Enigmatic (17.01.2009)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կարծեմ համակարգչային ծրագրեր կան, այլ կերպ ասած՝ երևակայական ընկերներ: Ուղղակի պատասխանների քանակը քիչ ա:
Ռեդ (17.01.2009)
Մի այսպիսի կարծիք էլ իմ կողմից.
բացի այն դեպքերից, երբ երեխան ինքն իրեն է երևակայորեն բաներ ստեղծում կարծում եմ դրանց մեծ մասի դեպքում երևակայությունն իսկի էլ կապ չունի ու այդ մեծահասկաներն են այդպես ասում չկարողանալով հասկանալ ու բացատրել որոշ երևույթներ, մասնավորապես նրանք, որ երեխան (այսինքն այն հոգին որ եկել ու մարմնավորվել է կրկին) ծնվելով նա դեռ պահում է այն կապն նուրբ, հոգևոր ոլորտների հետ որտեղից որ եկել է և ճիշտ է նկատվել բոլորի կողմից, որ դա տևում է մինչ 7 տարեկան հասակն, եթե ծնողների անընդհատ ժխտումներն ու ծիծաղի վերածելն երեխային չստիպի էլ չխոսել այդ մասին անհասկացվածի ու ծաղրի ենթարկվածի դերում չհայտնվելու համար։
Կարծում եմ, որ երեխան ունի մեծահասակների շատերի հետ համեմատած զարգացած և ուժեղ այսպես ասած պարանորմալ ընկալողականություն նուրբ աշխարհն զգալու ու նրա հետ հաղորդակցվելու։ Ժամանակի հետ՝ երբ հոգին արդեն ֆիզիկականի տիրույթում է ամբողջությամբ և գերիշխում է կամ տեսանելի է հենց միայն նյութականը, նուրբ զգայական այդ հնարավորությունն էլ անհետանում է՝ չնայած մարդ կարող է իրեն մոտ դա հետագայում էլ զարգացնել և տեսնել նուրբ ոլորտը, ճանապարհորդություններ կատարել այնտեղ՝ գտնվելով աշխարհում ինչպես բոլոր մարդիկ, ու նաև ընկերներ ունենալ ու շփվել։
Գրում եմ «կարծում եմ» կարծիքս հայտնելու համար, իսկ ինքս վստահ եմ...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
*e}|{uka* (17.01.2009), Sambitbaba (05.09.2012), Ջուզեպե Բալզամո (05.09.2012)
Ես էլ եմ այդ կարծիքին ու ընդհանրապես շատ անբացատրելի բաներ եմ նկատել երեխաների մոտ: Ասում են չէ, որ երեխաները մինչև խոսելը շփվում են հրեշտակների հետ, իսկ երբ սկսում են խոսել, այդ ամենը մոռանում են: Տարիներ առաջ մորքուրիս երեք ամսական բալիկի հետ խաղում եմ: Հանկարծ զգացի, որ բևեռված նայում ա սենյակի ինչ որ հատվածի ու աչքը չի կտրում, ես ծամածռություններ եմ անում, ուշադրություն չի դարձնում, նայելով այդ կետին ծիծաղում ա , անհասկանալի ագու- գուներ ա արտաբերում : Հանկարծ հայացքը նույն ուղղությամբ վերև բարձրացրեց, գրապահարանի կողմն էր նայում, մեկ էլ գրքերից մեկը, որը դրված էր, ոչ թե գրքերի հաջորդականության մեջ, այլ նրանց դիմացը, վայր ընկավ, էլի ծիծաղեց ու հայացքը սրընթաց տարավ դեպի պատուհանը, պատուհանը որը բաց էր, շարժվեց(փակվեց, նորից բացվեց), երեխան այդ ժամանակ միայն նայեց ինձ : Չնայած այն ժամանակ ես փոքր էի, ինչ որ նշանակություն չտվեցի դրան, բայց շատ պարզ հիշում եմ ու հիմա հասկանում, որ կարող է..............
Чеширский КотЭ
Sambitbaba (05.09.2012), Ջուզեպե Բալզամո (05.09.2012)
Վույ...ջան...ինչ լավ թեմա ա...էհ, ի՞նչ փոքր ժամանակ...մինչև ութ տարեկան ունեցել եմ ...թաքուն էի պահում...վախենում էի, ոչ չեն հավատա...
մի անգամ մեկին սկսեցի համոզել,որ ունեմ, հետո ասեցի, որ կատակում եմ, նենց էր վախեցել...
ասեմ շիկահեր մի հատ տղա էր, ինքը համր էր էր, , դե որովհետև ձայն չէր հանում, հետո մանրամասներ հիշեմ կպատմեմ
Բայց հիշում եմ, որ դասարանում հենց դատարկ սեղան էր լինում իրա համար թուղթ ու գրիչ էի դնում
Sambitbaba (05.09.2012)
Ընկեր չեմ ունեցել երևակայական, բայց տենց մի աշխարհ կար՝ մեր հորինած երկրներով, լավ, վատ հերոսներով, իրենց մասին լիքը պատմություներ էինք եղբորս հետ հորինել, միշտ միմյանց պատմում էինք, նոր պատմություններ հորինում։ հետո՝ չգիտեմ քանի տարեկանում, մոռացանք իրենց մասին... բայց ես դաժան էի, իմ պատմություւները միշտ նրա մասին էին, թե ոնց են չար արարածները (էդքան էլ մարդիկ չէին, ավելի շուտ՝ կիսա) լավ ու բարի հերոսներին կտրտում, վառում, սպանում... տենց... շատ բաներ չեմ հիշում արդեն
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
ԳԻտես ոնց Հայկօ՛, դա մոտավորապես նույնն ա, որ ես հենց հիմա մտովի տեսնեմ քեզ...հնարավոր ա, չէ՞...
դա էլ հենց էդպես էր...
Ամենակարևորը. ինքը իր ցանկությամբ ոչինչ չէր անում ըստ իմ երևակայության։
ԵՍ իշխում էի իրան։
Ես չեմ էլ հիշում, թե ինքը իմ երևակայության մեջ ոնց հայտնվեց, ոնց անհետացավ, բայց միշտ իրա հետ էի...բացի որոշ դեպքերից
ու մեկ էլ մի բան էլ եմ հաստատ հիշում. ես համոզված էի, որ իրա մասին չարժի խոսել ուրիշների հետ, բայց ինձ միշտ թվում էր, թե հարկավոր ա իրան պաշտպանել էդ ուրիշներից...
Իսկ մի անգամ, երբ որ ընկա ու վնասեցի ոտքս, մոտ մի շաբաթ հետը /իսկ տենց լինում էր շատ, ինձ -ինձ, այսինքն իրա հետ շատ էի խոսում, հատկապես եթե մենակ էի լինում/ չխոսեցի, իբր նեղացել էի...
Որ հիշում եմ, իմ ծիծաղն էլ ա գալիս, բայց պարզ հիշում եմ է...նույնիսկ էդ տղային
Շիկահեր, մի քիչ կառեոտ, բարակ մազեր ուներ, բաց շագանակագույն աչքեր, ահավոր նիհար-պրծած...
Ասեմ ավելին. ես համոզված էի, որ իմ ճաշի առանձնացրած սոխերը ինքը հետո կուտի
Կյանքիս մեջ երրորդ անգամ եմ էս մասին խոսում...իմ նվիրական հեքիաթն էր
Ես ենթադրում եմ, որ դա անցյալ կյանքից մնացած հիշողությունների արդյունք է
Գիտականորեն ապացուծված է, որ երեխաները մինչև հինգ տարեկանը շատ հաճախ ունենում են հիշողություններ իրենց անցյալ կյանքից ու խոսում են այն անձնավորություններից և փաստերից ում հետ կամ ինչի հետ շբվել են անցյալ կյանքում, բայց խոսում են այդ ամենի մասին ներկա ժամանակով...հետևաբար դա կարող է ոչ թե երևակայական աշխարհ լինել, այլ հիշողություններ անցյալ կյանքից
ihusik (18.01.2009), Sambitbaba (05.09.2012), Ուլուանա (18.01.2009)
Փոքր ժամանակ երևակայական ընկերներ չեմ ունեցել: Ես մենակ խաղացող էի, ինքս ինձ: Ունեցել եմ մի հիշողություն, որը 16-18 դարերի տեսրաններ էր պարունակում: Այսինքն՝ հիշեցի մի դեպք, երբ ես մեծ փոռիկով երկար շորով էի ու 18-20 տարեկան: Բայց հետո գիտակցեցի, որ դա հիշել հնարավոր չի, քանի որ հիշելու պահին ես 5-7 տարեկան էի: Չգիտեմ երբ ենթադրեցի, որ նախկին կյանքից հիշողություն էր: էլի կուզեի էդպիսի բաներ հիշել:
Sambitbaba (05.09.2012), Ուլուանա (03.09.2012)
Ես էլ իմ գաղտնիքը բացեմ… չնայած չեմ կարծում, թե երևակայական ընկեր ասելով կարելի է հասկանալ այն, ինչ իմ դեպքում է:
Փոքր ժամանակ՝ հաճախ, հիմա՝ երբեմն, առանձնանում եմ ու խոսում ինչ-որ մեկի հետ, ում հաճախ չեմ էլ պատկերացնում: Լինում են դեպքեր, երբ կոնկրետ մարդու եմ ուզում ասել որոշակի բան, այդ ժամանակ իր հետ եմ խոսում: Բայց հաճախ ասելիք կա, ուզում ես մեկի հետ խոսես, կիսվես, բայց չգիտես՝ ում հետ, այդ ժամանակ երկար չեմ էլ մտածում, ուղղակի պատկերացնում եմ, թե մեկը կա, ու բոլորովին էական չի՝ ով է, ու սկսում եմ հետը խոսել: Բայց միայն ես եմ խոսում, ինքը՝ հազվադեպ: Չգիտեմ, երևի իրականում ինքս ինձ հետ եմ խոսում, բայց հարցն այն է, որ ինքս ինձ հետ չէի խոսի, ես առանց այդ էլ էդ բաները գիտեմ, բայց այ ուրիշ մեկի երևակայական ականջին երբեմն թթվելը հաճույք է
Հա, մեկ էլ, ինչ-որ տեղ, Դնևնոզավրս է ինձ համար երևակայական ընկեր, որովհետև ինձ կարողանում է ավելին տալ, քան սովորական, ուրիշ տեղերում արված գրառումներս: Ու նույնիսկ եթե չեմ գրում, միևնույն է, իր ներկայությունը կյանքումս զգում եմ:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Sambitbaba (11.09.2012), Smokie (06.09.2012), Նաիրուհի (03.09.2012), Ուլուանա (28.02.2023)
Sambitbaba (30.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ