ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Ստեղծվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները հետաքննող պատգամավորական խումբ: Նորաստեղծ խումբը դեկտեմբերի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ:
«Հայ կամավորականների համախմբման» հավաքում իրենց արտասանած ելույթների համար ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը ծնում է բազմաթիվ հարցականներ: Հատուկ մտահոգության պատճառ են հանդիսանում ԱԱԾ մեկնաբանությունները եւ ձ—ակերպումները, որոնցով փորձ է արվում իշխող վարչակարգի դեմ հնչած արտահայտությունները ներկայացնել որպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր:
Հաշվի առնելով ժ.Սեֆիլյանի եւ Վ.Մալխասյանի քաղաքացիական դիրքորոշումները առաջնահերթ կարեւորություն ներկայացնող արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ` նախընտրական շրջանում, ինչպես նաեւ Ղարաբաղյան կարգավորման համատեքստում, նրանց ձերբակալությունը վեր է ածվում ազգային անվտանգության հարցի:
Լրացուցիչ մտահոգության պատճառ է հանդիսանում Ժ.Սեֆիլյանի կալանավորման կապը քաղաքացիություն ստանալու մասին նրա երկու դիմումների մերժման փաստի հետ:
Պատգամավորական խմբի նպատակն է. բազմակողմանիորեն ուսումնասիրել խնդիրը, պարզաբանումներ ստանալ համապատասխան մարմիններից, բացահայտել ձերբակալությունների իրական պատճառները եւ ներկայացնել դրանք հանրությանը:
Խումբը բաց է այլ պատգամավորների անդամակցության համար:
Մանուկ Գասպարյան
Արամ Գ. Սարգսյան
Գրիգոր Հարությունյան
Ստեփան Զաքարյան
Հմայակ Հովհաննիսյան
Էդմունդ Ծատուրյան
http://lragir.am/src/printshow.php?id=23149
Էջանիշներ