User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Երևակայական ընկեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Jarre, փաստորեն էդ կայքը ավելի է նպաստում, որ երեխաներն ու դեռահասները անհավատ մնան կամ նույնիսկ դառնան: Հո մենակ աթեիստ ճստոները չեն մտնում էնտեղ, պարզ է, որ ով ասես կարող է մտնել, նաև նրանք, ովքեր դեռ կասկածենր ունեն և նրանք, ովքեր հավատացյալ են: Իսկ կայքը ոնց որ թե կարգին հակակրոնական պրոպագանդա է երեխաների համար:
    Չեմ ասում, թե դա վատ է կամ լավ: Ուղղակի տպավորությունս եմ կիսում:
    ivy, անկեղծ ասած ես էլ չեմ վերլուծել, թե դա լավ է կամ վատ։
    Կայքն էլ շատ մանրամասն չեմ հասցրել ուսումնասիրել։ Բայց ինչքան նյութ որ կարդացի տպավորությունս այնպիսին է, որ ի տարբերություն որոշ կրոնականների ու կրոնների կայքի հեղինակները չեն «հավատացնում» երեխային ինչ որ գաղափարների։ Այլ սովորեցնում են ՄՏԱԾԵԼ, ՓՈՐՁԵԼ, ՀԱՄՈԶՎԵԼ, ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ՔՆՆԵԼ երևույթները և այլն։

    Իսկ մենակ կրոնականների բարի / չար, դրախտ / դժողք, կործանվող / փրկվող գաղափարները արդեն հերիք են փոքրուց երեխային քսենաֆոբիայի հակված դարձնելու։

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կայքը չեմ մտել, բայց Jarre–ի գրածներից դատելով՝ ինձ թվաց, թե ուղղակի դաստիարակություն է տրվում առանց Աստծո անունն ընդհանրապես շոշափելու։ Բայց հատուկ հակա–ով մոտեցումը, կարծում եմ, անկախ ամեն ինչից՝ սխալ է. երեխաներին պիտի ազատություն տրվի ինքնուրույն կողմնորոշվելու նման հարցերում։
    Ուլուանա, գիտե՞ս ես ինչի վրա եմ ուշադրություն դարձնում։
    Այսօր մանկապարտեզներում, դպրոցներում, ԲՈՒՀ-երում, աշխատավայրերում այնքան շատ է անուղղակիորեն քարոզվում կրոնը, որ մենք արդեն դադարել ենք դա նկատել։ Ու դրա առկայաության դեպքում ազատության մասին իմ կարծիքով խոսք գնալ չի կարող։

    Օրինակ ՝
    կրոնական սիմվոլները (խաչ, սրբերի նկարները և այլն), կրոնական տոնակատարությունները (սուրբ ծնունդ, զատիկ և այլն), կրոնական գաղափարների մասին առօրեական խոսքում հիշատակելը (դժողք, դրախտ, աշխարհի վերջ և այլն) ու սենց լիքը բաներ։

    Երբ երեխաները մեծանում են նման շրջապատում իմ կարծիքով նրանք արդեն զրկված են ազատ մտածելու ունակությունից։

    Ի տարբերություն հավատացյալական սկզբունքի՝ գրված ա պիտի հավատաս, աթեիստների սկզբունքը անհամեմատ ավելի չճնշող ու չպարտադրող ա ինձ թվում՝ փորձիր նոր հավատա, գտիր ապացույց նոր ընդունիր։

    Աթեիստը ի տարբերություն հավատացյալ արժեքներով մեծացած երեխայի չունի շատ տարածված մի մտային շաբլոն՝ սեր/վախ Աստծու նկատմամբ։ Իրա բոլոր արարքները պայմանավորված են տեսանելի աշխարհով։ Իմ կարծիքով նման մարդիկ անհամեմատ ավելի մեծ մտային ազատության են տիրապետում։

    Որքանով որ ես հասկացա, կայքը չի քարոզում Աստծու չգոյությունը։ Ընդհակառակը նա անգամ հարգանք է զարգացնում հավատացյալների հանդեպ։ Ավելի ճիշտ հանդուրժողականություն։ Ի տարբերություն կրոնների, որոնց գաղափարախոսությամբ բոլոր ոչ հավատացյալները չար են, որոնք վաղ թե ուշ կործանվելու են։ Գիտեմ, որ բառերիցս կարելի ա կախվել, բայց ես շատ ընդհանուր եմ գրում։ Հուսով եմ ասելիքս պարզ է։

    Ուստի այս կոնտեքստում նման կայքի գոյությունը անձամբ ես ավելի շատ հակված եմ ողջունել։

    Կայքի մասին ավելի լավ տպավորություն ստանալու համար առաջարկում եմ նայել միայն երեխաների բաժնի մի ենթաբաժնում գտնվող գրքերից մեկը։



    Սովորեցնում է փորձարկել, ստանալ արդյունք ու դրա հիման վրա նոր հանգել եզրակացությունները, կամ կրոնական լեզվով ասած՝ հավատալ։


    Սովորեցնում է կարդալ անգամ կրոնական գրքեր, բայց հասկանալ, որ դրանք պարզապես պատմություններ են։ Ի տարբերություն որոշ կրոնների, որոնք անգամ արգելում են իրենց երեխաներին «աշխարհի» հետ կապ ունեցող գրքեր կարդալ և խրախուսում են որքան հնարավոր է քիչ տեղեկություններ ստանան «անհավատ» մարդկանցից։ Ես այստեղ բացարձակապես աղանդների մասին չեմ խոսում։ Օրինակ լոնդոնյան հուդայական համայնքում արգելված է երեխաներին տալ աշխարհային դպրոցներ։ Բոլոր նյութերը պատրաստվում է հուդայականության գաղափարախոսության սահմաններում։ Նույնը կարելի է ասել եվրոպական որոշ երկրներում գործող կաթոլիկական, հրեական, մուսուլմանական դպրոցների մասին։


    Հարգալից կերպով երեխաներին բացատրում է կրոն երևույթի հակիրճ և ընդհանուր բացատրությունը։


    9-րդ էջի վերջում And that's ok-ը ամեն ինչ արժի


    Լինել լավը, լինել բարի սիրելով ընկերներին, հարևաններին, հարազատներին և մարդկությանը որին տեսնում ես։ Խնայել Երկրագունդը ու բնությունը։





    Ու եթե ուշադիր հետևեք կնկատեք, որ ես կրոնի ու Աստծու մասին անհամեմատ ավելի շատ խոսեցի, քան կայքի հեղինակները
    Էնպես որ իմ առաջին տպավորությունը այնպիսին է, որ կայքը չի քարոզում հակակրոնություն, կամ Աստծու դեմ քարոզներ չի տանում։ Պարզապես սովորեցնում է հարցերը քննել, գիտական մոտեցում ցուցաբերել։ Եթե դրա արդյունքում կգտնես Աստծուն՝ Աստված քեզ հետ։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (24.11.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 7
    Վերջինը: 03.03.2020, 09:52
  2. «ՖԻԱ». առաջին երևակայական(fantasy) ոճի գիրքը հայ գրականության մեջ
    Հեղինակ՝ Marina85, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 192
    Վերջինը: 14.12.2016, 22:51
  3. Արձակ. Ընկեր
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.11.2011, 13:44
  4. Գրառումներ: 7
    Վերջինը: 15.02.2011, 15:28
  5. Արձակ. Ընկեր Մարկովիչը...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 17.12.2010, 16:21

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •