Իմ կյանքի մեծ մասը ես անց եմ կացրել հասարակությունից դուրս: Տարօրինակ կթվա: Բայց այդպես է եղել: Ես միշտ սիրել եմ ու հիմա էլ սիրում եմ հասարակության հետ խաղալ, տարբեր վայրերում տարբեր արհեստական իրավիճակներ ստեղծել և տեսնել, թե ինչպես են մարդիկ դրանցից դուրս գալիս: Ինչ-որ տեղ ինքս էլ եմ եղել հասարակության խաղալիքը: Սիրել եմ ամեն ինչով յուրահատուկ լինել, դրսից ոչ մի ազդակ չընդունել ինձ վրա, բայց հասարակությունը չի սիրում նման բաներ:

Բարեբախտաբար, վերջին երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Ես լիովին համաձայն եմ Էմոյի հետ: Հավատով մարդկանց հետ շփվելը դրական ազդեցություն է ունենում, հոգևոր աճ է տալիս, բարձրացնում: Բայց չարն էլ է հենց հասարակության մեջ: Նա փորձում է կոտրել, ընկճել, հեռու պահել Աստծուց:
Եվ ես փորձում եմ լինել աշխարհի մեջ՝ չպատկանելով աշխարհին: