Խոսել ասելով գիտե՞ս ինչ նկատի ունեմ: Ասենք՝ էդ պահին ինչից որ ուզում եմ խոսել, ոնց ուզում եմ թեման շեղել, պատկերացնում եմ, թե ինքը հենց դրա հետ կապված մի հարց տվեց, ու սկսում եմ դրան պատասխանել… Էս կարգի, էլի: Թե չէ՝ ընենց չի, որ «ինքն» ինձ, ասենք, խորհուրդ ա տալիս կամ հետս լուրջ զրույցի ա բռնվում![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Լրիվ մեկին մեկ իմ վիճակն է:
Ուղղակի ես հաճախ էդ մարդու հետ բարձրաձայն եմ խոսում, ասենք, երբ տանը մենակ եմ կամ փողոցով քայլում եմ։ Երևի գժի տեղ էլ են դնում ։Ճ
Բայց դա մի վատ հետևանք ունի. մեջիս կուտակվածն ասում եմ էդ երևակայական զրույցի ժամանակ ու համոզված եմ, որ էդ մարդուն էլ եմ ասել, իսկ արդյունքում բոլոր ասելիքներս մեջիցս դուրս են գալիս, ու էդ մարդն իսկի չի էլ իմանում դրանց մասին։ ։Ճ
Երևակայական ընկերներ փոքր ժամանակ շատ եմ ունեցել, բայց ավելի հաճախ էդ ընկերը եղել է Ռուֆուսի «ուրիշ Հայկի» նման ուրիշ Լիլիթ կամ էլ հիմիկվա նման ուղղակի էն մարդը, ում էդ պահին ասելու բան եմ ունեցել...
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 03.09.2012, 03:57:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Sambitbaba (30.11.2012)
Մի որոշ կարճ ժամանակահատվածում, ես էլ եմ ունեցել հորինած կերպար: Եվ հիշում եմ, ո՛չ թե ունեի երևակայական ընկեր, այլ երևակայական մեկն, ում ես չէի սիրում: Անունն էլ դրել էի Վարսիկ: Վարսիկն ինձանից մոտ 20 տարի մեծ էր: Հիշում եմ, որ հաճախ խաղի ժամանակ վիճում էի, իր հետ և տնեցիքի մոտ բողոքում իրենից: Տատիկիս մոր անունն էլ է եղել Վարսիկ և ինքը մահացել է 25 տարեկանում: Ես լավ չեմ հիշում՝ նախքան Վարսիկի կերպար հորինելը, գիտեի այդ մասին, թե՞ ո՛չ: Իմ հիշելով ո՛չ: Հետաքրքիր է, ինչ-որ կապ կա այս ամենի հետ, թե՞ ուղղակի համ է ընկել:![]()
Վերջին խմբագրող՝ erexa: 05.09.2012, 14:24:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Freeman (06.09.2012), Sambitbaba (30.11.2012)
եթե էդ ամենը ճիշտ լինի , ուրեմն ավելի լավ կլինի իմ անցյալը ես մանրամասներով չհիշեմդեռ դպրոց չէի գնում,կամ էլ մի փոքր մեծ էի` 6-7 տարեկան, իմ երեք տիկնիկներն իմ աղջիկներն էին, վերջինը` զույգ: Ու այդ ամենի մեջ ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք տարբեր պապաներից էին
ու ես շատ լուրջ մտել էի իմ խաղի մեջ` պապաների կարոտով, սպասումով: պապաներն անուններ ունեին ու երկուսն էլ ինձ թողել էին, վերջինն էլ ամուսնացել էր մեր հարևան Գոհարի հետ: Շատ զզվելի էր վերջինը, ոնց ինձ թողեց
Անունը մոռացել եմ, բայց մեկ-մեկ գալիս էր երեխեքին տեսնելու ու մերոնց ասում էի, որ էսօր X ը եկել էր, ճաշ տվեցի կերավ, երեխեքի հետ խաղաղաց, բայց հաջորդ անգամ որ գա էլ տուն չեմ թողնելու
Չեմ հիշում այդ ամենը երբ անցավ իմ մոտ, բայց նա իմ կյանքի տղամարդն էր ու շատ էի սիրում, կարոտում էի ու ով ինձ լքել էր` երեխեքիս հետ
![]()
Ariadna (07.09.2012), Nimra (06.09.2012), Sambitbaba (30.11.2012), Ուլուանա (08.09.2012)
Sambitbaba (30.11.2012)
Այստեղ ժամանակին գրել եմ, որ չեմ ունեցել ու թե ինչու չեմ ունեցել։ Բայց փոխարենը գիշերը ամենատարբեր առարկաներ ինձ համար մթության մեջ վերածվում էին ինչ–որ վախենալու արարածների։ Ասենք, աթոռին դրված շորերի ծալքերը, վերմակի ծայրը և բազմաթիվ այլ բաներ։ Եթե հանկարծ գիշերը քնից արթնանայի, կորած էի. էդ բոլոր բոբոները մի իսկական մղձավանջ էին ապահովում ինձ համար։ Սարսափից աշխատում էի չշարժվել, որ հանկարծ ինձ չնկատեն ու չհարձակվեն
![]()
ես հիմա էլ ունեմ![]()
Էս թեման կարդացի ու հիշեցի , որ փոքր ժամանակ մի երևակայական ընկերուհի ունեի , անունն ել Էլադա .... մի հատ խաղալիք հեռաղոս ունեի , զանգում եի ասում էի Էլադա ջան արի մեր տուն սուրճ խմելու : Մեկ-մեկ էլ ասում եի աղջկատ էլ կբերես : Ու գալիս էր իրար հետ իբր սուրճ էինք խմում . Վերջն էր![]()
Հետո չգիտեմ ինչ եղավ իմ երևակայության Էլադան
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ