User Tag List

Նայել հարցման արդյունքները: ինչպե՞ս էք վերաբերվում հարբելուն

Քվեարկողներ
49. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Նորմալ, եթե հաճախակի չի

    14 28.57%
  • Վատ

    22 44.90%
  • Ինքս էլ հարբում եմ, ինձ դուր է գալիս

    4 8.16%
  • Ընդհանրապես դեմ եմ խմելուն

    6 12.24%
  • Չգիտեմ ,դա ինձ համար էական չի

    3 6.12%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Հարբեցողություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #17
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարբեցողություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարբած վիճակում առիթ եղել եմ Արշակի կողքը լինել և ուրախ եմ, որ ինքը հիմա ասում է, որ ամբախ-զամբախ խոսում եմ, մեծամտանում, կորցնում ինքնատիրապետումս, տարբեր կարգի հիմարություններ անում, վնասում ինձ կամ շրջապատիս, ագրեսիվանում կամ անմեղսունակ դառնում, դառնում թույլ ու անօգնական, վրայիցս տհաճ հոտ է գալիս

    Արշ, բացել ա ինձ
    Ես հենց սկզբից համոզված էի, որ քեզ բացելույա իմ գրառման վրա, ու սենց բաներ ես գրելու։
    Արտ ջան, արխային, դու որ հարբում ես, չես ագրեսիվանում։ Ընդհակառակը լրիվ անշառ, անմեղսունակ ես դառնում ու նույնիսկ հարցնելու դեպքում Ակումբի հոստի գաղտնաբառն ես ասում։



    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, մի քիչ ջրիկացա, հիմա էլ մի քանի բառ լուրջ գրեմ:

    Ամբողջ խնդիրն այն է, որ սա սխալ կառուցված թեմա, հարցում ու սխալ ընթացք ունեցող քննարկում է:

    Արդյո՞ք լավ բան է հարբեցողությունկ: Իհարկե՝ ոչ: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բնականաբար դա բացասական երևույթ է, հարբեցողը ըստ էության հիվանդ մարդ:

    Բայց արդյո՞ք թեմայում քննարկվում է հարբեցողություն երևույթը: Երիցս ոչ, այստեղ քննարկվում է ալկոհոլն օգտագործելն ընդհանրապես: Մարդիկ կան, որ բացարձակ դեմ են ալկոհոլ օգտագործելուն ու ստացվում է երկու ծայրահեղությունների բախում.
    Ծայրահեղություն 1. Հարբեցող
    Ծայրահեղություն 2. Ալկոհոլը ընդհանրապես մերժող, քամահրող

    Իսկ ցանկացած ծայրահեղություն վատ է: Շատ վատ է:

    Չափավոր քանակությամբ ալկոհոլային խմիչք օգտագործելը հարբել չէ: Հազվադեպ հարբելը հարբեցողություն չէ: Ահա սա պետք է լիներ քննարկման ելակետը:

    Վերադառնանք ալկոհոլային խմիչքների օգտագործմանը: Շատերն անգամ պնդում են, որ որոշ դեպքերում դա առողջարար է: Ավելին ասեմ, այդպես համարողները ամենևին հարբեցող չեն, որ իրենց արդարացնելու համար ասեն:

    Ես չեմ ուզում այս տեսակետներից որևէ մեկը պնդել, բայց.
    - Ասում են, որ օրական մեկ բաժակ թթի արաղը օգտակար է ստամոքսի խոց ունեցողների համար,
    - Թեյի հետ կոնյակը օգտակար է մրսածության դեպքում,
    - Արաղի մեջ խառնած սև ու կարմիր բիբարներ, սխտոր, այդ խմիչքի օգտագործումը նույնպես օգտակար մրսածության դեպքում,
    - Ժողովուրդն ասում է, որ օրական մի գավաթ ազնիվ գինի խմելը կյանքն է երկարացնում, այդ գինին ավյուն է,
    և այլն:
    Ցուցակը կարելի է շարունակել:

    Հետևաբար եթե խոսում ենք զուտ ալկոհոլային խմիչքի օգտագործման կարելիության մասին, ապա դա ոչ միայն վատ չէ, այլ երբեմն նույնիսկ լավ է: Եթե խոսենք հարբեցողի ու հարբեցողության մասին, դա լրիվ այլ խոսակցություն է:

    Փորձեմ համեմատություն անցկացնել: Ենթադրենք ոչ կանոնակարգված սնունդ ընդունելը կամ բկլիկությունը բացասական երևույթներ են: Բայց դա չի ենթադրում, որ պետք է ասենք. «ուտելը վատ բան է»: Ավելին, եթե երբեմն ինչ-որ մեկը ոչ կանոնակարգված է սնվում կամ բկլիկություն է անում, ապա դա սարսափելի չէ, նորմայի մեջ տեղավորվում է: Միայն այդ երկու սովորությունների հարատևությունն է, որ խիստ բացասական է:

    Նույնն էլ ալկոհոլի դեպքում: Ոչ մի վատ բան չկա չափավոր խմիչքի մեջ, որը երբեմն բարձրացնում է տրամադրությունը, երբեմն մրսած ժամանակ տաքացնում, երբեմն լրացուցիչ համարձակություն հաղորդում, հաճելի է խմելը և այլն: Մասնավորապես ես շատ եմ սիրում գարեջուր խմել: Ու դա շատ լավ է: Հրաշալի է: Գարեջուրն էլ չափազանց համեղ ըմպելիք է... ու շատ հաճելի
    Արտակ, նախ ես հենց հարբեցողության կամ հարբած լինելու մասին էի խոսում տվյալ թեմայում, այլ ոչ թե ընդհանրապես խմելու։ Բայց դե ընդհանրապես խմելուն էլ եմ դեմ։ Չնայած, իհարկե, քիչ խմելն ու հարբեցողությունը տարբեր բաներ են։
    Բայց մյուս կողմից էլ սովորաբար թեկուզ քո ասած չափավոր խմողները ոնց էլ չլինի պատահում է, որ հարբում են։ Արի խոստովանի, որ խմելիս դժվար է չափավորի ու չափն անցնելու սահմանը միշտ տեսնել ու պահել։

    Ինչ վերաբերվում է առողջությանը, ժողովուրդը շատ բան կարող է ասել, հատկապես երբ արդարանալու ցանկություն կա։ Նոր բժշկություն պետք չի հայտնագործել։ Վաղուց գիտական բժշկությանը հայտնի փաստ է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումը վնասակար է առողջությանը ցանկացած չափաբաժնով։ Ինչքան շատ օգտագործես՝ էնքան մեծ կլինի վնասը։ Այլ հարց է, որ օրինակ գինու մեջ, հա, օգտակար բաղադրիչներ էլ կան, որ գալիս են խաղողից, բայց ամեն դեպքում, միջի ալկոհոլը վնասակար է։ Իսկ էդ օգտակարը կա խաղողի հյութի, կամ ուղղակի խաղողի մեջ, առանց վնասակար ալկոհոլի։
    Ալկոհոլը կիրառվում է բժշկության մեջ, բայց միայն դեղորայքային չափաբաժնով։ Էդ չափաբաժինը կապ չունի խմիչքի առօրյա օգտագործման հետ։
    Ինչ վերաբերվում է մրսած ժամանակ տաքացնելուն, նույնիսկ դպրոցական կենսաբանության դասագրքում է գրված, որ ալկոհոլ օգտագործելիս տաքանալու զգացումը խաբկանք է, որն առաջանում է արյունատար անոթների նեղանալու թե լայնանալու (կոնկրետ չեմ հիշում) պատճառով, մինչդեռ այդ դեպքում իրականում մրսելու, ցրտահարվելու ռիսկը մեծանում է։

    Ընդհանրապես չխմելը ծայրահեղություն համարելու վերաբերյալ։ Ցանկացած երևույթ ծայրահեղություն կարող է համարվել, եթե վնասակար հետևանքներ է ունենում։ Այսինքն՝ եթե կա ինչ–որ ոսկե միջինը, որից էս կողմ կամ էն կողմ շեղումը վնասակար հետևանքներ է ունենում։ Մինչդեռ չխմելու ոչ մի վնասակար հետևանք չկա։
    Ընդհակառակը՝ թեկուզ քո ասած «անվնաս չափավորի» սահմանն անցնելու և առողջությունն ու ինքնատիրապետումը կորցնելու ռիսկը զրոյանում է։ Նորից եմ ասում. թեկուզ «չափավոր» խմողները ոչ միշտ են կարողանում էդ չափավորի սահմանը տեսնել ու չանցնել։

    Իսկ ինձ համար չխմելու միակ վնասն էն է, որ ընկերներիս հետ սեղանի շուրջ ուրախանալիս, որ չեմ խմում, չգիտես ինչու նեղվում եք, համոզում, որ խմեմ։

    Հ. Գ.
    Էս բաժակով էլ խմենք բոլոր խմողների ու չխմողների կենացը։ Խմեցինք…

    Բաժակիս մեջ մասուրի սոկ էր
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 16.01.2009, 12:34:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •