Մեջբերում Vrt-ի խոսքերից Նայել գրառումը
Էդ ալիքը որ նայում եմ, ինձ թվում ա, թե դեռ 90-95 թվերնա. ոչ մի նոր տեխնոլոգիա մուտք չգործեց տենց էլ էդտեղ: Համ էլ վաղուց պետքա փակեին, ինչ էր ցույց տալիս որ: Չնայած հաղորդումների ծրագիրը չգիտեմ էլ, բայց որ լավ բաներ լինեին, հաստատ կիմանայի: Համ էլ չմտածեք, թե հին աշխատողներն էդքան հեշտ կթողնեն իրենց աշխատանքը. միքանի ծանոթ, բարեկամ, ու էլի նույն տուֆտությունը...
Առաջ էնտեղ ով ուզում գնում աշխատում էր: Ընդ որում աշխատում էր այն մասնագիտությամբ, որը կուզեր: Բժիշկները մոնտաժ էին անում, տնային տնտեսուհիները սցենարներ գրում... Բայց հիմա էլ ամեն մեկին չեն ընդունում: Ուրեմն բարեփոխումներ կան: