Ալկոհոլ ընդունելն իմ մոտ այն անիմաստությունների ցուցակում է, որոնք քանի գնում դժվարությամբ եմ հասկանում թե ինչու՞ են մարդիկ դա անում. այդ ցուցակում է նաև ծխելը - մաքուր օդը բուրումնավետ նաև թողած ծուխը ներս քաշել թոքերը ու հետո հետ փչել ու էդ ծխի համար հետո էլ վճարելնույնն էլ խմիչքն է- էդ կյանքից մարդ ինչքա՛ն հիասթափված պետք է լինի, որ էլ բան չլինի տրամադրությունը բարձրացնող, որ ալկոհոլին դիմի
ընկերներս լինում է լավ էլ խմում են, բայց դա չի նշանակում, որ ես էլ պետք է էդպես վարվեմ կամ խուսափեմ նրանցից. չէ - բայց դե ճիշտ չեմ համարում ու չեմ ընդօրինակում
Մեկ մեկ էնպես եմ զարմանում մարդ էակի վրաամեն բան տրվածա մարդուն, որ երջանիկ լինի, բայց նա ամեն բան անում է, որ դրանից խուսափի ու հետո իր արածներն իր ազատ կամքով ու խելքով այնպես է ներկայացնում ու բոխոքում ճակատագրից, որ ինքն երջանիկ չէ, քիչ է մնում մարդ հավատա ու լաց լինի իր այդ վիճակի համար իսկ ավելի ճիշտ հասկանալու դեպքում այդ ամենի պատճառը մի լավ ծիծաղել
Զուր չեն բոլոր ժամանակների Իմաստուններն ասել, որ մարդկային տառապանքի պատճառն ու կյանքի մեծագույն չարիքը՝ չիմացությունն է...
Էջանիշներ