User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ձերբակալություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձերբակալություններ

    Ինչու հիմա ձերբակալեցին եւ ինչու հենց Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեցին: Լրագրողները դեկտեմբերի 13-ին Ուրբաթ ակումբում այդ հարցն են ուղղել §Ի պաշտպանություն ազատագրված տարածքների¦ նախաձեռնության անդամ Արմեն Աղայանին: Նա չի բացառում, որ Սեֆիլյանին ձերբակալելու պատճառը կարող էր լինել ազատագրված տարածքները հանձնելուն դեմ հանդիսանալու անզիջում կեցվածքը, որ որդեգրել է Սեֆիլյանի համակարգած §Ի պաշտպանություն ազատագրված տարածքների¦ նախաձեռնությունը: Բայց մեր ունեցած տվյալով, ներկայում այդպիսի խնդիր չկա, որ տարածքները կարող են մոտ ապագայում վերադարձվել, ասում է Արմեն Աղայանը, ենթադրելով, որ այդ իսկ պատճառով տարածքների համար ներկայում ձերբակալելը քիչ հավանական է: Արմեն Աղայանը ասում է, որ խնդիրն ավելի շատ կապված է ներքաղաքական դրդապատճառների հետ:

    §Բոլորս գիտենք, որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, երբ իշխանությունը զանգվածային կեղծիքներ էր անում, քաղաքական ուժերն իրենց անկազմակերպվածության, իրենց փնթիության, իրենց անդամների անպարտաճանաչության, ոչ պրոֆեսիոնալիզմի, հաճախ ուղղակի ծախվելու պատճառով չէին կարողանում վերահսկել արդյունքները տեղամասերում, չէին կարողանում տեր կանգնել արդյունքներին: Ուրեմն ի թիվս այլ խնդիրների, հայ կամավորականների համախմբումը չծախվողների կողմից վերահսկողությունը կազմակերպելու խնդիր էր դրել, եւ հավանաբար իշխանությունները դա հասկացել էին եւ փորձում են ի սկզբանե դա կանխել, քանի դեռ ծավալները չեն մեծացել¦, ասում է Արմեն Աղայանը:


    Ըստ նրա, եթե իշխանությունը մտածել է հենց այդպես, ապա սխալվել է, քանի որ ռեալ գործ անողներին բոլորին ձերբակալելը անհնար է, իսկ Ժիրայր Սեֆիլյանն այդ կարգավիճակում հայտնվելով` հիմա ավելի շատ է ուշադրություն սեւեռվելու Հայ կամավորականների համախմբման նախաձեռնության վրա, եւ իրենց գործը մի գուցե ավելի հեշտանալու է: Արմեն Աղայանը բացառում է, որ ԱԱԾ մեկուսարանում հայտնված Ժիրայր Սեֆիլյանը կարող է խեղճանալ, վախենալ եւ գործարքի գնալ իշխանության հետ: §Ես հավաստիացնում եմ Ձեզ, ոչ մի հանգամանք չկա, որ ստիպի Ժիրայր Սեֆիլյանին գործարքի գնալ իշխանության հետ: Բացարձակապես, որեւէ կոմպրոմատ, կամ նման մի բան, ապա Ժիրայր Սեֆիլյանի պարագայում դա անհնար է: Ես հիմա չեմ ուզում նախօրոք բաներ ասել, երեւի թե ոչ ոք չի էլ կասկածում, բայց կարծում եմ առիթը կգա, դուք էլ կհամոզվեք¦, ասում է Արմեն Աղայանը:


    Նա նաեւ ասել է, թե Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելուց հետո, երբ նաեւ հարցաքննել են իրեն, ԱԱԾ աշխատակիցները անընդհատ հարցրել են Հայ կամավորականների համախմբման մասին, §որովհետեւ Ժիրայր Սեֆիլյանի բոլոր գործերից ես միայն համախմբման մեջ էի, որ պասիվ մասնակցություն ունեի¦, ասում է Արմեն Աղայանը: Նա հումորով ասում է, որ խոստացել է քննիչներին եւ կատարելու է խոստումը, §որ այսօրվանից հայ կամավորականների համախմբման աշխատանքների համակարգմանն ակտիվորեն մասնակցելու է եւ փորձելու է Ժիրայր Սեֆիլյանին փոխարինել նաեւ այս ուղղությամբ¦:
    http://www.lragir.am/src/index.php?i...2197&firstpg=1
    http://www.lragir.am/src/index.php?i...2193&firstpg=1
    http://www.lragir.am/src/index.php?i...2185&firstpg=1

    Երբ այս իշխանությունները տարբրե կերպ ճնշեցին Ջավախքի ընդվզումը դեռ կասկած կար, որ միգուցե նրանք շարժվում են ազգային անվտանգության տեսանկյունից ելնելով, բայց հիմա փաստորեն երբ սկսվել է լայնածավալ գրոհ բոլոր նրանց դեմ ովքեր համաձայն չեն "վերարտադրություն տարածքների" դիմաց պլանի հետ ցույց է տալիս որ իշխանությունների այն հատվածը, որ ձգտում է վերարտադրության ամեն գնով լրիվ կորցրել է իրականության զգացումը
    Վերջին խմբագրող՝ Marduk: 13.12.2006, 14:55:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական ձերբակալություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.10.2007, 09:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •