User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ձերբակալություններ

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձերբակալություններ


  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    39
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձերբակալություններ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից
    Այսպիսով իրավիճակը սրվում է Հայաստանում…
    Ոնց որ Ղարաբաղի Ռազմական Ոստիկանության Պողոսն էր ասում. "Էս հլը թոռոմած վարդն ա, բա որ թազա բուկետը տենաք":

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձերբակալություններ

    Ինչու հիմա ձերբակալեցին եւ ինչու հենց Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեցին: Լրագրողները դեկտեմբերի 13-ին Ուրբաթ ակումբում այդ հարցն են ուղղել §Ի պաշտպանություն ազատագրված տարածքների¦ նախաձեռնության անդամ Արմեն Աղայանին: Նա չի բացառում, որ Սեֆիլյանին ձերբակալելու պատճառը կարող էր լինել ազատագրված տարածքները հանձնելուն դեմ հանդիսանալու անզիջում կեցվածքը, որ որդեգրել է Սեֆիլյանի համակարգած §Ի պաշտպանություն ազատագրված տարածքների¦ նախաձեռնությունը: Բայց մեր ունեցած տվյալով, ներկայում այդպիսի խնդիր չկա, որ տարածքները կարող են մոտ ապագայում վերադարձվել, ասում է Արմեն Աղայանը, ենթադրելով, որ այդ իսկ պատճառով տարածքների համար ներկայում ձերբակալելը քիչ հավանական է: Արմեն Աղայանը ասում է, որ խնդիրն ավելի շատ կապված է ներքաղաքական դրդապատճառների հետ:

    §Բոլորս գիտենք, որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, երբ իշխանությունը զանգվածային կեղծիքներ էր անում, քաղաքական ուժերն իրենց անկազմակերպվածության, իրենց փնթիության, իրենց անդամների անպարտաճանաչության, ոչ պրոֆեսիոնալիզմի, հաճախ ուղղակի ծախվելու պատճառով չէին կարողանում վերահսկել արդյունքները տեղամասերում, չէին կարողանում տեր կանգնել արդյունքներին: Ուրեմն ի թիվս այլ խնդիրների, հայ կամավորականների համախմբումը չծախվողների կողմից վերահսկողությունը կազմակերպելու խնդիր էր դրել, եւ հավանաբար իշխանությունները դա հասկացել էին եւ փորձում են ի սկզբանե դա կանխել, քանի դեռ ծավալները չեն մեծացել¦, ասում է Արմեն Աղայանը:


    Ըստ նրա, եթե իշխանությունը մտածել է հենց այդպես, ապա սխալվել է, քանի որ ռեալ գործ անողներին բոլորին ձերբակալելը անհնար է, իսկ Ժիրայր Սեֆիլյանն այդ կարգավիճակում հայտնվելով` հիմա ավելի շատ է ուշադրություն սեւեռվելու Հայ կամավորականների համախմբման նախաձեռնության վրա, եւ իրենց գործը մի գուցե ավելի հեշտանալու է: Արմեն Աղայանը բացառում է, որ ԱԱԾ մեկուսարանում հայտնված Ժիրայր Սեֆիլյանը կարող է խեղճանալ, վախենալ եւ գործարքի գնալ իշխանության հետ: §Ես հավաստիացնում եմ Ձեզ, ոչ մի հանգամանք չկա, որ ստիպի Ժիրայր Սեֆիլյանին գործարքի գնալ իշխանության հետ: Բացարձակապես, որեւէ կոմպրոմատ, կամ նման մի բան, ապա Ժիրայր Սեֆիլյանի պարագայում դա անհնար է: Ես հիմա չեմ ուզում նախօրոք բաներ ասել, երեւի թե ոչ ոք չի էլ կասկածում, բայց կարծում եմ առիթը կգա, դուք էլ կհամոզվեք¦, ասում է Արմեն Աղայանը:


    Նա նաեւ ասել է, թե Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելուց հետո, երբ նաեւ հարցաքննել են իրեն, ԱԱԾ աշխատակիցները անընդհատ հարցրել են Հայ կամավորականների համախմբման մասին, §որովհետեւ Ժիրայր Սեֆիլյանի բոլոր գործերից ես միայն համախմբման մեջ էի, որ պասիվ մասնակցություն ունեի¦, ասում է Արմեն Աղայանը: Նա հումորով ասում է, որ խոստացել է քննիչներին եւ կատարելու է խոստումը, §որ այսօրվանից հայ կամավորականների համախմբման աշխատանքների համակարգմանն ակտիվորեն մասնակցելու է եւ փորձելու է Ժիրայր Սեֆիլյանին փոխարինել նաեւ այս ուղղությամբ¦:
    http://www.lragir.am/src/index.php?i...2197&firstpg=1
    http://www.lragir.am/src/index.php?i...2193&firstpg=1
    http://www.lragir.am/src/index.php?i...2185&firstpg=1

    Երբ այս իշխանությունները տարբրե կերպ ճնշեցին Ջավախքի ընդվզումը դեռ կասկած կար, որ միգուցե նրանք շարժվում են ազգային անվտանգության տեսանկյունից ելնելով, բայց հիմա փաստորեն երբ սկսվել է լայնածավալ գրոհ բոլոր նրանց դեմ ովքեր համաձայն չեն "վերարտադրություն տարածքների" դիմաց պլանի հետ ցույց է տալիս որ իշխանությունների այն հատվածը, որ ձգտում է վերարտադրության ամեն գնով լրիվ կորցրել է իրականության զգացումը
    Վերջին խմբագրող՝ Marduk: 13.12.2006, 14:55:

  4. #4
    Սկսնակ անդամ Ճամփորդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2006
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձերբակալություններ

    ԱԶԴ

    Հայեր,
    Հակազգային վարչախումբը դրսևորեց հերթական, բայց իր տեսակի մեջ նաև աննախադեպ կամայականություն։
    Նախընտրական շրջանում Հայ Կամավորականների Համախմբումը խափանելու դիտավորությամբ, շինծու մեղադրանքներով ձերբակալվեցին ազգային նվիրյալներ՝ հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը և նրա զինակից, հայտնի ընդդիմադիր գործիչ Վարդան Մալխասյանը։
    Կատարվածի դեմ բողոքի ալիքն արդեն տարածվում է Հայաստանի մարզերում և Սփյուռքի գաղթօջախներում։
    Մեր հավաքական, հուժկու ձայնը հնչեցնենք ի զորակցություն Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի և մասնակցենք

    ԲՈՂՈՔԻ ԵՐԹԻՆ,
    որը կսկսվի դեկտեմբերի 22-ին,
    ժամը 14.00-ին,
    Երևանի Մերգելյանի ինստիտուտի դիմացի
    պուրակից։

    Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության շարժման համակարգող խումբ
    Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը

  5. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    39
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձերբակալություններ

    Ես շատ քիչ ու միակողմանի ինֆորմացիա ունեմ էս հարցի մասին դրա համար էլ անպայման կգնամ մյուս կողմի կարծիքը ևս լսելու:

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ձերբակալություններ

    Կարդացել եմ ձերբակալության հիմքում ընկած խոսքի սղագրությունը։ Քանի որ չեմ ճանաչում ու չգիտեմ ոչ նրան, ոչ նրա կազմակերպության գործունեության, ընդամենը կարող եմ ենթադրություններ անել։ Դե... Ծիծաղելին այն է, որ Հայաստանի բնակչության կեսից ավելը ավելի կոպիտ խոսքեր է ասում կառավարության մասին, ավելի պատկերավոր, սակայն նրանց չեն բռնում։ Երկու տարբերակ կա, կամ Հայաստանի կեսից ավելիին բռնելու են և առաջինը ինքն էր։ Կամ էլ երկրորդ տարբերակը, որը ավելի հավանական է, կարավառությունը նրանից վախենում է։ Իսկ.
    Մենք զրուցեցինք կալանավորված Վարդան Մալխասյանի հարազատների հետ, որոնք նույնպես մասնակցում էին երթին: Նրա կինը՝ մանկավարժ Ալվարդ Գրիգորյանը, պատմեց, թե դեկտեմբերի 9-ին ինչպես է կատարվել ամուսնու ձերբակալությունը եւ տան խուզարկությունը. «Սարսափելի էր այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ: Մենք մինչեւ հիմա չենք կարողանում դուրս գալ այդ շոկից, թե ինչքան անմարդկային ձեւով էին մոտեցել մեզ: Խուզարկությունը կատարվեց կեսգիշերն անց՝ 00:15-ին: Դիմակավորված 12 անձնավորություններ ներխուժեցին տուն: Տղայիս ավտոմատների փողի տակ պահել էին պատի մոտ ու չէին թողնում շարժվել: Բոլորիս կանգնեցրել էին պատի մոտ եւ ասում էին՝ չշարժվեք: Իսկ Վարդանն այդ պահին քնած էր: Հետո ամբողջ տունը մինչեւ լույս խուզարկեցին, քանդեցին, թափեցին, բայց ոչինչ չհայտնաբերեցին: Վերջում էլ՝ արդեն լուսաբացին, ասացին, թե իրենց հետ պիտի գնանք: Ես համառեցի՝ հարցրի, թե ինչի՞ համար: Պատասխանեցին, թե պետք է գաք եւ վերջ: Ես ասացի, թե այո՛, այսօր Մալխասյանին պետք է տանեք, քանի որ ոչ մի իշխանության օրոք նա չի կարողացել համակերպվել ոչ մի ապօրինի իշխանության հետ: Ո՛չ աթոռ է ուզեցել, ո՛չ փառք: Միայն ուզել է, որ երկրում իշխի օրինականությունը, որ ժողովուրդը նորմալ ապրի»: Վարդան Մալխասյանի դուստրը՝ Սոնան, լրացրեց. «Խուզարկության ընթացքում էլ նրանց առաքելությունն այն էր, որ համոզեն մեզ, մեր ընտանիքին: Ասում էին՝ ի՞նչ է եղել, գնացեք՝ գլուխներդ կախ, հանգիստ ապրեք, ի՞նչ եք ուզում: Սակայն համոզվեցին, որ մենք ընտանիքով բոլորս էլ պայքարող մարդիկ ենք»:
    http://new.aravot.am/am/articles/politics/14621/view
    Այսպիսի գործելաոճի ու այս տեսակի բռնության կարող է դիմել միայն վախի մեջ գտնվողը։ Բազմաթիվ անգամ ապացուցված փաստ է, փորձեք սոված շնից խլել նրա ոսկոռը, որը նա գողացել է ուրիշի սեղանից, նա կսկսի հաչալ ու կփորձի կծել։ Լրիվ տրամաբանական ա ու նոռմալ։ Կենդանական բնազդա։ Մենակ մի բան չգիտեմ, ինչպե՞ս կպահի իրեն շունը, եթե մի քանի հոգի փորձի խլել իրեն չպատկանող ոսկոռը։ Համ էլ շան տարին անցնումա

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ձերբակալություններ

    ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
    Ստեղծվել է Ժիրայր Սեֆ‎իլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները հետաքննող պատգամավորական խումբ: Նորաստեղծ խումբը դեկտեմբերի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ:

    «Հայ կամավորականների համախմբման» հավաքում իրենց արտասանած ելույթների համար ժիրայր Սե‎ֆ‎իլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը ծնում է բազմաթիվ հարցականներ: Հատուկ մտահոգության պատճառ են հանդիսանում ԱԱԾ մեկնաբանությունները եւ ձ—ակերպումները, որոնցով փորձ է արվում իշխող վարչակարգի դեմ հնչած արտահայտությունները ներկայացնել որպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր:

    Հաշվի առնելով ժ.Սե‎ֆ‎իլյանի եւ Վ.Մալխասյանի քաղաքացիական դիրքորոշումները առաջնահերթ կարեւորություն ներկայացնող արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ` նախընտրական շրջանում, ինչպես նաեւ Ղարաբաղյան կարգավորման համատեքստում, նրանց ձերբակալությունը վեր է ածվում ազգային անվտանգության հարցի:

    Լրացուցիչ մտահոգության պատճառ է հանդիսանում Ժ.Սե‎ֆիլյանի կալանավորման կապը քաղաքացիություն ստանալու մասին նրա երկու դիմումների մերժման փաստի հետ:

    Պատգամավորական խմբի նպատակն է. բազմակողմանիորեն ուսումնասիրել խնդիրը, պարզաբանումներ ստանալ համապատասխան մարմիններից, բացահայտել ձերբակալությունների իրական պատճառները եւ ներկայացնել դրանք հանրությանը:

    Խումբը բաց է այլ պատգամավորների անդամակցության համար:

    Մանուկ Գասպարյան

    Արամ Գ. Սարգսյան

    Գրիգոր Հարությունյան

    Ստեփան Զաքարյան

    Հմայակ Հովհաննիսյան

    Էդմունդ Ծատուրյան

    http://lragir.am/src/printshow.php?id=23149

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական ձերբակալություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.10.2007, 09:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •