Ուղիղ Եթեր «ԴԱՐ» Ակումբում
Մոնակոյի Արքա Ալբերտ Երկրորդի և նրա հարսնացու Շարլին Ուիթսթոքի ամուսնության կապակցությամբ ողջ աշխարհն ակատանտես կլինի աննախադեպ մի իրադարձության՝ ամուսնության տոնակատարությունների գլխավոր խորհրդանիշ հանդիսացող՝ Ժան Միշել Ժառի բացօթյա վիթխարի համերգային ծրագրին։
Հուլիսի 1-ի գիշերը Մոնակոյի ամենայուրահատուկ և տեսարժան վայրերից մեկում՝ Հերկուլես նավահանգստում Ժան Միշել Ժառը կներկայացնի հայ-տեք բացօթյա համերգ։
200 մետրանոց բեմը ողողված է լինելու Ժառի էլեկտրոնային երաժշտությամբ։ Համերգն ուղեկցվելու է ճոխ լուսային էֆեկտներով, HD վիդեո պրոեկցիաներով, հրավառությամբ և լազերային էֆեկտներով, որոնք ամբողջությամբ սինխրոնիզացվելու են Ժան Միշելի երաժշտության հետ։
Համերգի տևողությունն է 2 ժամ։ Այն սկսվելու է 22:00 CTE (կենտրոնական եվրոպայի ժամանակացույց)։ Հայաստանի ժամանակով հուլիսի 2-ին ժամը 01:00։ Համերգը նկարահանվելու է 18 HD տեսախցիկներով և ուղիղ եթերով հեռարձակվելու է euronews հեռուստաալիքով և ինտերնետով։
Ժան Միշել Ժառը, euronews-ը, «ԴԱՐ» Ակումբը և Ժան Միշել Ժառի հայկական ակումբը ձեզ մաղթում են համերգի հեռարձակման բարի և հաճելի դիտում։ Մեկ անգամ ևս շնորհակալություններ Chuk-ին հերթական անգամ օգնության ձեռք մեկնելու և ուղիղ եթերը տեխնիկապես հնարավոր դարձնելու համար
Համերգի սկիզբ՝ հուլիսի 1, ժամը 22:00 CET, Երևանի ժամանակով՝ հուլիսի 2, ժամը 01:00
Հեռարձակման սկիզբ 21:00 CET, Երևանի ժամանակով՝ 00:00
Սեղմել պանելի վրայի play կոճակը և ոչ թե էկրանի վրա երևացողը։
Live video chat by Ustream
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Հեռարձակման համար ընտրված է միջին որակը՝ 480px wide։ Ձեր ինտերնետի արագության և որակի պատճառով հնարավոր է հեռարձակումը լինի անորակ կամ կտրտված։ Նաև հնարավոր է հեռարձակման ժամանակի աննշան փոփոխություններ՝ euronews հեռուստաընկերության կողմից։
Էջանիշներ