User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Microsoft Office 2007 Պաշտոնական Հայերեն LIP փաթեթ

  1. #1
    Սկսնակ անդամ Էմիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Microsoft Office 2007 Պաշտոնական Հայերեն LIP փաթեթ

    Սիրելի Հայրենակիցներ, ուզում եմ շնորհավորել բոլորին Microsoft Office 2007-ի Հայերեն լեզվական միջերեսի փաթեթի (LIP) թողարկման կապակցությամբ:

    LIP փաթեթը կարող եք ներբեռնել այստեղից՝ http://www.microsoft.com/downloads/d...DisplayLang=hy


    Մի քանի օրինակ Word, Excel, և PowerPoint-ից (կտտացնել մեծ տարբերկաի համար)՝






  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nareco (13.01.2009), Narinfinity (13.01.2009), vaheg (13.01.2009), Աթեիստ (28.01.2009)

  3. #2
    սելեկցիոն Միգռո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Շվեյցարիա
    Գրառումներ
    148
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Microsoft Word-ի մասին

    Չեմ սիրում շատ քննադատել, հատկապես նոր նախագծերը: Դրա համար կանդրադառնամ հիմնական կետերին` շրջանցելով երկրորդական թերությունները: Որոշ իմաստով նման է Windows-ի թարգմանությանը. մի կողմից` առաջին քայլն է, ողջունելի է, կա առաջխաղացում, հայերենի ուղղագրության ստուգում, մյուս կողմից` նման լուրջ գործ բռնելուց առաջ պետք է իրատեսական լինել` կա՞ արդյոք համապատասխան ռեսուրս, և մինչ փաթեթը պաշտոնապես ներկայացնելն ամբողջ աշխատանքը պետք է մանրակրկիտ ստուգվի: Դատելով արդյունքից` խիստ կասկածում եմ, որ այդ չափանիշները պահպանվել են:
    Անցնեմ կոնկրետ օրինակների: Այստեղ կրկին կարելի է խոսել անհաջող և անընդունելի թարգմանությունների մասին: Անհաջողներից են` սեղմատախտակ, ընտելական բառարան, երկկտտացնել, ստանալ ավելին Office Online-ում (սա շատ տարածված հիվանդագին դրսևորում է), մեկնարկել պարբերանշված ցուցակԸ, մեկնարկել համարակալված ցուցակ, Էլ-փոստման հատկանիշներ, Դա ապահովում է էջի աջ և ձախ կողմերի մաքուր տեքստը, ընտրեք տպման այլ ընտրանքներ ևն:
    Անընդունելի և սխալ թարգմանություններ` ներքին (պետք է լինի ստորին) եզրագիծ, վարգիրt, տողերի համարակԼԱման ընտրանքներ, փաստաթղթին վերաբերՎող հավելվածքներ, ստեղծել նոր օրագրի փոստ` փասՅտաթղթի պարունակությամբ, դիտել հատկությունները, ինչպիսինՆ են..., ընտելացնել պարբերություններից մինչեւ եւ հետո հավելված տեքստը, թուցադրվելի նշարկման ձեւ, ...չհեղինակեցված վերարտադրումը կհանգեցնի ... և հետապնդվելու է...., կայել ընտրված լեզվի (պետք է լինի տեքստի) ուղղագրությունը ստուգող լեզուն, խելապիտակ և այլն:
    Տեխնիկական թերություններ: Հարցական նշանի առկայության դեպքում ցանկացած բառ դիտարկվում է որպես սխալ, այսինքն` չի նույնականացվում առանց հարցականի համապատասխան բառի հետ: Բայերի ոչ բոլոր խոնարհված ձևերն են ընդգրկված բառարանում, օրինակ` սակարկող բայաձևը կարմիրով ընդգծվում է, սակայն սակարկել բայը բառարանում առկա է: Նույնը վերաբերում է խոնարհված գոյականներին: Չկան բազմաթիվ տարածված բառեր, ինչպիսիք են ձև, միևնույն, մինչև և այլն:
    Text բառը մի տեղ թարգմանված է գրվածք, մեկ այլ տեղ` տեքստ: Help-ը (պարունակությունը) կրկին թարգմանված չէ: Կան այլ մանր-մունր թերություններ, որոնց մասին երկար կարելի է խոսել` սկսած աչքի զարնող անհարկի կետադրությունից մինչև զուտ թարգմանչական նրբություններ` ներառյալ եւ երկտառ գրության համընդհանուր գործածումը:
    Ստիպված եմ կրկնել` պրոֆեսիոնալ թարգմանությամբ պետք է զբաղվեն (սակավաթիվ) բարձրակարգ մասնագետները, որոնք ունեն համապատասխան գործնական փորձ տվյալ բնագավառում, իսկ թարգմանության գործընթացն իր հերթին պետք է խստորեն վերահսկվի մի քանի մակարդակով: Microsoft Office-ն այն ծրագրային փաթեթը չէ, որտեղ կարելի է փորձարկումներ անել, իսկ ներկա վիճակում այս աշխատությունն ուրիշ ոչնչի նման չէ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Zangezur (14.01.2009), Ներսես_AM (14.01.2009), Սահակ (14.01.2009)

  5. #3
    Մշտական անդամ Xelgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    344
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Microsoft Office 2007 Պաշտոնական Հայերեն LIP փաթեթ

    Հմ, եթե բաց կոդով ծրագրային ապահովման կողմակից չլինէի, (հատակպես դպրոցներում/պետական համակարգում, մեր առանց դրան ոչ հարուստ երկրում) գուցե ուրախանայի

    Միգռո-ի գրածների հետ կհամաձայնվեմ, չնայած պետք է նշեմ որ ծրագրերի թարգմանությունը լավ դժվար գործ է, հատկապես ներկա փուլում, երբ չկա ընդունված եզրային բազա։

    Ինձ ուրիշ հարց է շատ հետաքրքում, որքանո՞վ հաջող/էֆֆեկտիվ է աշխատում հայերենի ուղղագրության ստւգումը։

  6. #4
    սելեկցիոն Միգռո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Շվեյցարիա
    Գրառումներ
    148
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Microsoft Office 2007 Պաշտոնական Հայերեն LIP փաթեթ

    Խոսքը միայն տերմինաբանության մասին չէ, Xelgen: Այսպիսի թերությունները` պարբերություններից մինչեւ եւ հետո հավելված տեքստը, վերարտադրումը կհանգեցնի ... և հետապնդվելու է, դրա հետ կապ չունեն: Դրանք ստացվում են այն բանի հետևանքով, որ թարգմանողը բավականափաչ գիտելիք և հմտություն չունի` միտքը հայերեն ճիշտ ձևակերպելու համար: Մասամբ զգացվում է նաև զուտ «տեխնիկական» մոտեցում, օրինակ` authorize բառը, ընկալվելով որպես author-ից ածանցված, թարգմանվել է հեղինակեցված` անտեսելով նրա թույլատրել, արտոնել տարածված իմաստը (արգելվում է նյութի չարտոնված վերարտադրումը ...):

  7. #5
    Մշտական անդամ Xelgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    344
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Microsoft Office 2007 Պաշտոնական Հայերեն LIP փաթեթ

    Մեջբերում Միգռո-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասամբ զգացվում է նաև զուտ «տեխնիկական» մոտեցում, օրինակ` authorize բառը, ընկալվելով որպես author-ից ածանցված, թարգմանվել է հեղինակեցված` անտեսելով նրա թույլատրել, արտոնել տարածված իմաստը (արգելվում է նյութի չարտոնված վերարտադրումը ...):
    Մդա…
    Ինքս ունենալով կիսով-չափ ռուսերեն կրթություն մտքերս ոչ միշտ «հայերեն» եմ շարադրում։ Բայց դե authorize որպես հեղինակեցված իհարկե բացարձակ «գլխառադություն» է։
    Չնայած այսպիսի որակը հաստատում է որոշ ենթադրություններ, ՀՀ կառավարությւն - Մանրափափուկ հարաբերություններից։

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Microsoft Office 2007 Պաշտոնական Հայերեն LIP փաթեթ

    MS'ի արտադրանքի թարգմանությունը կատարվում է առանց հայաստանյան գրասենյակի հսկողության

  9. #7
    Մշտական անդամ Xelgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    344
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Microsoft Office 2007 Պաշտոնական Հայերեն LIP փաթեթ

    Հարցը էդքան թարգմանության ժամանակ վերահսկումը չի։
    Ինչքան ստեղի գրասենյակի հաստատված կապերը/պայմանավորվածությունները կառավարության հետ։
    Իսկ դե մեր օրենքներից մեկով հաստատ պետք է որ «հայերեն միջներես ունենա» քանի որ դա է պաշտոնական լեզոուն։
    Դե ՄՍ-ն էլ, ինչքան որ պետք է ետ «պտիչկան» դնելու համար, թարգմանել է մի հատ էլ ավել։

    Ինչ որ մեկը տիրապետում է/կարող է կիսվել, միայն պետական հիմնարկները ինչքան են արդեն վճառել ՄՍ-ին, և ինքան է պլանավորված այս տարի վճարել։
    Թեմայից որ շատ չշեղվենք, կարող եք հաղորդագրությամբ գրել։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Microsoft Office
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 291
    Վերջինը: 15.07.2018, 13:49
  2. Windows 7 Լեզվային միջերեսի փաթեթ
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.12.2010, 21:57
  3. Windows 7 Լեզվային միջերեսի փաթեթ
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.12.2010, 21:23
  4. Պաշտոնական հայերեն LIP փաթեթ Windows XP
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 19.06.2010, 21:43
  5. Microsoft Office 2007 German
    Հեղինակ՝ Marat, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 24.03.2007, 16:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •