընտրված է միջին որակը՝ 480px wide։ Ձեր ինտերնետի արագության և որակի պատճառով հնարավոր է հեռարձակումը լինի անորակ կամ կտրտված։ Նաև հնարավոր է հեռարձակման ժամանակի աննշան փոփոխություններ՝ euronews հեռուստաընկերության կողմից։

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.07.2011), Chuk (02.07.2011), einnA (02.07.2011), helium (04.07.2011), Inna (02.07.2011), matlev (02.07.2011), Moonwalker (02.07.2011), Valentina (02.07.2011), Ամպ (02.07.2011), հովարս (02.07.2011), ՆանՍ (03.07.2011)

  3. #182
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    euronews-ն արդեն լուսաբանում է, սկսել է love story-ից
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.07.2011)

  5. #183
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լռիվ պատահական ալիքի վրա ընկա, հիմա նայում ենք մամայի հետ, շատ լավ է ստացվել
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.07.2011)

  7. #184
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    լռիվ պատահական ալիքի վրա ընկա, հիմա նայում ենք մամայի հետ, շատ լավ է ստացվել
    Իսկապես լավ էր։ Իհարկե իմ ակնկալիքներն ավելին էին, բայց իսկապես լավ էր։ Ժառը վերադարձրեց իր առաջվա փայլը և համբավը։

  8. #185
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արթ ջան չեմ իմանում դու ինչ էիր ակնկալում, որ մի քիչ ավելին էիր սպասում բայց ես, որ հաղթահարեցի ինձ բթացնող քունս ու մինչև վերջ նայեցի, արդեն ամեն ինչ ասում է

    Հրաշալի ու ապշեցնելու չափ ճոխ շոու: Գույները, բեմական ակուստիկան, հնչողությունը, տիրող մի տեսակ մոգական, մարդկանց լրիվ կախարդած մթնոլորտը մինչև վերջ սպասումի մեջ պահեց: Տեղ-տեղ գիշերվա կես պարելու պոռթկումներ ունեցա

    Թերեմինով մասերն էլ էին հետաքրքիր, բայց ինձ հետաքրքրեց էն մասը, որ ինքը ինչ-որ աներևույթ լարերի վրա էր նվագում: Էտ ինչ էր?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.07.2011)

  10. #186
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Է՜հ... փաստորեն Ժառն էլ հարսանիք նվագեց էլի

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.07.2011)

  12. #187
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Է՜հ... փաստորեն Ժառն էլ հարսանիք նվագեց էլի
    ես չպատասխանեմ, թող Արթուրն արձագանքի, եթե հարկ կհամարի

    հ.գ. ափսոս Արթ քո թեման է
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.07.2011)

  14. #188
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    ես չպատասխանեմ, թող Արթուրն արձագանքի, եթե հարկ կհամարի

    հ.գ. ափսոս Արթ քո թեման է
    Ասածս բացարձակ կատակերգական ժանրում էր։ Ժառին ինքս էլ շատ սիրում եմ։
    Դէ իսկ Արթուրը հաստատ ոչ ոքի կուռքերի դասին չի կարգի։

  15. #189
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Է՜հ... փաստորեն Ժառն էլ հարսանիք նվագեց էլի


    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս բացարձակ կատակերգական ժանրում էր։ Ժառին ինքս էլ շատ սիրում եմ։
    Դէ իսկ Արթուրը հաստատ ոչ ոքի կուռքերի դասին չի կարգի։
    Հա, Նետ ջան, իհարկե հասկացել եմ հումորը։ Չնայած անկեղծ ասած ես էլ եմ ամբողջ օրը կնոջս նույն բանն ասում

    Իսկ կուռքի պահով լրիվ համաձայն եմ։ Ես իր արվեստն ու երաժշտությունն եմ շատ սիրում։ Նաև իր հետ անձամբ ծանոթանալուց հետո հարգում եմ նաև որպես մարդ։

    Իսկ einnA-ն հավանաբար նկատի է ունեցել այն, որ դա ավելի շատ պետական տոնախմբություն էր, քան երկու մարդկանց հարսանիք։ Վերջիվերջո կայսերական երկիր է Մոնակոն և ամուսնանում է իրենց կայսրը։ Էտ ոնց որ էն հին ժամանակները լինի կամ հեքիաթային ինչ որ բան


    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ ջան չեմ իմանում դու ինչ էիր ակնկալում, որ մի քիչ ավելին էիր սպասում
    Ան ջան, «դասական» Ժառը ժամանակին օգտագործում էր ֆիլհարմոնիկ նվագախմբեր, հսկայական երգչախմբեր։ Մի խոսքով, բացի երաժշտական հաճույքից նաև վիզուալ հաճույք էիր ստանում բեմի վրայի «մասսովկայից»։ Էս ասածիս իդեալական օրինակներն են 1986 թ.-ի Լիոնի, 1988 թ.-ի Լոնդոնի և 1995 թվականի Էյֆելյան աշխատարակի համերգները։ Միայն երաժիշտների ու խոռի շատությունից արդեն ահավոր տպավորվում ես, իսկ երաժշտության որակի մասին էլ չեմ խոսում։

    Ուղղակի ակնկալում էի, որ էս անգամ էլ տենց մի բան կանի։

    Չնայած (դե ոնց կարամ Ժառին փնովեմ) իր ոճը հենց սա է։ Էլեկրոնային է ուրեմն թող մաքուր էլեկտրոնային ներկայացնի։

    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ես, որ հաղթահարեցի ինձ բթացնող քունս ու մինչև վերջ նայեցի, արդեն ամեն ինչ ասում է
    Ապրե՛ս, Ան ջան։ Ուրախ եմ, որ այդքան հավանել ես և որ արտահայտվեցիր թեմայում, դա ինձ համար շատ կարևոր է

    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրաշալի ու ապշեցնելու չափ ճոխ շոու: Գույները, բեմական ակուստիկան, հնչողությունը, տիրող մի տեսակ մոգական, մարդկանց լրիվ կախարդած մթնոլորտը մինչև վերջ սպասումի մեջ պահեց: Տեղ-տեղ գիշերվա կես պարելու պոռթկումներ ունեցա
    Նկատեցի՞ր մարդիկ էլ որքան տպավորված էին ու հիացած։ Իսկ եվրոպացի հանդիսատեսը շոուների հարցում բավական պահանջկոտ է։ Իմ ուշադրությունը գրավեց Շարլինի ոգևորվածությունը և հիացմունքը, թե՛ Ժառով և թե՛ շոույով։ Ան, նկատում ե՞ս, ոնց որ էն սերիալ նայող տատիկների զրույց լինի

    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերեմինով մասերն էլ էին հետաքրքիր, բայց ինձ հետաքրքրեց էն մասը, որ ինքը ինչ-որ աներևույթ լարերի վրա էր նվագում: Էտ ինչ էր?
    Ան ջան, աներևույթ լարերը դա լազերային քնարն է (лазерная арфа, laser harp)։ Դա կարծես թե լինի midi keyboard։ Այսինքն կարճ ասած այդ լազերները տանում են ստեղների դերը։ Այդ լազերները հատուկ սարքի միջոցով միացված է սինթեզատորին։ Հպվելով լազերին նույն բանն է ինչ սեղմես սինթեզատորի կնոպկան։ Ինչպես հասկացար դա ավելի շատ բեմի գործիք է։ Այսօր այդ գործիքը տարածում է գտնում, սակայն այն համերգների ժամանակ առաջին անգամ գործածեց Ժան Միշել Ժառը 1981 թվականին Չինաստանի տուրնեի ժամանակ։

    Ժառի հետ կապված էնքան հետաքրքիր փաստեր կան։ Ի դեպ, մի քիչ հպարտանամ։ Ես մոտ մեկ տարի առաժ նամակ էի ուղարկել Եվրոնյուզին և հայտնել, որ Ժառը մեր ժամանակակից երաժիշտների մեջ ամենակարկառուն դեմքերից մեկն է՝ իր գաղափարներով, երաժշտությամբ և համերգներով։ Եվ արտահայտել էի կարծիքս, որ ճիշտ կլինի, եթե իր գործունեությունը գոնե ինչ որ չափով լուսաբանեն՝ մանավանդ, որ դրանք հաճախ կապված են լինում բավականին լուրջ իրադարձությունների հետ։ Ու մեկ էլ պատկերացնո՞ւմ եք իմ ապշանքը, երբ կարդացի, որ Եվրոնյուզը հատուկ համագործակցություն է սկսել Ժառի հետ Իհարկե իմ ու քո կողմից առնվազն երեխայություն կլինի դա կապել իմ նամակի հետ, բայց զատո լավ զգացի, որ մեկ տարի առաջ նկատեցի այն ինչն այսօր դարձավ իրականություն Հիմա էլ որոշել եմ National Georaphics-ին գրեմ, որ Ժառի համերգների կազմակերպման մասին մի հաղորդում պատրաստեն, քանի որ իրենց ունեն նման թեմաների նվիրված հաղորդումներ։

    Ան ջան, երկար-բարակ գրելուս համար ներողություն։ Պարզապես հազիվ գտա քեզ որ կամավոր համաձայն ես Ժառի մասին խոսել

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (03.07.2011), Valentina (03.07.2011), Ամպ (04.07.2011), Արևհատիկ (04.07.2011), Նետ (03.07.2011)

  17. #190
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատեցի՞ր մարդիկ էլ որքան տպավորված էին ու հիացած։ Իսկ եվրոպացի հանդիսատեսը շոուների հարցում բավական պահանջկոտ է։ Իմ ուշադրությունը գրավեց Շարլինի ոգևորվածությունը և հիացմունքը, թե՛ Ժառով և թե՛ շոույով։ Ան, նկատում ե՞ս, ոնց որ էն սերիալ նայող տատիկների զրույց լինի
    Արթ, բայց դու արքայազնի շարժումները տեսար ռիթմիկ
    վայ ես սենց տնավարի զրույցներ շատ եմ սիրում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան, աներևույթ լարերը դա լազերային քնարն է (лазерная арфа, laser harp)։ Դա կարծես թե լինի midi keyboard։ Այսինքն կարճ ասած այդ լազերները տանում են ստեղների դերը։ Այդ լազերները հատուկ սարքի միջոցով միացված է սինթեզատորին։ Հպվելով լազերին նույն բանն է ինչ սեղմես սինթեզատորի կնոպկան։ Ինչպես հասկացար դա ավելի շատ բեմի գործիք է։ Այսօր այդ գործիքը տարածում է գտնում, սակայն այն համերգների ժամանակ առաջին անգամ գործածեց Ժան Միշել Ժառը 1981 թվականին Չինաստանի տուրնեի ժամանակ։
    Ես նման մի բան պատկերացնում էի: Տպավորությունը ազդու էր: Ամեն դեպքում, եթե չաշխատեր տպավորություն գործելու վրա, համաձայնի, որ մենակ զուտ երաժշտությամբ, չէր կարողանա հանդիսատեսին էտ կարգի ոգևորված պահեր:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան, երկար-բարակ գրելուս համար ներողություն։ Պարզապես հազիվ գտա քեզ որ կամավոր համաձայն ես Ժառի մասին խոսել
    ես միշտ ներկա ափսոս խոսք տված դիսկդ հիմա հաստատ ուրիշին է հասել
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (03.07.2011)

  19. #191
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ, բայց դու արքայազնի շարժումները տեսար ռիթմիկ
    վայ ես սենց տնավարի զրույցներ շատ եմ սիրում

    Ես էլ եմ ուզում էս զրույցին մասնակցեմ
    Ուղղակի համերգը չկաողացա լրիվ նայել, մի ժամ բայց նայել եմ: Սպասեցի սպասեցի, իմ սիրած Equinoxe 4 լսեմ, էն էլ վերջը քնեցի:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (03.07.2011), Jarre (03.07.2011)

  21. #192
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Valentina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ ուզում էս զրույցին մասնակցեմ
    Ուղղակի համերգը չկաողացա լրիվ նայել, մի ժամ բայց նայել եմ: Սպասեցի սպասեցի, իմ սիրած Equinoxe 4 լսեմ, էն էլ վերջը քնեցի:
    բա դու հասցրեցիր էն այլմոլորակայիների չՌած աչքերը տեսնել? էնքան էլ շուտ-շուտ էին գնում-գալիս
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (03.07.2011)

  23. #193
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    բա դու հասցրեցիր էն այլմոլորակայիների չՌած աչքերը տեսնել? էնքան էլ շուտ-շուտ էին գնում-գալիս
    Այլմոլորակայիննե՞ր, չէ՜, չեմ տեսել: Էտ էքսքլյուզիվ հյուրեր են եղե՞լ:
    Բայց որ օդի մեջ նվագում էր Ժառը այ դա հասցրել եմ նայել:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (03.07.2011)

  25. #194
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Valentina-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլմոլորակայիննե՞ր, չէ՜, չեմ տեսել: Էտ էքսքլյուզիվ հյուրեր են եղե՞լ:
    Բայց որ օդի մեջ նվագում էր Ժառը այ դա հասցրել եմ նայել:
    էխ, էխ... կարևոր մասերը բաց ես թողել բա գալիս-գնում էին: Մեր Jarre-ին էլ չտեսար
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  26. #195
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    էխ, էխ... կարևոր մասերը բաց ես թողել բա գալիս-գնում էին: Մեր Jarre-ին էլ չտեսար
    Համերգը պետքա որ Յութուբում գտնեմ լավ դա վաղը կփնտրեմ:
    Ակումբի Ժառի մասինա խոսքը չէ՞ :

Էջ 13 16-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միշել Ռոշե (Michel Rauscher)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.09.2013, 22:30
  2. Ժան Միշել Պրիո (Jean-Michelle Priaux)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.05.2010, 00:13
  3. Միշել Գրանժե
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 27.06.2009, 09:23
  4. Միշել Ուելբեք
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.06.2009, 04:43
  5. Jarre.am - Ժան Միշել Ժառ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2009, 13:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •