User Tag List

Էջ 12 16-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 228 հատից

Թեմա: Ժան Միշել Ժառ/Jean Michel Jarre

  1. #166
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթուր ջան, անչափ շնորհակալ եմ գրառմանդ համար, շատ ուրախ եմ, որ էդքան լավ ա անցել, դաժե մի պահ (բարի) նախանձով լցվեցի



    Լավ էլի, ինչ դաժան ա աշխարհը

    Շատ ապրես, որ մեր մասին էլ ես ասել, էնքան լավ զգացի, երբ պլակատի վրա իմ մականունն էլ տեսա Իսկ հայ արվեստը երևի թե ոչ ոք քեզանից լավ չէր կարողանա ներկայացնել Ժառին:

    Էլի նկարներ դիր էլի, մեկ էլ վիդեոներ
    Ահա ինչ որ հասցրել եմ նկարել «2Օ1Օ» տուրնեի համերգի ժամանակ։


  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ԿԳԴ (08.10.2010), ՆանՍ (06.10.2010)

  3. #167
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Վաղուց էի ուզում երկար - բարակ գրել այս թեմայում, բայց միշտ հավես չկար: Ու չեմ էլ գրի, քանի որ հիմա էլ չկա:
    Ասեմ որ, մի քնաի ամիս առաջ էր, ինչ հետաքրքրվեցի ու փնտրեցի, լսեցի Ժառ, ու աչքերս չռված մնացին:
    Ինձ համար պարզ դարձավ, որ արդեն երկար տարիներ Ժառի թաքուն երկրպագու եմ եղել: Ինչու թաքո՞ւն: Որովհետև համ սիրել եմ, համ չեմ իմացել որ դրանք Ժառի ստեղծագործություններն են: Միշտ մտածել եմ, թե ոնց կարող եմ գտնել, լսել ու գաղափար չեմ ունեցել, թե ոնց կարելի ա գտնել: Ու ոնց տեսնում եք՝ պատահական գտա:
    Հատկապես այսօր էր ինձ համար Ժառյան օր. ամբողջ օրը լսել եմ, երբ տանն եմ եղել:
    Շնորհակալություն, Ժառ (ակումբի):

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.11.2010), Դարք (24.11.2010), ՆանՍ (24.11.2010)

  5. #168
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեզ մերսի լսելու համար

    Փաստորեն Ժառնել է հայ

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատկապես այսօր էր ինձ համար Ժառյան օր.:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (24.11.2010)

  7. #169
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակավոր SACEM կազմակերպությունը Ժան Միշել Ժառին պարգևատրել է 2010 թվականի Գրան Պրի մրցանակով՝ էլեկտրոնային երաժշտության մեջ իր մեծ ներդրման համար։

    Պարգևատրման արարողությունը հեռարձակվելու է դեկտեմբերի 27-ին, ժամը 1:00-ին (Հայաստանի ժամանակով) France 4 հեռուստաալիքով։

    Իսկ մինչ այդ դիտեք հատված մրցանակաբաշխությունից։

    Ուշադրություն դարձրեք, որ Ժառը սկսեց կիրառել 3D պռոեկցիաներ, պատկերացնում եմ, թե ինչ տպավորություններ կունենանք նման համերգի ներկա գտնվելուց


  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեկադա (19.12.2010), Հարդ (19.12.2010), ՆանՍ (20.12.2010)

  9. #170
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդյունքների ամփոփում
    2010 թ. Ժան Միշել Ժառը Հայաստանում և աշխարհում







    Ամփոփելով 2010 թվականը թույլ տվեք սկզբից նշել Հայաստանին վերաբերող մի քանի հետաքրքիր տեղեկություններ։

    • 2010 թվականին երկու անգամ փորձ կատարվեց Ժան Միշել Ժառին Հայաստան հրավիրելու համար։ Բանակցությունները վարում էին հայաստանյան շոու բիզնեսի երկու մեծ գործակալություններ։ Սակայն ամենատարբեր պատճառներով համաձայնության գալ ցավոք չհաջողվեց։
      2010 թվականի հունիս ամսվա մեր հանդիպման ընթացքում Ժան Միշել Ժառը հույս հայտնեց, որ 2011-ին նրան կհաջողվի գալ։ Վստահ եմ կգնահատեք իր հումորը՝ «Եթե իմ համերգը ստացվի, ուրեմն Հայաստանը պատիվ կունենա դիմավորել ևս մեկ դիակի» Սակայն անմիջապես հետո ավելացրեց, որ դա հումոր է և որ ինքն իրեն չի համարում տարիքով մեծ (բայց դե արի էտքանը հայերին բացատրի )։ Վստահ եմ կհամաձայնվեք, որ համերգների ժամանակ իր ակտիվությունից և իր արտաքին տեսքից չես ասի, որ նա արդեն 63 տարեկան է։

       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար




    • Արդեն սկսվել և տարվում են լուրջ աշխատանքներ 2011 թվականին Հայաստանի անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումներում Ժան Միշել Ժառին ընդգրկելու համար։
      Ուրախ եմ ձեզ հայտնել, որ հունվար և փետրվար ամիսներին ես հրավիրված եմ Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող պետական հանձնաժողով և մեկ այլ կառավարական հանձնաժողով նրանց ներկայացնելու Ժան Միշել Ժառին Հայաստան հրավիրելու հնարավորություննները։ Հույսը լավ բան է, բայց անկեղծ ասած հաջողության հնարավորությունը ես գնահատում եմ ընդամենը 10-15% ոչ ավել Հիմա կմտածեք, բա այդ դեպքում ո՞րն է այս բանակցությունների իմաստը։ Պատասխան՝ ես անում եմ իմ ձեռքից եկածը, իմ լավագույնը՝ հույս ունենալով, որ այնուամենայնիվ ինչ որ հրաշքով ջանքերս հաջողությամբ կպսակվեն։ Իսկ եթե չստացվի՝ ոչինչ, գոնե կիմանամ, որ ինչ կարողացել արել եմ

    • 2010 թվականին Ժառի հայկական ակումբը ավարտեց Ժան Միշել Ժառին նվիրված հոդված-հարցազրույցի տեքստի մշակումը։ Մոտ երկու շաբաթ առաջ հայկական ամսագրերից մեկի գլխավոր խմբագրից ստացա հաստատում, որ այդ հոդված-հարցազցրույցը փետրվար ամսին լույս կտեսնի իրենց պարբերականում
      Մենք սա համարում ենք հաղթանակ, քանի որ անկեղծ ասած հայալեզու քիչց շատից նորմալ համարվող ամսագրերի բոլոր խմբագիրները արեցին հետևյալ պնդումը՝ «Մեզ ավելի ձեռ կտա Թիմոթիի և սպիտակցի Հայկոյի մասին հոդված տպել, քան քո Ժառի»։ Ես դեմ չեմ ո՛չ Թիմոթիին (չնայած չգիտեմ էլ, թե ով է), ո՛չ էլ սպիտակցի Ժառին, ուղղակի տխուր է նման պատասխան ստանալը

      Ակամայից միտքս եկան Ժառի երաժշտական կարիեռայի առաջին տարիները։ Երբ նա Oxygene-ի ձայանգրությամբ ստուդիայից ստուդիա էր գնում և առաջարկում, որ այդ ալբոմը թողարկեն ստանում էր հետևյալ պատասխանը՝ «Ի՜նչ անկապ երաժշտություն է՝ ոչ խոսք կա, ոչ նորմալ մեղեդի, իսկ անունն էլ գազի անուն՝ ԹԹՎԱԾԻՆ, կներես տղա ջան, բայց մեզ սենց բան չի հետաքրքրում»։ Դե իսկ հետո Oxygene-ը դարձավ լեգենդար ալբոմ ոչ միայն որպես Ժառի ալբոմ, այլ որպես երաժշտական բոլորովին նոր ոճի՝ էլեկտրոնային երաժշտության դասական, լեգենդար և այն ժամանակվա համար՝ նաև լավագույն ալբոմ։
      Չէ ճիշտ հասկացեք, ես ինձ չեմ համեմատում Ժառի հետ, կամ իմ հոդվածը իր երաժշտության հետ, քավ լիցի Ուղղակի էնպիսի տպավորություն է ստեղծվում, որ էտ մարդու ճակատին գրված ա, որ իրա հետ կապված ամեն ինչը պիտի դժվարությամբ լինի, թեև առաջին հայացքից պիտի որ իրանք ուրախ լինեն նման էքսքլյուզիվ հոդված տպագրելու համար։



    Այսքանը Հայաստանի մասին, իսկ հիմա մի քանի հիմնական տեղեկություններ։

    Ընդհանուր 2010 թվականից կարելի է առանձնացնել Ժառի հետ կապված հետևյալ իրադարձությունները և տվյալները։

    • Երաժշտության պատմության մեջ իր ներդրած մեծ ավանդի և հիանալի կարիեռայի համար արժանացավ MOJO (MOJO Lifetime Achievement Award) բրիտանական հեղինակավոր մրցանակի։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար



    • էլեկտրոնային երաժշտության մեջ իր մեծ ներդրման համար արժանացավ SACEM կազմակերպությա Գրան Պրի մրցանակի։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար



    • 2010-ին հաստատվեց և սկսեց գործել Jarre Technologies®-ը, որը ձևավորում և արտադրում է AEROSYSTEM անվանումը կրող բարձրակարգ iPhone ձայնային համակարգ։ Համակարգը մեծ պահանջարկ ունի եվրոպայում՝ չնայած իր բավական մեծ կլորիկ գնին՝ €799։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար




    2010 թվականին Ժան Միշել Ժառը ունեցավ բավականին հաջող համաշխարհային շրջագայություն.

    • 18 երկիր
    • 500.000 հանդիսատես
    • Եվ ավելի քան 70 ֆանտաստիկ ձայնային և լուսա-լազերային տեխնիկայով հագեցած համերգներ


    Դե, իսկ իմ անձնական ձեռքբերումն այն էր, որ կնոջս հետ միասին մասնակցեցինք այս 70 համերգներից մեկին և ունեցանք շատ հաճելի հանդիպում Ժան Միշել Ժառի հետ, որի ընթացքում էլ նա ընդունեց ԿԳԴ-ի պատրաստած հայկական հուշանվերները և գովեստի խոսքեր ասաց հայկական արվեստի մասին թուրք արվեստագետների մոտ։ Եվ բոլորս միասին համաձայնվեցինք, որ արվեստը կարող է անել այն, ինչ երբեք չի կարող անել քաղաքականությունը կամ կրոնը՝ միավորել տարբեր ռասաների, մշակույթների և ազգերի պատկանող մարդկանց՝ անգամ թշնամի։

    Ես անչափ ուրախ եմ, որ Ժառի երաժշտությունը վարակված և վիրուսավորված չէ ազգայնամոլական, ռասիստական և այլ ապականիչ գաղափարներով, այլ համամարդկային է և շոշափում է համամարդկային խնդիրներ և արժեքներ, ինչն էլ միավորում է իր տարբեր ազգերի երկրպագուներին և սիրահարներին։

    Դե ինչ, կհանդիպենք 2011-ին

    Լավ մնացեք, սիրելիներ ջաներ

    Անկեղծ սիրով և հարգանքով՝
    Ժան Միշել Ժառի
    Հայկական Ակումբ

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (31.12.2010), Chuk (31.12.2010), einnA (01.01.2011), helium (31.12.2010), Moonwalker (31.12.2010), ԿԳԴ (31.12.2010), Հայկօ (06.01.2011), Հարդ (31.12.2010), ՆանՍ (06.05.2011), Ներսես_AM (01.01.2011)

  11. #171
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն սենց.

    Մայիսի 30-ին Francis Dreyfus լեյբըլը թողարկում է 2 CD-ով Ժան Միշելի լավագույն գործերը և մինչթթվածնային գործերի հավաքածուն՝ Essentials & Rarities անվամբ ալբոմներով։ Իմ կարծիքով առավել հետաքրքիր են լինելու Rarities սկավառակի ստեղծագործությունները, քանի որ դրանց մեծ մասը երբևէ չեն եղել պաշտոնապես թողարկված լավ որակով։



    Երկրորդ՝ Ժան Միշել Ժառը հրավիրվել է կազմակերպելու Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի և Շարլին Ուիթսթոքի ամուսնական արարողությունը։ Այս կապակցությամբ հուլիսի 1-ին նա տալու է վիթխարի համերգ Մոնակոյի ամենատեսարժան վայրերից մեկում՝ Հերկուլես նավահանգստում (Hercules Port)։ Հրավերը Ժառը ստացել է անձամբ Ալբերտ II-ի և նրա ապագա կնոջ կողմից։ Համերգը լինելու է անվճար։ Տեղեկացնեմ, որ այս տարի Ժառը անցկացնելու է 23 համերգներ, իսկ նրա մենեջմենթը հայտնում է, որ հնարավոր է լինեն նոր համերգներ և նոր հրավերներ։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 05.05.2011, 22:54:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.05.2011), einnA (05.05.2011), Moonwalker (08.06.2011), ՆանՍ (06.05.2011), Ռուֆուս (05.05.2011)

  13. #172
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայիսի 30-ին Francis Dreyfus լեյբըլը թողարկում է 2 CD-ով Ժան Միշելի լավագույն գործերը և մինչթթվածնային գործերի հավաքածուն՝ Essentials & Rarities անվամբ ալբոմներով։ Իմ կարծիքով առավել հետաքրքիր են լինելու Rarities սկավառակի ստեղծագործությունները, քանի որ դրանց մեծ մասը երբևէ չեն եղել պաշտոնապես թողարկված լավ որակով։
    Ժառը իր նոր հավաքածոի մասին


  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (08.06.2011)

  15. #173
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «euronews-ը և Ժան Միշել Ժառը»




    Սա շատ հետաքրքիր կարճ հաղորդում է Ժան Միշել Ժառի մասին, որը պատրաստել է euronews ալիքը։ Հատուկ ձեզ համար տեղադրում եմ ռուսերեն թարգմանությամբ տարբերակը, որը անվանվում է՝ «Ժան Միշել Ժառ. ընդմիշտ պատանի»։

    Նաև ուրախ եմ տեղեկացնել, որ իր պատմության ընթացքում առաջին անգամ euronews ալիքը սկսում է յուրահատուկ համագործակցություն երաժշտի հետ՝ ի դեմս Ժան Միշել Ժառի։ Այս ալիքը ակտիվորեն ներկայացնելու է Ժան Միշելի գործունեությունը և նպաստելու է նրա երաժշտական գործունեության լուսաբանմանը։ Նրանք փորձելու են ներկայացնել Ժառի գալիք ալբոմները և համերգները։

    Ընդամենը երեք շաբաթից հուլիսի 1-ին euronews ալիքը ներկայացնելու է Ժան Միշելի Մոնակոյի մեգահամերգը իր No Comment էջում, ինչպես դա արդեն արեց 2005 թ.-ի Գդանսկի Space of Freedom համերգի ժամանակ, որը նվիրված էր Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեհ Վալեսայի հիմնադրած «Սոլիդարնոսչ» շարժման 25 ամյակին։

    Ժան Միշել Ժառն այս համագործակցության մասին ասում է. «Իմ շրջագայությունների ընթացքում ես միշտ դիտել եմ euronews ալիքը։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ այս ալիքին և համաձայն եմ նրանց որդեգրած արժեքներին՝ անկանխակալ տեղեկատվություն՝ առանց որևէ խեղաթյուրման, փաստերի վրա հիմնված քննարկումներ և մեր աշխարհի իրական վիճակը նկարագրող տեղեկատվություն։ Այս համագործակցությունն ինձ ընձեռում է աննկարգրելի մեծ հնարավորություն հանրությանը ներկայացնել Եվրոպայի հետ կապված իմ պրոեկտները»։

    euronews-ի գործադիր տնօրեն Մայքլ Պիտըրսը (Michael Peters) այս առնչությամբ ասում է. «Ժան Միշել Ժառի հետ համագործակցությունը ցույց տվեց մեզ, որ միջազգային նորությունների հեռուստաալիքը կարող է մուտք գործել գործունեության նոր ոլորտ։ Մենք համոզված ենք, որ կարող ենք ունենալ փողշահավետ համագործակցություն՝ միացնելով նորությունների և երաժշտության աշխարհները։ euronews-ը հպարտ է համագործակցել Ժան Միշել Ժառի և իր թիմի հետ իր համաշխարհային ձայնա-վիզուալ ճանապարհորդության մեջ»։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (08.06.2011), հովարս (08.06.2011), ՆանՍ (08.06.2011)

  17. #174
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիտե՛ք Ժան Միշել Ժառի համերգը 2011 թվականի հուլիսի 1-ին

    *Հայաստանի ժամանակով հուլիսի 2-ին, ժամը 01:00-ին



    Ինչպես արդեն տեղեկացրել էի վերևի գրառումներում, Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի և Մոնակոյի կառավարության հրավերով Ժան Միշել Ժառը ներկայացնելու է վիթխարի մեգահամերգ նվիրված Ալբերտ II-ի և Շարլին Ուիթսթոքի ամուսնության արարողությանը, որը համարվում է պետական մեծ տոն և նշվում համապատասխան մակարդակով։ Ինեպես և Ժառի բոլոր համերգները այս համերգն ևս ուղեկցվելու է լազերային և վիզուալ ճոխ էֆեկտներով։ Համերգի 200 մետրանոց բեմը կառուցվում է դեռևս անցած շաբաթվանից։

    Հայաստանի ժամանակով այս վիթխարի համերգը կարող եք դիտել euronews-ի ուղիղ եթերում հուլիսի 2-ին ժամը 01:00 (ֆրանսիայի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 22:00)

    Ինտերնետում համերգը կարող եք դիտել ուղիղ եթերով հետևյալ կայքերում.

    http://www.ustream.tv/jeanmicheljarre

    http://www.euronews.net/news/streaming-live

    Ժան Միշել Ժառի մենեջմենթը և Մոնակոյի կառավարությունը խոստանում են, որ այս համերգը լինելու է վիթխարի թե՛ իր մասշտաբներով և թե՛ որակով։

    euronews-ը այս միջոցառումը սկսելու է լուսաբանել հունիսի 29-ից։ Ահա հաղորդումների ծրագիրը, որը հենց նոր ստացա ալիքի ադմինիստրացիայի աշխատակիցներից մեկից, ով բարի գտնվեց մեր հանդեպ և սիրով աջակցեց։

    Չորեքշաբթի, հունիսի 29
    Նախատեսված տոնակատարություններ
    Հարսանիքի ծրագիր
    Վիթխարի բեմի պատրաստման աշխատանքներ
    Ժան Միշել Ժառի առաջին սաունդ չեկը No Comment շարքում

    Հինգշաբթի, հունիսի 30
    Հյուրեր, մենյու, տոնակատարություններ, հարսանեկան հագուստ
    Մոնակոյի տնտեսությունը
    Մի քանի րոպե հարսանիքից առաջ
    Ժան Միշել Ժառի վերջին փորձը և էքսքլյուզիվ հարցազրույց
    Ժան Միշել Ժառի վերջին փորձը No Comment շարքում

    Ուրբաթ, հուլիսի 1
    17h00 CET LIVE : քաղաքացիական ամուսնություն, ուղիղ միացում Թագավորական Սենյակից
    17h50 CET LIVE : նորապսակների ողջույնը հավաքված ամբոխին
    18h00 CET No Comment Live : ֆուրշեթ Palace Sqare-ում
    20h00 CET No Comment Live : ֆուրշեթ Հերկուլես նավահանգստում համերգից անմիջապես առաջ
    Ժան Միշել Ժառի էքսքլյուզիվ հարցազրույցը համերգից հաշված րոպեներ առաջ
    22h00 CET No Comment Live : Ժան Միշել Ժառի համերգի էքսքլյուզիվ ուղիղ հեռարձակում

    Շաբաթ, հուլիսի 2
    17h00 CET LIVE : Ամուսնական արարողությունը եկեղեցում
    18h30 LIVE : Էքսկուրս Մոնակոյում
    21h00 CET No Comment Live : հյուրերի ժամանումը տոնական ճաշկերույթին
    22h00 CET No Comment Live : հրավառություն

    Կիրակի, հուլիսի 3
    Մոնակոյի տոնակատարությունների և Ժան Միշել Ժառի համերգի լավագույն կադրերը

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Բոլոր նշված հաղորդումները և համերգի ուղիղ եթերը կարող են ցանկացած պահի ընդհատվել հրատապ նորությունները հաղորդելու պատճառով։ Հուսանք, որ համերգի ընթացքում աշխարհում ոչ մի հրատապ բան չի պատահի։ Ի՜նչ էգոիստն եմ, չէ՞

    ՀԳ՝ Մեր մեջ ասած euronews-ը հավեսով ռասկրուտկայա անում Ժառին։ Այնպիսի տպավորություն է որ իմ սիրելի մաեստրոյի ստեղծագործական ուղղին կրկին տեղափոխվեց հին և բարի 80-ականներ, երբ նա վայելում էր համաշխարհային համբավ և բոլորը խոսում էին նրա համերգներից։ Անչափ հաճելի է, երբ քո սիրելի երաժիշտը և քեզ համար թանկ մարդը ունենում է նման հաջողություններ



  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.06.2011), einnA (24.06.2011), Freeman (24.06.2011), Moonwalker (25.06.2011), Valentina (24.06.2011), Լուսաբեր (24.06.2011), Հարդ (25.06.2011), հովարս (24.06.2011), ՆանՍ (28.06.2011), Ռուֆուս (24.06.2011)

  19. #175
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էգոիստ չես Ժառ ջան, բարին կամեցող ես, միանում եմ ցակությանդ:

    Նաև շնորհակալությու մանրակրկիթ տեղեկության համար
    Վերջին խմբագրող՝ հովարս: 24.06.2011, 22:05:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (24.06.2011)

  21. #176
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Էգոիստ չես Ժառ ջան, բարին կամեցող ես, միանում եմ ցակությանդ:

    Նաև շնորհակալությու մանրակրկիթ տեղեկության համար
    Ես էլ քեզ եմ շնորհակալ գրառմանդ և բարի խոսքերի համար, Հովարս ջան։

    Իսկ euronews-ը այսօր ավելացրել է ևս երկու նորություն Ժան Միշել Ժառի հետ կապված։ Ահա դրանց հղումները։

    http://www.euronews.net/2011/06/24/j...-monaco-stage/

    http://www.euronews.net/2011/06/24/the-wedding-plans/

    Շատ կարևոր է նշել, որ euronews-ի գործադիր տնօրեն Մայքլ Պիտըրսը նշել է, որ հեռուստաալիքի ողջ պատմության ընթացքում սա առաջին անգամն է, որ նրանք այս աստիճան հետևողականորեն ներկայացնում են որևէ երաժշտի գործունեությունը։ Ժան Միշելի համար սա իսկապես մեծ հաղթանակ է, համաձայն չե՞ք Ժառը լիովին արժանի է նման ուշադրության։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (24.06.2011), հովարս (25.06.2011)

  23. #177
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական մամուլնելն է անդրադարձել Մոնակոյի համերգին։ Էնքա՜ն ուրախ եմ

    Մոնակոյի կայսրի ամուսնության խորհրդանիշը՝ Ժան Միշել Ժառի լուսալազերային հաﬔրգը


    Ընթացիկ տարվա հուլիսի 1-ին կայանալու է Մոնակոյի Կայսր Ալբերտ Երկրորդի ամուսնությունը Շարլին Ուիթսթոքի հետ։ Մոնակոյի
    կայսրությունը ﬔծ շուքով է նշելու այս պետական նշանակություն ունեցող իրադարձությունը։ Թագավորական այս ամուսնության խորհդանիշ է հանդիսանալու Ժան Միշել Ժառի բացօթյա լուսալազերային վիթխարի հաﬔրգը Մոնակոյի Հերկուլես նավահանգստում։ Հաﬔրգը լինելու է տոնակատարությունների գլխավոր իրադարձությունը, հայտնում է Ժան Միշել Ժառի հայկական ակումբը:

    «Ինձ համար ﬔծ պատիվ է ստանալ հրավեր անձամբ Ալբերտ Երկրորդից և նրա ապագա կնոջից։ Անչափ հաճելի է, որ ունեմ հնարավորություն կազմակերպել հաﬔրգ Հերկուլես նավահանգստում»,-ասել է Ժան Միշել Ժառը։

    Հաﬔրգն ամբողջությամբ ուղիղ եթերով հեռարձակվելու է Եվրոնյուզ հեռուստաալիքով:

    Աղբյուր՝ Tert.am

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Valentina (27.06.2011), Ապե Ջան (27.06.2011), ՆանՍ (28.06.2011)

  25. #178
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող եք դիտել Մոնակոյի համերգի նախապատրաստական աշխատանքների վերջին շտրիխները։ Բեմի մեծությունը տպավորիչ է


  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (01.07.2011)

  27. #179
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ այ սա չնայելը հակացուցված է

    Համերգի փորձերից մի քանի հատված euronews-ի եթերում



    Համերգի փորձերից մի քանի հատված ParisMatch-ի եթերում

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (01.07.2011), Freeman (01.07.2011)

  29. #180
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղիղ Եթեր «ԴԱՐ» Ակումբում


    euronews հեռուստաընկերությունը և Ժան Միշել Ժառի մենեջմենթը սիրով առաջարկել են Ակումբում պաշտոնապես ուղիղ եթերով հեռարձակել համերգը։ Chuk-ին թե՛ հայկական ակումբի անունից և թե՛ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում համաձայնվելու համար և հեռարձակումը տեխնիկապես հանարվոր դարձնելու համար։

    Եվ այսպես, այսօր գիշերը՝ այսինքն հուլիսի 2-ին ժամը 01:00-ին Ժան Միշել Ժառի Մոնակոյի համերգի ուղիղ եթերը Դար Ակումբում՝ այս թեմայում։

    Ուղիղ եթերի փլեյերը կհայտնվի համերգից 1 ժամ առաջ՝ ժամը 00:00-ին։

    Մնաց ընդամենը 5 ժամ

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.07.2011), einnA (01.07.2011), Freeman (01.07.2011), Moonwalker (01.07.2011), Valentina (01.07.2011), Yevuk (01.07.2011), Ներսես_AM (01.07.2011)

Էջ 12 16-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միշել Ռոշե (Michel Rauscher)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.09.2013, 22:30
  2. Ժան Միշել Պրիո (Jean-Michelle Priaux)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.05.2010, 00:13
  3. Միշել Գրանժե
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 27.06.2009, 09:23
  4. Միշել Ուելբեք
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.06.2009, 04:43
  5. Jarre.am - Ժան Միշել Ժառ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2009, 13:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •